ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի
ապրիլի 20-ին
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վավերացնել 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմ քաղաքում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա)՝ 1994 թվականի մայիսի 11-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված թիվ 11 արձանագրությամբ փոփոխված տարբերակով՝ հետևյալ վերապահումով.
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները չեն ազդում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության գործողության վրա, համաձայն որի մեկուսացումը և պահումը կարգապահական մեկուսարանում որպես կարգապահական տույժ կարող է կիրառվել.
1) ժամկետային ծառայության զինվորների և սերժանտների նկատմամբ՝ մինչև 10 օր ժամկետով (համապատասխանաբար 54-րդ կետի «ե» ենթակետ և 55-րդ կետի «դ» ենթակետ).
2) պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորների և սերժանտների նկատմամբ՝ մինչև 7 օր ժամկետով (համապատասխանաբար 54-րդ կետի «ե» ենթակետ և 56-րդ կետի «գ» ենթակետ).
3) ենթասպաների նկատմամբ՝ մինչև 7 օր ժամկետով (67-րդ կետի «գ» ենթակետ).
4) սպաների նկատմամբ՝ մինչև 5 օր ժամկետով (74-րդ կետի «գ» ենթակետ):
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
2015թ. մայիսի 15
Ստեփանակերտ
ՀՕ-12-Ն |
|