Համարը 
ՀՕ–290
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.07.06/16(25)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
31.05.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵ´Ս ՀՈԴՎԱԾ 22-Ը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի

մայիսի 31-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետով`

«41. Անտառային հողերը օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով՝ բացառապես անտառային տնտեսության կարիքների համար:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 40-րդ հոդվածում «սահմանում է կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է օրենքով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ կետը «տարածքներում,» բառից հետո լրացնել «իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 46.

Հողամասն օգտագործման տրամադրելը

 

Հողամասը սեփականատերն օգտագործման է տրամադրում կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով:

Արգելվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելը: Նման հողամասերը կարող են փոխանցվել միայն սեփականության իրավունքով, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց փոխանցումը սեփականության իրավունքով արգելված է:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սեփականատիրոջ կողմից հողամասի անհատույց (մշտական) օգտագործման իրավունքը կարող է տրամադրվել պայմանագրով սահմանված կարգով` կառուցապատման իրավունքով կամ առանց դրա:»:

 

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 481-րդ հոդվածով՝

 

«Հոդված 481.

Հողամասի կառուցապատման իրավունքը

 

1. Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը:

2. Կառուցապատման իրավունքով հողամասն օգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:

Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի՝ համապարփակ իրավահաջորդության կարգով:

3. Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

4. Կառուցապատման իրավունքը տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով և չի կարող գերազանցել 99 տարին, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:

5. Կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

6. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով և 48-րդ հոդվածով սահմանված, ինչպես նաև սահմանված կարգով հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված հողամասերի դեպքերում:

Սահմանված կարգով հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված հողամասերի դեպքերում սույն օրենքի ուժով ձեռք է բերվում կառուցապատման իրավունք:

7. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով՝ սույն օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով սահմանված կարգով:

8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում «պայմանով» բառը փոխարինել «կամ կառուցապատման իրավունքը բացառելու պայմանով» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 57-րդ հոդվածը «շրջանների վարչակազմերի ղեկավարները» բառերից հետո լրացնել «(Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված անձինք» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պետական կամ համայնքային սեփականության հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման դեպքում համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի հատակագծերը հաստատում են համայնքների ղեկավարները, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի հատակագծերը՝ շրջանների վարչակազմերի ղեկավարները (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված անձինք:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկու պարբերություններով`

«Սույն հոդվածով սահմանված հողամասերի կառուցապատման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով և այլ իրավական ակտերով:

Սույն հոդվածով սահմանված հողամասերի կառուցապատման իրավունքը տրամադրվում է մրցույթով, բացառությամբ օրենքով սահմանված՝ հողամասերի անհատույց օգտագործման տրամադրելու դեպքերի:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածների վերնագրերը և 1-ին մասերը «Պետության» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերով:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետում`

ա) 1-ին նախադասության «30%-ից» բառերը փոխարինել «50 տոկոսից, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված

պատերազմական գործողություններից տուժած, նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերի» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պատերազմական գործողություններից տուժած, նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերում աճուրդի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է, համայնքների վարչական սահմաններից դուրս` շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 76-րդ հոդվածում վերնագիրը և 1-5-րդ կետերը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 77-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «վարձակալություն» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման իրավունքով» բառերով.

բ) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «(Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետը)» բառերից հետո լրացնել «կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը» բառերով.

գ) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «վարձակալության» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման» բառերով.

դ) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «վարձավճարի մեկնարկային գինը» բառերը փոխարինել «վճարի մեկնարկային չափը» բառերով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ նախադասությունը «վարձակալելու» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման» բառերով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 80-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «վարձակալության» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման» բառերով.

բ) 1-ին կետը «շրջանի վարչակազմի ղեկավարի» բառից հետո լրացնել «կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձի» բառերով.

գ) 1-ին և 2-րդ կետերը «վարձակալության» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման» բառերով:

 

Հոդված 17. Օրենսգրքի 81-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «վարձակալման» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման իրավունքի» բառերով.

բ) 1-ին կետի «համար» բառը փոխարինել «իրավունքով» բառով, իսկ «վարձակալության» բառից հետո ավելացնել «և (կամ) կառուցապատման» բառերը.

գ) 3-րդ կետը «վարձավճարի» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման իրավունքի վճարի» բառերով.

դ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման պայմանագիրը համարվում է չկնքված, եթե դրանում չեն սահմանվել հողամասի նկատմամբ կողմերի գույքային իրավունքները, օգտագործման նկատմամբ սահմանափակումները, վճարի չափը, վարձակալության և (կամ) կառուցապատման ժամկետները:».

ե) 6-րդ կետը «վարձակալության» բառից հետո լրացնել «և (կամ) կառուցապատման իրավունքի» բառերով:

 

Հոդված 18 . Օրենսգրքի 87-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս պետք է օտարվեն նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության օգտագործման և սպասարկման համար:

2. Արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք կառուցված են սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:

Սույն կետով սահմանված շենքերը և շինությունները կարող են օտարվել միայն համապատասխան հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելուց հետո՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերի պահպանմամբ:

3. Ստորաբաժանված շենքերում, շինություններում, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում առանձին տարածքի (անշարժ գույքի միավորի) օտարման դեպքում ձեռք բերողին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Ընդ որում, հողամասի մյուս մասնակիցները չունեն գնման նախապատվության իրավունք:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 88.

Հողամասերի հիփոթեքի առանձնահատկությունները

 

1. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականության հողամասերը կարող են հանդիսանալ հիփոթեքի առարկա:

2. Հողամասի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքը տարածվում է նաև այդ հողամասում գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի և շինությունների վրա:

3. Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում հիփոթեք կարող է սահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամասի նկատմամբ, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից՝ որպես առանձին գույք, և դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցման համար սեփականության իրավունքով պատկանող հողամասերի:

4. Պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը չեն կարող հիփոթեքի առարկա լինել:

5. Հողամասերի հիփոթեքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 94-րդ հոդվածում՝

ա) 7-րդ կետը «գյուղատնտեսական» բառից հետո լրացնել «նշանակության հողամասի» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 71-րդ կետ՝

«71. Գյուղատնտեսական նշանակության հողամասերն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով:»:

 

Հոդված 21. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 22.

Անցումային դրույթներ 

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց, ներառյալ՝ օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի), սույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են`

1) տնամերձ, այգեգործական, ինչպես նաև բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերը.

2) հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված և սահմանված կարգով կառուցված, այդ թվում` կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը՝ անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից:

Սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հողամասերի վրա չի տարածվում օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման (այդ թվում՝ գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման) դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Սույն կետով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:

Սույն կետի պահանջը չի տարածվում պետությանը կամ համայնքին օտարվող հողամասերի վրա:

3. Հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված հողամասերի վարձակալները կամ օգտագործողները, իրենց ցանկությամբ, մեկ տարվա ընթացքում հողամասերի նկատմամբ կարող են ձեռք բերել սեփականության իրավունք` հողամասի կադաստրային արժեքն ամբողջությամբ՝ միանվագ վճարելու պայմանով, բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի:

Սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք է սույն կետով նախատեսված հողամասերի կադաստրային արժեքի վճարի անդորրագիրը և հողամասի վարձակալի կամ օգտագործողի դիմումը:

Սեփականության իրավունք նրանք կարող են ձեռք բերել ինչպես ամբողջ հողամասի, այնպես էլ դրա մասի նկատմամբ, պայմանով, որ հողամասը նախօրոք՝ սեփականատիրոջ կողմից սահմանված կարգով, բաժանվի առանձին գույքային միավորների, իսկ դրանց նկատմամբ սեփականատիրոջ և համապատասխան օգտագործողի իրավունքները գրանցվեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Սույն կետով սահմանված կարգով մեկ տարվա ընթացքում սեփականության իրավունք ձեռք չբերած, ինչպես նաև օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի օգտագործման իրավունք ունեցող անձինք պահպանում են վարձակալության կամ անհատույց օգտագործման իրենց իրավունքը՝ հողամասի, իսկ շենքերի, շինությունների նկատմամբ իրենց սեփականության իրավունքը հողամասի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետներում: Պայմանագրով սահմանված ժամկետները լրանալուց հետո ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերի նկատմամբ անհատույց սեփականության իրավունք ձեռք բերած անձինք՝ իրենց ցանկությամբ, կարող են վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքն ամբողջությամբ՝ միանվագ՝ վճարի անդորրագիրը ներկայացնելով գրանցում իրականացնող պետական մարմին:

Սույն կետով սահմանված կարգով հողամասի կամ դրա մասի նկատմամբ տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարումն ազատում է հողամասերը հետագա ձեռք բերողներին սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կադաստրային արժեքի վճարումից՝ անկախ այդ արժեքի փոփոխությունից:

5. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ անհատույց սեփականության իրավունք ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձինք ազատվում են դրանց՝ որպես անհատույց ստացված ակտիվի համար հաշվարկվող շահութահարկից և եկամտահարկից:

 

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

26 հունիսի 2006թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ–290