Համարը 
N 438
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''16'' նոյեմբերի 2004թ.

N 438

ք.Ստեփանակերտ

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 44-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնները` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Սահմանել ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միություններին ոռոգման ջրի մատակարարման օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հ ա վ ե լ վ ա ծ 1

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի "16"

թիվ 438 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններում /այսուհետ` կանոններ/ օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

ջրաղբյուր` երկրի մակերևույթային և ստորերկրյա ջրերի /բնական գետեր, լճեր, առուներ, ճահիճներ, ստորերկրյա ջրավազաններ, արհեստական ջրամբարներ և այլն/.

ոռոգման ջուր` գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար նախատեսված և ոռոգման ջրի ստանդարտներին համապատասխանող ջուր.

ոռոգման համակարգ` ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ.

ջրամատակարար` ջրառ իրականացնող, ջուրն ամբարող և /կամ/ այն ջրօգտագործողներին մատակարարող անձ.

ջրօգտագործող /բաժանորդ/` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը սահմանված կարգով ջրօգտագործման պայմանագիր է կնքել ջրամատակարարի հետ.

ջրտուք` ջրամատակարարի կողմից ջրօգտագործողին /բաժանորդին/ մատակարարված ջրի ծավալ.

ջրի հորիզոն` ջրաչափական դիտակետով հոսող ջրի մակարդակ.

ջրաչափական դիտակետ` հիդրոտեխնիկական կառույց, որի միջոցով կատարվում է հոսող ջրի ծավալի որոշում` տվյալ պահի համար.

ջուր սպառող` ջրօգտագործողի սպասարկման տարածքում սեփականության կամ վարձակալության օգտագործման իրավունքով ոռոգելի հողատարածք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հանդիսանում է ոռոգման ջուր սպառող վերջին օղակը և սահմանված կարգով կնքել է ջրօգտագործողի հետ ջրօգտագործման պայմանագիր.

տեխնիկական պայմաններ` ջրաղբյուրին կամ ոռոգման համակարգին միանալու, սպառված ջուրը հաշվառելու, ոռոգման համակարգի հետագա անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու նպատակով ջրամատակարարի կողմից առաջադրվող պայմաններ:

2. Կանոնները կարգավորվում են ջրամատակարարների, ջրօգտագործողների /բաժանորդների/ և ենթաջրօգտագործողների, ենթասպառողների /ենթաբաժանորդների/ միջև փոխհարաբերությունները և պարտադիր են բոլոր կողմերի համար անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպական – իրավական տեսակից, բացառությամբ այն դեպքերի, երբ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված փոխհարաբերությունների մասնակից են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները:

3. Ջրօգտագործողը ջրամատակարարի համար բաժանորդ է հանդիսանում նորմատիվ ակտերով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին /ձև 1 կցվում է/ համապատասխան ոռոգման համակարգին միանալուց, ոռոգման համակարգերի հաշվեկշռային պատկանելության, սպասարկման և շահագործման սահմանազատման ակտ /ձև 2 կցվում է/ կնքելուց և ջրամատակարարի հետ ոռոգման ջրի ջրամատակարարման պայմանագիր /այսուհետ` պայմանագիր/ կնքելուց հետո: Ջրամատակարարի և ջրօգտագործողի /բաժանորդի/ միջև պայմանագիրը կնքվում է երեք տարվանից ոչ պակաս ժամկետով:

4. Ջրօգտագործողի /բաժանորդի/ հետ նոր ոռոգման շրջանի համար ջրօգտագործման պայմանագիր է կնքվում ջրօգտագործման պլան – ժամանակացույցի և ջուր սպառողների հետ կնքված անհատական պայմանագրերի առկայության, պայմանագրի կնքմանը նախորդող տարվա ընթացքում մատակարարված ջրի դիմաց ջրօգտագործողի /բաժանորդի/ կողմից ջրի վարձի առնվազն 75 տոկոսի վճարման, ինչպես նաև պայմանագրի կնքման պահի դրությամբ նախորդ տարիներից գոյացած պարտքերի մարման ժամանակացույցի կնքման և ջրամատակարարի կողմից ընդունելի երաշխիքի առկայության դեպքերում:

5. Ջրամատակարարի հաշվեկշռում կամ պայմանագրային հիմունքներով շահագործման տակ գտնվող ոռոգման համակարգերի և չափիչ-հաշվառող սարքերի տեխնիկական վիճակի, անկորուստ և ամբողջական պահպանման, անվտանգության տեխնիկայի ու շահագործման համար պարտավորությունը կրում է ջրամատակարարը:

6. Ջրօգտագործողի /բաժանորդի/ հաշվեկշռում կամ պայմանագրային հիմունքներով շահագործման տակ գտնվող ոռոգման համակարգերի և չափիչ – հաշվառող սարքերի տեխնիկական վիճակի անկորուստ և ամբողջական պահպանման, անվտանգության տեխնիկայի ու շահագործման համար պարտավորությունը կրում է ջրօգտագործողը /բաժանորդը/:

Ջրօգտագործողի /բաժանորդի/ ոռոգման համակարգի սպասարկումը պայմանագրային հիմունքներով կարող են իրականացնել նաև այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:

7. Ջրամատակարարը մատակարարված ջրի ծավալների և դրանց դիմաց վճարումների հաշվառման համար յուրաքանչյուր ջրօգտագործողի /բաժանորդի/ անունով բացում է բաժանորդի անձնական հաշվառման քարտ /ձև 3 կցվում է/:

Ջրօգտագործողին /բաժանորդին/ վերաբերող կանոնների բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև ենթաբաժանորդի վրա, եթե վերջինիս վերաբերյալ առանձին նշում չի կատարվում:

 

II. Ոռոգման համակարգին միանալու /ջրառի/ տեխնիկական պայմանները

 

8. Ոռոգման համակարգին միանալու /ջրառի/ տեխնիկական պայմանները տրվում են ջրամատակարարի կողմից:

9. Ջրամատակարարը ջրօգտագործողի /բաժանորդի/ հաշվեկշռում գտնվող ոռոգման համակարգին միանալու համար մեկ այլ ջրօգտագործողի տեխնիկական պայմաններ կարող է տալ միայն ջրօգտագործողի /բաժանորդի/ գրավոր համաձայնության դեպքում:

10. Նոր կառուցվող ոռոգման համակարգերին միանալու /ջրառի/ համար տրված տեխնիկական պայմանների գործողության ժամկետը մեկ տարի է: Նշված ժամանակահատվածում կառուցման աշխատանքներ չիրականացնելու դեպքում այն կորցնում է իր ուժը:

11. Տեխնիկական պայմանները տրվում են դիմումն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

12. Այլ անձի /անձանց/ հետ առնչվող տեխնիկական պայմաններով սահմանված աշխատանքների իրականացումը ենթակա է շահագրգիռ կողմերի հետ նախօրոք համաձայնեցման:

13. Ջրօգտագործողի /բաժանորդի/ ոռոգման համակարգում միացման տեխնիկական պայմաններից շեղումներ հայտնաբերելու դեպքում ջրօգտագործողի /բաժանորդի/ ջրամատակարարումն անմիջապես դադարեցվում է` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

 

III. Մատակարարված ջրի ծավալի հաշվառումը, դրանց վճարման ենթակա գումարի հաշվարկումը և վճարումը

 

14. Ոռոգման ջուրը վճարովի է և մատակարարման բոլոր կետերում ենթակա է հաշվառման:

Ջրամատակարարը պարտավոր է հաշվառել ջրաղբյուրից իր կողմից իրականացված ջրառի, յուրաքանչյուր ջրօգտագործողին /բաժանորդին/ մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման գումարի և պարտքի չափերը:

15. Մատակարարված ջրի ծավալը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվում են տեխնիկական պայմանների համաձայն տեղադրված չափիչ – հաշվառող սարքերի միջոցով ու գործող սակագներով /եթե պայմանագրով այլ պայման նախատեսված չէ/: Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միություններին ոռոգման ջուր մատակարարելու համար սահմանազատման կետում չափիչ – հաշվառող սարքերը տեղակայվում /կառուցվում/ են ջրամատակարարի հաշվին:

Ջրամատակարարի կողմից ջրօգտագործողի /բաժանորդի/ ֆինանսավորմամբ չափիչ-հաշվառող սարքերի տեղակայման /կառուցման/ աշխատանքների իրականացման դեպքում տվյալ չափիչ-հաշվառող սարքը դառնում է ջրամատակարարի սեփականությունը, իսկ ջրօգտագործողի /բաժանորդի/ կատարած ծախսի փոխհատուցումը կատարվում է 2 տարվա ընթացքում գանձվելիք ոռոգման ջրի վարձի հաշվին:

16. Ջրամատակարարը և ջրօգտագործողը /բաժանորդը/ և /կամ/ նրանց ներկայացուցիչները, պայմանագրով նախատեսված հաճախականությամբ, տասնօրյակային գրառումների համար նախատեսված ձևաթղթում յուրաքանչյուր օր կատարում են մատակարարված ջրի ծավալի գրառում:

Գրառումներն ամփոփվում են յուրաքանչյուր տասը օրը մեկ անգամ` յուրաքանչյուր տասնօրյակի հաջորդ օրը, և վավերացվում ջրամատակարարի և ջրօգտագործողի /բաժանորդի/ կողմից: Ջրամատակարարի կամ ջրօգտագործողի /բաժանորդի/ կողմից 2 օրվա ընթացքում այն չվավերացնելու դեպքում հիմք է ընդունվում նրանց ներկայացուցիչների կողմից գրանցված ջրի ծավալը:

17. Ջրօգտագործողը /բաժանորդը/ տվյալ ամսվա մատակարարված ջրի դիմաց վճարման ենթակա գումարը փոխանցում է ջրամատակարարի բանկային հաշվին` վճարման փաստաթղթերը /տասնօրյակային ակտ - օրագրերի օրինակները, ձև 4 կցվում է/ ստացվելուց հետո 10 բանկային օրվա ընթացքում, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Ջրամատակարարը և ջրօգտագործողը յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը կնքում են մատակարարված ոռոգման ջրի դիմաց փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ /ձև 5 կցվում է/:

18. 100 տոկոսից պակաս վճարում կատարած ջրօգտագործողը /բաժանորդը/ պարտավոր է ջրամատակարարին ներկայացնել իր ջրօգտագործողների /բաժանորդների/ կամ ջուր սպառողների պարտքացուցակը:

19. Վճարման փաստաթղթերում կամ չափիչ – հաշվառող սարքերի ցուցմունքների գրառման սխալի հայտնաբերման դեպքում կատարվում է վերահաշվարկ: Ջրօգտագործողի /բաժանորդի/ դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում ջրամատակարարը /ջրօգտագործողի /բաժանորդի/ ցանկության դեպքում նաև նրա մասնակցությամբ/ պարտավոր է ստուգել իր գրառումները, անհրաժեշտության դեպքում նաև չափիչ-հաշվառող սարքերը և ստուգման արդյունքների մասին գրավոր հայտնել ջրօգտագործողին /բաժանորդին/:

Վճարման փաստաթղթերում գրառման սխալը հաստատվելու դեպքում ջրամատակարարը պարտավոր է հաջորդ տասնօրյակի ընթացքում ուղղել սխալը և ավելի գանձված գումարը վերադարձնել ջրօգտագործողին /բաժանորդին/ կամ նրա համաձայնությամբ այդ գումարը ձևակերպել որպես կանխավճար, իսկ հակառակ դեպքում ջրօգտագործողին /բաժանորդին/ ներկայացնել նոր վճարման փաստաթուղթ: Ավելի գանձված գումարը ջրօգտագործողին /բաժանորդին/ է վերադարձվում սխալի հաստատման պահից 10 օրվա ընթացքում: Նոր վճարման փաստաթղթով վճարումը կատարվում է կանոնների 17-րդ կետով սահմանված կարգով:

Չափիչ – հաշվառող սարքերի աշխատանքի սխալի հայտաբերման դեպքում ջրամատակարարը չափիչ-հաշվառող սարքերի տեխնիկական վիճակի վերջին ստուգման օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար, փաստացի ջրամատակարարման ժամանակացույցի համաձայն, պարտավոր է կատարել ջրաքանակի վերահաշվարկ` բայց ոչ ավելի, քան վերջին մեկ ամսվա համար:

Չափիչ – հաշվառող սարքի ցուցմունքների շեղումները թույլատրելի են և չեն պահանջում մատակարարված ջրի ծավալի ու դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերահաշվարկ, եթե շեղումները գտնվում են չափիչ – հաշվառող սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթում:

20. Ջրօգտագործողի /բաժանորդի/ կողմից չափիչ – հաշվառող սարքերի ցուցմունքների, հետևաբար և օգտագործված ջրի ծավալի նվազեցման նպատակով չափիչ – հաշվառող սարքերի բնականոն աշխատանքի խախտման, չափիչ – հաշվառող սարքերի կողանցումով ջրընդունման, չափիչ – հաշվառող սարքերի կապարակնիքները վնասելվու /պոկվելու, կեղծվելու/ և այլ միտումնավոր խախտումների դեպքում ջրամատակարարը խախտման հայտնաբերման պահին ջրօգտագործողի /բաժանորդի/ ներկայացուցչի հետ համատեղ արձանագրում է խախտումը և կազմում կանոնների խախտման ակտ /ձև 6 կցվում է/: Կանոնների խախատման ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է հանդիսանում ջրօգտագործողի /բաժանորդի/ օգտագործած ջրի ծավալի վերահաշվարկման /ճշգրտման/ համար:

Ջրօգտագործողի /բաժանորդի/ չհամաձայնելու դեպքում ակտում դրա մասին կատարվում է համապատասխան նշում:

Ջրօգտագործողի /բաժանորդի/ մեղքով խափանված չափիչ – հաշվառող սարքերը վերականգնվում են ջրօգտագործողի /բաժանորդի/ հաշվին, իսկ մինչև չափիչ – հաշվառող սարքերի վերականգնումը ջրամատակարարումն իրականացվում է ջրաչափական այլ ընդունված մեթոդներով /հաշվարկային` ըստ ջրի հորիզոնի, ջրանցքի կամ խողովակի լայնական կտրվածքի, ջրի արագության և այլն/: Կանոնների խախտման մասին ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում ջրօգտագործողի /բաժանորդի/ ջրամատակարարումը դադարեցվում է, իսկ ջրամատակարարը հաշվարկված գումարը գանձում է օրենքով սահմանված կարգով:

Ջրամատակարարի մեղքով խափանված չափիչ – հաշվառող սարքերը վերականգնվում են ջրամատակարարի կողմից հնարավորին սեղմ ժամկետում, իսկ մինչև վերականգնումը ջրի հաշվառումն իրականացվում է ջրաչափական այլ մեթոդներով:

Ջրօգտագործողի /բաժանորդի/ ջրամատակարարումը վերականգնվում է կանոնների 26-րդ կետով սահմանված կարգով:

21. Ջրամատակարարի և ջրօգտագործողի /բաժանորդի/ և /կամ/ նրանց ներկայացուցիչների կողմից ջրաքանակի միտումնավոր սխալ գրառումների հայտնաբերման դեպքն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

IV. Ոռոգման ջրի մատակարարման, սահմանափակման և դադարեցման պայմանները

 

22. Ջրաղբյուրից ջրօգտագործումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով տրված ջրօգտագործման թույլտվության առկայության դեպքում:

23. Ջրօգտագործողի /բաժանորդի/ ջրի մատակարարումն իրականացվում է ըստ պայմանագրի, դրա անբաժանելի մասը կազմող ջրօգտագործման պլան – ժամանակացույցի և հայտի /ձև 7 կցվում է/: Ջրօգտագործման պլան – ժամանակացույցը կազմում է ջրօգտագործողը /բաժանորդը/ յուրաքանչյուր ոռոգման համակարգի համար առանձին` հիմք ընդունելով հողատարածքի չափը, դրա վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի տեսակներն ըստ զբաղեցրած տարածքների, ջրման նորմաները և ժամկետները, ինչպես նաև իր ոռոգման համակարգերում առկա կորուստները:

24. Ջրօգտագործումը պլանավորվում է` հաշվի առնելով ջրաղբյուրի ջրատվությունը և ոռոգման համակարգերի տեխնիկական հնարավորությունները /գերբեռնվածությունը և թերբեռնվածությունը/:

Մեխանիկական եղանակով ջրամատակարարումը պլանավորվում է ըստ ստացված հայտերի` պոմպակայանների համալիրի պոմպային ագրեգատների արտադրողականությանը համապատասխան:

Մեխանիկական եղանակով ջրամատակարարման հայտը համապատասխանեցվում է պոմպակայանի կամ պոմպակայանների համալիրի պոմպային ագրեգատների արտադրողականությանը:

Ոչ շուրջօրյա ջրամատակարարման հայտ ներկայացվելու դեպքում ջրամատակարարումն իրականացվում է ելնելով ջրամատակարարի տեխնիկական հնարավորություններից:

Ջրաղբյուրների սակավաջրության դեպքում ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր կնքվում է առաջնահերթ ջրօգտագործման մասին կարգի համաձայն, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացմամբ:

25. Ջրամատակարարին իրավունք է վերապահվում դադարեցնելու ջրօգտագործողի /բաժանորդի/ ջրամատակարարումը` սահմանված կարգով 3 օր առաջ դրա մասին նրան գրավոր նախազգուշացնելուց /ձև 8 կցվում է/ հետո, եթե նա`

ա/ խախտել է կանոնների 17-րդ և 20-րդ կետերի պահանջները.

բ/ խախտել է պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող պարտքերի մարման ժամանակացույցը:

Ջրօգտագործողի /բաժանորդի/ ջրամատակարարումը կարող է չդադարեցվել նրա կողմից ջրամատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ ներկայացվելու և պարտքերի մարման նոր ժամանակացույց կազմվելու դեպքերում:

26. Ջրօգտագործողի /բաժանորդի/ ջրամատակարարումը վերականգնվում է պարտքերի վճարումը հաստատող փաստաթուղթը ջրամատակարարին ներկայացվելուց հետո մինչև 3 օրվա ընթացքում:

27. Ջրօգտագործողը /բաժանորդը/ պարտավոր է ջրօգտագործման պլան – ժամանակացույցով նախատեսված ջուրն ստանալու, ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս ջուր պահանջելու մասին 3 օր առաջ ջրամատակարարին ներկայացնել գրավոր հայտ:

Հայտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է, որը կազմվում է երկու օրինակից և ներկայացվելու պահին գրանցվում է ջրամատակարարի կողմից: Ջրօգտագործողի /բաժանորդի/ կողմից առանց հայտի ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս ջուր մատակարարելու պահանջի դեպքում` ջրամատակարարին իրավունք է վերապահվում ջրօգտագործողի /բաժանորդի/ հաշվին հաշվարկել այդ ժամանակահատվածում մատակարարված ջրի ծավալը` բայց 3-օրյա ժամկետից ոչ ավելի:

28. Ջրօգտագործողի /բաժանորդի/ գրավոր հայտի համաձայն ջրօգտագործման պլան – ժամանակացույցով նախատեսվածից պակաս մատակարարված կամ չմատակարարված ջրաքանակը հետագայում ջրամատակարարի կողմից չի վերականգնվում: Նախատեսվածից ավելի ջուր մատակարարելու համար ջրօգտագործողի /բաժանորդի/ ներկայացրած հայտը կարող է բավարարվել միայն ջրամատակարարի հնարավորությունների սահմաններում, ինչի մասին ներկայացված հայտի բավարարման կամ մերժման մասին ջրօգտագործողը /բաժանորդը/ տեղեկացվում է` հայտը ջրամատակարարից ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում:

29. Ջրամատակարարումն իրականացվում է ջրտուքի կետում` ջրօգտագործողի /բաժանորդի/ կամ նրա ներկայացուցչի ներկայության դեպքում:

Եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում մատակարարվելիք ջրի հորիզոնը նվազում է 20 տոկոսից ավելի չափով, ապա տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկվում է նվազագույն հորիզոնին համապատասխան:

30. Եթե ջրամատակարարման սահմանափակումը և /կամ/ դադարեցումը կապված է ֆորս- մաժորային դեպքերի, ինչպես նաև ջրաղբյուրներում ու ոռոգման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա այն կատարվում է առանց նախազգուշացման: Ջրամատակարարման սահմանափակումների պատճառների մասին ջրամատակարարն անմիջապես տեղեկացնում է ջրօգտագործողին /բաժանորդին/:

31. Ոռոգման ջրի ապօրինի մատակարարարում և օգտագործում է համարվում`

ա/ մատակարարումը և օգտագործումն առանց պայմանագրի.

բ/ մատակարարումը և օգտագործումն առանց չափիչ – հաշվառող սարքի կամ ջրաչափական այլ մեթոդների կիրառման տեխնիկական պայմանների խախտումներով /եթե պայմանագրով այլ պայմաններ նախատեսված չեն/.

գ/ ինքնակամ ջրամատակարարումը և ջրօգտագործումը /առանց հայտի կամ հայտի խախտմամբ/:

Ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Բոլոր ջրաղբյուրներից և ոռոգման համակարգերից ապօրինի միացված ոռոգման համակարգերը ենթակա են անհապաղ անջատման: Ապօրինի ջրօգտագործումն արձանագրվում է և կանոնների խախտման ակտով կատարվում է ջրաքանակի հաշվարկ` ջրաղբյուրում կամ ոռոգման համակարգում ջրի առկայության փաստացի ժամանակահատվածի համար և ապօրինի միացման թողունակությամբ, բայց ոչ ավելի քան մինչև ոռոգման շրջանի սկիզբը: Իսկ ապօրինի ջրօգտագործում իրականացնողները պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

(31-րդ կետը փոփ. 28.03.2006 N 189)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Ձև 1

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ոռոգման համակարգերին միանալու

 

Տրվում է ………........................շրջանի……..………………….համայնքի……………………………..բնակավայրի

……………………………………………………………………………………………………………………....………........

Հողատարածքի գտնվելու վայրը /հասցեն/ ....……………………………………………………………………...…….,

Հողատարածքի նկատմամբ սեփականության ձևը……………………………..…………………………………....….,

Հողատարածքի չափը /հա/ և կարգը…………………………………………..……………………………...................:

 

Ոռոգման համակարգին միանալու պայմանները

 

Ջրառն իրականացնել

………………………………………………………………………………………………...............…………………….......

           /նշվում է ջրառի կետը, միացվող ոռոգման համակարգի տեսակը և բոլոր տեխնիկական տվյալները/

……………………………………………………………………………………………………………................………......

…………………………………………………………………………………………………………………………...............

……………………………………………………………………………………………………………...............……….......

Ջրաչափական հանգույցի տեսակը և տեղադրման վայրը …………………………………………...................……

…………………………………………………………………………………………………………..............…………........

Ջրագծի օգտակար գործողության գործակիցը` ոչ պակաս __________________:

Տեխնիկական պայմանները տրվում են մեկ տարի ժամկետով:

Հատուկ պայմաններ: Առանց ջրամատակարարի կողմից լրացուցիչ տեխնիկական պայմանների տրման ոռոգման համակարգին այլ սպառողների համակարգեր միացնելու դեպքում ջրամատակարարումը կդադարեցվի: Հողային աշխատանքների նստվածքները շահագրգիռ կազմակերպությունների հետ չհամաձայնեցվելու դեպքում տեխնիկական պայմաններ չեն տրվում: Բոլոր շինմոնտաժային աշխատանքները կատարում է ջրօգտագործողը:

 

--------------------------------------- գլխավոր ճարտարագետ                  Կ. Տ.

      /ջրամատակարար/

--------------------------------------       ------------------------------------------------

   /ստորագրությունը/                                           /Ա. Ա. Հ./

 

-------- ---------------------------- 200 թ.

 

 

 

Ձև 2

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Զ Ա Տ Մ Ա Ն  Ա Կ Տ

 

ոռոգման համակարգերի հաշվեկշռային պատկանելության, սպասարկման և շահագործման

 

Մի կողմից ջրամատակարարը` ի դեմս ______________________________________________________

______________________________________________________________________________________

 

և մյուս կողմից ջրօգտագործողը /բաժանորդը/` ի դեմս _________________________________________

______________________________________________________________________________________

 

ղեկավարվելով ԼՂՀ տարածքում գործող ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների դրույթներով, կազմեցին սույն ակտը հետևյալի մասին, որ ջրամատակարարի և ջրօգտագործողի /բաժանորդի/ ոռոգման համակարգերի հաշվեկշռային պատկանելության, շահագործման և պատասխանատվության սահմանազատման կետ է հանդիսանում ________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

        /ստորև տրվում է ոռոգման համակարգերի միացման սխեման և սահմանազատման կետը/

 

Ջրամատակարար

 

Ջրօգտագործող /բաժանորդ/

______________________________

           /ստորագրությունը, ԱԱՀ/

_________________________________

                 /ստորագրությունը, ԱԱՀ/

 

 

 

,,_____,, _____________200 թ.

 

,,_______,, ______________ 200 թ.

      Կ. Տ.

 

      Կ. Տ.

 

 

 

Ձև 3

 

Ք Ա Ր Տ

 

ջրօգտագործողի /բաժանորդի/ անձնական հաշվառման

_______________________________________

/ջրօգտագործողի /բաժանորդի/ ծածկագիրը/

1. _______________________________________________________________________________

                                         /ջրօգտագործողի /բաժանորդի/ լրիվ անվանումը/

2. _______________________________________________________________________________

                                                               /հասցեն/

3. _______________________________________________________________________________

                                          /կառավարման վերադաս մարմնի անվանումը/

4. _______________________________________________________________________________

                                                  /սպասարկող բանկի անվանումը/

5. _______________________________________________________________________________

                              /պայմանագրի կնքման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը/

6. _______________________________________________________________________________

                    /սեփականության ձևը պետական, մասնավոր առևտրային կազմակերպություն և այլն/

7. _______________________________________________________________________________

                                          /տնօրենի Ա. Ա. Հ., հեռախոսահամարը, ֆաքսը/

8. ________________________________________________________________________________

                                    /գլխավոր հաշվապահի Ա. Ա. Հ., հեռախոսահամարը, ֆաքսը/

9. ________________________________________________________________________________

                    /պետական ռեգիստրում գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ծածկագիրը/

10. _______________________________________________________________________________

                                         /գործունեության ծածկագիրն ըստ պետական ռեգիստրի/

11. _______________________________________________________________________________

                                                        /սնման կետն ըստ տեխպայմանների/

12. _______________________________________________________________________________

13. _______________________________________________________________________________

14. _______________________________________________________________________________

15. _______________________________________________________________________________

16. _______________________________________________________________________________

17. _______________________________________________________________________________

18. _______________________________________________________________________________

 

___________________________________              ______________________________

       ջրօգտագործող /բաժանորդ/                                       /ստորագրությունը/

 


 

Ձև 4

 

Ա Կ Տ - Օ Ր Ա Գ Ի Ր

 

ոռոգման ջրի հանձնման – ընդունման

 

_______ _____________________ 200 թ.                                                                                 N_______

 

Ջրամատակարարման անվանումը _____________________________________________________

Ջրօգտագործողի /բաժանորդի/ անվանումը ______________________________________________

Ոռոգման համակարգի անվանումը _____________________________________________________

Ջրտուքի դիտակետի և բաժանարարի անվանումը ________________________________________

Հիդրոտեղամասի պետ /ջրամատակարարի ներկայացուցիչ/_________________________________

                                                                                                     /ազգանունը, անունը, հայրանունը/

Ջրօգտագործողի /բաժանորդի/ ներկայացուցիչ ___________________________________________

                                                                                              /ազգանունը, անունը, հայրանունը/

 

Ամսվա

օրերը

Ջրի հորիզոնը

Ջրի

ծախսը

/լ/վրկ /

Ջրամատակարարի

ներկայացուցչի ստորագրությունը

Ջրօգտագործողի

ներկայացուցչի ստորագրությունը

ժամը սմ

ժամը սմ

միջինը

 /սմ/

                
             
             
             
             
              
              
               
              
              

 

Ընդամենը հաշվարկված ջրի ծախսը __________________ հազ. խոր. մ

1 խոր. մ ջրի սակագինը ___________________________ դրամ

Վճարման ենթակա գումարը _______________________ հազ. դրամ

 

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐ`

                              ՏՆՕՐԵՆ ________________________    /__________________/ Կ. Տ.

                                                                                                       /ստորագրությունը/

  ՀԻԴՐՈՏԵՂԱՄԱՍԻ ՊԵՏ   ________________________    /__________________/ Կ. Տ.

                                                                                                      /ստորագրությունը/

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂ /ԲԱԺԱՆՈՐԴ/

                                           ՏՆՕՐԵՆ ________________  /__________________/ Կ. Տ.

                                                                                                  /ստորագրությունը/

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ /ԲԱԺԱՆՈՐԴԻ/

                            ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ _______________ /__________________/ Կ. Տ.

                                                                                               /ստորագրությունը/

 

 

 

Ձև 5

 

ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

Ա Կ Տ

սույն ակտը կազմված է մի կողմից________________________________

                                                        /ջրամատակարարի անվանումը/

մյուս կողմից_____շրջանի____համայնքի___________________________________

                                                                   /ջրօգտագործողի /բաժանորդի/անվանումը/

 

                                                                                                                                                   /ԱԱՀ-ով/

Ամիսը, տարին

Պարտքի սկզբնա-կան մնա-ցորդը

Տույժի սկզբնա-կան մնաց-որդը

Պարտքի վերա-հաշ-վարկ

Տույժի վերա-հաշ-վարկ

Ջրտուք

Սակա-գինը

Հասույթ

Վճարվել է

Հաշ-վարկ-ված տույժ

Պարտքի վերջն-ական մնա-ցորդը

*տույժի վերջն-ական մնա-ցորդը

ընդա-մենը

այդ թվում` վերա-հաշ-վարկը

ընդա-մենը

այդ թվում` վերահաշ-վարկը

ընդա-մենը

այդ թվում`

պարտքի դիմաց

տույժի դիմաց

01.2004

Դրամ

Դրամ

Դրամ

Դրամ

Մ3

Մ3

Դրամ

Դրամ

Դրամ

Դրամ

Դրամ

Դրամ

Դրամ

Դրամ

Դրամ

02.2004

                                                                  

03.2004

                                     

04.2004

                                   

05.2004

                               

06.2004

                                 

07.2004

                               

08.2004

                                

09.2004

                                

10.2004

                                

11.2004

                                

12.2004

                               

Ընդամենը

                                  

*Տույժերը չեն ընդգրկվում պարտքերի մեջ

 

Ընդամենը ենթակա է վճարման ______________________դրամ

                        Պարտքի դիմաց ______________________դրամ

                           Տույժի դիմաց ______________________դրամ

 

 

Ջրամատակարար

ՏՆՕՐԵՆ____________________________________Ա.Ա.Հ. Կ.Տ. ԳԼԽ.ՀԱՇՎԱՊԱՀ_____________________________Ա.Ա.Հ.

Ջրօգտագործող /բաժանորդ/

_______մարզ________համայնքի___________________

                                                        /ստորագրությունը/

ՏՆՕՐԵՆ___________________________ _____Ա.Ա.Հ.

Կ.Տ.

ԳԼԽ. ՀԱՇՎԱՊԱՀ________________________   Ա.Ա.Հ.

Ըստ տասնօրյակների ջրի ծախսերը տրվում են հակառակ էջում

 

 

 

Ձև 5

                                                                                                                                      /ԱԱՀ-ով/

ԱՄԻՍ

Տասնօրյակներ

Ընդամենը ջրտուք

այդ թվում`

Սակագին

Ընդամենը հասույթ

այդ թվում`

վերահաշվարկ

վերահաշվարկ

մ3

մ3

դրամ

դրամ

դրամ

ՀՈՒՆՎԱՐ

I տասնօրյակ

          

II տասնօրյակ

          

III տասնօրյակ

          

ԸՆԴԱՄԵՆԸ

           

ՓԵՏՐՎԱՐ

I տասնօրյակ

         

II տասնօրյակ

         

III տասնօրյակ

         

ԸՆԴԱՄԵՆԸ

         

ՄԱՐՏ

I տասնօրյակ

         

II տասնօրյակ

         

III տասնօրյակ

         

ԸՆԴԱՄԵՆԸ

         

ԱՊՐԻԼ

I տասնօրյակ

          

II տասնօրյակ

         

III տասնօրյակ

         

ԸՆԴԱՄԵՆԸ

         

ՄԱՅԻՍ

I տասնօրյակ

         

II տասնօրյակ

          

III տասնօրյակ

          

ԸՆԴԱՄԵՆԸ

         

ՀՈՒՆԻՍ

I տասնօրյակ

         

II տասնօրյակ

         

III տասնօրյակ

         

ԸՆԴԱՄԵՆԸ

         

ՀՈՒԼԻՍ

I տասնօրյակ

         

II տասնօրյակ

         

III տասնօրյակ

         

ԸՆԴԱՄԵՆԸ

         

ՕԳՈՍՏՈՍ

I տասնօրյակ

          

II տասնօրյակ

         

III տասնօրյակ

         

ԸՆԴԱՄԵՆԸ

         

ՍԵՊՏԵՄԲԵՐ

I տասնօրյակ

         

II տասնօրյակ

         

III տասնօրյակ

         

ԸՆԴԱՄԵՆԸ

          

ՀՈԿՏԵՄԲԵՐ

I տասնօրյակ

         

II տասնօրյակ

         

III տասնօրյակ

         

ԸՆԴԱՄԵՆԸ

         

ՆՈՅԵՄԲԵՐ

I տասնօրյակ

         

II տասնօրյակ

          

III տասնօրյակ

          

ԸՆԴԱՄԵՆԸ

         

ԴԵԿՏԵՄԲԵՐ

I տասնօրյակ

         

II տասնօրյակ

          

III տասնօրյակ

           

ԸՆԴԱՄԵՆԸ

         

 

 

Ջրամատակարար

Ջրօգտագործող /Բաժանորդ/

______շրջանի_______համայնքի__________________

                                                       /ջրօգտագործողի անվանումը/

Տնօրեն __________________ /Ա. Ա. Հ./

Տնօրեն _______________________ /Ա. Ա. Հ./

Կ. Տ

                  Կ.Տ.

Գլխ. հաշվապահ ___________/ Ա. Ա. Հ./

Գլխ. հաշվապահ _______________ / Ա. Ա. Հ./

   

 

 

Ձև 6

 

Ա Կ Տ N

 

ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների խախտման

 

_______ _____________________ 200 թ.                          ջրօգտագործողի /բաժանորդի/ քարտ N___

 

1. Ակտը կազմված է ջրամատակարարի ներկայացուցիչ/ներ/ ________________________________

                                                                                                     /պաշտոնը, անունը, ազգանունը/

___________________________________________ կողմից

___________________________________________________________________________________

ջրօգտագործողի /բաժանորդի/ /ներկայացուցիչ ___________________________________________

                                                                                               /պաշտոնը, անունը, ազգանունը/

ներկայությամբ:

 

2. Ջրօգտագործողի /բաժանորդի/ հասցեն, անվանումը _____________________________________

___________________________________________________________________________________

 

3. Խախտման բնույթը և նկարագրությունը ________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

 

4. Խախտումն արձանագրվում է

 

5. Ակտը կազմված է երկու օրինակից, որոնցից մեկը մնում է ջրամատակարարի ներկայացուցչի մոտ, իսկ մյուս օրինակը հանձնվում է ջրօգտագործողին /բաժանորդին/:

 

6. Ջրօգտագործողը /բաժանորդը/ հրավիրվում է ջրամատակարարի մոտ` հաշվարկներին մասնակցելու համար:

_____________________ հասցեն ______________ հեռախոսահամարը __________________ժամկետը

 

7. Ակտը համարվում է օրինական նաև այն դեպքում, եթե ջրօգտագործողը /բաժանորդը/ /ներկայացուցիչը/ հրաժարվում է այն ստորագրելուց:

 

Ոռոգման ջրի հաշվարկն ըստ ակտի

 

8. Հանձնաժողովի եզրակացությունը խախտման և վերահաշվարկի կատարման մասին ** __________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

9. Հանձնաժողովի անդամների ստորագրությունները, պաշտոնները, անունները, ազգանունները`

_________________________________                                  _________________________________

_________________________________                                  _________________________________

_________________________________                                  _________________________________

 

10. Ջրօգտագործողի /բաժանորդի/ ստորագրությունը ____________________________

 

11. Ջրաքանակի հաշվարկն ըստ հանձնաժողովի եզրակացության

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

Ընդամենը ենթակա է վճարման ___________________________ դրամ

 

12. Հաշվարկը կատարեց __________________________________         ____ ____ __________ 200 թ.

                                              /ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը/

 

13. Համակարգիչ մուտքագրեց ______________________________        ____ ____ __________ 200 թ.

                                                  /ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը/

Լրացուցիչ տվյալներ ___________________________________________________________________

 

 

 

 

 

Ջրամատակարարի ներկայացուցիչ

Ջրօգտագործողի /բաժանորդի/ /ներկայացուցիչ/

__________________________________

                   /ստորագրությունը/

__________________________________

                    /ստորագրությունը/

_______ ____________________ 200 թ.

_______ ____________________ 200 թ.

 

** հանձնաժողով` կանոնների խախտման ակտերը քննարկող ջրամատակարար կազմակերպության հանձնաժողով:

 

 

 

Ձև 7

 

Հ Ա Յ Տ

 

ոռոգման ջրի մատակարարման

 

Հ/Հ

Բաժանարարի անվանումը

Պլան-ժամանակացույցով

նախատեսված ջրաքանակը

Սույն հայտով

պահանջվող ջրաքանակը

Ծանոթագրություն

լ/վրկ

հազ.մ3

լ/վրկ

հազ.մ3

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

                 

____________________________           __________________

 Ջրօգտագործողի /բաժանորդի/ անվանումը                            /ստորագրությունը/

Կ. Տ.

 

 

 

Ձև 8

 

Հիշեցում

Հիշեցում

/ստացողին տրվող օրինակ/

--------- -------------------------- 200 թ.

--------- -------------------------- 200 թ.

____________________________________     ջրօգտագործող /բաժանորդ/

____________________________________ ջրօգտագործող /բաժանորդ/

Հարգելի պրն /տկն/ ______________________

Հարգելի պրն /տկն/ ______________________

Հիշեցնում ենք Ձեզ, որ _____ _________200 թ.

___ ______դրությամբ Ձեր պարտքը

/ներառյալ Ա. Ա. Հ./ օգտագործված ոռոգման ջրի դիմաց կազմում է ___________________ _________________________________դրամ:

Հիշեցնում ենք Ձեզ, որ _____ _________200 թ.

_____ _____ դրությամբ Ձեր պարտքը

/ներառյալ Ա. Ա. Հ./ օգտագործված ոռոգման ջրի դիմաց կազմում է ___________________ _________________________________դրամ:

Խնդրում ենք 3 օրյա ժամկետում մարել պարտքը, հակառակ դեպքում, համաձայն ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների _____________ կետի, Ձեր ջրամատակարարումը կդադարեցվի:

Խնդրում ենք 3 օրյա ժամկետում մարել պարտքը, հակառակ դեպքում, համաձայն ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների _____________ կետի, Ձեր ջրամատակարարումը կդադարեցվի:

______________________ _______________

     /ջրամատակարար/           /ստորագրությունը/

________________________ _______________

     /ջրամատակարար/                /ստորագրությունը/

Ստացողի ստորագրությունը _____________

Ստացողի ստորագրությունը ________________

_______ ___________________ 200 թ.

_______ ___________________ 200 թ.

 

 

 

Հ ա վ ե լ վ ա ծ 2

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի ,,16,, -ի

թիվ 438 որոշման

 

 

Ձև

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

 

ոռոգման ջրի մատակարարման

 

քաղ. /գ./ _______________________                                            --------- -------------------------- 200 թ.

___________________________________________________________/այսուհետ`մատակարար/`

                                               /ջրամատակարարի անվանումը/

ի դեմս ________________________________________________________________, մի կողմից,

                                              /պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը/

և ջրօգտագործողը /կամ ջուր սպառողը/ ______________________________________________

_______________________________________________________________________________

                                                /շրջանի, համայնքի, կազմակերպության անվանումը/

/այսուհետ` բաժանորդ/ ի դեմս ______________________________________________________

                                                                 /պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը/

մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը /այսուհետ` պայմանագիր/ հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Մատակարարը ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների /այսուհետ` կանոններ/ և պայմանագրի անքակտելի մասը կազմող պլան - ժամանակացույցի /թիվ 1 հավելված/ համաձայն ջրօգտագործողին մատակարարում է ոռոգման ջուր, որի 1 խոր. մետրի համար հաշվարկային միավոր ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սակագինը, իսկ բաժանորդը կանոններին և պայմանագրին համապատասխան ընդունում է ոռոգման ջուրը, օգտագործում այն և հաշվարկված ջրի վարձը վճարում մատակարարին` սահմանված կարգով:

2. Բաժանորդն ընդունում է պայմանագիրն ստորագրվելու օրվա դրությամբ մատակարարին` նախորդ տարիներին մատակարարված ոռոգման ջրի դիմաց իր պարտքը, որը պարտավորվում է վճարել պայմանագրի անքակտելի մասը կազմող պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն /թիվ 2 հավելված/:

3. Կողմերի միջև փոխհարաբերությունները կարգավորվում են կանոններով և պայմանագրով:

 

2. Ջրամատակարարման կետերը և կարգը

 

4. Պայմանագրի կողմերի միջև ջրաչափական կետեր են հանդիսանում`

_________________________________________________________________________________

                     /բաժանարարների անվանումները և չափիչ-հաշվառող սարքի տեսակը/

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

5. Հանձնված և ընդունված ոռոգման ջուրը չափվում է օրական առնվազն երկու անգամ և գրանցվում ոռոգման ջրի հանձնման - ընդունման ակտ - օրագրում: Դիտարկման ժամերն են` ______________________: Սահմանված ժամին /0.5 ժամվա ընթացքում/ կողմերից որևէ մեկի ներկայացուցչի չներկայանալու դեպքում հիմք է ընդունվում ներկայացված կողմի գրանցումը:

6. Ոռոգման ջրի հանձնում - ընդունումը գրանցում է ոռոգման ջրի հանձնման - ընդունման տասնօրյակային ակտ - օրագրում երեք օրինակից:

7. Յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմվում է փոխադարձ հաշվարկների ակտ:

 

3. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

8. Մատակարարը պարտավոր է`

ա/ պայմանագրի 4-րդ կետում նշված չափիչ - հաշվառող սարքերով կահավորված /կամ պայմանագրի 17-րդ կետով նախատեսված ջրաչափական մեթոդի կիրառմամբ/ ջրի տրման կետում, պայմանագրի թիվ 1 հավելվածին համապատասխան, հայտի առկայության դեպքում բաժանորդին մատակարարել ոռոգման ջուր.

բ/ համաձայն բաժանորդի հայտի` պակասեցնել պլան-ժամանակացույցով նախատեսված ոռոգման ջրի ծավալը, իսկ հայտով նախատեսվածից պակաս տրված /իր մեղքով թերմատակարարված/ ջրի ծավալը լրացնել 3 օրվա ընթացքում:

գ/ տվյալ տասնօրյակի ավարտից հետո երկու օրվա ընթացքում լրացնել և ստորագրել ոռոգման ջրի հանձնման - ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի երեք օրինակը.

դ/ բաժանորդին ներկայացնել յուրաքանչյուր տասնօրյակում փաստացի մատակարարված ոռոգման ջրի ծավալին համապատասխան կազմված վճարման փաստաթուղթ /տասնօրյակային ակտ-օրագրերը/` մատակարարված ոռոգման ջրի վարձը վճարելու համար.

ե/ կանոնների 30-րդ կետում նախատեսված պայմանների դեպքում ոռոգման ջրի մատակարարումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին անմիջապես տեղեկացնել բաժանորդին:

9. Մատակարարն իրավունք ունի`

ա/ բաժանորդի կողմից պայմանագրի 10-րդ կետի ,,դ,, ենթակետում նշված վճարումները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում, սահմանված կարգով 3 օր առաջ զգուշացնելուց հետո, դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը` մինչև պարտքի մարումը.

բ/ պայմանագրի 1-ին կետում նշված ծավալով ոռոգման ջրի մատակարարումից հետո բաժանորդին ոռոգման ջուր մատակարարելու նրա հետ կնքված նոր /լրացուցիչ/ պայմանագրի հիման վրա` մինչև այդ մատակարարված ոռոգման ջրի վարձավճարը բաժանորդի կողմից ամբողջությամբ վճարելու դեպքում` մատակարարի տնօրինման ներքո գտնվող համակարգի տեխնիկական հնարավորության սահմաններում.

գ/ հայտը սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացվելու, առանց հայտի ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս մատակարարման պահանջի դեպքում բաժանորդի հաշվին հաշվարկելու այդ ժամանակահատվածում մատակարարված ջրաքանակը, բայց 3-օրյա ժամկետից ոչ ավելի:

10. Բաժանորդը պարտավոր է`

ա/ իր ներկայացուցչի միջոցով, պայմանագրի 2-րդ բաժնին համապատասխան, ջրի տրման կետում ստանալ ոռոգման ջուրը.

բ/ պայմանագրի թիվ 1 հավելվածում նշված ջրաքանակի ստացման, դրանից հրաժարվելու կամ այն նվազեցնելու մասին 3 օր առաջ հայտ ներկայացնել մատակարարին.

գ/ տվյալ տասնօրյակի ավարտից հետո, պայմանագրի 8-րդ կետի ,,գ,, ենթակետով սահմանված ժամկետում, ստորագրել ոռոգման ջրի հանձնման - ընդունման տասնօրյակային ակտ - օրագրի 3 օրինակը.

դ/ կանոններով և պայմանագրով սահմանված կարգով վճարել նախորդ ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի վարձը` վճարման փաստաթղթերը /տասնօրյակային ակտ-օրագրերը/ մատակարարից ստանալուց հետո 10 օրվա ընթացքում կամ լրացուցիչ պայմաններով նախատեսված ժամկետներում, ինչպես նաև մարել պարտքը պայմանագրին կից պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն /թիվ 2 հավելված/.

ե/ մատակարարված ջրի դիմաց վարձավճարը 100 տոկոսից պակաս վճարելու դեպքում ջրամատակարարին ներկայացնել իր սպառողների /բաժանորդների/ պարտքացուցակը.

զ/ ջրամատակարարման խախտման մասին անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին:

11. Բաժանորդն իրավունք ունի`

ա/ ջրաչափական դիտակետերում ստուգիչ չափումների անհրաժեշտության դեպքում մասնակցելու այդ չափումներին.

բ/ եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի հորիզոնը նվազում է պահանջվող ծավալի համապատասխան հորիզոնի 20 տոկոսից ավելի չափով, ապա տվյալ մատակարարված ջրի ծավալը հաշվարկելու նվազագույն հորիզոնին համապատասխան և ջրամատակարարից պահանջելու չտրված ջուրը լրացնել 3 օրվա ընթացքում:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

12. Մատակարարը, բացառությամբ կանոնների 30-րդ կետում նշված դեպքերի, իր մեղքով բաժանորդին թերմատակարարված ջրաքանակը 3-օրյա ժամկետում չապահովելու դեպքում, եթե բաժանորդը ապահովել է պայմանագրի 10-րդ կետի ,,դ,, ենթակետով նախատեսված պահանջը, փոխհատուցում է բաժանորդի կրած վնասը` հայտով նախատեսված ջրի ծավալի 50 տոկոսից պակաս ջուր մատակարարելու հետևանքով առաջացած վնասի չափով, որը հաշվարկվում է մեկ հեկտարի հաշվով` հողային կադաստրով նախատեսված գյուղատնտեսական հողատեսքերի զուտ եկամտի և կատարված հաշվարկային ծախսի չափով, հանած պահպանված բերքի արժեքը:

13. Ֆորս - մաժորային պայմանների դեպքում ջրամատակարարման դադարեցումից կամ բաժանորդի մեղքով կրած վնասի համար մատակարարը պատասխանատվություն չի կրում:

 

5. Վեճերի լուծման կարգը

 

14. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

 

6. Լրացուցիչ պայմաններ

 

15. Պայմանագրից բխող և պայմանագրով չկարգավորված մյուս բոլոր հարցերը կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Ջրօգտագործողի /բաժանորդի/ մեղքով թերմատակարարված ջրաքանակի ապահովումն իրականացվում է ջրամատակարարի հնարավորությունների սահմաններում:

17. Ջրաչափի առկայության դեպքում մատակարարված ջրի ծավալը որոշվում է ըստ ջրաչափի ցուցմունքի: Չափիչ - հաշվառիչ սարքերի բացակայության դեպքում կողմերի համաձայնությամբ, հիմք ընդունելով կանոնների 15-րդ և 20-րդ կետերը, մատակարարված ջրի ծավալը չափվում և հաշվարկվում է հետևյալ ձևով`

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

 

7. Պայմանագրի գործողության ժամկետը

 

18. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրումից հետո և գործում է մինչև կողմերի պարտավորությունների կատարման ավարտը:

19. Պայմանագիրը կնքվում է _________ տարի ժամկետով:

20. Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից:

 

8. Կողմերի գտնվելու վայրերը և բանկային վավերապայմանները

 

Մ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ր

Բ Ա Ժ Ա Ն Ո Ր Դ

Հասցեն ____________________________

Հասցեն ____________________________

Հ/հ ________________________________

Հ/հ ________________________________

Հեռախոսահամարը _________________

Հեռախոսահամարը ___________________

________________________

 /ստորագրությունը/

______________________

/ստորագրությունը/

_____ ______________________ 200 թ.

_____ ______________________ 200 թ.

Կ. Տ.

Կ. Տ.

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

Հավելված թիվ 1

ոռոգման ջրի մատակարարման

օրինակելի պայմանագրի

                                      Բաժանորդ

Կ. Տ. _______________________

                                              /ստորագրությունը/

Մատակարարը ___________________ ի դեմս ____________, և բաժանորդը` _______________ ի դեմս

                                   /անվանումը/                              /պաշտոնը Ա.Ա.Հ/                                           /անվանումը/ 

_________________ ըստ ստորև նշված պահանջվող ոռոգման ջրի քանակի կազմեցին

       /պաշտոնը Ա.Ա.Հ/          ջրօգտագործման հետևյալ պլան - ժամանակացույցը:

 

Ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի` հողատարածքները և պահանջվող ոռոգման ջրի քանակը*

 

Համակարգի անվանումը, բաժանարարի համարը

 /անվանումը/

Ը ն դ ա մ ե ն ը

ա յ դ թ վ ու մ

ոռոգվող հողա-տարածքը

ջուր

հացա- հատիկ

բանջար-բոստան

պտղատու այգի

նորատունկ այգի

խաղողի

այգի

բազմամյա խոտ

ծխախոտ

կարտոֆիլ

տնամերձ

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

                                                                                                                              
                                           
                                          
                                          
                                               
                                         

Ընդամենը

                                        

* Ներառյալ բաժանորդի ոռոգման համակարգերի կորուստները

 

Ջրօգտագործման պլան - ժամակացույց *

 

Համակարգի

անվանումը,

բաժանարարի

համարը

/անվանումը/

Չափի

միավորը

ա յ դ թ վ ո ւ մ` ը ս տ տ ա ս ն օ ր յ ա կ ն ե ր ի

ջուր

ՄԱՐՏ

ԱՊՐԻԼ

ՄԱՅԻՍ

ՀՈՒՆԻՍ

ՀՈՒԼԻՍ

/հազ. մ3/

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

/լ/վրկ/

                                                                                        

/հազ. մ3/

                                                                  

աճողական

                                  
 

/լ/վրկ/

                                  
 

/հազ. մ3/

                                   
 

աճողական

                                 

Ընդամենը

                                    

 

ա յ դ թ վ ո ւ մ` ը ս տ  տ ա ս ն օ ր յ ա կ ն ե ր ի

ՕԳՈՍՏՈՍ

ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՀՈԿՏԵՄԲԵՐ

ՆՈՅԵՄԲԵՐ

ԴԵԿՏԵՄԲԵՐ

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

                             
                             
                             
                             
                            
                             
                            

* Ներառյալ բաժանորդի ոռոգման համակարգերի կորուստները

Մատակարար

_____________________

/ստորագրությունը/

 

 

 

Հավելված թիվ 2

ոռոգման ջրի մատակարարման

օրինակելի պայմանագրի

 

Պարտքերի մարման ժամանակացույց

 

Բաժանորդը _______________________, ի դեմս __________________, ստացված ոռոգման ջրի դիմաց

                                                                                                                  /անվանումը/                                                  /պաշտոնը, Ա. Ա. Հ/

պարտքը _________________________________ դրամի չափով պարտավորվում է

                                                                                                                                  /թվերով, տառերով/

Մատակարարին` ___________________________________ վճարել ստորև նշված ժամկետներում.

                                                                                                                                         /անվանումը/

 

Պարտքի

չափը

/դրամ/

200 թ. վճարվելիք գումարի չափն` ըստ ամիսների

հուն-

վար

փետր-

վար

մարտ

ապ-

րիլ

մա-

յիս

հու-

 նիս

հու-

լիս

օգոս-

տոս

սեպտե-

մբեր

հոկտե-

մբեր

նոյեմ-

բեր

դեկտե-

մբեր

                                   

Մատակարար

Բաժանորդ

Կ. Տ.____________________________

                     /ստորագրությունը/

Կ. Տ.____________________________

                      /ստորագրությունը/

_____ ______________________ 200 թ.

_____ ______________________ 200 թ.

 

 

 

Հ ա վ ե լ վ ա ծ 3

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի ,,16,, -ի

թիվ 438 որոշման

 

Ձև

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին ոռոգման ջրի մատակարարման

 

քաղ. /գ./ _________________________________________________________________________________

________________________________________________ _____________ /այսուհետ` մատակարար/`

                               /ջրամատակարարի անվանումը/

ի դեմս ______________________________________________________________________, մի կողմից,

                                               /պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը/

և ջրօգտագործողների ընկերությունը /այսուհետ` ընկերություն/ կամ ջրօգտագործողների ընկերությունների միությունը /այսուհետ` միություն/ __________________________________

                                                                                                                               

/ընկերության կամ միության անվանումը/

ի դեմս __________________________________________________________________________________

                                                    /պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը/

 

մյուս կողմից, ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքով, ,,Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը /այսուհետ` պայմանագիր/ հետևյալի մասին.

 

I. Պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Պայմանագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

ջրաղբյուր` երկրի մակերևութային և ստորերկրյա ջրեր /բնական գետեր, լճեր, առուներ, ճահիճներ, ստորերկրյա ջրավազաններ, արհեստական ջրամբարներ և այլն/,

ոռոգման ջուր` գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար նախատեսված ստանդարտներին համապատասխանող ջուր,

ոռոգման համակարգ` ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ,

ջրի հորիզոն` ջրաչափական դիտակետով հոսող ջրի մակարդակը,

ջրաչափական կետ` հիդրոտեխնիկական կառույց, որի միջոցով որոշվում է հոսող ջրի ծավալը` տվյալ պահի համար,

չափիչ-հաշվառող սարք` ջրաչափ, որն ունակ է գրանցելու և պահելու առնվազն 10 օրվա ժամային ու գումարային ջրի հոսքը:

 

II. Պայմանագրի առարկան

 

2. Մատակարարը ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի անբաժանելի մաս կազմող պլան-ժամանակացույցին /սույն պայմանագրի N1 հավելված/ համապատասխան ընկերությանը /միությանը/ մատակարարում է ոռոգման ջուր, որի մեկ խորանարդ մետրի համար որպես հաշվարկային միավոր ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սակագինը, իսկ ընկերությունը /միությունը/ ընդունում է այն և հաշվարկված ջրի վարձը վճարում մատակարարին:

3. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող պլան-ժամանակացույցը յուրաքանչյուր տարի` մինչև ոռոգման շրջանի սկիզբը կազմվում և հաստատվում է սահմանված կարգով:

 

III. Ջրամատակարարման կետերը և ջրի հաշվառման կարգը

 

4. Մատակարարի կողմից ընկերություններին /միություններին/ ոռոգման ջուրը տրվում է ջրաչափական կետերում:

5. Պայմանագրի կողմերի միջև ջրաչափական կետեր են`

_____________________________________________________________________________________

          /ոռոգման համակարգի և բաժնետերերի անվանումները, չափիչ - հաշվառող սարքերի տեսակները/

_____________________________________________________________________________________

6. Մատակարարվող ոռոգման ջրի հորիզոնը /ծախսը/ չափվում է օրական առնվազն երկու անգամ և գրանցվում ոռոգման հանձնման - ընդունման ակտ - օրագրում: Դիտարկման ժամերն են` ______________ : Սահմանված ժամին /0.5 ժամվա ընթացքում/ կողմերից որևէ մեկի ներկայացուցչի չներկայանալու դեպքում հիմք է ընդունվում ներկայացած կողմի գրանցումը:

7. Մատակարարված ջրի ծավալը որոշվում է ըստ ջրաչափի ցուցմունքի: Չափիչ - հաշվառող սարքերի ժամանակավոր բացակայության դեպքում, կողմերի համաձայնությամբ, մատակարարված ջրի ծավալը չափվում և հաշվարկվում է ջրաչափական այլ ընդունված մեթոդներով` ըստ ջրի հորիզոնի, ջրանցքի կամ խողովակի լայնական կտրվածքի, ջրի արագության և այլն:

8. Մատակարարված ջրի ծավալը գրանցվում է ոռոգման ջրի հանձնման - ընդունման տասնօրյակային ակտ - օրագրում` երկու օրինակից:

9. Յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ տասնօրյակային ակտ-օրագրերին համապատասխան կատարված վճարումների հիման վրա կազմվում է փոխադարձ _ հաշվարկների ակտ:

10. Ոռոգման շրջանի ընթացքում պլան - ժամանակացույցով նախատեսված ջրաքանակը ընկերության /միության/ հայտի հիման վրա կարող է փոփոխվել /ավելացնել կամ պակասեցվել/ առավելագույնը 25 տոկոսի չափով` ջրամատակարարի տեխնիկական հնարավորությունների սահմաններում:

 

IV. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

11. Մատակարարն իրավունք ունի`

ա/ ընկերության /միության/ կողմից պայմանագրի 14-րդ կետի ,,դ,, ենթակետում նշված պարտավորությունների չկատարման դեպքում` սահմանված կարգով զգուշացնելուց 3 օր հետո դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը` մինչև պարտքի մարումը.

բ/ ընկերության /միության/ կողմից ներկայացված հայտի համաձայն ընկերությունը /միությունը/ լրացուցիչ ջուր մատակարարելու, եթե դա տեխնիկապես հնարավոր է, և եթե մինչ այդ մատակարարված ջրի համար ընկերությունը /միությունը/ վճարումները կատարում է պայմանագրի 14-րդ կետի ,,դ,, ենթակետին համապատասխան.

գ/ ընկերության /միության/ կողմից հայտը 14-րդ կետի ,,բ,, ենթակետով սահմանված ժամկետի խախտումով ներկայացվելու, առանց հայտի` ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս մատակարարման պահանջի դեպքում` ընկերության /միության/ հաշվին հաշվարկելու այդ ժամանակահատվածում մատակարարված ջրաքանակը, բայց 3-օրյա ժամկետից ոչ ավելի:

12. Մատակարարը պարտավոր է`

ա/ պայմանագրի 5-րդ կետում նշված ջրամատակարարման կետերում պայմանագրերի պլան-ժամանակացույցի կամ սույն կետի ,,գ,, ենթակետում նշված հայտին համապատասխան մատակարարել ոռոգման ջուր.

բ/ պայմանագրի 5-րդ կետում նշված ջրամատակարարման կետերը կահավորել չափիչ-հաշվառող սարքերով.

գ/ համաձայն ընկերության /միության/ հայտի` դադարեցնել կամ պակասեցնել պլան-ժամանակացույցով նախատեսված ոռոգման ջրի ծավալը.

դ/ պլան-ժամանակացույցով նախատեսվածից պակաս տրված /իր մեղքով թերմատակարարված/ ջրի ծավալը լրացնել հաջորդ 3 օրվա ընթացքում.

ե/ տվյալ տասնօրյակի ավարտից հետո 2 օրվա ընթացքում լրացնել և ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ - օրագրի երկու օրինակը.

զ/ ընկերություն /միություն/ ներկայացնել ջրի հանձնման - ընդունման տասնօրյակային ակտ - օրագրերին համապատասխան կազմված վճարման փաստաթուղթը` մատակարարված ոռոգման ջրի վարձը վճարելու համար.

է/ եթե ջրամատակարարման սահմանափակումը և /կամ/ դադարեցումը կապված է ֆորս - մաժորային դեպքերի, ինչպես նաև ջրաղբյուրներում ու ոռոգման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա ոռոգման ջրի մատակարարումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին անմիջապես տեղեկացնել ընկերությանը /միությանը/.

ը/ եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի ելքը նվազել է պահանջվող ելքի 20 տոկոսից ավելի չափով, ապա տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկել նվազագույն հորիզոնին համապատասխան, իսկ 30 տոկոսից ավելի նվազելու դեպքում` հաշվառել տվյալ օրվա մատակարարված ջուրը և դրա դիմաց ընկերությունից /միությունից/ վճար չպահանջել:

13. Ընկերությունը /միությունը/ իրավունք ունի`

ա/ մասնակցելու ջրաչափական դիտակետերում անհրաժեշտ ստուգիչ չափումներին.

բ/ եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի ելքը նվազել է պահանջվող ելքի 20 տոկոսից ավելի չափով, ապա տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկելու նվազագույն հորիզոնին համապատասխան, իսկ 30 տոկոսից ավելի նվազելու դեպքում` չհաշվառելու և չվճարելու օրվա մատակարարված ջրի դիմաց.

գ/ չվճարելու առանց հայտի պայմանագրի պլան - ժամանակացույցով նախատեսված ջրաքանակից կամ ներկայացված հայտից ավելի մատակարարված ջրի համար:

14. Ընկերությունը /միությունը/ պարտավոր է`

ա/ իր ներկայացուցչի միջոցով ջրի մատակարարման կետում ստանալ ոռոգման ջուր.

բ/ պայմանագրի պլան - ժամակացույցով նշված ջրաքանակն ավելացնելու, հրաժարվելու կամ այն նվազեցնելու մասին առնվազն 3 օր առաջ հայտ ներկայացնել մատակարարին.

գ/ տվյալ տասնօրյակի ավարտից հետո, պայմանագրի 12-րդ կետի ,,դ,, ենթակետով սահմանված ժամկետում, ստորագրել ոռոգման ջրի հանձնման - ընդունման տասնօրյակային ակտ - օրագրի երկու օրինակը.

դ/ վճարել մատակարարված ոռոգման ջրի վարձը` մատակարարից պայմանագրի 12-րդ կետի ,,զ,, ենթակետում նշված վճարման փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում` ամբողջությամբ, կամ ջրի վարձի վճարման ժամանակացույցի համաձայն /սույն պայմանագրի թիվ 2 հավելվածի/.

ե/ ջրամատակարարման խափանման մասին անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.

զ/ չխոչընդոտել ջրերի արտահոսքը ցամաքուրդային համակարգ:

 

V. Կողմերի պատասխանատվությունը

 

15. Կողմերը սույն պայմանագրով ստանձնված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են դրա հետևանքով առաջացած վնասները:

16. Եթե ջրամատակարարի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում վնաս է պատճառվել ընկերության անդամ և ոչ անդամ ջրօգտագործողներին, ապա ընկերությունը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալ նրանց անունից:

17. Տարերային աղետների, սակավաջրության, երաշտի, պատերազմի, ռազմական գործողությունների և այլ ֆորս - մաժորային պայմանների դեպքում կողմերն ազատվում են սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների մասնակի կամ լրիվ չկատարման համար նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների մասնակի կամ լրիվ չկատարումը հետևանք է այնպիսի հանգամանքների, որոնք առաջացել են պայմանագիրը կնքելուց հետո և կողմը հնարավոր բոլոր միջոցներով չէր կարող ոչ կանխատեսել և ոչ էլ կանխել դրանք:

 

VI. Վեճերի լուծման կարգը

 

18. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

 

VII. Լրացուցիչ պայմաններ

 

19. Պայմանագրից բխող և պայմանագրով չկարգավորված մյուս բոլոր հարցերը կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. Պայմանագրի գործողության ժամկետը

 

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրումից հետո:

21. Պայմանագիրը կնքվում է 3 տարի ժամկետով /կողմերի համաձայնության դեպքում մինչև 10 տարի ժամկետով/:

22. Պայմանագիրը կարող է լուծվել `

ա/ կողմերից մեկի լուծարման դեպքում.

բ/ կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում.

23. Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից:

 

IX. Կողմերի գտնվելու վայրերը և բանկային վավերապայմանները

 

Մ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ր

Ը Ն Կ Ե Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն /ՄԻՈՒԹՅՈՒՆ/

Հասցեն ____________________________

Հասցեն ____________________________

Հ/հ _______________________________

Հ/հ ________________________________

Հեռախոսահամարը ________________

Հեռախոսահամարը _________________

________________________

/ստորագրությունը/

______________________

 /ստորագրությունը/

_____ ______________________ 200 թ.

_____ ______________________ 200 թ.

Կ. Տ.

Կ. Տ.

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ ջրաօգտագործողներ ընկերություններին

և ջրօգտագործողների ընկերությունների

միությունների ոռոգման ջրի մատակարարման

Մատակարարը ___________________ ի դեմս ____________, և բաժանորդը` _______________ ի դեմս

                                /անվանումը/                         /պաշտոնը, Ա.Ա.Հ/                             /անվանումը/

ի դեմս _________________ ըստ ստորև նշված պահանջվող ոռոգման ջրի քանակի կազմեցին

             /պաշտոնը Ա.Ա.Հ/       ջրօգտագործման հետևյալ պլան-ժամանակացույցը:

 

Ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի` հողատարածքները և պահանջվող ոռոգման ջրի քանակը*

 

Համակարգի անվանումը, բաժանարարի համարը

 /անվանումը/

Ը ն դ ա մ ե ն ը

ա յ դ թ վ ու մ

ոռոգվող հողա-տարածքը

ջուր

հացա- հատիկ

բանջար-բոստան

պտղատու այգի

նորատունկ այգի

խաղողի

այգի

բազմամյա խոտ

ծխախոտ

կարտոֆիլ

տնամերձ

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

/հա/

/հազ. մ3/

                                                                                                                              
                                           
                                          
                                          
                                               
                                         

Ընդամենը

                                        
* Ներառյալ ընկերության ոռոգման համակարգերի կորուստները

 

Ջրօգտագործման պլան - ժամակացույց *

 

Համակարգի

անվանումը,

բաժանարարի

համարը

/անվանումը/

Չափի

միավորը

ա յ դ  թ վ ո ւ մ` ը ս տ  տ ա ս ն օ ր յ ա կ ն ե ր ի

ջուր

ՄԱՐՏ

ԱՊՐԻԼ

ՄԱՅԻՍ

ՀՈՒՆԻՍ

ՀՈՒԼԻՍ

/հազ. մ3/

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

 

/լ/վրկ/

                                                                                        

/հազ. մ3/

                                                                  

աճողական

                                  
 

/ լ/վրկ /

                                  
 

/հազ. մ3/

                                   
 

աճողական

                                 

Ընդամենը

                                    

 

ա յ դ  թ վ ո ւ մ` ը ս տ  տ ա ս ն օ ր յ ա կ ն ե ր ի

ՕԳՈՍՏՈՍ

ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՀՈԿՏԵՄԲԵՐ

ՆՈՅԵՄԲԵՐ

ԴԵԿՏԵՄԲԵՐ

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

                             
                             
                             
                             
                            
                             
                            

* Ներառյալ ընկերության ոռոգման համակարգերի կորուստները

 

Կ.Տ. Մատակարար

_____________________

/ստորագրությունը/

______________200 թ.

Կ.Տ. Ընկերություն

_____________________

/ստորագրությունը/

______________200 թ.

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ ջրաօգտագործողներ ընկերություններին

և ջրօգտագործողների ընկերությունների

միությունների ոռոգման ջրի մատակարարման

 

Ջրի վարձի վճարման ժամանակացույց

 

 _______________________ ընկերությունը, ի դեմս __________________, ստացված ոռոգման ջրի դիմաց

              /անվանումը/                                                      /պաշտոնը, Ա. Ա. Հ/

պարտքը _________________________________ դրամի չափով պարտավորվում է

                                     /թվերով, տառերով/

Մատակարարին` ___________________________________ վճարել ստորև նշված ժամկետներում.

                                               /անվանումը/

 

Պարտքի

չափը

/դրամ/

200 թ. վճարվելիք գումարի չափն` ըստ ամիսների

հուն-

վար

փետր-

վար

մարտ

ապ-

րիլ

մա-

յիս

հու-

 նիս

հու-

լիս

օգոս-

տոս

սեպտե-

մբեր

հոկտե-

մբեր

նոյեմ-

բեր

դեկտե-

մբեր

                                   

Մատակարար

Բաժանորդ

Կ. Տ.____________________________

                     /ստորագրությունը/

Կ. Տ.____________________________

                      /ստորագրությունը/

_____ ______________________ 200 թ.

_____ ______________________ 200 թ.