Համարը 
N 196-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.15/06(251)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 135 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«1» ապրիլի 2014թ.

N 196-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 135 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և 62-րդ հոդվածի 8-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 29-ի «Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը հաստատելու մասին» N 135 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2014 թվականի ապրիլի 1-ի N 196-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանապետությունում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի (այսուհետ` հաշվեկշիռ) վարման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվեկշիռը վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին):

3. Հաշվեկշիռը կազմվում է` հիմք ընդունելով պետական ընդերքաբանական փորձաքննության եզրակացության հիման վրա հաստատված օգտակար հանածոների պաշարները, և փոփոխվում է ընդերքօգտագործողների կողմից լիազոր մարմին ներկայացված տարեկան հաշվետվություններին (այսուհետ` հաշվետվություն) համապատասխան: Այն պետք է պարունակի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարփակված` բոլոր տեսակի օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական կազմակերպության` հաստատված պաշարներով ապահովվածության մասին:

4. Լիազոր մարմինը պետական ընդերքաբանական փորձաքննության եզրակացությունը և օգտակար հանածոների հաստատված պաշարների մասին տեղեկությունն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հաշվեկշռի վարման մատյանում կատարում է համապատասխան գրանցում:

5. Հաշվեկշռի վարման մատյանում գրանցման ենթակա են բոլոր տեսակի (պինդ, հեղուկ և գազային) օգտակար հանածոների հաստատված պաշարները:

6. Հաշվեկշիռը կազմվում է յուրաքանչյուր տարվա հունվարի մեկի դրությամբ` ըստ հանքավայրերի ու տեղամասերի, ինչպես նաև` ըստ օգտակար հանածոների արդյունահանման և օգտագործման նպատակային նշանակության:

7. Հաշվեկշռում հանքավայրերը խմբավորվում են ըստ շրջանների, որոնցում հանքավայրերը բաշխվում են ըստ արդյունաբերական իրացման հետևյալ դասակարգման`

1) շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզման փուլում գտնվող.

2) շահագործվող.

3) պահուստային:

8. Հաշվեկշռում փոփոխությունները և օգտակար հանածոների մարված պաշարների դուրսգրումը կատարվում են ընդերքօգտագործողների կողմից ներկայացված մարկշեյդերական չափագրումների արդյունքում կազմված հաշվետվությունների հիման վրա:

9. Լիազոր մարմինը հաշվետվություններն ստանալուց հետո ամփոփում է դրանք և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի մեկը հաշվեկշռում կատարում է համապատասխան փոփոխություններ:

10. Օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ չհավաստված պաշարները դուրս են գրվում պետական ընդերքաբանական փորձաքննության եզրակացության հիման վրա` այն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հաշվեկշռի վարման մատյանում կատարելով համապատասխան փոփոխություններ:

11. Հաշվեկշիռը գրանցվում և դրանում կատարվող փոփոխություններն իրականացվում են հաշվեկշռի վարման մատյանում, որի օրինակելի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ