Համարը 
թիվ 37-01/01
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
18.06.2002
Ստորագրող մարմինը 
Պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
"

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

պետվարչության կողմից

2002թ. "28" հունիսի

Գրանցման N 160

ԼՂՀ արդարադատության

պետվարչության պետ

______Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

"18" հունիսի 2002թ.

թիվ 37-01/01

ք. Ստեփանակերտ

 

Պետական հիմնարկներին ու կազմակերպություններին

հողերը օգտագործման տրամադրելու մասին

 

ԼՂՀ հողային օրենսգրքի 75 հոդվածի պահանջների համաձայն պետական հիմնարկներին, կազմակերպություններին տրամադրվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կանոնակարգելու նպատակով և հաշվի առնելով, որ կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնող պետական հիմնարկներին և կազմակերպություններին հողամասերը անհատույց /մշտական/ օգտագործման են տրամադրվում սեփականության միևնույն սուբյեկտի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ի դեմս համայնքի ղեկավարի, շրջանի վարչակազմի ղեկավարի կամ Ստեփանակերտի քաղաքապետի

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

1.Պետական հիմնարկներին և կազմակերպություններին անհատույց /մշտական/ օգտագործման տրամադրվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար հիմք համարել համայնքի ղեկավարի, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի նկատմամբ շրջանի վարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտ քաղաքում Ստեփանակերտի քաղաքապետի հողամասը մշտական օգտագործման տրամադրելու վերաբերյալ որոշումն ու տրամադրվող հողամասի հատակագիծը առանց հողամասի օգտագործման տրամադրելու մասին պայմանագիր կնքելու և նոտարի կողմից վավերացնելու։

2. Սույն հրամանը ենթակա է պետական գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կողմից որպես գերատեսչական նորմատիվ ակտ։

 

 

Պետական կոմիտեի նախագահ

Վ.Ալեքսանյան