Համարը 
N 408
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" նոյեմբերի 2004թ.

N 408

ք.Ստեփանակերտ

 

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 24-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Սահմանել հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.Դանիելյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի 16-ի

թիվ 408 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը:

2. Հրդեհաշիջումը մարդկանց ու գույքը փրկելուն, ինչպես նաև հրդեհները վերացնելուն ուղղված մարտական գործողություն է, որի կատարման ժամանակ ջրի անհրաժեշտ քանակը պետք է տրամադրվի անարգել` անկախ առկա ջրի նպատակային նշանակության և պատկանելության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ջրի օգտագործումը կարող է հանգեցնել տեխնոլոգիական պրոցեսների վտանգավոր խաթարումների:

3. Հրդեհաշիջման համար օգտագործվող ջուրը կարող է վերցվել պետական սեփականություն հանդիսացող, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ու քաղաքացիներին՝ տիրապետման և օգտագործման իրավունքով պատկանող ջրային ռեսուրսներից ու համակարգերից:

4. Ջրօգտագործումը դիվանագիտական և հյուպատոսական մարմինների օբյեկտներում տեղակայված ջրաղբյուրներից կարող է իրականացվել միայն այդ մարմինների թույլտվությամբ:

5. Հրդեհաշիջման նպատակով ջուր վերցնելու հետևանքով պատճառված վնասները ենթակա են հետագա փոխհատուցման՝ օրենքով սահմանված կարգով:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության (այսուհետ՝ հակահրդեհային ծառայություն) ստորաբաժանումները հրդեհաշիջման նպատակով ջուրն օգտագործելիս բաժանորդ (ենթաբաժանորդ) չեն հանդիսանում:

7. Հրդեհի մարման համար խմելու ջուրը բնակավայրերի ջրամատակարարման համակարգերից վերցվում է ցանցի վրա տեղադրված հակահրդեհային ջրածորանների (հիդրանտներ) կամ այդ նպատակի համար մոնտաժված լցավորող ծորակների միջոցով:

8. Հակահրդեհային ջրածորանների կամ լցավորող սարքերի աշխատունակության նկատմամբ հսկողությունը պարբերաբար իրականացնում է հակահրդեհային ծառայությունը և արդյունքների մասին գրավոր տեղեկացնում սեփականատիրոջը, ընդ որում`

ա) հորն ու տեղադրված սարքերը սարքին վիճակում պահելու և նորոգման աշխատանքներն իրականացնում է սեփականատերը.

բ) հորերում տեղադրված հակահրդեհային ջրածորաններից արագ լցավորման համար լրացուցիչ սարքերի տեղադրման անհրաժեշտության դեպքում այն իրականացնում է հրշեջ ծառայությունը։

9. Հրդեհի մարման ժամանակ ջրամատակարար կազմակերպության ներկայացուցիչը ներկայանում է լցավորման սարքի տեղադրման վայր, ինչպես այդ սարքի բնականոն աշխատանքի ապահովման, այնպես էլ ծախսված ջրի քանակի հաշվարկման և փոխադարձ ակտի կազմման համար։

10. Հրդեհաշիջման նպատակով օգտագործված ջրի քանակը (ջրաչափերի ցուցմունքների բացակայության դեպքում) որոշվում է հակահրդեհային ծառայության, ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության և բաժանորդի (ենթաբաժանորդի) հետ համատեղ կազմված ակտի հիման վրա։

11. Հրդեհաշիջումից հետո հրշեջ մեքենաները կարող են լցավորվել ինչպես հրդեհի մոտակայքում գտնվող ջրային ռեսուրսներից և համակարգերից, այնպես էլ հրշեջ մասերից:

12. Հրդեհաշիջման նպատակով կարող են օգտագործվել խմելու ջուրը, ինչպես նաև ոռոգման, արհեստական ու բնական ջրամբարների, լճերի, լճակների, ջրավազանների, ջրանցքների, գետերի և առուների ջրերն ու անդրսահմանային ջրային ռեսուրսները։

13. Երկարատև և բարդ հրդեհների ընթացքում հրդեհային տեխնիկան ջրային ռեսուրսներին ու համակարգերին մոտեցնելու և ջրօգտագործումը հեշտացնելու նպատակով կարող են կառուցվել ճանապարհներ, մատույցներ, կառամատույցներ ու փոսորակներ:

14. Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերի, կրակմարիչների լցավորման և հակահրդեհային պլանային միջոցառումների իրականացման համար ջրօգտագործումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան