ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
"16" նոյեմբերի 2004թ. |
N 411 |
ք.Ստեփանակերտ
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 33-րդ կետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի 16-ի
թիվ 411 որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված հարաբերությունները և ջրօգտագործման գերակայությունները:
2. Սույն կարգի իմաստով որսորդական տնտեսությամբ զբաղվող է համարվում ջրային ռեսուրսներում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, բազմացման, վերարտադրության, կլիմայավարժեցման և որսի զարգացման համար ջրօգտագործող գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերը, ֆիզիկական և իրավաբանական անձը (այսուհետ՝ անձ):
3. Յուրաքանչյուր անձ որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսներն օգտագործում է ջրօգտագործման թույլտվությամբ (բացառությամբ անձնական կարիքների համար օգտագործման դեպքերի)՝ չխախտելով ջրերի ստանդարտները:
4. Սույն կարգով սահմանված թույլտվությունները տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
5. Անձը որսորդական տնտեսության կարիքների համար ջրային համակարգերն օգտագործելու դեպքում թույլտվություն է ստանում ջրային համակարգեր օգտագործող կազմակերպությունից՝ տեղյակ պահելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնին:
6. Հատուկ պահպանվող ջրային ռեսուրսներից ջրօգտագործումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված կարգով՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով սահմանված ռեժիմները:
7. Կենդանական աշխարհի անհետացող կամ անհետացման եզրին գտնվող տեսակների բազմացմամբ զբաղվող անձն ունի ջրի բաշխման գերակայություն որսորդական տնտեսություն վարող ջրօգտագործող այլ անձանց նկատմամբ՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 31-րդ հոդվածի:
8. Որսորդական տնտեսություն վարող անձը ջրային ռեսուրսներն օգտագործելիս պարտավոր է պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերն ու կանոնները:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |