Համարը 
N 414
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" նոյեմբերի 2004թ.

 N 414

ք.Ստեփանակերտ

 

ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 32-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի 16-ի

թիվ 414 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման գործառույթները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունն ունի հետևյալ իմաստը՝

ձկնային տնտեսություն` արդյունագործական ձկնորսություն, ապրանքային ձկան, ձկնամատղաշի, այլ ջրային կենդանիների բուծման գործունեության իրականացման միջոցառումների և /կամ/ կառուցվածքների ամբողջություն:

3. Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսները կարող են օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից ջրօգտագործման թույլտվություն ստանալուց հետո:

4. Ջրային համակարգերն օրենքով սահմանված կարգով կարող են օգտագործվել ձկնատնտեսական նպատակներով դրանց սեփականատիրոջ համաձայնությամբ և պայմանագրային հիմունքներով` սույն կարգի 3-րդ կետով սահմանված պայմանի բավարարման դեպքում:

5. Ձկնային տնտեսության կողմից իրականացվող ջրօգտագործումը չպետք է խանգարի կամ խոչընդոտի այլ տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը:

6. Ձկնային տնտեսությունների ջրօգտագործումը պետք է բացառի ստորերկրյա ջրերի մակարդակի փոփոխությունը, տեղանքի ճահճացումը կամ չորացումը:

7. Ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

8. Ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտներից իրականացվող ջրառը պետք է պարտադիր կահավորված լինի ձկնարգելքով:

9. Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործումն առանց արհեստական կառույցների թույլատրվում է միայն տվյալ ջրաէկոհամակարգին բնորոշ ձկնատեսակների բուծման պայմանով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան