ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
"16" նոյեմբերի 2004թ. |
N 403 |
ք.Ստեփանակերտ
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել հիդրոտեխնիկական կառուցվածքների դասակարգումը՝ համաձայն հավելվածի:
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի "16"-ի
թիվ 403 որոշման |
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
Հիդրոտեխնիկական կառուցվածքները դասակարգվում են՝
1. Ըստ գործառնական (ֆունկցիոնալ) նշանակության՝
Ջրամբարներ, այդ թվում՝ պատվարներ և ջրհեռ կառուցվածքներ
Օրվա կարգավորման ջրավազաններ
Հիդրոտեխնիկական թունելներ (ճնշումային և ոչ ճնշումային)
Ջրատարներ, այդ թվում՝ ջրաթեք (դերիվացիոն) ջրանցքներ, ջրագծեր, ջրանցույցներ (ակվեդուկներ), դյուկերներ, ճնշումային խողովակաշարեր
Ջրառ կառուցվածքներ, այդ թվում՝ ջրընդունիչներ, աղբյուրաշենքեր (կապտաժներ)
Ջրային կայաններ (պոմպակայաններ) և հիդրոկայաններ
Մաքրման կայաններ, այդ թվում՝ տղմազտարաններ
Խորքային և արտեզյան հորեր
Հավաքիչ (կոլեկտոր)-ցամաքուրդային համակարգ և մելիորատիվ նշանակության կառուցվածքներ
Հակասելավային կառուցվածքներ
Ջրարգելակներ (շլյուզներ)
Ջրաչափական դիտակետեր
2. Ըստ կարևորության՝
Միջպետական
Հանրապետական
Շրջանային
Համայնքային
Գերատեսչական
Անձնական
3. Ըստ հնարավոր վթարի վտանգավորության աստիճանի՝
Բարձր ռիսկային
Ռիսկային
Միջին ռիսկային
Ցածր ռիսկային
Անվտանգ
4. Ըստ օգտագործման՝
Համալիր
Անջատ
Օգտագործման լիարժեքության աստիճանի
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |