ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
"16" նոյեմբերի 2004թ. |
N 416 |
ք.Ստեփանակերտ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ կետի 31-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի 16-ի
թիվ 416 որոշմամ |
Կ Ա Ր Գ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում է արդյունաբերության կարիքների համար, անկախ տեխնոլոգիայով պահանջվող ջրի որակից, շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը:
2. Արդյունաբերության կարիքների համար ներդրված ջրամատակարարման համակարգերը կարող են լինել շրջանառու, ինչպես արդյունաբերական կազմակերպության ամբողջական ջրամատակարարման, այնպես էլ դրա առանձին արտադրամասերի համար։ Շրջանառու ջրամատակարարման համակարգերը ենթակա են ներդրման բոլոր այն արդյունաբերական կազմակերպություններում, որտեղ՝
ա/ ջուրը ծառայում է որպես ջերմակրիչ /հովացման միջոց/` ագրեգատների հովացման և շոգու խտացման համար.
բ/ ջուրը ծառայում է որպես մեխանիկական խառնուրդների փոխադրման միջոց.
գ/ արդյունաբերության կարիքների համար օգտագործվում է խմելու որակի ջուր.
դ/ ջրամատակարարման աղբյուրները սահմանափակ են:
3. Շրջանառության ընթացքում տեղի ունեցող ջրի կորուստները վերականգնվում են, որոնք կարող են կազմել շրջանառության մեջ գտնվող ջրի ելքի մինչև 6 տոկոսը:
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում շրջանառու ջրամատակարարման համակարգերի բացակայությունը դիտվում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների խախտում և հիմք է հանդիսանում ջրօգտագործման թույլտվության կասեցման համար:
5. Արդյունաբերական օբյեկտներում շրջանառու ջրամատակարարման համակարգերը ներդրվում են արդյունաբերական կազմակերպության միջոցների հաշվին:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |