Համարը 
N 172
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.05.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.05.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''27'' մայիսի 2003թ.

N 172

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի 3-րդ և 118-րդ հոդվածի 9-րդ կետերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը /կցվում է/:

2. Սահմանել, որ հողերի պետական հաշվառման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու, ինչպես նաև համայնքների ու շրջանների վարչական տարածքներում գտնվող հողերի հաշվառման մատյանների ձևերի և լրացման կարգի վերաբերյալ նորմատիվ գերատեսչական ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության, ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության ու ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության հետ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 25-ի «ԼՂՀ հողային հաշվեկշիռը կազմելու մասին» թիվ 318 որոշումը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ  

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. մայիսի 27 -ի

թիվ 172 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը /այսուհետև՝ հողային հաշվեկշիռ/ կազմելու կարգը:

2. Հողային հաշվեկշիռը հողերի ընթացիկ հաշվառման հիման վրա կազմվող յուրաքանչյուր տարվա հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունն է:

3. Հողային հաշվեկշիռը բաղկացած է տեքստից և աղյուսակներից: Հողային հաշվեկշռում արտացոլվում է հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի ու գործառնական նշանակության, սեփականության սուբյեկտների, սեփականության և օգտագործման ձևերի՝ արտահայտված հողամասի մակերեսի ճշտությամբ:

4. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում արտացոլվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված հետևյալ փոփոխությունները՝

ա/ հողի սեփականության ձևի,

բ/ հողի օգտագործման ձևի,

գ/ հողի նպատակային նշանակության,

դ/ հողատեսքերի և դրանց գործառնական նշանակության,

ե/ հողերի իրացման, բարելավման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման և քանդման,

զ/ ոռոգելի, անջրդի, անօգտագործելի և չորացված հողերի վիճակի, պետական սեփականություն հանդիսացող հողերի շարժի և փոխակերպման/տրանսֆորմացիա/,

է/ նոր անտառատնկումների և անտառահատումների,

ը/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, օգտագործման և վարձակալության իրավունքով տրամադրման տվյալների:

5. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված հողերի գույքագրման տվյալները, ինչպես նաև առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում և ենթատարածքներում իրականացված կադաստրային քարտեզագրման տվյալները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են համայնքներին ու շրջանների վարչակազմերի ղեկավարներին/Ստեփանակերտում՝ Ստեփանակերտի քաղաքապետին/ ընթացիկ հաշվառում իրականացնելու համար: Հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև ընթացիկ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված բնակավայրերի գլխավոր հատակագծերի և համայնքների հողերի օգտագործման սխեմաներով նախատեսված հողահատկացումները: Հողերի ընթացիկ հաշվառման արդյունավետությունը բարձրացնելու, տվյալների արժանահավատությունն ապահովելու, հողային ֆոնդի հաշվառման տվյալները լիարժեք դարձնելու նպատակով հողի նպատակային, գործառնական նշանակությունը փոխելու, հողատեսքերի փոփոխության և սույն կարգի 4-րդ կետում նշված աշխատանքների կատարումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բազմաբնույթ կադաստր վարող մարմինները 30-օրյա ժամկետում տեղեկատվություն են ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին, շրջանի վարչակազմի ղեկավարին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

6. Հողային հաշվեկշիռը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման՝ համայնք, շրջան, հանրապետություն, որը համապատասխանում է կադաստրային տարածք, ենթատարածք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք բաժանմանը:

7. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը կազմվում է հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա՝ հուլիսի 1-ի դրությամբ:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը՝ հատուկ պահպանվող տարածքների և անտառային ֆոնդի հողերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը՝ սույն կարգի 4-րդ կետում նշված փոփոխությունների դեպքում հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարվա մինչև հունիսի 1-ը ըստ հողերի գտնվելու վայրի, ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին, շրջանի վարչակազմի ղեկավարին/ Ստեփանակերտում՝ Ստեփանակերտի քաղաքապետին/:

9. Համայնքի ղեկավարը /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը/ կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին:

10. Շրջանի վարչակազմի ղեկավարը /Ստեփանակերտում՝ Ստեփանակերտի քաղաքապետը/ ամփոփում է համայնքների ներկայացրած հողային հաշվեկշիռները՝ ընդգրկելով նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շրջանի վարչական սահմաններում առկա հողերը, կազմում է շրջանի /Ստեփանակերտ քաղաքի/ հողային հաշվեկշիռը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ, և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ամփոփում է ԼՂՀ շրջանների վարչակազմերի ղեկավարների ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային հաշվեկշիռը և այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության, ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային հաշվեկշիռը հաստատվելուց հետո համայնքների ղեկավարները, շրջանների վարչակազմերի ղեկավարները, (Ստեփանակերտում՝ Ստեփանակերտի քաղաքապետը) հողերի հաշվառման համապատասխան գրքերում լրացնում են հաստատված տվյալները:

13. Հողերի հաշվառման գրքերը նշված մարմիններին տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: