Համարը 
թիվ 455
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
09.06.1994
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.06.1994
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.1994
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 9 հունիսի 1994 թ.

թիվ 455

ք. Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության վարչության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների դրամական հավելավճարների մասին

 

ԼՂՀ Պաշտպանության Պետական Կոմիտեն որոշում է.

1. ԼՂՀ արդարադատության վարչության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների համար 1994թ. հունիսի 1-ից սահմանել հավելավճար` ԼՂՀ-ում նվազագույն աշխատավարձի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով.

 

ԼՂՀ Արդարադատության պետական խորհրդական

կրկնապատիկ չափով

Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդական

1,8-ապատիկ չափով

Արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական

1,6-ապատիկ չափով

Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

1,4-ապատիկ չափով

Արդարադատության 1-ին դասի խորհրդական

սահնանված նվազագույն աշխատավարձի չափով

Արդարադատության 2-րդ դասի խորհրդական

90 տոկոսի չափով

Արդարադատության 3-րդ դասի խորհրդական

80 տոկոսի չափով

1-ին դասի իրավաբան

70 տոկոսի չափով

2-րդ դասի իրավաբան

60 տոկոսի չափով

3-րդ դասի իրավաբան

50 տոկոսի չափով

2. Սույն որոշման 1-ին կետում նշված աշխատողներին վճարվում է հավելավճար աշխատանքային ստաժի համար, պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետևյալ տոկոսային արտահայտությամբ.

 

5-10 տարի

5 տոկոսի չափով

10-15 տարի

10 տոկոսի չափով

15-20 տարի

15 տոկոսի չափով

20-25 տարի

20 տոկոսի չափով

25 տարուց ավելի` 25 տոկոսի և 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 1 տոկոսի չափով: Սույն կետով նախատեսված հավելավճարի սահմանման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժում ընդգրկվում է`

ա/ այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ աշխատողը կրել է զինվորական, հատուկ կամ դասային կոչում կամ որակավորման դաս,

բ/ իրավաբանի մասնագիտությամբ ցանկացած այլ աշխատանք:

3. Դասային կոչումների համար սահմանված հավելավճարները չեն հարկվում:

4. (կետն ուժը կորցրել է 27.05.1995 N 94)

 

ԼՂՀ ՊՊԿ նախագահ

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

ԼՂՀ ՆԽ գործերի

կառավարչի տեղակալ

 

Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ