ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
"16" նոյեմբերի 2004թ. |
N 401 |
ք.Ստեփանակերտ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 16-րդ կետին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 52-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը՝ համաձայն հավելվածի:
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի ''16''-ի
թիվ 401 որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից մշակվող փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության (այսուհետ՝ ծանուցում) գործընթացը:
2. Սույն կարգի պահանջների համաձայն ծանուցման են ենթակա լիազոր մարմնի կողմից մշակվող հետևյալ փաստաթղթերը՝
ա) ջրի ազգային քաղաքականություն,
բ) ջրի ազգային ծրագիր,
գ) ջրերի ստանդարտներ,
դ) ջրավազանային կառավարման պլաններ,
ե) քննարկվող ջրօգտագործման թույլտվություններ:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը լիազոր մարմնի կողմից ներկայացնում են հասարակայնությանը ծանուցման՝ նախագծային փուլում:
4. Ծանուցման համար կարող են տեղեկատվության միջոց ծառայել առավելագույն տպաքանակ ունեցող տպագիր միջոցները:
Սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերի համար հասարակայնության կարծիքի ստացման վերջին ժամկետ է սահմանվում ծանուցման մասին հրապարակման օրվանից սկսած 10-օրյա ժամկետը, իսկ «ե» ենթակետի համար` 5-օրյա ժամկետը:
(4-րդ կետը խմբ. 26.04.2006 N 230)
5. Ծանուցման ընթացքում ստացված դիտողությունները և առաջարկությունները լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ամփոփվում և ներառվում են տվյալ փաստաթղթի վերաբերյալ շահագրգիռ նախարարությունների դիտողությունների և առաջարկությունների ամփոփաթերթիկում:
6. Ծանուցման ընթացքում ստացված և մշակվող փաստաթղթերում հաշվի չառնված դիտողություններն ու առաջարկությունները դրանց հեղինակների պահանջով ենթակա են լիազոր մարմնի կողմից պարզաբանման և հիմնավորման նույն տպագիր միջոցներում, որոնցում դրանք հրապարակվել են:
7. Լիազոր մարմնի կողմից մշակված փաստաթղթերի վերջնական տարբերակի պայմանները հասարակայնությանը չբավարարելու դեպքում՝ փաստաթղթի կիրարկմամբ պայմանավորված պոտենցիալ ազդակիրները կարող են փաստաթուղթը բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
8. Ծանուցումը պետք է բովանդակի հասարակայնության ծանուցման ձևում (կցվում է) ներառված տեղեկատվությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
Հ Ա Ս Ա Ր Ա Կ Ա Յ Ն ՈՒ Թ Յ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ի կատարումն
________________________________________________________________________
(փաստաթղթի մշակման հիմքերը)
________________________________________________________________________
մշակվում է ______________________________________________________________
(մշակվող փաստաթղթի անվանումը)
________________________________________________________________________
________________________________________________________________________
Փաստաթղթի կիրարկումը նպատակ ունի _____________________________________
(փաստաթղթի կիրարկմամբ պայմանավորված՝
________________________________________________________________________
(շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության համառոտ նկարագրությունը)
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը _____ -ից մինչև ժամը _____-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն …………)
Հասարակայնության կողմից փաստաթղթի նախնական տարբերակի լսումը տեղի կունենա
________________________________________________________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, գտնվելու վայրը)
________________________________________________________________________
________________________________________________________________________