ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
"16" նոյեմբերի 2004թ. |
N 419 |
ք.Ստեփանակերտ
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՀՈՍՔԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀԱՄԱՐ ՋՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՎԵՐՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 14-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների որոշման կարգը՝ համաձայն հավելվածի:
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի "16"-ի
թիվ 419 որոշման |
Կ Ա Ր Գ
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՀՈՍՔԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀԱՄԱՐ ՋՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՎԵՐՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է թողքերի և մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրօգտագործման նպատակով ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների որոշման կարգը:
2. Մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար էկոլոգիական թողքի չափը հաշվարկվում է յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար բազմամյա դիտարկումների 95 տոկոս ապահովվածության նվազագույն ելքի 75 տոկոսի չափով:
3. Էկոլոգիական թողքերի հաշվարկման համար սույն կարգի 2-րդ կետում նշված եղանակով սահմանված չափերը կիրառելի են մինչև ջրի ազգային ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների սահմանումը:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |