ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
"16" նոյեմբերի 2004թ. |
N 422 |
ք.Ստեփանակերտ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 35-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 53-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելու և պայմանագրով տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի "16"-ի
թիվ 422 որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ իրավունքը կամ դրա մի մասն այլ անձի փոխանցելու, այդ թվում՝ վաճառելու գործընթացը, ինչպես նաև այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքը կարող է փոխանցվել հետևյալ ձևերով՝
ա) գրավոր պայմանագրով՝ կողմերի ստորագրությամբ.
բ) իրավահաջորդության կարգով.
գ) ժառանգության կարգով:
3. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցումը, բացառությամբ իրավահաջորդության և ժառանգության կարգերի, իրականացվում է գրավոր պայմանագրով:
4. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի՝ իրավահաջորդության կարգով փոխանցումը ձևակերպվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունում՝ օրենքով սահմանված կարգով՝ իրավահաջորդի ներկայացրած փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կրկնօրինակի հիման վրա:
5. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի՝ ժառանգության կարգով փոխանցումը ձևակերպվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունում՝ օրենքով սահմանված կարգով՝ ժառանգորդի ներկայացրած ժառանգության իրավունքի վկայականի կրկնօրինակի հիման վրա:
6. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքն ստանձնողն այդ իրավունքի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունում ձևակերպելու օրվանից սկսած 10-օրյա ժամկետում ներկայացնում է ջրային պետական կադաստր՝ գրանցման, հակառակ դեպքում ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցումը համարվում է չձևակերպված:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |