Համարը 
N 198-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.15/06(251)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«1» ապրիլի 2014թ.

N 198-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2014 թվականի ապրիլի 1-ի N 198-Ն որոշման

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպությունը (այսուհետ` դիմումատու), Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն, դիմումին կից ներկայացվող ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները ներկայացնում է սույն պահանջներին համապատասխան:

2. Դիմումատուն լիազոր մարմին է ներկայացնում`

1) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով (այսուհետ` ծրագիր) պահանջվող ինժեներատեխնիկական կազմի առկայության մասին տեղեկանք` համաձայն N 1 ձևի, իսկ համապատասխան մասնագետների հետ կնքված պայմանագրերի դեպքում` նաև համապատասխան պայմանագրերի պատճենները.

2) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝

ա. տեխնիկական կարողությունների ու միջոցների առկայության մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տեխնիկական միջոցի համար՝ նաև համապատասխան պայմանագրի պատճենը,

բ. ֆինանսական միջոցների մասին տեղեկանք՝ համաձայն N 3 ձևի, իսկ տրամադրված վարկային գծի կամ բանկային երաշխիքի, կամ ֆինանսական միջոցների փոխառության առկայության դեպքում՝ նաև համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

NN

 ը/կ

Մասնագետի անունը, ազգանունը

Որակավորումը

Մասնագիտական

աշխատանքի

փորձը

Նախկինում կա-

տարած աշխա-

տանքի անվանումը

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

 

Կից ներկայացնում եմ _____________________________________________________

ինժեներատեխնիկական կազմը հավաստող աշխատանքային պայմանագրերի պատճենները:

 

      _____________________________________________

______________

       (կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

 

 

     ______ __________________20 թ.

 

 

 

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

NN

 ը/կ

Տեխնիկական միջոցի անվանումը

Քանակը

Տեխնիկական միջոցի նկատմամբ իրավունքի տեսակը

Տեխնիկական միջոցի տեխնիկական վիճակը (սարքին է կամ ենթակա է վերանորոգման)

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

 

Կից ներկայացնում եմ _________________________________________________

տեխնիկական միջոցների նկատմամբ օգտագործման իրավունքը հավաստող պայմանագրերի պատճենները:

 

     __________________________________________________

______________

       (կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

      ______ __________________20 թ.

 

 

 

Ձև N 3

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԿԱՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

____________________________________________________________ -ը հավաստում է, որ

                                           (կազմակերպության անվանումը)

իր ֆինանսական միջոցները _____________________________________________________

                                                                    (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

դրությամբ կազմում են _________________________________________________դրամ:

 

Կից ներկայացնում եմ __________________________________________________________

ֆինանսական կազմակերպության հետ կնքված վարկային գծի տրամադրման կամ բանկային երաշխիքի, կամ ներգրավված ֆինանսական միջոցների փոխառության մասին պայմանագրի պատճենը:

 

  ______________________________________________________

______________

       (կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

     ______ __________________20 թ.