Համարը 
N 427
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''16'' նոյեմբերի 2004թ.

N 427

ք.Ստեփանակերտ

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 95-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 46-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Սահմանել ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգը` համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի 16-ի

թիվ 427 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է ստորերկրյա աղբյուրների պահուստավորումը` արտակարգ իրավիճակներում բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար:

2. Ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրառը կառուցվում և շահագործվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ` ջրօգտագործման թույլտվության ու հանքավայրերի շահագործման պայմանագրի առկայության դեպքում:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությունը համակարգում է շահագրգիռ պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ստորերկրյա ջրաղբյուրների պահուստավորման ու պահպանման աշխատանքները:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, ելնելով տարածքի նախագծից և համապատասխան ինժեներական հետազոտություններից, ընթացիկ տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին պետք է կատարի ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրառի կառույցի տեսակի, տեղադրման սխեմայի ընտրությունը` այն համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության հետ:

(4-րդ կետը փոփ. 28.03.2006 N 184)

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը ջրերի որակը և քանակը հսկելու նպատակով դիտողական հորատանցքերով կահավորում է ստորերկրյա պահուստային աղբյուրները:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունն իր իրավասության սահմաններում յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ պետք է իրականացնի ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրի մանրէաբանական, քիմիական և ֆիզիկական հատկությունների հետազոտություններ` արդյունքների մասին տեղյակ պահելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը, իսկ ջրամատակարարման համակարգերը շահագործող կազմակերպությունն արտակարգ իրավիճակներում պետք է իրականացնի արտադրական հսկողություն ջրի որակի նկատմամբ:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրառի կետերում տարեկան առնվազն մեկ անգամ իրականացնում է ռեժիմային դիտարկումներ (ժամանակի ընթացքում ջրի քանակական և որակական ցուցանիշների օրինաչափությունների փոփոխության հանրագումարը) և արդյունքները ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչություն ու ջրօգտագործողներին:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչություն է ներկայացնում տեղեկատվություն ստորերկրյա պահուստային աղբյուրների մասին` արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը խմելու ջրով ապահովելու միջոցառումների ծրագրեր մշակելու համար:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունն արտակարգ իրավիճակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության ներկայացմամբ, ապահովում են ստորերկրյա պահուստային աղբյուրների պահպանությունը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան