ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2015թ. |
N 876-Ն |
ք.Ստեփանակերտ
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 332 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 332 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի դեկտեմբերի 23-ի N 876-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանի (այսուհետ` տեղամասերի հաշվառման մատյան) վարման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Տեղամասերի հաշվառումը վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Տեղամասերի հաշվառման մատյանում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառումը կատարվում է միայն մեկ անգամ: Ընդերքի նույն տեղամասում նույն աշխատանքի հաշվառումը երկրորդ անգամ արգելվում է:
4. Տեղամասերի հաշվառման մատյանում՝ համաձայն ձևի, նշվում է`
1) հաշվառման հերթական համարը, օրը, ամիսը և տարեթիվը.
2) պետական հաշվառման համարը.
3) իրականացվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների թույլտվության կամ համաձայնության համարը, տալու օրը, ամիսը և տարեթիվը.
4) երկրաբանական ուսումնասիրության ընդերքի տեղամասի անվանումը, գտնվելու վայրը.
5) օգտակար հանածոյի անվանումը.
6) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքի ձևը.
7) աշխատանքների կատարման ժամկետը` սկիզբը և ավարտը (օրը, ամիսը և տարեթիվը).
8) ծանոթագրություն սյունակում կատարվում են միայն երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթում կատարված փոփոխությունների վերաբերյալ գրառումները:
5. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը վավերացնելուց հետո հինգօրյա ժամկետում տեղամասերի հաշվառման մատյանում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառում:
6. Տեղամասերի հաշվառման մատյանում գրառումները պետք է կատարվեն գրիչով` պարզ ու ընթեռնելի ձեռագրով, առանց կրճատումների, ջնջումների և տողեր բաց թողնելու:
7. Տեղամասերի հաշվառման մատյանում անճշտության և սխալ գրառումների ուղղումը կատարվում է մատյանում հաշվառում կատարող աշխատողի կողմից` սխալ կամ ոչ ճիշտ գրառումները վերցնելով փակագծերի մեջ, հաջորդ տողում ավելացնելով ճիշտ գրառումները և կատարված ճիշտ գրառման կողքին դրվում է համապատասխան աշխատողի ստորագրությունը:
8. Տեղամասերի հաշվառման մատյանում հաշվառելուց հետո եռօրյա ժամկետում ընդերքօգտագործողին է տրվում տեղեկանք ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մասին` լիազոր մարմնի հաստատած ձևին համապատասխան:
9. Տեղամասերի հաշվառման մատյանը խիստ հաշվառման փաստաթուղթ է: Այն պետք է լինի կարված (ժապավենված), իսկ թերթերը՝ համարակալված և կնքված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի կնիքով:
10. Տեղամասերի հաշվառման մատյանը պահպանվում է անժամկետ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
NN ը/կ
|
Հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը |
Պետական հաշվառման համարը |
Թույլտվության կամ համաձայնության համարը և տալու օրը, ամիսը և տարեթիվը |
Երկրաբանական ուսումնա-սիրության ընդերքի տեղամասի անվանումը և գտնվելու վայրը |
Օգտակար հանածոն |
Երկրաբանական ուսումնա-սիրության աշխատանքի ձևը |
Աշխատանքների կատարման ժամկետը (օրը, ամիսը և տարեթիվը) |
Ծանոթա-գրություն |
|
|
|
|
|
|
սկիզբը |
ավարտը |
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
|