Համարը 
թիվ 02
Տեսակը 
Մայր
Տիպը 
Պաշտոնական տեղեկատվություն
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.01.31/04(114) 
Ընդունման վայրը 
 
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարարություն 
Ընդունման ամսաթիվը 
02.02.2009
Ստորագրող մարմինը 
 
Ստորագրման ամսաթիվը 
 
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
 
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 


ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

02 փետրվարի 2009 թվականի թիվ 02

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ և 92-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով ԼՂՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2009 թվականի հունվարի 31-ի թիվ 04 (114) համարում հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը՝ փետրվարի 10-ից, թեև օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված հունվարի 1-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում: