ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
“24” դեկտեմբերի 2002թ. |
N 93 |
ք.Ստեփանակերտ
Հողի բերրի շերտի օգտագործման կարգը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա/ հողի բերրի շերտի օգտագործման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ/ հողի բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևը` համաձայն թիվ 2 ահվելվածի:
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
|
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
2002թ. դեկտեմբերի 24-ի
թիվ 93 որոշման |
ԿԱՐԳ
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման ու հողերի խախտման հետ կապված այլ աշխատանքներ կատարելիս հանված հողի բերրի շերտի (այսուհետ` բերրի շերտ) նպատակային և արդյունավետ օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Բերրի շերտի արդյունավետ օգտագործումը ներառում է նաև դրա հանումը, տեղափոխումը, պահպանումը և հաշվառումը:
2. Բերրի շերտը հողային ծածկույթի վերին շերտի բուսահողն է, որն օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, վերականգնման (ռեկուլտիվացիայի) նպատակներով:
3. Հողամասերի սեփականատերերը, օգտագործողները պարտավոր են հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս իրականացնել բերրի շերտի հանումը, պահպանումը և օգտագործումը:
4. Բերրի շերտի ներմուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
5. Բերրի շերտի օգտագործման ժամանակ պետք է բացառվեն բարելավվող տարածքների աղտոտումը վնասատուներով, մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների հարուցիչներով, մոլախոտերի սերմերով, վտանգավոր քիմիական նյութերով, այդ թվում` թունաքիմիկատներով, բույսերի վնասատուների դեմ պայքարի այլ միջոցներով:
6. Բերրի շերտը հանելու, պահեստավորելու և պահպանելու ընթացքում ձեռնարկվում են միջոցներ, որոնք բացառում են դրա որակական հատկանիշների վատթարացումը: Ջրային և հողմնային հողատարումից զերծ պահելու համար պահեստավորված հողաթմբերը ծածկվում են խոտաբույսերով կամ իրականացվում են այլ միջոցառումներ` հողաթմբերի ամրացում, ծածկում և այլն:
7. Բերրի շերտը կարող է հանվել քաղաքաշինական գործունեության իրականացման կամ օգտակար հանածոների արդյունահանման դեպքերում:
Այն դեպքերում, երբ օգտագործվող հողամասը գյուղատնտեսական շրջանառության վերադարձնել հնարավոր չէ (քաղաքաշինական և այլ շինարարական աշխատանքների դեպքերում), ապա բերրի շերտը տեղափոխվում է այնտեղ, որտեղ հողի բարելավման կամ իրացման անհրաժեշտություն կա:
Այն դեպքերում, երբ հողամասը ենթակա է վերականգնման (օգտակար հանածոների արդյունահնման, երկրաբանահետախուզական և այլ ժամանակավոր աշխատանքներ), ապա բերրի շերտը տեղափոխվում և պահպանվում է վերականգնվող հողամասի մոտ, որպես կանոն, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերի վրա:
8. Բերրի շերտի հանումը, տեղափոխումը և պահպանությունն իրականացվում են հողի սեփականատիրոջ, օգտագործողի միջոցների հաշվին կամ փոխադարձ համաձայնությամբ` այն անձի հաշվին, ում կարիքների համար տեղափոխվում է բերրի շերտը:
9. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի սահմաններում սեփական կարիքների համար հողի բերրի շերտը կարելի է հանել ու տեղափոխել առանց համաձայնեցման:
10. Բերրի շերտը հողամասից հողամաս տեղափոխելու համար, դրա նախաձեռնողը, համապատասխան համաձայնություն ստանալու համար, գրավոր դիմում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ շրջանի վարչակազմի ղեկավարին` նշելով տեղափոխվող բերրի շերտի ծավալը, տեղափոխելու նպատակը և ժամկետները:
Համայնքի վարչական սահմաններում բերրի շերտը տեղափոխելու համաձայնությունը տալիս է համայնքի ղեկավարը, հանայնքի վարչական սահմաններից դուրս, շրջանի սահմաններում` շրջանի վարչակազմի ղեկավարը:
11. Բերրի շերտը տեղափոխելու համաձայնությունը չի տրվում այն դեպքում, երբ`
համայնքն ունի հողերի յուրացման ծրագիր,
համայնքն ունի վերականգնման (ռեկուլտիվացիայի) ենթակա խախտված հողեր,
հողն աղտոտված է վնասատուներով, մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների հարուցիչներով, մոլախոտերի սերմերով, վտանգավոր քիմիական նյութերով, այդ թվում` թունաքիմիկատներով, բույսերի վնասատուների դեմ պայքարի այլ միջոցներով:
12. Բերրի շերտի տեղափոխման համաձայնության մասին իրազեկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը` համապատասխան համայնքի ղեկավարի կամ շրջանի վարչակազմի կողմից` մինչև տեղափոխման ժամկետը:
13. Բերրի շերտի հանման, պահպանման, տեղափոխման և օգտագործման մասին տվյալները հաշվառվում ու գրանցվում են համայնքներում, շրջանի վարչակազմերում և արտացոլվում ամենամյա հողային հաշվեկշիռներում:
14. Բերրի շերտի հանման, պահպանման, տեղափոխման և օգտագործման մասին տարեկան տվյալները հաշվառվում են համապատասխան հաշվառման մատյանում: Հաշվառման մատյանի բոլոր էջերը համարակալվում են, վերջին էջում կատարվում է նշում էջերի քանակի մասին և կնքվում համապատասխանաբար համայնքի ղեկավարի ու շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:
Հաշվառման մատյանը պարունակում է դիմումների և համաձայնությունների հերթական համարը, դիմումի ներկայացման ժամկետը, դիմողի տվյալները (անունը, ազգանունը), հասցեն, տրված համաձայնության ամսաթիվը և բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևի հերթական համարը` համաձայն` թիվ 2 հավելվածի:
15. Շրջանի վարչակազմի (համայնքի) ղեկավարը բերրի շերտի յուրաքանչյուր օգտագործման մասին տվյալները, բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևին համապատասխան, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն:
16. Սույն կարգին համապատասխան բերրի շերտը հանելիս` դրա տեղափոխման և պահպանման աշխատանքները չիրականացվող հողի սեփականատերերն ու օգտագործողը պատասխանատվության են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
2002թ. դեկտեմբերի 24-ի
թիվ 93 որոշման |
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎ
Հողի բերրի շերտի օգտագործման
Շրջանը (համայնքը)___________________________________________________________________
Հանված հողի բերրի շերտի`
մակերեսը (քառ.մ)___________________________,
ծավալը (խոր. մ)____________________________,
Տեղափոխված բերրի հողի ծավալը (խոր. մ)_______________________________________________
Կուտակված (պահպանվող)
բերրի հողի ծավալը (խոր. մ)____________________________________________________________
Ում է թույլատրվել____________________________________________________________________
Թույլտվության ամսաթիվը______________________________________________________________
Շրջանի վարչակազմի (համայնքի) ղեկավարը______________________________________________
/անունը, ազգանունը/
Կ.Տ.________________
/ստորագրությունը/
Կատարողը_____________________________
/անունը, ազգանունը/ |
__________________________________
/ստորագրությունը/ |
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |