Համարը 
N 139-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.04.05/07(141)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.03.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.03.2010
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԼՂՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» մարտի 2010թ.

N 139-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Իրավունք վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին և Ստեփանակերտի քաղաքապետին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ լիազորել իրենց համակարգի աշխատողներին կամ այլ անձանց հանդես գալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարաններում:

2. Սահմանել, որ, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ներկայացված է դրամական պահանջով, ինչպես նաև այնպիսի ոչ դրամական պահանջով հայցադիմում, որն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար հետագայում կառաջացնի դրամական պարտավորություններ, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անունից հանդես գալու լիազորությունները տրվում են սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների համակարգի աշխատողներին կամ այլ անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատողի հետ համատեղ:

3. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների սահմանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում են սույն որոշման 1-ին կետում նշված պաշտոնատար անձինք:

4. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ պետք է նախապես համաձայնեցվեն լիազորված անձի կողմից հետևյալ գործողություններից որևէ մեկի կատարումը`

1) դրամական պահանջով հայցն ամբողջությամբ կամ մասամբ ընդունելը.

2) դրամական պահանջներով հայցերի դատական քննության ընթացքում այնպիսի հաշտության համաձայնություն կնքելը, որով դրամական պարտավորություն կդրվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա.

3) ոչ դրամական պահանջով հայցն ամբողջությամբ կամ մասամբ ընդունելը կամ այնպիսի հաշտության համաձայնություն կնքելը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար հետագայում կառաջացնի դրամական պարտավորություններ:

5. Սույն որոշման դրույթները չեն տարածվում սույն որոշման 1-ին կետով նախատեսված անձանց դեմ դատական պահանջներ ներկայացնելու դեպքերի վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ