Համարը 
N 417
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԶԱՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" նոյեմբերի 2004թ.

N 417

 ք.Ստեփանակերտ

 

ԱԶԱՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 49-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել ազատ ջրօգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի 16-ի

թիվ 417 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ազատ ջրօգտագործմանն առնչվող իրավահարաբերությունները, բացառությամբ, զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների, անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի, հակահրդեհային նպատակներով ազատ ջրօգտագործման, որոնք կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության /այսուհետ` վարչություն/ կողմից ջրօգտագործողի հայտի գնահատման արդյունքում ջրօգտագործողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ հոդվածի պահանջներին համապատասխան կարող է ազատվել ջրօգտագործման թույլտվություն ստանալու պահանջից նաև այն դեպքում, երբ`

ա/ ջրօգտագործումը նպաստում է ջրի ազգային ծրագրով սահմանված բնապահպանական խնդիրների լուծմանը.

բ/ իրականացվում է էկոլոգիապես ընդունելի տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված փորձագիտահետազոտական և ուսումնական նպատակներով ջրային ռեսուրսի ժամանակավոր օգտագործում` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան փորձաքննական դրական եզրակացության առկայությամբ.

գ/ ջուրն օգտագործվում է ջրային ռեսուրսի հոսքի ուղղությամբ /գետաբերանից դեպի գետաթափ վայրը/՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին հարակից վերջին բնակավայրի վարչական տարածքում` ջրի որակական ցուցանիշներին համապատասխան /հաշվառման պայմանով/:

3. Ազատ ջրօգտագործող հանդիսացող իրավաբանական անձը կարող է իրականացնել ազատ ջրօգտագործում՝ դրա մասին վարչություն տեղեկատվություն ներկայացնելուց հետո:

Իրավաբանական անձը ջրօգտագործման հաշվառման համար վարչություն է ներկայացնում պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը՝ նշելով ջրօգտագործողի անվանումը, ջրային ռեսուրսի անվանումը և տեղեկատվություն ջրօգտագործման նպատակի, ջրային ռեսուրսի մակերեսի, ափերի, դրանց հարակից տարածքների, ինչպես նաև ջրային միջավայրի օգտագործման մասին:

4. Ազատ ջրօգտագործումը չպետք է հանգեցնի ջրերի ստանդարտների խախտմանը, ջրօգտագործման մասով՝ այլ ջրօգտագործողների իրավունքների սահմանափակմանը և պետք է համապատասխանի ջրավազանային կառավարման պայմաններին:

5. Վարչությունը հիմք ընդունելով ջրավազանային կառավարման մարմնի ներկայացրած տեղեկատվությունը, կարող է տվյալ ազատ ջրօգտագործումը սահմանափակել ջրօգտագործման թույլտվությամբ, երբ այդպիսի ազատ ջրօգտագործումը՝

ա/ սպառնում է կամ կարող է սպառնալ տվյալ ջրավազանային տարածքի ազգային ջրային պաշարի նվազեցմանը.

բ/ խախտում է կամ կարող է խախտել ջրի նկատմամբ պահանջարկը՝ ըստ սահմանված գերակայությունների։

6. Վարչությունը, հիմք ընդունելով մարդկանց առողջության համար ջրային ռեսուրսի վտանգավորության մասին առողջապահության բնագավառում լիազոր մարմնի ներկայացրած տեղեկատվությունը, կարող է սահմանափակել կամ կասեցնել ազատ ջրօգտագործումը՝ ըստ ջրային ռեսուրսի ռեսուրսների/ կամ դրա /դրանց/ մասի /մասերի/, եթե՝

ա/ տվյալ տարածաշրջանում հայտնաբերվել են համաճարակի դեպքեր, և առկա է ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների տարածման վտանգ.

բ/ ջրային ռեսուրսն աղտոտված է այն չափով, որ կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում՝

ա/ վարչությունը` տվյալ պայմանն ի հայտ գալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով պետք է հայտարարի ազատ ջրօգտագործման սահմանափակման կամ կասեցման մասին, նշելով՝

ջրային ռեսուրսը /ռեսուրսները/ կամ դրա /դրանց/ մասը /մասերը/, որից /որոնցից/ արգելվում է ազատ ջրօգտագործումը,

ջրավազանը, որտեղ գործում է տվյալ սահմանափակումը,

ազատ ջրօգտագործման սահմանափակման կամ կասեցման պատճառները և ժամկետը /եթե այն կանխատեսելի է/,

ազատ ջրօգտագործումը չսահմանափակելու, չկասեցնելու հնարավոր հետևանքները.

բ/ վարչությունն ազատ ջրօգտագործման սահմանափակումների պատճառները վերացնելուց հետո մեկ օրվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է հայտարարված վտանգների /պատճառների/ վերացման մասին:

8. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

 Ս. Գրիգորյան