Համարը 
N 428
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՐԽՈՆԱՎ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''16'' նոյեմբերի 2004թ.

 N 428

ք.Ստեփանակերտ

 

ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՐԽՈՆԱՎ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգը` համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի 16-ի

թիվ 428 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՐԽՈՆԱՎ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողություն իրականացնող իրավասու մարմինները, և կանոնակարգվում է դրանց գործունեությունը:

2. Ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների` օրենքով սահմանված կարգով և դեպքերում հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությունը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց իրավասությունների սահմաններում:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը կազմակերպում է ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում սանիտարահամաճարակային չափորոշիչների, սանիտարական նորմերի, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ:

Եթե հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ գերազանցվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը 24 ժամվա ընթացքում համապատասխան տվյալներ է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը, իր համապատասխան ստորաբաժանումների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` այդ իրավիճակների համար համապատասխան կազմակերպչական և օրենքով սահմանված կարգով ու դեպքերում հսկողական աշխատանքների իրականացնելու նպատակով:

(3-րդ կետը փոփ. 28.03.2006 N 185)

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացնում է տարծաշրջանային կարևորություն ունեցող ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների գյուղատնտեսական նշանակության հողատեսքերն աղակալումից, ալկալիացումից, ճահճացումից, աղտոտումից և էրոզիայից պահպանելու նկատմամբ հսկողություն, ոռոգման, դրենաժանային և գրունտային ջրերի քիմիական հետազոտություններ` դրանք ոռոգման նպատակով օգտագործելու պիտանիության, հողատեսքերում աղակալում ու ալկալիացում առաջացնելու վտանգավորության պարզաբանման նպատակով և յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ միչև հաջորդ ամսվա 15-ը, իրականացված գործունեության մասին, օրենքով սահմանված կարգով և դեպքերում, ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությունն իրականացնում է բնական աղետների փլուզումների, հեղեղումների, երկրաշարժերի, էկոլոգիական աղետների, երաշտի վտանգի գնահատման ու կանխատեսման նկատմամբ հսկողություն և արդյունքները ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում էհսկողություն ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) որակական ու քանակական ցուցանիշների, հոսքի ձևավորման գոտու, բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց աճելավայրերի, հատուկ պահպանվող տարածքների ջրային ռեսուրսների վրա բնական և մարդածին գործոնների ազդեցության գնահատման նկատմամբ, ինչպես նաև համակարգում և ամփոփում է իր և շահագրգիռ մարմինների կողմից ստացած տվյալները` Ջրի ազգային ծրագրում ընդգրկելու, ինչպես նաև ռազմավարության հետագա փուլերի մշակման և հետագա հսկողություն իրականացնելու համար:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան