Համարը 
N 960-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.28/26(245)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2013
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի 2013թ.

N 960-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածի 3-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 960-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ` նախագիծ) առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

2. Նախարարությունը նախագծի կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածին համապատասխան և դրանում սահմանված ժամկետներում:

3. Նախարարությունը նախագծի կարգավորման ազդեցության գնահատման արդյունքում կազմում է եզրակացություն (այսուհետ` եզրակացություն), որը ներառում է`

1) կարգավորման արդյունքները.

2) նախագիծը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.

3) առողջապահության համապատասխան բնագավառի քաղաքականության, ինչպես նաև համեմատական վիճակագրական վերլուծությունները.

4) նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը.

5) այն դեպքում, երբ նախարարության կարծիքով և կատարված հաշվարկների ու հետազոտությունների հիման վրա առաջարկվում է կարգավորման այնպիսի տարբերակ, որն ավելի բարենպաստ է առողջապահության համապատասխան բնագավառի համար, ապա նաև այդ տարբերակը` համապատասխան հիմնավորումներով:

4. Կարգավորման արդյունքները գնահատելու համար նախարարությունը, մասնավորապես, գնահատում է հետևյալ հարցերը`

1) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա հանրային առողջության վրա (դրական և բացասական կողմերը), այդ թվում`

ա. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վրա,

բ. սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման վրա,

գ. հիվանդությունների կանխարգելման վրա,

դ. շրջակա միջավայրի առողջացման վրա,

ե. հանրային առողջությանն առնչվող այլ խնդիրների վրա.

2) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի, ծավալի և մատչելիության վրա (դրական և բացասական կողմերը), այդ թվում`

ա. կանխարգելիչ ծառայությունների մատուցման վրա,

բ. բուժական ծառայությունների մատուցման վրա,

գ. ախտորոշիչ ծառայությունների մատուցման վրա,

դ. վերականգնողական ծառայությունների մատուցման վրա,

ե. հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցման վրա,

զ. բժշկական փորձաքննությունների իրականացման վրա,

է. բժշկական օգնության և սպասարկմանն առնչվող այլ խնդիրների վրա.

3) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա մոր և մանկան առողջության պահպանման վրա (դրական և բացասական կողմերը).

4) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա բնակչությանը մատուցվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման որակի, ծավալի, ֆինանսավորման և մատչելիության վրա (դրական և բացասական կողմերը).

5) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա դեղագործական գործունեության վրա (դրական և բացասական կողմերը), այդ թվում`

ա. դեղերի արտադրության վրա,

բ. դեղատնային գործունեության վրա,

գ. բնակչությանը դեղերով ապահովման վրա,

դ. դեղերի որակի ապահովման պետական վերահսկողության վրա,

ե. դեղագործական գործունեությանն առնչվող այլ խնդիրների վրա.

6) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա բժշկական կադրերի պատրաստման վրա (դրական և բացասական կողմերը).

7) նախագիծն ընդունելն ինչ ազդեցություն կունենա առողջապահական համակարգի վրա (դրական և բացասական կողմերը).

8) անհրաժեշտության դեպքում նաև այլ հարցեր:

5. Առողջապահական համապատասխան բնագավառի քաղաքականության, ինչպես նաև համեմատական վիճակագրական վերլուծությունները նախարարությունը կատարում է` հաշվի առնելով`

1) առողջապահության բնագավառին վերաբերող վավերացված միջազգային պայմանագրերը.

2) առողջապահության բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերը.

3) կառավարության գործունեության ծրագիրը և գերակա խնդիրները.

4) առողջապահական ազգային ծրագրերը.

5) առողջապահական պետական վիճակագրության ցուցանիշները.

6) այլ ակտեր, փաստաթղթեր և նյութեր:

6. Այն դեպքում, երբ նախագծի կարգավորման ազդեցության գնահատման արդյունքում նախարարությունը հանգում է այն եզրակացության, որ նախագիծն առողջապահության բնագավառի վրա որևէ ազդեցություն չի ունենա, ապա նշվում է դրա մասին:

7. Այն դեպքում, երբ նախարարությունը նախագիծը մշակողն է, ապա առանցքային նշանակություն ունեցող և գիտական ուսումնասիրություններ կամ դիտարկումներ պահանջող նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը նախարարության նախաձեռնությամբ կարող են իրականացվել նաև գիտական կազմակերպությունների կողմից:

8. Նախարարությունը նախագծի կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու գործընթացում կարող է ներգրավել գիտական, գիտահետազոտական և կրթական կազմակերպությունների:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ