Համարը 
N 724-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.11.12/17(262)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.11.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.11.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ  ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2014թ.

N 724-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել հատուկ նշանակության ընդերքօգտագործման ծրագիր ճանաչելու չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2014 թվականի նոյեմբերի 3-ի N 724-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ

 

1. Հայտատու իրավաբանական անձի (այդ թվում՝ օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության) կողմից ներկայացված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվում է որպես հատուկ նշանակության ընդերքօգտագործման ծրագիր, եթե հայտատուն և (կամ) նրա կողմից ներկայացված ծրագիրը համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին.

1) հայտատուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հայտ ներկայացնելու պահի դրությամբ պետք է փաստացի կատարած կամ իրականացնելիս լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած՝ ընդհանուր գումարով 40 000 000 000 (քառասուն միլիարդ) Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ներդրումային ծրագիր.

2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագիրն առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է ընդգրկի որոնողա-հետախուզական աշխատանքների իրականացման հիմնավորված ուղղություններ, որոնք նպատակամղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող և կառուցվող հանքահարստացուցիչ համալիրները երկարաժամկետ և կայուն հանքահումքային պաշարներով ապահովելուն.

3) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրով ընդգրկված հանքային տարածքն իր չափերով (ըստ տարածման և խորության), լեռնատեխնիկական, ինժեներաերկրաբանական, ջրաերկրաբանական, ջրաբանական, ինչպես նաև սեյսմիկ պայմաններով, երկրաբանա-տեկտոնական կառուցվածքի բարդությամբ, հանքատեսակների բազմազանությամբ և նրանց լաբորատոր ուսումնասիրությունների առանձնահատկություններով, երկրաբանական ուսումնասիրության մեթոդների (երկրաֆիզիկական, երկրաքիմիական, հետախուզական հորատման, մակերեսային և ստորգետնյա լեռնային փորվածքների անցման) կիրառման հասանելիությամբ այնպիսին է, որը ենթադրում է երկարամյա բազմափուլ որոնողա-հետախուզական աշխատանքների կատարում` հետախուզված պաշարների պարբերական գնահատումներ, արդյունաբերական նշանակություն ունեցող հանքաբեր տեղամասերի առանձնացումներ և հայտնաբերված պաշարների սահմանված կարգով հաստատման գործառույթներ իրականացնելու համար:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ