Համարը 
N 415
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" նոյեմբերի 2004թ.

N 415

ք.Ստեփանակերտ

 

ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 26-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնական բուժիչ ջրային ռեսուրսների նպատակային և գերակայական օգտագործման վերաբերյալ:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի 16-ի

թիվ 415 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման գործընթացը:

2. Բնական բուժիչ ջրային ռեսուրսներն օգտագործման է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության եզրակացությունների առկայության դեպքում:

3. Բնական բուժիչ ջրային ռեսուրսների՝ բուժման նպատակով ըստ բժշկական ցուցումների նպատակային և գերակայական օգտագործմանը ներկայացվող պահանջները պարտադիր են ջրօգտագործման թույլտվության ձևակերպման ու ջրօգտագործման ընթացքում:

4. Բնական բուժիչ ջրային ռեսուրսներն օգտագործողներն ապահովում են տվյալ բնական բուժիչ ջրային ռեսուրսի կազմի և բուժիչ հատկությունների օգտակարության մասին հասարակությանը տեղեկատվության տրամադրումն ու դրա մատչելիությունը:

5. Ջրօգտագործման նույն նպատակների դեպքում՝ անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող ստորերկրյա բնական բուժիչ ջրային ռեսուրսի օգտագործման նկատմամբ տվյալ անձն ունի ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելու առաջնահերթության իրավունք:

6. Ջրառաջարկի նկատմամբ բնական բուժիչ ջրերի ջրապահանջի գերազանցման դեպքում՝ բնական բուժիչ ջրերի օգտագործման իրավունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության կողմից տրամադրվում է սահմանված կարգով անցկացվող աճուրդով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան