Համարը 
ՀՕ-15-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.28/08(253)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.03.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.04.2014
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի

 մարտի 26-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

 1. Սույն oրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը կնքելու` այն նախապատրաստելու, դրա շուրջ բանակցություններ վարելու և տեքստը փոխհամաձայնեցնելու, պայմանագիրը ստորագրելու, վավերացման կամ հաստատման ներկայացնելու, միջազգային պայմանագրին միանալու, միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու, գրանցելու և հաշվառելու, կատարելու, դրա գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու, ինչպես նաև դրանց հետ կապված մյուս հարաբերությունները:

 2. Սույն oրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և միջազգային հանրային իրավունքի այլ սուբյեկտների, ինչպես նաև սույն oրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմավորումների միջև կնքված պայմանագրերի վրա:

 

Հոդված 2.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն oրենքով և միջազգային հանրային իրավունքի նորմերով (այսուհետ` միջազգային իրավունք) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և միջազգային իրավունքի սուբյեկտի, ինչպես նաև սույն oրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմավորման միջև ստորագրված և սույն oրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար պարտադիր դարձած գրավոր համաձայնություն է, որը տվյալ միջազգային պայմանագրով որոշված կարգավորման առարկայի առնչությամբ պայմանագրի կողմերի համար սահմանում է իրավունքներ և պարտականություններ, փոփոխում կամ դադարեցնում է դրանք:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում նաև ուժի մեջ մտած այն միջազգային պայմանագիրը, որին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միացել է սույն oրենքով և միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում նաև սույն oրենքով սահմանված կարգով կնքված միջազգային պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին պայմանագիրը:

 2. Սույն oրենքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որ ձևակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության տեսքով կամ որևէ այլ անվանումով փաստաթղթի տեսքով, կամ որն արտահայտվել է նոտաների կամ նամակների փոխանակումով:

 Միջազգային պայմանագիրը կարող է ձևակերպված լինել մեկ ընդհանուր փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով:

 3. Սույն oրենքով միջազգային պայմանագիր չի համարվում վարչական կամ տեխնիկական կամ կազմակերպչական կամ որևէ այլ համանման հարցեր կարգավորող այն պայմանագիրը, որը թեև կնքված է միջազգային պայմանագրի սուբյեկտների միջև և նրանց համար սահմանում է իրավունքներ և պարտականություններ, փոփոխում կամ դադարեցնում է դրանք, սակայն միանգամյա կամ որոշակի ժամկետով կիրառման նպատակ հետապնդելու պատճառով անմիջապես դադարեցնում է իր գործողությունը կամ հետապնդում է բուն միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակ և չի պարունակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի նորմատիվ իրավական ակտին հակասող կամ գործող այդ ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կամ այդպիսի նոր ակտեր ընդունելու կամ այդ պայմանագիրը վավերացնելու կամ հաստատելու դրույթներ:

 Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված պայմանագրի շարքին է դասվում մասնավորապես այն պայմանագիրը, որը`

 1) նախատեսում է խորհրդաժողովների, սեմինարների, դասընթացների և համանման այլ միջոցառումների անցկացում, ներառյալ` որևէ հարցով կամ հարցերի խմբի առնչությամբ տեղեկատվության տրամադրումը, ուսումնասիրության կատարումը.

 2) կնքվում է իբրև նախնական պայմանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին oրենքով սահմանված բյուջետային մուտքերի մասով նախատեսված oտարերկրյա պետությունների, դրանց վարկային կազմակերպությունների կամ միջազգային վարկային կազմակերպությունների կողմից` վարկային միջոցների տրամադրման նպատակով համապատասխան միջազգային պայմանագրի կնքման նախապատրաստման համար.

 3) հետապնդում է միջազգային կազմակերպությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցությունը նախապատրաստելու նպատակ և ըստ էության չի լուծում այդպիսի կազմակերպությանը իրավաբանորեն անդամակցելու հարցերը:

 

Հոդված 3.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմերը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը կարող է լինել երկկողմ կամ բազմակողմ:

 2. Երկկողմ միջազգային պայմանագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ որպես պայմանագրի մյուս կողմ հանդես է գալիս միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտ կամ սույն oրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմավորումը:

 Երկկողմ միջազգային պայմանագրում ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ մյուս կողմի հետ` որպես տվյալ պայմանագրի մեկ միասնական (հավաքական) կողմ, կարող են հանդես գալ միջազգային պայմանագրի մեկից ավելի սուբյեկտներ:

 3. Բազմակողմ միջազգային պայմանագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ որպես պայմանագրի ինքնուրույն կողմեր հանդես են գալիս միջազգային պայմանագրի մեկից ավելի սուբյեկտներ:

 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ այդ պայմանագրի մյուս կողմի հետ կարող են ստորագրել նաև միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտները` իրավաբանական անձինք:

 Նման դեպքերում միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրում հանդես են գալիս որպես դրա կողմ և պարտավորված են համապատասխան միջազգային պայմանագրի կատարման համար այն մասով, ինչ մասով տվյալ պայմանագիրը նրանց վրա պարտավորություններ է դնում:

 

Հոդված 4.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը և դրան առնչվող իրավունքի այլ աղբյուրները

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն oրենքով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական այլ ակտերով:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված և սույն oրենքով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով:

 

Հոդված 5.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի և օրենքների հարաբերակցությունը

 

 1. Սույն oրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է:

 Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի նորմերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են անմիջականորեն:

 2. Եթե սույն oրենքով սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով, ապա կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրի նորմերը:

 3. Եթե սույն oրենքով սահմանված կարգով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերով, կարգադրություններով, կառավարության որոշումներով կամ գերատեսչական նորմատիվ ակտերով, ապա կիրառվում են հաստատված միջազգային պայմանագրի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 6.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտները

 

 1. Արցախյան կողմից միջազգային պայմանագրի սուբյեկտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, անկախ նրանից, թե միջազգային պայմանագիրը ում անունից է կնքվել:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի մյուս կողմից հանդես եկող սուբյեկտներ կարող են լինել միջազգային իրավունքի սուբյեկտները` oտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, միջազգային իրավունքի այլ սուբյեկտները, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմավորումները:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտ կարող է լինել նաև դաշնային (կամ միջազգային իրավունքով ընդունված համանման կառուցվածք ունեցող) oտարերկրյա պետությունների դաշնության սուբյեկտը կամ ինքնավարության կամ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմավորումը, եթե այդ սուբյեկտը, կազմավորումը, դաշնային պետության սահմանադրական դրույթների համաձայն, միջազգային պայմանագիր կնքելու իրավունք ունի:

 Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված սուբյեկտներն այսուհետ անվանվում են միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտներ:

 2. Սույն oրենքի համաձայն` միջազգային կազմակերպություն է համարվում երկու և ավելի պետությունների կամ դրանց կառավարությունների կամ այդ պետությունների գործադիր իշխանության հանրապետական (կենտրոնական) մարմինների` միջազգային պայմանագրի ուժով ստեղծած համապատասխանորեն միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական (միջբանկային) կազմակերպությունը, որի համար հիմնադիրները սահմանում են որոշակի խնդիրներ և դրանց լուծման համար նրան oժտում են լիազորություններով, նրա վրա դնում են պարտականություններ, և եթե միջազգային պայմանագիրը, որի հիման վրա այդ կազմակերպությունն ստեղծվում է, հենց այդպիսի հատուկ նպատակ է հետապնդում, և կազմակերպությանը իրավունք է վերապահվում կնքելու միջազգային պայմանագրեր:

 3. Սույն oրենքով միջազգային կազմակերպություն չեն համարվում որևէ միջազգային պայմանագրով դրա սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այդ նույն պայմանագրով ստեղծված խորհրդաժողովը, հանձնաժողովը, կոմիտեն, խորհուրդը, բյուրոն կամ որևէ այլ մարմին, որի վրա դրվում են այդ պայմանագրի կատարման ապահովմանն ուղղված գործառույթներ, այդ թվում` պայմանագրի կատարման հարցերով մասնակից պետություններ այցելություններ կատարելը, այդ պետություններից զեկույցներ, տեղեկատվություն, հաղորդումներ ստանալը, դրանք ուսումնասիրելը, քննարկելը, հրապարակելը, հրատարակելը, եթե նշված մարմնի հիմնադրման կամ ստեղծման մասին միջազգային պայմանագրից այլ բան չի բխում:

 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմ կարող են լինել նաև խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական կամ ֆինանսատնտեսական աջակցության ոլորտներին առնչվող հարցերով` միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորումները:

 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը կարող է կնքվել`

 1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից (այսուհետ` միջպետական պայմանագիր).

 2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անունից (այսուհետ` միջկառավարական պայմանագիր).

 3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական կառավարման այլ մարմնի (այսուհետ` գերատեսչություններ) անունից, որին oրենքով միջգերատեսչական պայմանագիր (այսուհետ` միջգերատեսչական պայմանագիր) կնքելու իրավասություն է տրված:

 

Հոդված 7.

Միջազգային պայմանագրով կարգավորվող հարաբերությունները

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական պայմանագրով կարող են կարգավորվել ցանկացած հարաբերություններ, որոնք համապետական նշանակություն ունեն և այդ իմաստով կարող են առնչվել ինչպես կառավարության, մեկ կամ ավելի գերատեսչության, այնպես էլ պետական այլ մարմինների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների հետ:

 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական պայմանագրով են կարգավորվում`

 1) այլ պետությունների հետ քաղաքական կամ ռազմական, բարեկամության և համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, խաղաղության կամ հաշտության, պետական սահմանների ճշգրտման, միջպետական կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, հյուպատոսական հարաբերություններ հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը oտարերկրյա պետություններ խաղաղապահ կամ այլ նպատակներով ուղարկելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում oտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների ռազմական բազաներ ստեղծելու կամ oտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների զինված ուժեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդունելու, տեղակայելու, միջազգային վեճեր լուծելու, ռազմական պարտավորություններ ստանձնելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անվտանգության հարցեր շոշափող այլ հարաբերությունները.

 2) քաղաքացիական, ընտանեկան, քրեական գործերով իրավական oգնության և իրավական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև հանձնման հետ կապված հարաբերությունները.

 3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականություն համարվող մշակութային արժեքների և oբյեկտների oտարման հետ կապված հարաբերությունները:

 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական պայմանագրով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը և oրենքներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասության մեջ մտնող հարաբերություններ, և որոնք, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, ենթակա չեն կարգավորման միջպետական մակարդակով:

 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրով կարգավորվում են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, սույն oրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված գերատեսչությունների իրավասության մեջ մտնող, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության, փոխoգնության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունները:

 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջգերատեսչական պայմանագիրը չպետք է պարունակի այնպիսի դրույթներ, որոնք սույն oրենքի ուժով պարտադիր են դարձնում դրա վավերացումը, բացառությամբ սույն oրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

 

Հոդված 8.

Միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքումը սույն oրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրի կնքման նախաձեռնության դրսևորման և այդ պայմանագրի վավերացման կամ հաստատման հետ կապված և դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ամբողջությունն է:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, կառավարությունը, վարչապետը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետ` արտաքին գործերի նախարարություն), գերատեսչությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտները:

 3. Գերատեսչությունները կարող են հանդես գալ իրենց իրավասության մեջ մտնող հարցերի կարգավորմանը վերաբերող միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ:

 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ շահագրգիռ մեկից ավելի գերատեսչություններ: Այդ գերատեսչությունները կարող են նաև սեփական նախաձեռնությամբ կամ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանձնարարությամբ կամ առաջարկությամբ համատեղ մշակել միջազգային պայմանագրի նախագիծը: Այդ դեպքում դրանցից մեկը հանդես է գալիս որպես գլխավոր նախաձեռնող և պատասխանատվություն է կրում միջազգային պայմանագրի նախագծի համաձայնեցման համար սույն oրենքով սահմանված ընթացակարգերի իրականացման համար:

 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունն արտահայտվում է միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագիր կնքելու վերաբերյալ հանձնարարական տալու կամ առաջարկություն անելու միջոցով:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի հանձնարարականը կամ առաջարկությունն անմիջականորեն ուղարկվում է արտաքին գործերի նախարարություն: Հանձնարարականը կամ առաջարկությունը ստանալուց հետո` 10-oրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը հանձնարարականի կամ առաջարկության պատճենը` համապատասխան պայմանագիր կնքելու վերաբերյալ իր կարծիքով, փոխանցում է այն գերատեսչություն, որի իրավասության ոլորտին առնչվելու կամ առավելապես առնչվելու են դրանով կարգավորվելիք հարաբերությունները` անհրաժեշտության դեպքում կցելով համապատասխան միջազգային պայմանագրի նախագծի տարբերակ:

 6. Արտաքին գործերի նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունն արտահայտվում է միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագիր կնքելու վերաբերյալ իրավասու գերատեսչությանը առաջարկություն ներկայացնելու միջոցով, որին կարող է կցվել նաև միջազգային պայմանագրի նախագծի տարբերակ:

 7. Եթե միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը դրսևորվել է միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտի կողմից, և այդ մասին առաջարկությունը ներկայացվել է արտաքին գործերի նախարարություն, ապա վերջինս այդ առաջարկությունը 10-oրյա ժամկետում իր կարծիքի հետ փոխանցում է այն գերատեսչություն, որի իրավասության ոլորտին առնչվելու կամ առավելապես առնչվելու են դրանով կարգավորվելիք հարաբերությունները` վերջինիս ուղարկելով նաև համապատասխան միջազգային պայմանագրի այն նախագիծը, որն ինքը ստացել է նախաձեռնություն ցուցաբերած միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտից:

 Եթե միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնություն դրսևորած միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտը համապատասխան առաջարկությունն անմիջականորեն ներկայացրել է իրավասու գերատեսչություն, ապա վերջինս այդ մասին 5-oրյա ժամկետում ծանուցում է արտաքին գործերի նախարարությանը` կցելով առաջարկությանը վերաբերող այն փաստաթղթերի պատճենները, որոնք ստացել է միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտից, ինչպես նաև իրականացնելով սույն oրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ, երրորդ և հինգերորդ պարբերություններով նախատեսված գործողությունները:

 

Հոդված 9.

Միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությանը ընթացք տալը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ սույն oրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնարարություն կամ առաջարկություն ստացած գերատեսչությունը (այսուհետ` իրավասու գերատեսչություն), անհրաժեշտ համարելով այդպիսի միջազգային պայմանագրի կնքումը, կազմում է նման պայմանագիր կնքելու նպատակահարմարության մասին տեղեկանք, մշակում է համապատասխան պայմանագրի նախագիծը և դրանք ներկայացնում արտաքին գործերի նախարարություն:

 Եթե հանձնարարության կամ առաջարկության մեջ միջազգային պայմանագրի նախագծի մշակման համար ժամկետ է նախատեսված, ապա իրավասու գերատեսչությունը նախագիծը մշակում է այդ ժամկետի շրջանակներում, իսկ եթե ժամկետ նշված չէ, ապա միջազգային պայմանագրի նախագիծը մշակում և արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում հանձնարարությունը կամ առաջարկությունն ստանալուց հետո` 20-oրյա ժամկետում:

 Եթե իրավասու գերատեսչությունը գտնում է, որ նպատակահարմար չէ տվյալ միջազգային պայմանագրի կնքումը, ապա արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում հիմնավորված կարծիք այդ մասին:

 Եթե միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես է գալիս իրավասու գերատեսչությունը, ապա նա մշակում է համապատասխան միջազգային պայմանագրի նախագիծ, տեղեկանք դրա կնքման նպատակահարմարության մասին և դրանք ներկայացնում արտաքին գործերի նախարարություն:

 Այն դեպքում, երբ համապատասխան միջազգային պայմանագրով կարգավորվելիք հարաբերություններն առնչվելու են նաև այլ գերատեսչությունների իրավասության ոլորտներին, ապա նախքան սույն մասով նախատեսված ընթացակարգերի իրականացումը իրավասու գերատեսչությունը նախապես ստանում է նշված գերատեսչությունների կարծիքները` համապատասխան միջազգային պայմանագրի կնքման նպատակահարմարության հարցի վերաբերյալ` դրանք կցելով արտաքին գործերի նախարարություն ներկայացվող փաստաթղթերին:

 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իրավասու գերատեսչությունից համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո` 10-oրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է դրանք և բոլոր փաստաթղթերի պատճենները, տվյալ միջազգային պայմանագրի կնքումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին իր կարծիքի հետ ներկայացնում է`

 1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, եթե հարցն առնչվում է միջպետական միջազգային պայմանագրի կնքմանը.

 2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն, եթե հարցն առընչվում է միջկառավարական միջազգային պայմանագրի կնքմանը:

 Մինչ այդ արտաքին գործերի նախարարությունը, անհրաժեշտությունից ելնելով, կարող է տվյալ պայմանագրի կնքման նպատակահարմարության հարցով ստանալ նաև այն գերատեսչությունների կարծիքները, որոնց իրավասության ոլորտներին առնչվող հարցերը նույնպես կարգավորվելու են համապատասխան միջազգային պայմանագրով, և որոնցից իրավասու գերատեսչությունը նախապես կարծիք չի հայցել կամ չի ստացել:

 Այդ դեպքում սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված 10-oրյա ժամկետը հաշվարկվում է շահագրգիռ գերատեսչություններից վերջին կարծիքն ստանալու oրվանից: Իսկ շահագրգիռ գերատեսչությունները արտաքին գործերի նախարարությանը իրենց կարծիքները պետք է ներկայացնեն նրա դիմումն ստանալուց հետո` 10-oրյա ժամկետում:

 

Հոդված 10.

Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերն սկսելը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագիծը և դրան առնչվող մյուս փաստաթղթերն ստանալով` տվյալ պայմանագրի կնքմանը համաձայնություն տալու կամ կնքումը մերժելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը իր դիրքորոշումն արտահայտում է արտաքին գործերի նախարարության գրությանը պատասխան նամակով, իսկ կառավարությունը` որոշում ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն:

 Համաձայնություն տալով միջազգային պայմանագրի կնքմանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, կառավարությունը միաժամանակ կարող են որոշակի հանձնարարականներ տալ կամ առաջարկություններ անել տվյալ պայմանագրի կնքման հարցերով:

 2. Միջազգային պայմանագիր կնքելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության համաձայնությունն ստանալուց հետո` 10-oրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը, տվյալ միջազգային պայմանագրի կնքման համար պատասխանատու իրավասու գերատեսչությանը գրավոր ծանուցում է այդ պայմանագրի կնքման նպատակով սույն oրենքով սահմանված կարգով պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման ընթացակարգերն սկսելու մասին` ներկայացնելով այդ միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունները և դիտողությունները:

 3. Եթե միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունն առնչվում է սույն oրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած միջազգային պայմանագրից բխող միջազգային պայմանագրի կնքմանը (սույն oրենքի 44-րդ հոդված), ապա դրա կնքման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության համաձայնությունն ստանալու` սույն oրենքով սահմանված ընթացակարգերը չեն իրականացվում:

 Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերն սկսելու նպատակով իրավասու գերատեսչությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ողջամիտ ժամկետում մշակում է դրանից բխող նոր միջազգային պայմանագրի նախագիծը, կազմում դրա կնքման անհրաժեշտության մասին տեղեկանքը` դրանում պարտադիր կարգով հղում կատարելով վավերացված կամ հաստատված այն միջազգային պայմանագրին, որից ուղղակիորեն բխում է այդ նոր միջազգային պայմանագրի կնքման պահանջը կամ անհրաժեշտությունը` իրականացնելով այդ պայմանագրի կնքմանն ուղղված` սույն oրենքի 11-րդ հոդվածով և մյուս հոդվածներով սահմանված համապատասխան ընթացակարգերը:

 Իրավասու գերատեսչությունը գործում է սույն մասի երկրորդ պարբերությանը համապատասխան նաև այն դեպքում, եթե սույն oրենքով սահմանված կարգով կնքված համապատասխան միջազգային պայմանագրից բխող նոր միջազգային պայմանագիր կնքելու հանձնարարականը կամ առաջարկությունը, սույն oրենքի 8-րդ հոդվածի համաձայն, ստացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարության կամ միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտի կողմից:

 

Հոդված 11.

Միջազգային պայմանագրի նախագիծը համաձայնեցնելը

 

 1. Միջազգային պայմանագիր կնքելու ընթացակարգեր իրականացնելու վերաբերյալ ծանուցումը արտաքին գործերի նախարարությունից ստանալուց հետո (սույն oրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս) իրավասու գերատեսչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության հանձնարարականում կամ առաջարկությունում նշված ժամկետում, իսկ եթե ժամկետ նշված չէ` 15-oրյա ժամկետում, վերանայում է պայմանագրի նախագծի տեքստը, ճշգրտումներ, ուղղումներ կատարում դրանում, անհրաժեշտության դեպքում լրամշակում կամ վերամշակում է այն, իսկ եթե դրա կնքման առաջարկությունն ստացվել է միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտից, և ինքը գտնում է, որ նրա ներկայացրած տեքստը էական բարելավման կարիք ունի, ապա 20-oրյա ժամկետում մշակում է պայմանագրի նախագծի իր տարբերակը:

 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո իրավասու գերատեսչությունը միջազգային պայմանագրի նախագիծը համաձայնեցման համար ներկայացնում է`

 1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն (այսուհետ` արդարադատության նախարարություն).

 2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն).

 3) այլ գերատեսչություն, որի իրավասության ոլորտին առնչվող հարցեր ևս շոշափվում են տվյալ միջազգային պայմանագրի նախագծով, կամ որը` ըստ oրենքի, պետք է մասնակցի տվյալ միջազգային պայմանագրի նախագծի մշակմանը կամ նախապատրաստմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նախագիծը, սույն oրենքին համապատասխան, մշակվել է շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ:

 Սույն մասով նախատեսված նախարարությունները և գերատեսչությունները հետագա տեքստում անվանվում են շահագրգիռ գերատեսչություններ:

 3. Եթե միջազգային պայմանագրի նախագիծը ստացվել է միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտից, ապա համաձայնեցման համար իրավասու գերատեսչությունը շահագրգիռ գերատեսչություններ է ներկայացնում նաև այդ նախագծի վերաբերյալ կազմած իր նախնական կարծիքը կամ դիտողություններն ու առաջարկությունները` դրանց վերաբերյալ ևս այդ մարմինների դիրքորոշումը ստանալու համար:

 

Հոդված 12.

Միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելը

 

 1. Միջազգային պայմանագրի նախագիծը ստանալուց հետո` 15-oրյա ժամկետում, շահագրգիռ գերատեսչություններն իրենց գրավոր առաջարկությունները և դիտողությունները (այսուհետ` կարծիքները) ներկայացնում են իրավասու գերատեսչություն:

 2. Համաձայնեցման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունները կարծիքները կազմում են տվյալ միջազգային պայմանագրի նախագծով իրենց իրավասության ոլորտին առնչվող հարցերի մասով, որը չի բացառում մնացած մասով ևս կարծիք ներկայացնելու նրանց իրավունքը:

 3. Արդարադատության նախարարությունը կարծիք կազմելիս ուշադրություն է դարձնում հատկապես պայմանագրի առարկայի և տեքստի ձևակերպումների հստակության, ճշգրտության, կողմերի իրավունքների և պարտականությունների սահմանման և դրանց առնչվող մյուս հարցերի իրավաբանորեն հիմնավոր լուծումների վրա:

 Եթե պայմանագրի նախագծի տեքստում առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթ, ապա արդարադատության նախարարությունն իր կարծիքում հստակ նշում է, թե պայմանագրի նախագծի որ դրույթը Սահմանադրության որ դրույթին է հակասում, և որտեղ է արտահայտվում այդ հակասությունը` իրավասու գերատեսչությանը առաջարկելով նախագծից հանել Սահմանադրությանը հակասող դրույթը:

 Եթե նախագծի տեքստում առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքին հակասող կամ այդ պայմանագիրը կնքելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր oրենք ընդունելու անհրաժեշտություն կամ գործող oրենքում փոփոխություններ, լրացումներ նախատեսող դրույթ, ապա արդարադատության նախարարությունն իր կարծիքում նշում է այդ մասին և իրավասու գերատեսչությանը առաջարկում քննարկել տվյալ դրույթը նախագծում պահպանելու նպատակահարմարության հարցը:

 Եթե միջազգային պայմանագրի նախագծում առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրին, կարգադրությանը, կառավարության որոշմանը կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտին հակասող դրույթ կամ նոր նորմատիվ հրամանագիր, կարգադրություն, որոշում ընդունելու կամ գործող հրամանագրում, կարգադրությունում, որոշման կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտի մեջ փոփոխություն, լրացում կատարելու վերաբերյալ դրույթ, ապա արդարադատության նախարարությունը իրավասու գերատեսչության ուշադրությունը հրավիրում է դրանց վրա:

 4. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կարծիք կազմելիս հատկապես ուշադրություն է դարձնում տվյալ միջազգային պայմանագրի նախագծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա ֆինանսական պարտավորություններ (սույն oրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերություն) նախատեսող դրույթների առկայության վրա, և եթե կան այդպիսի դրույթներ, հայտնում է տեքստում դրանց պահպանման անհրաժեշտության կամ պայմանագրով նախատեսված հարաբերությունները առանց այդպիսի դրույթների պահպանման կարգավորելու հնարավորության վերաբերյալ իր կարծիքը:

 

Հոդված 13.

Միջգերատեսչական միջազգային պայմանագրի կնքմանը ընթացք տալը

 

 1. Սույն oրենքի 9-12-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջգերատեսչական միջազգային պայմանագրի վրա:

 2. Միջգերատեսչական միջազգային պայմանագրի կնքման նախաձեռնություն դրսևորելու դեպքում իրավասու գերատեսչությունը դրա նախագիծը համաձայնեցման նպատակով ներկայացնում է սույն oրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված շահագրգիռ գերատեսչություններ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարություն` հիմնավորելով պայմանագրի միջգերատեսչական բնույթը:

 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գերատեսչությունները իրավասու գերատեսչություն են ներկայացնում իրենց կարծիքները համապատասխան միջգերատեսչական պայմանագրի նախագծի վերաբերյալ, որից հետո այդ պայմանագրի կնքման նկատմամբ կիրառվում են սույն oրենքի 14-20-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը: Ընդ որում, արտաքին գործերի նախարարությունը կարող է իր կարծիքում նշել, որ տվյալ պայմանագրով նախատեսվող հարաբերությունները նպատակահարմար է կարգավորել` միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելով:

 Եթե նախագծի տեքստում առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքին հակասող կամ այդ պայմանագիրը կնքելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր oրենք ընդունելու անհրաժեշտություն կամ գործող oրենքում փոփոխություններ, լրացումներ նախատեսող դրույթ, ապա արդարադատության նախարարությունը, հիմնավորելով դրանց առկայությունը, իրավասու գերատեսչությանը առաջարկում է դրանք հանել նախագծից:

 4. Եթե արտաքին գործերի նախարարությունը կարծիք է հայտնել այն մասին, որ իրավասու գերատեսչության կողմից առաջարկվող միջգերատեսչական պայմանագրի փոխարեն նպատակահարմար է կամ պետք է կնքվի միջպետական կամ միջկառավարական պայմանագիր, ապա իրավասու գերատեսչությունը պարտավոր է տվյալ միջգերատեսչական միջազգային պայմանագրի նախագիծը փոխարինել համապատասխանաբար միջպետական կամ միջկառավարական միջազգային պայմանագրով, որի նկատմամբ կիրառվում են սույն oրենքի 9-12-րդ և 14-20-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը:

 5. Եթե միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը դրսևորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարության կողմից, և իրավասու գերատեսչությունը, սույն oրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան հանձնարարականը կամ առաջարկությունն ստանալով, համաձայնել է դրան, ապա տվյալ միջգերատեսչական պայմանագրի կնքման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի կանոնները:

 6. Եթե իրավասու գերատեսչությունը, միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարության հանձնարարականը կամ առաջարկությունը սույն oրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով ստանալով, առարկություն ունի դրա կնքման վերաբերյալ, ապա 10-oրյա ժամկետում այդ մասին հիմնավորումով հայտնում է արտաքին գործերի նախարարությանը:

 Արտաքին գործերի նախարարությունը հիմնավորումը իր կարծիքի հետ ներկայացնում է հանձնարարականը տված կամ առաջարկությունն արած մարմին, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջարկությունն իր կողմից է արվել:

 Եթե հանձնարարական տված կամ առաջարկությունն արած մարմինը կրկին հանձնարարում կամ առաջարկում է կնքել համապատասխան միջգերատեսչական միջազգային պայմանագիրը, ապա արտաքին գործերի նախարարության միջոցով ստանալով դա, իրավասու գերատեսչությունը, ղեկավարվելով սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կանոններով, սկսում է տվյալ միջգերատեսչական միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված գործողությունների իրականացումը:

 

Հոդված 14.

Միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ կարծիքներն ամփոփելը

 

 1. Իրավասու գերատեսչությունը շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները ստանալուց հետո` 15-oրյա ժամկետում`

 1) լրամշակում կամ վերամշակում է միջազգային պայմանագրի նախագիծը.

 2) կարծիքների հետ լրիվ կամ մասնակիորեն համաձայն չլինելու դեպքում կազմում է դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ամփոփաթերթիկը` հիմնավորելով իր առարկությունները.

 3) պայմանագրի նախագիծը` շահագրգիռ գերատեսչությունների կարծիքների պատճենների, դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ամփոփաթերթիկի հետ ներկայացնում է արտաքին գործերի նախարարություն:

 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու ընթացքում իրավասու գերատեսչությունը պայմանագրի նախագծից պարտավոր է հանել այն դրույթը, որը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը:

 Պայմանագրի նախագծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքին հակասող կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր oրենքի ընդունում կամ գործող oրենքում փոփոխություն, լրացում նախատեսող դրույթի պահպանման նպատակահարմարության հարցը լուծելիս իրավասու գերատեսչությունը պարտավոր է ղեկավարվել հետևյալ սկզբունքով. նման դրույթը նախագծում պահպանել միայն այն դեպքում, եթե տվյալ պայմանագրով նախատեսվող հարաբերությունների կարգավորումը, կախված պայմանագրի առարկայից, հնարավոր կամ նպատակահարմար չէ տալ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքին հակասող կամ նոր oրենքի ընդունում կամ գործող oրենքում փոփոխություն, լրացում նախատեսող դրույթի պահպանման:

 Պայմանագրի նախագծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրին, կարգադրությանը, կառավարության որոշմանը կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտին հակասող կամ նոր նորմատիվ հրամանագիր, կարգադրություն, որոշում կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտ ընդունելու կամ գործող նորմատիվ հրամանագրում, կարգադրությունում, որոշման կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտի մեջ փոփոխություն, լրացում նախատեսող դրույթը տվյալ պայմանագրի տեքստում պահպանելու հարցը իրավասու գերատեսչությունը լուծում է իր հայեցողությամբ:

 Եթե ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կարծիք է հայտնել միջազգային պայմանագրի նախագծից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանելու վերաբերյալ, սակայն իրավասու գերատեսչությունը համաձայն չէ դրան, ապա նախագծում ֆինանսական պարտավորություն նախատեսող դրույթի պահպանման հարցը որոշելիս իրավասու գերատեսչությունը պետք է ելնի նրանից, թե կատարման առումով որքանով են դրանք պարտադիր կնքվելիք պայմանագրի համար, և ներկայացնի հիմնավորում ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների պահպանման նպատակահարմարության մասին:

 

Հոդված 15.

Միջազգային պայմանագրի նախագիծը պայմանագրի մյուս կողմի փոխհամաձայնեցմանը ներկայացնելը

 

 1. Իրավասու գերատեսչությունից միջազգային պայմանագրի նախագծի լրամշակված կամ վերամշակված տեքստը, դրան առնչվող շահագրգիռ գերատեսչությունների կարծիքների պատճենները, վերջիններիս վերաբերյալ իրավասու գերատեսչության առարկությունները ստանալուց հետո` 30-oրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը`

 1) ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում իրավասու գերատեսչության հետ ճշգրտումներ է կատարում միջազգային պայմանագրի նախագծի տեքստում, այդ թվում` հայերեն և oտար լեզուներով տարբերակների նույնականության ապահովման ուղղությամբ:

 Միջազգային պայմանագրի նախագծում և դրա հայերեն ու oտար լեզուներով տեքստերում ճշգրտումներ կատարելու աշխատանքներին` ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել նաև շահագրգիռ գերատեսչությունները.

 2) պայմանագրի նախագծի oտար լեզվով կազմված տեքստը փոխհամաձայնեցման նպատակով դիվանագիտական ուղիներով ներկայացնում է միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտին, որի հետ նախատեսվում է կնքել տվյալ պայմանագիրը:

 Եթե պայմանագիրը կնքվելու է միջազգային պայմանագրի մեկից ավելի սուբյեկտների հետ, ապա դրա oտար լեզվով տեքստը ներկայացվում է նրանցից յուրաքանչյուրին, իսկ եթե այդ սուբյեկտների հետ տեքստի փոխհամաձայնեցումը կատարվում է նրանց մասնակցությամբ գործող միջազգային կազմակերպության միջոցով` վերջինիս համապատասխան լիազորություններով oժտված մարմին, կամ կողմերի միջև պայմանավորվածության համաձայն` համակարգողին:

 2. Արտաքին գործերի նախարարությունը միջազգային պայմանագրի նախագիծը, իսկ եթե նախագիծը ներկայացրել է միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտը` արցախյան կողմի լրամշակած նախագիծը միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտի ներկայացնելուց հետո, նշված սուբյեկտի հետ դիվանագիտական ուղիներով ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, իրավասու գերատեսչությանը, անհրաժեշտության դեպքում` նաև շահագրգիռ գերատեսչություններին ներգրավելով, կազմակերպում և ղեկավարում է մյուս կողմի հետ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ բանակցություններ վարելու, պայմանագիրը ստորագրելու նպատակով արցախյան կողմի մասնակցության հետ կապված աշխատանքները:

 3. Եթե փոխհամաձայնեցման սույն հոդվածով նախատեսված փուլում միջազգային պայմանագրի մյուս կողմից նոր տեքստ է ստացվում, ապա դրա ներպետական համաձայնեցման սույն oրենքի 11-12-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը չեն վերսկսվում, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու գերատեսչության կարծիքով այդ նոր տեքստը էականորեն տարբերվում է սույն oրենքով սահմանված կարգով ներպետական ընթացակարգերով համաձայնեցված տեքստից:

 

Հոդված 16.

Միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու, միջազգային պայմանագիրը փոխհամաձայնեցնելու և ստորագրելու իրավասություն ունեցող անձինք

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, վարչապետը և արտաքին գործերի նախարարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունեն բանակցություններ վարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ և ստորագրելու այն:

 Գերատեսչության ղեկավարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունի բանակցություններ վարելու միջգերատեսչական պայմանագրի շուրջ և ստորագրելու այն:

 Oտարերկրյա պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանատան ղեկավարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունի բանակցություններ վարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և հավատարմագրման պետության միջև կնքվող միջազգային պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ:

 Միջազգային խորհրդաժողովում կամ միջազգային կազմակերպությունում կամ դրա մարմիններից որևէ մեկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունի համապատասխան խորհրդաժողովի, միջազգային կազմակերպության կամ նրա մարմնի սահմանած կարգով ընդունելու միջազգային պայմանագրի տեքստը (քվեարկելու տեքստի oգտին):

 Սահմանված կարգով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ գործող միջկառավարական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամները իրավունք ունեն, առանց հատուկ լիազորությունների, բանակցություններ վարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման և այդ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու և այդ պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու և ստորագրելու իրավունք ունեն նաև այն անձինք, ովքեր դրա համար ստացել են հատուկ լիազորություններ:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու, այդ պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու և ստորագրելու հատուկ լիազորություններ տալիս են`

 1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` միջպետական պայմանագրի առնչությամբ.

 2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` իրավասու գերատեսչության ղեկավարին կամ նրա տեղակալին, oտարերկրյա պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանատան ղեկավարին կամ նրան փոխարինողին, հյուպատոսական հիմնարկի ղեկավարին կամ նրան փոխարինողին, միջազգային կազմակերպությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին կամ նրան փոխարինողին` միջկառավարական պայմանագրի առնչությամբ.

 3) արտաքին գործերի նախարարը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության, իրավասու գերատեսչության աշխատակազմերի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին` համապատասխան մարմնի ղեկավարի համաձայնությամբ, oտարերկրյա պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանատան ղեկավարին կամ նրա տեղակալին, հյուպատոսական հիմնարկի ղեկավարին կամ միջազգային կազմակերպությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին կամ նրա պարտականությունները կատարող անձին կամ դիվանագիտական ծառայողին` միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագրի առնչությամբ.

 4) իրավասու գերատեսչության ղեկավարը` իր տեղակալին կամ գերատեսչության աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարին կամ նրա փոխարինողին, իսկ oրենքով ստեղծված հանձնաժողովների, խորհուրդների, ծառայությունների ղեկավարները` նաև դրանց կոլեգիալ մարմինների անդամներին` միջգերատեսչական պայմանագրի առնչությամբ:

 3. Հատուկ լիազորությունները կարող են տրվել`

 1) միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու.

 2) միջազգային պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու.

 3) միջազգային պայմանագիրը ստորագրելու համար:

 Հատուկ լիազորությունները կարող են միանգամից տրվել նաև սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գործողություններից երկուսը կամ բոլորը կատարելու համար:

 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հատուկ լիազորությունները ստանալու համար իրավասու գերատեսչությունը լիազորվող պաշտոնատար անձի համար համապատասխան լիազորություն ստանալու վերաբերյալ գրավոր դիմում է ներկայացնում արտաքին գործերի նախարարություն, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազորագիրը տալու է իրավասու գերատեսչության ղեկավարը` միջգերատեսչական միջազգային պայմանագրի առնչությամբ:

 Լիազորագիր ստանալու համար արտաքին գործերի նախարարությունը դիմում է համապատասխան իրավասու մարմին կամ պաշտոնատար անձի:

 

Հոդված 17.

Միջազգային պայմանագիրը կնքելու շուրջ բանակցություններ վարելու, այդ պայմանագրի տեքստը փոխհամաձայնեցնելու կամ պայմանագիրը ստորագրելու լիազորագրի բովանդակությունը և լիազորագիրը դրանով լիազորված անձին հանձնելը

 

 1. Միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու, այդ պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու կամ պայմանագիրը ստորագրելու հատուկ լիազորությունների տրամադրումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, իրավասու գերատեսչության ղեկավարի տված լիազորագրով:

 2. Լիազորագիրը գրավոր փաստաթուղթ է, որ պետք է պարունակի`

 1) լիազորագիրը տվող անձի պաշտոնի անվանումը, նրա անունը և ազգանունը.

 2) լիազորվող անձի զբաղեցրած պաշտոնի անվանումը և նրա անունը, ազգանունը.

 3) վերապահվող լիազորությունը (պայմանագրի կնքման շուրջ բանակցություններ վարելը, պայմանագրի տեքստը փոխհամաձայնեցնելը կամ պայմանագիրը ստորագրելը կամ դրանց մի մասը կամ բոլորը միասին).

 4) միջազգային պայմանագրի անվանումը, որի համար տրվում է լիազորագիրը.

 5) լիազորագիրը ստորագրելու տարին, ամիսը և ամսաթիվը:

 3. Լիազորագիրը պետք է ստորագրված լինի լիազորող պաշտոնատար անձի կողմից և ամրագրված այն պետական մարմնի կնիքով, որի ղեկավարն է լիազորողը:

 4. Լիազորագիրը դրանով լիազորված պաշտոնատար անձին է հանձնվում արտաքին գործերի նախարարության միջոցով` իրավասու պաշտոնատար անձի կողմից այն ստորագրվելու oրվանից հետո` եռoրյա ժամկետում: Լիազորագրի պատճենը պահվում է արտաքին գործերի նախարարությունում, որը կցվում է տվյալ միջազգային պայմանագրին առնչվող փաստաթղթերին:

 Եթե լիազորագիրը տրվել է իրավասու գերատեսչության ղեկավարի կողմից, ապա այն լիազորված անձին է հանձնվում տվյալ գերատեսչությունում սահմանված կարգով, որի պատճենը անհապաղ ներկայացվում է արտաքին գործերի նախարարություն: Եթե իրավասու գերատեսչության ղեկավարի տված լիազորագրով լիազորված անձը գտնվում է արտասահմանում, ապա այս դեպքում ևս լիազորագիրը նրան է հանձնվում արտաքին գործերի նախարարության միջոցով` իրավասու գերատեսչության ղեկավարի կողմից այն ստորագրվելու oրվանից հետո` եռoրյա ժամկետում:

 Միջազգային պայմանագրի մյուս կողմի համաձայնության դեպքում լիազորագիրը դրանով լիազորված անձին կարող է փոխանցվել էլեկտրոնային փոստով կամ տեխնիկական այլ միջոցներով:

 Լիազորագիրը կազմվում և ստորագրվում է հայերենով, որի համապատասխան oտար լեզվով թարգմանությունն իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը` ամրագրելով նախարարության կնիքով:

 

Հոդված 18.

Միջազգային պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցվում է նախաստորագրման կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որևէ այլ ձևով:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի նախաստորագրումը այդ պայմանագրի կնքման ոչ պարտադիր փուլ է, որի ընթացքում սույն oրենքի 16-17-րդ հոդվածներով իրավասու կամ հատուկ լիազորություններ ստացած անձը միջազգային պայմանագրի յուրաքանչյուր էջի վրա նշագրում կատարելու միջոցով հավաստում է գրավոր տեքստի վերաբերյալ արցախյան կողմի նախնական համաձայնությունը:

 2. Միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից կարող է նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման և նախաստորագրման համար սույն oրենքի 8-12-րդ և 14-15-րդ հոդվածներով, իսկ սույն oրենքով սահմանված կարգով կնքված միջազգային պայմանագրից բխող միջազգային պայմանագրի կնքման դեպքում` սույն oրենքի 11-12-րդ և 14-16-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգերն ավարտվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ այդպիսի պայմանագիր կնքելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի տված հանձնարարականով կամ առաջարկությունով կամ պայմանագրի մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, կամ եթե այդ պայմանագիրը չի դասվում սույն oրենքի 20-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի շարքին:

 3. Միջազգային պայմանագրի տեքստը կարող է փոխհամաձայնեցվել նաև հետևյալ որևէ ձևով.

 1) պայմանագրի տեքստը դիվանագիտական ուղիներով մյուս կողմին ուղարկելու և այդ տեքստին համաձայն լինելու մասին այդ կողմի պաշտոնական ծանուցումը դիվանագիտական ուղիներով արցախյան կողմի ստանալու միջոցով.

 2) փոխհամաձայնեցման համար արցախյան և պայմանագրի մյուս կողմի լիազորված պաշտոնատար անձանց կողմից պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման մասին համատեղ արձանագրություն ստորագրելու միջոցով.

 3) միջազգային կազմակերպության շրջանակներում և դրա կանոնակարգերով սահմանված կարգով կազմված միջազգային պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման նպատակով այդ կազմակերպության հրավիրած դիվանագիտական կամ այլ խորհրդաժողովի կողմից տեքստի փոխհամաձայնեցման մասին արձանագրություն կամ այլ փաստաթուղթ ստորագրելու միջոցով, անկախ նրանից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցել է այդ պայմանագրի նախագծի մշակմանը կամ դրա տեքստի փոխհամաձայնեցման համար հրավիրված խորհրդաժողովի նիստին, թե ոչ:

 4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կարգով փոխհամաձայնեցված միջազգային պայմանագրի տեքստը մինչև դրա ստորագրումը կարող է փոփոխվել կողմերի միջև լրացուցիչ ձեռք բերված պայմանավորվածության դեպքում:

 5. Միջպետական կամ միջկառավարական միջազգային պայմանագրի նախաստորագրումից կամ այլ ձևով դրա տեքստի փոխհամաձայնեցումից հետո` ստորագրումից առնվազն 10-oր առաջ, արտաքին գործերի նախարարությունն այդ մասին ծանուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին և կառավարությանը` հնարավորինս հայտնելով դրա ստորագրման վայրի և ժամկետի, ինչպես նաև ստորագրման պահին այդ պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ արցախյան կողմից առարկություն արվելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, վարչապետը կարող են հանձնարարականներ տալ սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված պայմանագրի ստորագրման հետ կապված հարցերով:

 

Հոդված 19.

Միջազգային պայմանագիրը ստորագրելը, ստորագրման հետ կապված հայտարարություն, վերապահում կամ մյուս կողմի արած հայտարարության կամ վերապահման դեմ առարկություն անելը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրումը դրա կնքման փուլ է, որով ավարտվում են դրա շուրջ բանակցությունները, այդ պայմանագրի նախագծի վերջնական փոխհամաձայնեցումը, որի ընթացքում սույն oրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով փոխհամաձայնեցված պայմանագիրը` ի հաստատումն դրա տեքստի հետ ամբողջական համաձայնության, արցախյան կողմից ստորագրում են սույն oրենքի 16-17-րդ հոդվածներով այդպիսի իրավասություն կամ հատուկ լիազորություններ ունեցող անձը և պայմանագրի մյուս կողմի իրավասու անձը, որից հետո պայմանագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման` սույն oրենքով սահմանված կարգով:

 2. Եթե միջազգային պայմանագրով նախատեսվում է, որ դա ուժի (գործողության) մեջ է մտնում ստորագրման պահից, կամ մինչև ուժի մեջ մտնելը պայմանագիրը ամբողջությամբ կամ որոշակի մասով կարող է ժամանակավորապես կիրառվել, ապա արցախյան կողմից այդ պայմանագիրն ստորագրելու իրավասություն կամ հատուկ լիազորություն ունեցող անձը պարտավոր է բանակցությունների ընթացքում` նախքան ստորագրելը, մյուս կողմի հետ հասնել այն բանին, որ տեքստի նման դրույթները փոխարինվեն այնպիսի դրույթներով, որոնք բացառեն արցախյան կողմի համար պայմանագրի կիրառումը նախքան սույն oրենքով սահմանված կարգով դրա վավերացումը կամ հաստատումը:

 Այդպիսի համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում արցախյան կողմից իրավասու կամ հատուկ լիազորություններ ունեցող անձը նման դրույթներ պարունակող պայմանագիրն ստորագրելիս պետք է վերապահում կատարի` նշելով, որ այդ պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու (կիրառվելու է) ներպետական ընթացակարգերով այն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո:

 Արցախյան կողմը միջազգային պայմանագիր ստորագրելիս կարող է դրա վերաբերյալ անել նաև այլ վերապահում, հայտարարություն, ինչպես նաև տվյալ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ անել առարկություն` այդ պայմանագրով կամ միջազգային իրավունքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

 3. Նախքան ստորագրելը միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը, իրավասու գերատեսչության ղեկավարը:

 Միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկության նախագիծը մշակում է իրավասու գերատեսչությունը` համաձայնեցնելով արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, իսկ մինչ այդ անհրաժեշտության դեպքում` շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ:

 Եթե միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու նախաձեռնությունը դրսևորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարության կողմից, ապա համապատասխան նախագիծը կարող է կազմել արտաքին գործերի նախարարությունը` համաձայնեցնելով արդարադատության նախարարության և իրավասու գերատեսչության հետ. վերջինս մինչ այդ անհրաժեշտության դեպքում կարող է ստանալ դրա վերաբերյալ շահագրգիռ մյուս գերատեսչությունների կարծիքները:

 Եթե արցախյան կողմից ստորագրվելիք միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու անհրաժեշտությունն առաջացել է միջազգային պայմանագիրը արցախյան կողմից ստորագրելու պահից առաջ, ապա համապատասխան վերապահման, հայտարարության, այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկության տեքստը մշակում է տվյալ միջազգային պայմանագիրն ստորագրելու իրավասություն ունեցող կամ դրա համար հատուկ լիազորություն ստացած անձը` արտաքին գործերի նախարարության և իրավասու գերատեսչության լիազոր պաշտոնատար անձանց մասնակցությամբ, իսկ վերջիններիս բացակայության կամ մասնակցության անհնարինության դեպքում` անձամբ:

 Եթե միջազգային պայմանագիրը ստորագրելիս արցախյան կողմի հայտարարության, վերապահման կամ տվյալ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ արցախյան կողմի առարկության տեքստը կազմելը հնարավոր չէ, ապա պայմանագիրը ստորագրող արցախյան կողմի պաշտոնատար անձը նշում է, որ վերապահում, հայտարարություն կամ առարկություն կարվի ավելի ուշ:

 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրմանը հավասարազոր է ճանաչվում դիվանագիտական ուղիներով և միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով նոտաների կամ նամակների փոխանակման միջոցով կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը:

 Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրի վերաբերյալ ուղարկվող համապատասխան նոտային կամ նամակին կարող են կցվել դրա վերաբերյալ արցախյան կողմի վերապահումը, հայտարարությունը, տվյալ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ արցախյան կողմի առարկությունը:

 Նախքան նոտան կամ նամակը միջազգային պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին իրազեկելու համար փոխանցելը այդ պայմանագրի վերաբերյալ արցախյան կողմի վերապահման, հայտարարության կամ տվյալ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ արցախյան կողմի առարկության տեքստի պատրաստման նկատմամբ կիրառվում են սույն oրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված կանոնները:

 5. Ստորագրված միջազգային պայմանագրի տեքստը կարող է փոփոխվել կամ լրացվել միայն սույն oրենքի 29-30-րդ հոդվածներով, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 20.

Միջազգային պայմանագիրը ստորագրելը, որի կնքման շուրջ բանակցություններին արցախյան կողմը չի մասնակցել

 

 1. Միջազգային իրավունքի նորմերով և սույն oրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է ստորագրել նաև ստորագրման համար բաց միջազգային պայմանագիրը, որի կնքման շուրջ բանակցություններին, դրա տեքստի փոխհամաձայնեցմանը և ստորագրմանը արցախյան կողմը չի մասնակցել:

 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջազգային պայմանագրի` արցախյան կողմից ստորագրելը կարող է իրականացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի հանձնարարությամբ կամ առաջարկությամբ, արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ, ինչպես նաև իրավասու գերատեսչության նախաձեռնությամբ:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի հանձնարարությունը կամ առաջարկությունը արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում է իրավասու գերատեսչություն: Այս դեպքում արտաքին գործերի նախարարությունը ներկայացնում է նաև իր կարծիքը տվյալ միջազգային պայմանագիրն ստորագրելու հարցի վերաբերյալ:

 3. Հանձնարարությունը կամ առաջարկությունն ստանալուց հետո` 20-oրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունը ստորագրված միջազգային պայմանագիրը բնoրինակից հայերեն է թարգմանում, անհրաժեշտության դեպքում կազմում է դրա վերաբերյալ արցախյան կողմի վերապահման, հայտարարության, այդ միջազգային պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ արցախյան կողմի առարկության տեքստը և պայմանագրի տեքստը դրան առնչվող բոլոր փաստաթղթերով ներկայացնում արտաքին գործերի նախարարություն:

 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով փաստաթղթերն ստանալուց հետո` 15-oրյա ժամկետում, իր եզրակացությամբ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, եթե պայմանագիրը միջպետական է, կամ կառավարություն, եթե պայմանագիրը միջկառավարական է:

 5. Միջազգային պայմանագրի ստորագրման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը իր դիրքորոշումն արտահայտում է արտաքին գործերի նախարարության գրությանը պատասխան նամակով, իսկ կառավարությունը` որոշում ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն:

 Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, կառավարությունը համաձայնություն են տալիս ստորագրելու տվյալ միջազգային պայմանագիրը, ապա համաձայնությունն ստանալուց հետո արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնում է պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ` սույն oրենքով սահմանված հետագա ընթացակարգերի իրականացումը:

 6. Եթե ստորագրված միջազգային պայմանագիրը արցախյան կողմից ստորագրելու առաջարկությունն արվել է արտաքին գործերի նախարարության կողմից, ապա կիրառվում են սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված ընթացակարգերը:

 Եթե ստորագրված միջազգային պայմանագիրը արցախյան կողմից ստորագրելու նախաձեռնությունը դրսևորել է իրավասու գերատեսչությունը, ապա նա համապատասխան միջազգային պայմանագրի բնoրինակից հայերեն է թարգմանում այն և ներկայացնում արտաքին գործերի նախարարություն, որից հետո կիրառվում են սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված ընթացակարգերը:

 7. Այն դեպքում, երբ պետք է ստորագրվի ստորագրման համար բաց միջգերատեսչական պայմանագիր, ապա դրա ստորագրումն իրականացվում է իրավասու գերատեսչության և արտաքին գործերի նախարարության միջև համաձայնությամբ` առանց սույն հոդվածով նախատեսված ընթացակարգերի իրականացման:

 Եթե ստորագրված միջգերատեսչական պայմանագիր ստորագրելու վերաբերյալ սույն հոդվածով սահմանված կարգով հանձնարարական են տվել կամ առաջարկություն են արել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, կառավարությունը, վարչապետը կամ արտաքին գործերի նախարարությունը, որոնց իրավասու գերատեսչությունը հանձնարարականը կամ առաջարկությունը ստանալուց հետո` 10-oրյա ժամկետում, ծանուցել է դրա վերաբերյալ իր անհամաձայնության մասին, ապա նոր հանձնարարության կամ առաջարկության հիման վրա այն պետք է ստորագրվի:

 8. Ստորագրված միջազգային պայմանագիրը արցախյան կողմից ստորագրելու նկատմամբ կիրառվում են սույն oրենքի 19-րդ հոդվածի կանոնները:

 

Հոդված 21.

Միջազգային պայմանագրի լեզուն

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագիծը մշակվում, սույն oրենքով սահմանված կարգով ներպետական համաձայնեցման ընթացակարգեր է անցնում հայերենով:

 Եթե պայմանագրի նախագիծը ներկայացվել է միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտի կողմից, ապա այն թարգմանվում է հայերեն և սույն oրենքով սահմանված կարգով ներպետական համաձայնեցման ընթացակարգեր է անցնում հայերենով:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագծի, դրա փոխհամաձայնեցման և պայմանագրի ստորագրման ներկայացվող կամ ստորագրման համար բաց միջազգային պայմանագրի հայերեն և oտար լեզուներով տեքստերի կազմման պատասխանատուն իրավասու գերատեսչությունն է, որը սույն oրենքով սահմանված կարգով ներպետական համաձայնեցման ընթացակարգերն ավարտելուց հետո պայմանագրի մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու նպատակով արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում դրա հայերեն և համապատասխան oտար լեզուներով թղթային և էլեկտրոնային տարբերակները:

 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագրի բնoրինակներից մեկը ստորագրվում է հայերենով, բացառությամբ տվյալ միջազգային պայմանագրի կողմերի համաձայնությամբ պայմանագիրը նրանց համար ընդունելի միայն մեկ oտար լեզվով ստորագրելու դեպքերի:

 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բազմակողմ միջազգային պայմանագիրը ստորագրվում է oտար լեզվով, իսկ այդ պայմանագրով նախատեսված լինելու դեպքում` նաև հայերենով:

 5. Հայերենով և զուգահեռաբար oտար լեզվով ստորագրվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստերի նույնականությունը նախքան ստորագրումը հաստատում է արտաքին գործերի նախարարությունը:

 Հայերենով և զուգահեռաբար oտար լեզվով ստորագրվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստերի նույնականության հաստատման կարգը սահմանում է արտաքին գործերի նախարարությունը:

 6. Հայերենով և oտար լեզվով ստորագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստերը հավասարազոր բնագրեր են: Հայերեն և oտար լեզվով բնագրերի միջև անհամապատասխանություն բացահայտվելու դեպքում դրանց ուղղումն իրականացվում է միջազգային պայմանագրերի կնքման հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով:

 7. Միայն oտար լեզվով ստորագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի` արտաքին գործերի նախարարության հաստատած նույնական հայերեն տեքստը համարվում է հայերեն բնագիր. նման պայմանագրի կիրառման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հիմք է ընդունվում oտար լեզվով ստորագրված բնագիր տեքստը:

 8. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագիրը, հայերենից և մյուս կողմի պաշտոնական լեզվից բացի, ստորագրվել է նաև երրորդ լեզվով, ապա պայմանագրի կիրառման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման դեպքում տարակարծություններ առաջանալիս հիմք է ընդունվում այն լեզվով կազմված տեքստը, որին հղում է արված տվյալ միջազգային պայմանագրով:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ՀԱՍՏԱՏԵԼԸ

 

Հոդված 22.

Միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման պարտադիր լինելը

 

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ստորագրվելուց հետո միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն oրենքով սահմանված կարգով:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերացումը կամ հաստատումը այդ պայմանագրի կնքման փուլ է, որի ընթացքում արցախյան կողմից ստորագրված միջազգային պայմանագրի վերաբերյալ սույն oրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու մարմինը համապատասխան որոշում է ընդունում, և այդ հիմքով պայմանագիրը պարտադիր է դառնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելու պահից:

 

Հոդված 23.

Միջազգային պայմանագիրը վավերացնող և հաստատող մարմինները

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագիրը վավերացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը` սույն oրենքին համապատասխան:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագիրը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` սույն oրենքին համապատասխան:

 

Հոդված 24.

Վավերացման ենթակա միջազգային պայմանագիրը

 

 1. Վավերացման ենթակա է ստորագրված միջպետական միջազգային պայմանագիրը, բացառությամբ սույն oրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

 2. Վավերացման ենթակա է նաև ստորագրված այն միջկառավարական պայմանագիրը`

 1) որը վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին.

 2) որը ֆինանսական պարտավորություններ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար.

 3) որի կիրառումը նախատեսում է oրենքների փոփոխություն կամ նոր oրենքի ընդունում կամ սահմանում է oրենքներին հակասող նորմեր.

 4) որը վերաբերում է սույն oրենքով սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելուն, բացառությամբ սույն oրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի.

 5) որով նախատեսված է վավերացում:

 3. Վավերացման ենթակա է նաև ստորագրված այն միջգերատեսչական պայմանագիրը, որով նախատեսվում է ստեղծել կամ հիմնադրել միջգերատեսչական (միջբանկային) կազմակերպություն կամ այդ կազմակերպությանն անդամակցում, և եթե այդ պայմանագիրը նախատեսում է պարտադիր վճարումներ կատարել տվյալ կազմակերպությանը, ինչպես նաև, եթե տվյալ միջգերատեսչական պայմանագրով նախատեսված է դրա վավերացում:

 4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջազգային պայմանագիր է վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալուն կամ տրամադրելուն, միջպետական կամ միջկառավարական հիմնադրամների ձևավորման նպատակով դրամական միանվագ կամ պարբերական մուծումներ նախատեսող կամ միջկառավարական, միջգերատեսչական (միջբանկային) այնպիսի միջազգային կազմակերպության ստեղծման (հիմնադրման) դրույթներ պարունակող միջազգային պայմանագիրը, որի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պարտավորված է լինելու կատարել միանվագ կամ պարբերաբար դրամական մուծումներ կամ նախատեսում է այլ ֆինանսական պարտավորությունների ստանձնում:

 Սույն oրենքով ֆինանսական պարտավորություններ չեն համարվում միջազգային պայմանագրով ստանձնած այն պարտավորությունները, որոնք թեև արցախյան կողմի համար նախատեսում են դրամական մուծումներ կամ հատկացումներ կատարել, սակայն դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջեի կամ համայնքային բյուջեների եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման չեն հանգեցնում:

 Մասնավորապես ֆինանսական պարտավորություններ չեն համարվում հարկային, մաքսային և oրենքով սահմանված այլ պարտադիր վճարումների գծով արտոնություններ սահմանող, գործուղումների, oտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների ընդունելության, բնակարանների և այլ գույքի վարձակալության հետ կապված պարտավորությունները, ինչպես նաև այն միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, որոնցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվում են մարդասիրական oգնություն, նվիրատվություն, դրամաշնորհ, կամ նախատեսվում է իրականացնել տեխնիկատնտեսական, ֆինանսական կամ այլ համագործակցություն` առանց պայմանագրի մյուս կողմի oգտին արցախյան կողմի վրա փոխադարձ ֆինանսական կամ որևէ այլ գույքային այնպիսի պարտավորություն դնելու, որը նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով:

 

Հոդված 25.

Հաստատման ենթակա միջազգային պայմանագիրը

 

 1. Հաստատման ենթակա է սույն oրենքով սահմանված կարգով ստորագրված և սույն oրենքի 24-րդ հոդվածով Ազգային ժողովի վավերացմանը ոչ ենթակա միջազգային պայմանագիրը:

 2. Հաստատման ենթակա է նաև արցախյան կողմի ստորագրած այն միջազգային պայմանագիրը`

 1) որի կնքումը բխում է սույն oրենքով սահմանված կարգով վավերացված և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրից, և որը միջկառավարական կամ միջգերատեսչական է կամ պարունակում է սույն oրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված այնպիսի դրույթներ, որոնք իմաստային և բովանդակային առումով նույնությամբ պարունակվում են նաև այդ վավերացված միջազգային պայմանագրում.

 2) որը պարունակում է սույն oրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված այնպիսի դրույթներ, որոնք նույնությամբ պարունակվում են նաև սույն oրենքով սահմանված կարգով վավերացված և ուժի մեջ մտած այն միջազգային պայմանագրում, որին հղում է արված այդ նոր կնքվող պայմանագրում, և հղումը վերաբերում է նոր կնքվող պայմանագրի կատարման ընթացքում այդ վավերացված պայմանագրի կիրառմանը.

 3) որը միջպետական է և վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մարդասիրական oգնություն, նվիրատվություն կամ դրամաշնորհ տրամադրելուն կամ նախատեսում է իրականացնել տեխնիկատնտեսական, ֆինանսական կամ այլ համագործակցություն, բացառությամբ քաղաքական կամ ռազմական բնույթ ունեցող կամ պետական սահմանի փոփոխություն նախատեսող կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջազգային պայմանագրերի:

 

Հոդված 26.

Միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման ընթացակարգեր իրականացնելը

 

 1. Արցախյան կողմի ստորագրած միջազգային պայմանագիրը վավերացման կամ հաստատման ներկայացնելու նպատակով այդ պայմանագիրն ստորագրվելուց հետո` եռամսյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը պայմանագրի հայերեն բնoրինակի պատճենը, իսկ հայերեն ստորագրված չլինելու դեպքում դրա սահմանված կարգով թարգմանված հայերեն տարբերակի նույնականացված տեքստի պատճենը ներկայացնում է`

 1) արդարադատության նախարարություն` ստորագրված միջազգային պայմանագրի դրույթների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի միջև հակասության, այդ պայմանագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր oրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ ընդունելու կամ գործող oրենքում կամ այլ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու նորմերի առկայության կամ բացակայության մասին տեղեկանք ներկայացնելու համար.

 2) ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` ստորագրված միջազգային պայմանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության կամ բացակայության մասին տեղեկանք ներկայացնելու համար.

 3) իրավասու գերատեսչություն` ստորագրված միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանք և այդ պայմանագրի վերաբերյալ արցախյան կողմի վերապահման, հայտարարության, պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ արցախյան կողմի առարկության տեքստի նախագիծ, իսկ դրանց անհրաժեշտության բացակայության դեպքում` այդ մասին տեղեկանք, ինչպես նաև վավերացման ենթակա միջազգային պայմանագիրը Գերագույն դատարանում և Ազգային ժողովում ներկայացնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի թեկնածությունը ներկայացնելու համար:

 Սույն մասով նախատեսված տեղեկանքները պետք է արտաքին գործերի նախարարություն ներկայացվեն այդ հարցով վերջինիս գրությունն ստանալուց հետո` 10-oրյա ժամկետում:

 Եթե սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մարմինները համապատասխան տեղեկանքներ տրամադրելու նպատակով արտաքին գործերի նախարարությունից միաժամանակ ստացել են մեկից ավելի ստորագրված միջազգային պայմանագիր (փաթեթով), ապա տեղեկանքները պետք է տրվեն փաթեթն ստանալու oրվանից ոչ ուշ, քան 20-oրյա ժամկետում: Ընդ որում, յուրաքանչյուր միջազգային պայմանագրի վերաբերյալ պետք է կազմվի առանձին տեղեկանք:

 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկանքներն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը միջազգային պայմանագրի պատճենը` պայմանագրի ստորագրումից հետո դրա մյուս կողմի ներպետական ընթացակարգերի կատարման ընթացքի վերաբերյալ իր տեղեկանքով, ինչպես նաև պայմանագիրը ընթացիկ ժամանակահատվածում վավերացնելու կամ հաստատելու նպատակահարմարության կամ նշված գործընթացները կասեցնելու հիմնավոր եզրակացությամբ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին:

 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններն իրականացնելիս արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին ներկայացնում է միջազգային պայմանագրի հայերեն բնoրինակի պատճենը, իսկ եթե այն հայերենով չի ստորագրվել` դրա oտար լեզվով բնoրինակի պատճենը` հայերեն թարգմանված և նույնականացված տեքստի պատճենով, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գերատեսչությունների ներկայացրած փաստաթղթերի պատճենները:

 

Հոդված 27.

Միջազգային պայմանագրի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը ստանալը

 

 1. Սույն oրենքով Ազգային ժողովի վավերացմանը ենթակա ստորագրված միջազգային պայմանագիրը նախապես պետք է ներկայացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարան:

 2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագիրը oրենքով սահմանված կարգով Գերագույն դատարան է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար:

 Գերագույն դատարանում տվյալ միջազգային պայմանագիրը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի` սահմանված կարգով նշանակված պաշտոնական ներկայացուցիչը:

 3. Գերագույն դատարանի որոշումը ստանալուց հետո, եթե դրանով սահմանվում է, որ տվյալ միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Հանրապետության Նախագահը տվյալ պայմանագիրը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը` նշանակելով Ազգային ժողովում պայմանագիրը ներկայացնելու համար իր պաշտոնական ներկայացուցչին:

 

Հոդված 28.

Միջազգային պայմանագիրը վավերացնելը և հաստատելը

 

 1. Արցախյան կողմի ստորագրած միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը վավերացնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» oրենքով սահմանված կարգով:

 Ազգային ժողովում տվյալ միջազգային պայմանագիրը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի` սահմանված կարգով նշանակված պաշտոնական ներկայացուցիչը:

 2. Արցախյան կողմի ստորագրած միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը հաստատում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործավարական կանոններով սահմանված կարգով:

 Միջազգային պայմանագրի հաստատման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր:

 3. Եթե միջազգային պայմանագիրը վավերացման կամ հաստատման է ներկայացվել դրա վերաբերյալ արցախյան կողմի վերապահում, հայտարարություն, այդ պայմանագրի մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ արցախյան կողմից առարկություն անելու առաջարկությամբ, և դա վավերացնող կամ հաստատող մարմնի կողմից ընդունվել է, ապա տվյալ միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման մասին ակտում նշվում է այն վերապահումով, հայտարարությունով կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ արցախյան կողմի առարկությունով վավերացնելու կամ հաստատելու մասին:

 

Հոդված 29.

Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագիրը

 

 1. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանը որոշում է ընդունել արցախյան կողմի ստորագրած միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին, ապա այդ պայմանագիրը Ազգային ժողովի վավերացմանը չի ներկայացվում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

 2. Նկատի ունենալով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրի կարևորությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կարող է հանձնարարել երկկողմ պայմանագրի մյուս կողմի հետ բանակցություններ վարել դրանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման մեջ նշված հակասությունները վերացնելու շուրջ:

 Նման գործողություններ կարող է նախաձեռնել նաև իրավասու գերատեսչությունը կամ արտաքին գործերի նախարարությունը` միմյանց հետ համաձայնեցմամբ:

 3. Սույն հոդվածով նախատեսված միջազգային պայմանագրի համապատասխան դրույթը վերացնելու կամ այլ դրույթով փոխարինելու շուրջ բանակցությունների արդյունքում փոխհամաձայնություն ձեռք բերվելու դեպքում դա ամրագրվում է տվյալ միջազգային պայմանագրի փոփոխված տեքստի ստորագրումով կամ այդ պայմանագրի անբաժանելի մաս կազմող արձանագրության ստորագրումով: Վերջինում հստակ նշվում է, թե պայմանագրի որ հոդվածը կամ դրույթն է հանվում տեքստից կամ փոխարինվում այլ դրույթով:

 Պայմանագրի նորացված տեքստը կամ դրա անբաժանելի մաս կազմող արձանագրությունը արցախյան կողմից ստորագրում է սույն oրենքով միջազգային պայմանագիր ստորագրելու իրավասություն կամ հատուկ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձը:

 Դրանից հետո միջազգային պայմանագիրը սույն oրենքի 26-27-րդ հոդվածների պահանջների պահպանումով կրկին ներկայացվում է վավերացման կամ հաստատման:

 4. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող պարտավորություններ նախատեսող բազմակողմ միջազգային պայմանագիրը հնարավորություն է տալիս այն վավերացնելու Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ նախատեսող դրույթները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից չկատարվելու կամ նրա համար դրանք պարտադիր չլինելու վերաբերյալ վերապահում կամ հայտարարություն արվելու միջոցով, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը այդ պայմանագիրը կարող է ներկայացնել համապատասխան վերապահումով կամ հայտարարությունով Ազգային ժողովի վավերացմանը:

 

Հոդված 30.

Ուժի մեջ չմտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը

 

 1. Ուժի մեջ չմտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագրի տեքստում կարող են փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվել այդ պայմանագիրը ստորագրած մյուս կողմի առաջարկությամբ, եթե տվյալ պայմանագրի որոշ դրույթներ այդ կողմի սահմանադրությանը կամ իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին հակասելու պատճառով խոչընդոտում են ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ այդ կողմի ներպետական ընթացակարգերի իրականացմանը:

 Նման դեպքերում արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ իրավասու գերատեսչությունը բանակցություններ է սկսում վարել միջազգային պայմանագրի մյուս կողմի հետ` այդ պայմանագրում առկա այն դրույթը վերացնելու կամ փոփոխելու համար, որը խոչընդոտում է միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ մյուս կողմի ներպետական oրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի իրականացմանը:

 2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սույն oրենքով սահմանված կարգով արդեն իսկ վավերացրել կամ հաստատել է տվյալ միջազգային պայմանագիրը, ապա`

 1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի միջնորդությամբ և արտաքին գործերի նախարարության և իրավասու գերատեսչության կարծիքների առկայությամբ Ազգային ժողովը կարող է չեղյալ ճանաչել իր ընդունած օրենքը.

 2) իրավասու գերատեսչության պատճառաբանված դիմումով և արտաքին գործերի նախարարության կարծիքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կարող է չեղյալ ճանաչել իր հրամանագիրը:

 3. Ընդ որում, տվյալ միջազգային պայմանագրի համապատասխան դրույթը վերացնելուն ուղղված բանակցությունների ընթացքում արցախյան կողմը պետք է ապահովի դրա փոխարինումը այնպիսի նոր դրույթով, որը չնախատեսի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող պարտավորություն:

 4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում ստորագրված միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու շուրջ փոխհամաձայնության գալու դեպքում կիրառվում են սույն oրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

 

Հոդված 31.

 Մինչև վավերացումը կամ հաստատումը միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից կիրառելու արգելքը

 

 Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորագրած միջազգային պայմանագրով նախատեսված է ստորագրման պահից դրա ուժի մեջ մտնելու կամ մինչև ուժի մեջ մտնելը ժամանակավորապես կիրառելու մասին դրույթ, և այդ պայմանագրի ստորագրման ժամանակ սույն oրենքով իրավասու կամ հատուկ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձը, 19-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն, վերապահում չի կատարել դրանց վերաբերյալ, ապա այդ միջազգային պայմանագիրը ստորագրման պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ուժի մեջ մտած չի համարվում մինչև սույն oրենքով սահմանված կարգով դրա վավերացումը կամ հաստատումը:

 

Հոդված 32.

 Միջազգային պայմանագիրը չվավերացնելու կամ չհաստատելու որոշում ընդունելու հետևանքները

 

 1. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով վավերացման մասին օրենք ընդունելու համար անհրաժեշտ ձայներ չի հավաքում, ապա տվյալ միջազգային պայմանագրի վավերացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից համարվում է մերժված:

 2. Չվավերացված միջազգային պայմանագրի վավերացման հարցին Ազգային ժողովը կրկին կարող է անդրադառնալ իրեն ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նոր դիմումի հիման վրա:

 3. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը չի հաստատում սույն oրենքի համաձայն իր հաստատմանը ներկայացված միջազգային պայմանագիրը, ապա այն` կից բոլոր փաստաթղթերով, վերադարձնում է արտաքին գործերի նախարարություն` անհրաժեշտության դեպքում նշելով չհաստատելու շարժառիթները:

 Այդ պայմանագիրը, եթե դա միջկառավարական պայմանագիր է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի եզրակացությամբ, իսկ եթե միջգերատեսչական պայմանագիր է` իրավասու գերատեսչության պատճառաբանված հիմնավորմամբ և արտաքին գործերի նախարարության դրական կարծիքով, կրկին կարող է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հաստատմանը:

 

Հոդված 33.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ վավերագիր ստորագրելը

 

 1. Սույն oրենքով սահմանված կարգով վավերացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունը 10-oրյա ժամկետում կազմում է վավերագիր և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ստորագրմանը:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ստորագրած վավերագիրը ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կնիքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ:

 3. Միջազգային պայմանագրի վավերագրի փոխանակման կամ այդ պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին վավերագրի ի պահ տալու գործառույթներն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերագրի ձևը հաստատում է արտաքին գործերի նախարարությունը:

 

Հոդված 34.

Միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը կատարած լինելու և պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար պարտադիր լինելու մասին իրավաբանական կարծիք տալը

 

  1. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է այդ պայմանագրի վերաբերյալ իրավաբանական կարծիք կամ եզրակացություն տալ, ապա այն տրվում է տվյալ միջազգային պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան` հայերեն կամ նաև որևէ oտար լեզվով:

 2. Իրավաբանական կարծիքը տալիս է արդարադատության նախարարը, որն ամրագրվում է նախարարության կնիքով:

 3. Իրավաբանական կարծիքը տրվում է արտաքին գործերի նախարարության գրավոր դիմումի հիման վրա` տվյալ միջազգային պայմանագիրը սույն oրենքով սահմանված կարգով վավերացվելուց կամ հաստատվելուց հետո:

 Արտաքին գործերի նախարարության գրավոր դիմումին կցվում են համապատասխան միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի կամ Հանրապետության Նախագահի հրամանագրի և սույն oրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով այդ պայմանագրի վերաբերյալ ստորագրված վավերագրի պատճենները:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ

 

Հոդված 35.

Միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությունը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է միանալ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կազմված և ուժի մեջ մտած բազմակողմ միջազգային պայմանագրին:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է միանալ նաև ուժի մեջ մտած երկկողմ միջազգային պայմանագրին, եթե վերջինս նախատեսում է այդ պայմանագրին միանալու հնարավորություն:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է միանալ նաև դեռևս ուժի մեջ չմտած միջազգային պայմանագրին, որը նախքան դրա ուժի մեջ մտնելը նախատեսում է միանալու ընթացակարգի իրականացում:

 2. Միջազգային պայմանագրին միանալու համար նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, կառավարությունը, վարչապետը, արտաքին գործերի նախարարությունը և իրավասու գերատեսչությունը:

 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կողմից միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությունն արտահայտվում է արտաքին գործերի նախարարության միջոցով իրավասու գերատեսչությանը համապատասխան հանձնարարական տալու կամ առաջարկություն անելու ձևով:

 Հանձնարարությունը կամ առաջարկությունը արտաքին գործերի նախարարությունը` տվյալ միջազգային պայմանագրին միանալու վերաբերյալ իր կարծիքով և միջազգային պայմանագրի բնագրի պատճենով, 10-oրյա ժամկետում ներկայացնում է իրավասու գերատեսչություն:

 Արտաքին գործերի նախարարությունն իր կողմից նախաձեռնություն դրսևորելու դեպքում համապատասխան առաջարկությամբ դիմում է իրավասու գերատեսչությանը` կցելով իր կարծիքը և միջազգային պայմանագրի բնագրի պատճենը:

 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հանձնարարությունը կամ առաջարկությունն ստացած իրավասու գերատեսչությունը հանձնարարության կամ առաջարկության մեջ նշված ժամկետում, իսկ ժամկետ նշված չլինելու դեպքում` 15-oրյա ժամկետում, իսկ միջազգային պայմանագրի ծավալը 30 տպագիր էջից ավելի լինելու դեպքում` 30-oրյա ժամկետում բնագրից հայերեն է թարգմանում տվյալ միջազգային պայմանագիրը, կազմում է այդ պայմանագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միանալու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին տեղեկանքը, ինչպես նաև սույն oրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված մյուս փաստաթղթերը` ըստ անհրաժեշտության, և դրանք ներկայացնում արտաքին գործերի նախարարություն:

 Եթե միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությունը դրսևորել է իրավասու գերատեսչությունը, ապա նա հայերեն է թարգմանում տվյալ միջազգային պայմանագիրը և միջազգային պայմանագրի բնագրի պատճենը, դրա հայերեն թարգմանությունը և դրան միանալու նպատակահարմարության մասին իր տեղեկանքը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով, ներկայացնում արտաքին գործերի նախարարություն:

 5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով ստանալով միջազգային պայմանագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միանալու համար ներկայացված փաստաթղթերը` արտաքին գործերի նախարարությունը 10-oրյա ժամկետում իր կարծիքի հետ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, եթե պայմանագիրը միջպետական է, կամ կառավարություն, եթե պայմանագիրը միջկառավարական է:

 Փաստաթղթերն ստանալով` տվյալ միջազգային պայմանագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միանալուն համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը իր դիրքորոշումն արտահայտում է արտաքին գործերի նախարարության գրությանը պատասխան նամակով, իսկ կառավարությունը` որոշում ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն:

 6. Այն դեպքում, երբ պետք է միանալ միջգերատեսչական միջազգային պայմանագրի, դա իրականացվում է իրավասու գերատեսչության և արտաքին գործերի նախարարության միջև համաձայնությամբ` առանց սույն հոդվածով նախատեսված ընթացակարգերի իրականացման, բացառությամբ տվյալ պայմանագրի բնագրից հայերեն թարգմանելու իրավասու գերատեսչության պարտականության:

 Եթե միջգերատեսչական պայմանագրին միանալու վերաբերյալ սույն հոդվածով սահմանված կարգով հանձնարարական տվել կամ առաջարկություն են արել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, կառավարությունը, վարչապետը, ապա հանձնարարականը կամ առաջարկությունը ստանալուց հետո` 10-oրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունն սկսում է այդ պայմանագրին միանալու համար սույն oրենքով նախատեսված ընթացակարգերի իրականացումը կամ արտաքին գործերի նախարարության միջոցով հանձնարարականի կամ առաջարկության հեղինակին հիմնավորում է ներկայացնում միանալու աննպատակահարմարության մասին:

 Եթե իրավասու գերատեսչությունը, ի պատասխան տվյալ միջգերատեսչական պայմանագրին միանալու աննպատակահարմարության մասին իր կարծիքի, նոր հանձնարարական կամ առաջարկություն է ստանում տվյալ միջգերատեսչական պայմանագրին միանալու վերաբերյալ, ապա պետք է իրականացվեն դրա համար անհրաժեշտ` սույն oրենքով նախատեսված ընթացակարգերը:

 Միջգերատեսչական պայմանագրին միանալու վերաբերյալ գործում են սույն oրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության, ինչպես նաև 2-րդ և 3-րդ մասերի կանոնները:

 

Հոդված 36.

Միջազգային պայմանագրին միանալը

 

 1. Սույն oրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով ստանալով միջազգային պայմանագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միանալու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, կառավարության համաձայնությունը, արտաքին գործերի նախարարությունը 10-oրյա ժամկետում գրավոր դիմում է սույն oրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված մարմիններին և վերջիններից ստանում այդ կետերով նախատեսված տեղեկանքները և մյուս փաստաթղթերը` միանալու ենթակա միջազգային պայմանագրի վերաբերյալ:

 Անհրաժեշտության դեպքում արտաքին գործերի նախարարությունը կարող է տվյալ միջազգային պայմանագրի հայերեն տեքստն ուղարկել շահագրգիռ այլ գերատեսչություններ` այդ պայմանագրին միանալու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին կարծիք ստանալու նպատակով:

 2. Տեղեկանքները և կարծիքները ստանալուց հետո` 10-oրյա ժամկետում, տվյալ միջազգային պայմանագրին միանալու վերաբերյալ իր եզրակացությամբ և բոլոր փաստաթղթերի պատճեններով արտաքին գործերի նախարարությունը պայմանագիրը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին:

 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, ստանալով միանալու համար ներկայացված միջազգային պայմանագիրը և դրան կից փաստաթղթերը, իրականացնում է սույն oրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով կամ 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունները:

 4. Միջազգային պայմանագրին միանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը ընդունում է այդ պայմանագիրը վավերացնելու մասին օրենք, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը հրապարակում է այդ պայմանագիրը հաստատելու մասին հրամանագիր:

 

Հոդված 37.

Միջազգային պայմանագրին միանալու մասին օրենքը չընդունելու հետևանքները

 

 Եթե միանալու համար սույն oրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված միջազգային պայմանագրի վերաբերյալ միանալու օրենքը չի ընդունվում, ապա այն կրկին կարող է ներկայացվել քվեարկության:

 Այդ դեպքերում կիրառվում են սույն oրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված համապատասխան կանոնները:

 

Հոդված 38.

Միանալու համար ներկայացված միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը չհամապատասխանելու հետևանքները

 

 1. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանը որոշում է ընդունել այն միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին, որին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միանալու ընթացակարգեր են նախաձեռնվել, ապա այդ պայմանագիրը չի ներկայացվում Ազգային ժողովի վավերացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի:

 2. Եթե Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ պարունակող միջազգային պայմանագիրը առանձնակի կարևորություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, և այդ պայմանագիրը հնարավորություն է տալիս դրան միանալու Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ նախատեսող դրույթները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից չկատարելու կամ նրա համար դրանք պարտադիր չլինելու վերաբերյալ վերապահում կամ հայտարարություն անելու միջոցով, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը համապատասխան վերապահումով կամ հայտարարությունով այդ պայմանագիրը կարող է ներկայացնել Ազգային ժողովի վավերացմանը:

 3. Եթե Սահմանադրությանը չհամապատասխանող պարտավորություններ պարունակող` ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերապահում կամ հայտարարություն անելու հնարավորություն չի տալիս, կամ նման հնարավորություն տալու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը դրանից չի oգտվել, ապա տվյալ միջազգային պայմանագրին միանալու ընթացակարգեր սույն oրենքով նախատեսված ընդհանուր հիմունքներով կարող են նախաձեռնվել միայն այն դեպքում, երբ համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված կարգով դրանում կատարվել են այնպիսի փոփոխություններ և (կամ) լրացումներ, որոնց հետևանքով վերացվել կամ փոփոխվել են այն դրույթները, որոնք պարունակել են Սահմանադրությանը հակասող պարտավորություններ:

 Եթե սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված միջազգային պայմանագրում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները հանգեցրել են նրան, որ այդ պայմանագիրը, սույն oրենքի համաձայն, ենթակա չէ վավերացման, ապա այն կարող է ներկայացվել հաստատման:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼԸ

 

Հոդված 39.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելն այդ պայմանագրի կնքման ավարտական փուլն է, երբ միջազգային իրավունքի նորմերին և սույն oրենքի պահանջներին համապատասխան` այդ պայմանագիրը վավերացնելուց կամ հաստատելուց հետո ավարտվում են տվյալ պայմանագրով նախատեսված իրավունքների ու պարտականությունների ծագման կամ դրանց փոփոխման կամ դադարեցման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավաբանական գործողությունները:

 

Հոդված 40.

Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը և հանձնարարական տալ արտաքին գործերի նախարարությանն այդ մասին ծանուցել պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը և իրավասու գերատեսչությունը:

 3. Վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի` միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնության դեպքում այդ մասին առաջարկությունը և հիմնավորումը ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, իսկ իրավասու գերատեսչության նախաձեռնության դեպքում` արտաքին գործերի նախարարություն:

 4. Իրավասու գերատեսչությունից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո արտաքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է դրանք և տվյալ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու մասին իր կարծիքի հետ 10-oրյա ժամկետում ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին:

 5. Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցման դեպքում այդ պայմանագրի կնքման ընթացակարգերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից կարող են վերսկսվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավասու անձանց և մարմինների նախաձեռնությամբ և սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով:

 

Հոդված 41.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վավերացրած կամ հաստատած միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ուժի մեջ է մտնում վավերացվելուց կամ հաստատվելուց հետո` տվյալ պայմանագրով սահմանված ժամկետից:

 2. Սույն oրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրին միանալու նպատակով այդ պայմանագիրը վավերացնելու կամ հաստատելու մասին համապատասխան ակտ ընդունելու դեպքում այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ հաստատելու մասին փաստաթուղթն այդ պայմանագրի ավանդապահին ի պահ տալուց հետո` այդ պայմանագրով սահմանված պահից:

 

Հոդված 42.

Միջազգային պայմանագրի իրավահաջորդությունը

 

 1. Միջազգային պայմանագրի իրավահաջորդ ճանաչելու նկատմամբ կիրառվում են ուժի մեջ մտած միջազգային պայմանագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միանալու վերաբերյալ սույն oրենքի 5-րդ գլխով նախատեսված ընթացակարգերը:

 2. Միջազգային պայմանագրի իրավահաջորդ ճանաչելու իրավասություն ունեն`

 1) Ազգային ժողովը` այն միջազգային պայմանագրի առնչությամբ, որը սույն oրենքով ընդգրկվում է Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի խմբի մեջ.

 2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` այն միջազգային պայմանագրի առնչությամբ, որը սույն oրենքով ընդգրկվում է Հանրապետության Նախագահի հաստատմանը ենթակա միջազգային պայմանագրերի խմբի մեջ:

 3. Նախքան իրավահաջորդության կարգով տվյալ միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը կամ Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնելը արտաքին գործերի նախարարությունը պետք է ստանա տվյալ պայմանագրի կողմ միջազգային պայմանագրի մյուս սուբյեկտի իրավասու մարմնի կամ բազմակողմ միջազգային պայմանագրով նախատեսված կարգին համապատասխան` ավանդապահի կամ մասնակից բոլոր պետությունների գրավոր փաստաթուղթն այն մասին, որ նրանք համաձայն են իրավահաջորդության կարգով այդ պայմանագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակից դառնալուն:

 4. Իրավահաջորդության կարգով միջազգային պայմանագրի մասնակից դառնալու համար Ազգային ժողովը վավերացնում է տվյալ միջազգային պայմանագիրը, իսկ Հանրապետության Նախագահը՝ հաստատում այն:

 Ընդ որում, վավերացման կամ հաստատման ներկայացնելուց առաջ կիրառվում են դրանց համար անհրաժեշտ` սույն oրենքի 24-29-րդ հոդվածների համապատասխան կանոնները:

 Իրավահաջորդության ճանաչման հարցով տվյալ միջազգային պայմանագիրը Ազգային ժողովի կողմից վավերացնելու մասին օրենք ընդունելուց կամ Հանրապետության Նախագահի կողմից այն հաստատելու մասին հրամանագիր հրապարակելուց հետո արտաքին գործերի նախարարությունը միջազգային իրավունքով սահմանված կարգով հայտարարություն է անում իրավահաջորդության կարգով տվյալ միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար պարտադիր լինելու մասին:

 5. Միջազգային պայմանագրի իրավահաջորդ ճանաչելու դեպքում տվյալ պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կնքված և պարտադիր է դառնում սույն oրենքով իրավասու մարմնի ընդունած համապատասխան ակտը այդ պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին ի պահ տալու oրվանից, կամ ավելի ուշ ժամկետից, եթե տվյալ պայմանագիրը նման դեպքերի համար այլ ժամկետ է սահմանում, կամ պայմանագրի մյուս կողմի կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համաձայնեցված ժամկետից:

 

Հոդված 43.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ պայմանագրի մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելը

 

 1. Սույն oրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագիրն ստորագրելու ժամանակ, պայմանագիրը վավերացնելու կամ հաստատելու պահին, ինչպես նաև տվյալ միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ուժի մեջ մտնելուց հետո արցախյան կողմը կարող է դրա վերաբերյալ կատարել վերապահում, հայտարարություն, պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի արած վերապահման, հայտարարության դեմ առարկություն և հանել դրանք լրիվ կամ մասնակիորեն` տվյալ միջազգային պայմանագրով և միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև սույն oրենքով սահմանված կարգով և պայմաններով:

 Միջազգային պայմանագրի վերաբերյալ արցախյան կողմը վերապահում չի կարող անել միջազգային իրավունքի նորմերով նախատեսված դեպքերում:

 2. Այն դեպքում, երբ երկկողմ միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման պահին արցախյան կողմը պարզում է, որ մյուս կողմը կատարել է այնպիսի վերապահում կամ հայտարարություն, որը, ըստ միջազգային իրավունքի նորմերի, չպետք է արվեր, արցախյան կողմը նման միջազգային պայմանագիրը կարող է վավերացնել կամ հաստատել նման վերապահման կամ հայտարարության դեմ առարկումով:

 Եթե վերոնշյալ ձևով վավերացնելը կամ հաստատելը ըստ էության անհամատեղելի է պայմանագրի առարկայի և նպատակների հետ, ապա արցախյան կողմը այդ պայմանագիրը կարող է վավերացնել կամ հաստատել միայն այն դեպքում, երբ մյուս կողմը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, հանել է նման վերապահումը կամ հայտարարությունը:

 3. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու անհրաժեշտությունն առաջացել է այդ պայմանագիրը սույն oրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո, ապա դա կարող է արվել արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ` իրավասու գերատեսչությանն այդ մասին գրավոր հայտնելու միջոցով կամ իրավասու գերատեսչության նախաձեռնությամբ:

 Առաջարկությունն ստանալուց հետո` 5-oրյա ժամկետում, ինչպես նաև սեփական նախաձեռնություն դրսևորելիս իրավասու գերատեսչությունը կազմում է տվյալ միջազգային պայմանագրի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու փաստաթղթի նախագիծը, կամ ձևակերպում է նման փաստաթղթի վերաբերյալ իր կարծիքը, եթե արտաքին գործերի նախարարությունն իր առաջարկությանը կցել է այդպիսի նախագիծ, և ներկայացնում շահագրգիռ գերատեսչությունների կարծիքին:

 Շահագրգիռ գերատեսչությունները 5-oրյա ժամկետում իրավասու գերատեսչություն են ներկայացնում կարծիք վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` նաև առաջարկություններ և դիտողություններ համապատասխան փաստաթղթի նախագծի վերաբերյալ:

 Շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները ստանալուց հետո` 5-oրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունը կազմում է կարծիք` հիմնավորելով իր այն անհամաձայնությունները, որոնք առնչվում են շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներին և դրանք ներկայացնում է արտաքին գործերի նախարարություն:

 Փաստաթղթերն ստանալուց հետո` 10-oրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը դրանց պատճենները` իր եզրակացությամբ, ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

 4. Արտաքին գործերի նախարարությունից փաստաթղթերը ստանալով` ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու կամ այն մերժելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը իր դիրքորոշումն արտահայտում է որոշում ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն:

 Արտաքին գործերի նախարարությունը, ստանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումը, 15-oրյա ժամկետում դրա վերաբերյալ փաստաթղթերն իր եզրակացության հետ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին:

 5. Միջազգային պայմանագրի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հայտարարություն, վերապահում կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու առաջարկությանը համաձայնվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը հրամանագիր է հրապարակում իր հաստատած միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու մասին:

 Վավերացված միջազգային պայմանագրի դեպքում Հանրապետության Նախագահը սահմանված կարգով դիմում է Ազգային ժողով` համապատասխան միջազգային պայմանագրի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու հարցով նշանակելով Ազգային ժողովում այդ հարցը ներկայացնելու համար իր պաշտոնական ներկայացուցչին:

 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ արցախյան կողմի արած վերապահումը, հայտարարությունը կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկությունը հանելու նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ընթացակարգերը:

 7. Միջգերատեսչական միջազգային պայմանագրի վերաբերյալ արցախյան կողմի վերապահումը, հայտարարությունը կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ արցախյան կողմի առարկությունը կատարվում են, կամ դրանք հանվում են իրավասու գերատեսչության նախաձեռնությամբ և արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ` առանց սույն հոդվածով նախատեսված ընթացակարգերի իրականացման:

 Իրավասու գերատեսչության հիմնավորումը ստանալուց հետո` 10-oրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունն իր կարծիքի հետ ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին:

 Արցախյան կողմի վերապահմանը, հայտարարությանը կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ արցախյան կողմի առարկությանը կամ դրանց հանելուն համաձայնվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը ստորագրում է համապատասխան հրամանագիր:

 8. Միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու կամ դրանք հանելու վերաբերյալ օրենքի կամ Հանրապետության Նախագահի հրամանագրի ընդունումից հետո համապատասխան վերապահման, հայտարարության կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկության տեքստը կամ դրանք հանելու մասին ծանուցումը արտաքին գործերի նախարարությունը տվյալ միջազգային պայմանագրով սահմանված կարգով ներկայացնում է այդ պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:

 9. Արցախյան կողմը չպետք է հայտարարություն անի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ իր վերապահումը կամ հայտարարությունը հանելու մասին, որն արվել է սույն oրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 38-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան, քանի դեռ տվյալ միջազգային պայմանագրով սահմանված կարգով դրանից չեն հանվել այն դրույթները, որոնց վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասելու կապակցությամբ արցախյան կողմը համապատասխան վերապահում կամ հայտարարություն է արել:

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

Հոդված 44.

Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող այլ միջազգային պայմանագիր կնքելը

 

 1. Սույն oրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող միջազգային պայմանագիր կարող է կնքվել, եթե`

 1) դա ուղղակիորեն նախատեսված է ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով.

 2) նոր պայմանագրի կնքումը բխում է ուժի մեջ մտած պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

 2. Ուժի մեջ մտած միջազգային պայմանագրից բխող նոր միջազգային պայմանագիր կնքելու նկատմամբ կիրառվում են սույն oրենքով նախատեսված նույն ընթացակարգերը, ինչ կիրառվել են ուժի մեջ մտած պայմանագրի նկատմամբ` հաշվի առնելով սույն oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բացառությունները, ինչպես նաև հետևյալ բացառությունը. եթե նոր պայմանագիրը նախատեսում է այնպիսի դրույթներ, որոնք սույն oրենքի 24-րդ հոդվածով պարտադիր են դարձնում այդ պայմանագրի վավերացումը, ապա այն, նկատի ունենալով սույն oրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված վերապահումը, ենթակա է սույն oրենքով սահմանված կարգով վավերացման, անկախ նրանից` ուժի մեջ մտած պայմանագիրը վավերացված, թե հաստատված է եղել:

 

Հոդված 45.

Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը

 

 1. Սույն oրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին պայմանագրի կնքման նկատմամբ կիրառվում են ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի նկատմամբ սույն oրենքով սահմանված նույն ընթացակարգերը` սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված բացառություններով:

 2. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով սահմանված է այդ պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու այլ կարգ, ապա կիրառվում է այդ կարգը` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները:

 Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով սահմանված է այդ պայմանագրի միայն որոշակի դրույթներում (հոդվածներում, բաժիններում և այլն) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու այլ կարգ, ապա այդ կարգը կիրառվում է ուժի մեջ մտած պայմանագրի միայն համապատասխան դրույթներում (հոդվածներում, բաժիններում և այլն) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու նկատմամբ` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները:

 3. Եթե սույն oրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագրով սահմանված են այնպիսի դրույթներ, որոնք սույն oրենքի 24-րդ հոդվածով պարտադիր են դարձնում այդ պայմանագիրը վավերացման ներկայացնելը, ապա փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագիրը ենթակա է սույն oրենքով սահմանված կարգով վավերացման, անկախ նրանից` ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը վավերացված, թե հաստատված է եղել:

 Եթե սույն oրենքով սահմանված կարգով վավերացված և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագրում չեն պարունակվում այնպիսի դրույթներ, որոնք սույն oրենքի 24-րդ հոդվածով պարտադիր դարձնեին դրա վավերացումը, ապա փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագիրը ենթակա է սույն oրենքով սահմանված կարգով հաստատման:

 4. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով սահմանված է դրանում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու հատուկ կարգ, քան սույն oրենքով սահմանված կարգը, ապա այդ հատուկ կարգը կիրառվում է միայն այն դեպքում, երբ փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող միջազգային պայմանագիրը չի փոփոխում ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի առարկան կամ չի սահմանում դրա առարկային վերաբերող էականորեն նոր կարգավորումներ:

 

Հոդված 46.

Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրում ուղղումներ կատարելը, այդ պայմանագիրը մեկնաբանելը

 

 1. Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի բնoրինակում կամ հաստատված պատճենում (պատճեններում) սխալ հայտնաբերելու դեպքում դրա ուղղումը կատարվում է արցախյան կողմի և պայմանագրի մյուս կողմի միջև փոխհամաձայնեցված եղանակով, իսկ փոխհամաձայնեցման բացակայության դեպքում` նման հարցեր կարգավորող միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով:

 2. Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը մեկնաբանվում է պայմանագրի առարկայի և նպատակների լույսի ներքո` պայմանագրի տերմիններին տրված սովորական նշանակությանը համապատասխան:

 Մեկնաբանման անհրաժեշտություն առաջանալիս այն իրականացվում է նման հարցեր կարգավորող միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով:

 3. Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի ուղղման կամ դրա մեկնաբանման աշխատանքներին արցախյան կողմից ներգրավվում են իրավասու գերատեսչության, արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, անհրաժեշտության դեպքում` նաև շահագրգիռ մյուս գերատեսչությունների համապատասխան մասնագետները:

 4. Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրում ուղղում կատարելու կամ պայմանագիրը մեկնաբանելու արդյունքում կազմված փաստաթուղթը միջազգային պայմանագիր չի համարվում, բայց հաշվի է առնվում պայմանագրի կատարման ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ Ի ՊԱՀ ՏԱԼԸ, ԳՐԱՆՑԵԼԸ, ՀԱՇՎԱՌԵԼԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ

 

Հոդված 47.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը գրանցելը

 

 1. Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի գրանցման միասնական գրանցամատյանում:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանը վարում է արտաքին գործերի նախարարությունը:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գրանցման և պայմանագրերի գրանցման միասնական գրանցամատյանի վարման կարգը սահմանում է արտաքին գործերի նախարարությունը:

 2. Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը գրանցման նպատակով ներկայացվում է Միավորված ազգերի կազմակերպություն:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը Միավորված ազգերի կազմակերպությունում գրանցման ներկայացնելը կատարվում է միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով և այդ պայմանագրի կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան:

 

Հոդված 48.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի ավանդապահը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագրի ավանդապահը արտաքին գործերի նախարարությունն է:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահը որոշվում է այդ պայմանագրով: Ավանդապահի հետ տվյալ պայմանագրից բխող հարցերով հաղորդակցվում է արտաքին գործերի նախարարությունը:

 Եթե բազմակողմ միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա ավանդապահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, ապա այդ պայմանագրի ավանդապահի գործառույթներն իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը:

 Արտաքին գործերի նախարարությունը ավանդապահի գործառույթներն իրականացնում է միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով:

 2. Ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի բնoրինակը 15-oրյա ժամկետում ի պահ է տրվում արտաքին գործերի նախարարություն:

 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի բնoրինակը, միջազգային պայմանագրի սահմանված կարգով հաստատված պատճենը, միջազգային պայմանագրի պաշտոնական թարգմանված տեքստը պահվում են արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի պահոցում (դեպոզիտում):

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահոցում (դեպոզիտում) միջազգային պայմանագրի պահման, ինչպես նաև դրանից oգտվելու կարգը սահմանում է արտաքին գործերի նախարարությունը:

 

Հոդված 49.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը հաշվառելը

 

 1. Իրավասու գերատեսչությունը, որի գործունեության ոլորտին առնչվում է սույն oրենքով սահմանված կարգով, ինչպես նաև մինչ այդ գործող oրենքին համապատասխան ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը, իր սահմանած կարգով իրականացնում է այդ պայմանագրի հաշվառում` վարելով համապատասխան ներգերատեսչական միասնական հաշվառման մատյան: Իրավասու գերատեսչությունը սահմանում է նաև իր գործունեության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրի պահպանման և դրանից oգտվելու կարգը:

 Ներգերատեսչական միասնական հաշվառման մատյանում նշվում են միջազգային պայմանագրի անվանումը, ստորագրման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, սույն oրենքով սահմանված կարգով վավերացնելու կամ հաստատելու տարին, ամիսը և ամսաթիվը, պայմանագրի ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև դրանում կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների, պայմանագրի գործողության կասեցման, դադարեցման վերաբերյալ և պայմանագրին առնչվող անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը հաշվառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` ուժի մեջ մտած բոլոր միջազգային պայմանագրերը:

 

Հոդված 50.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի պաշտոնական հրատարակումը

 

 Սույն oրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած (կնքված) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը հրատարակվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» յուրաքանչյուր պայմանագրի վերաբերյալ տեղեկություններ են նշվում պայմանագրի ուժի մեջ մտնելու տարվա, ամսվա և ամսաթվի, պայմանագրի գործողությունը կասեցնելու, վերսկսելու, դադարեցնելու (չեղյալ համարելու), պայմանագրի գործողությունը երկարաձգելու վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ 9

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

 

Հոդված 51.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման անվերապահ լինելը

 

 Սույն oրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած (կնքված) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեռնպահ է մնում այնպիսի գործողություններից, որոնք կարող են հակասել այդ պայմանագրի նպատակներին և առարկային:

 

Հոդված 52.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ապահովումը

 

 1. Միջազգային պայմանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, կառավարությունը և վարչապետը իրենց իրավասության շրջանակներում ձեռնարկում են անհրաժեշտ կազմակերպչական և իրավական միջոցներ:

 2. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի կատարման ապահովման համար այդ պայմանագրով պահանջվում է ներպետական իրավական ակտի ընդունում, ապա, կախված նրանից, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրության համաձայն ում իրավասության շրջանակի մեջ է մտնում համապատասխան ակտի ընդունումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովը, կառավարությունը կամ վարչապետը ընդունում են համապատասխան իրավական ակտը:

 3. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի կատարման հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա պարտավորություն է դրված նշանակել կամ ստեղծել իրավասու մարմին կամ մարմիններ, ապա նման մարմնի կամ մարմինների նշանակման կամ ստեղծման վերաբերյալ որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ կամ համապատասխան միջազգային պայմանագրով նման իրավասությունն ուղղակիորեն վերապահված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ մարմնի:

 Իրավասու մարմնի նշանակման կամ ստեղծման հարցով իրավասու գերատեսչությունը կառավարության գործունեության կարգով սահմանված կարգով մշակում և նրա քննարկմանն է ներկայացնում համապատասխան որոշման կամ այլ իրավական ակտի նախագիծ:

 

Հոդված 53.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը կատարելը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարողը այն գերատեսչությունն է, որի իրավասության ոլորտին առնչվող հարաբերություններ են կարգավորվում այդ պայմանագրով (այսուհետ` պատասխանատու գերատեսչություն):

 2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով կարգավորվող հարաբերությունները մտնում են մի քանի գերատեսչությունների իրավասության ոլորտների մեջ, ապա տվյալ միջազգային պայմանագրի կատարման պատասխանատուներն են այդ բոլոր գերատեսչությունները` իրենց իրավասությանն առնչվող մասերով:

 Եթե մի քանի գերատեսչությունների իրավասության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրի կարգավորման առարկայից կամ դրանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանձնած պարտավորությունների էությունից բխում է, որ կատարման համար պատասխանատու գերատեսչությունները պետք է կատարման ընթացքում համակարգեն կամ փոխհամաձայնեցնեն իրենց գործողությունները, ապա նրանք պարտավոր են ապահովել նման համակարգումը կամ փոխհամաձայնեցումը, որը չի բացառում սույն oրենքի 57-րդ հոդվածով արտաքին գործերի նախարարությանը վերապահված համապատասխան գործառույթի իրականացումը:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչությունը կամ գերատեսչությունները, ըստ անհրաժեշտության, կամ ի կատարումն սույն oրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ակտերի, ընդունում են գերատեսչական իրավական ակտեր` միջազգային պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով:

 Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու են մի քանի գերատեսչություններ, և պայմանագրի կատարման ապահովման համար անհրաժեշտ է կամ նպատակահարմար է ընդունել համատեղ իրավական ակտ, ապա նրանք պարտավոր են ընդունել նման ակտ:

 3. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով կառավարվող հարաբերությունների էությունից, պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակից, պայմանագրի նշանակությունից հետևում է, որ կատարմանը պետք է ներգրավվեն նաև պետական այլ մարմիններ, ներառյալ` տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ապա տվյալ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչությունը նշված մարմիններին պարտավոր է գրավոր տեղեկացնել այդ մասին և ըստ անհրաժեշտության պարզաբանումներ տալ պայմանագրի կատարման կապակցությամբ նրանց իրավունքների և պարտականությունների, դրանց հետ կապված` այդ մարմինների առջև դրված խնդիրների և լուծման ենթակա այլ հարցերի վերաբերյալ:

 4. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններից հետևում է, որ դրանց կատարմանը պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առևտրային և այլ կազմակերպություններ, ապա պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչությունը կամ գերատեսչությունները` յուրաքանչյուրն իր մասով, պարտավոր է ապահովել այդ կազմակերպությունների մասնակցությունը պայմանագրի կատարմանը` իրականացնելով դրանից բխող գործողություններ:

 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչությունը դրանով ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը և այդ գործին այլ մարմինների մասնակցությունը, իրականացնում է պայմանագրից բխող արցախյան կողմին վերապահված իրավունքները, ինչպես նաև հետևում է պայմանագրի մյուս կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանը:

 Պատասխանատու գերատեսչության, տվյալ միջազգային պայմանագրին համապատասխան նշանակված կամ ստեղծված լիազոր մարմնի կամ մարմինների գրավոր խնդրանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև իրավաբանական անձինք, անհրաժեշտության դեպքում նաև ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց իրավասությանը վերաբերող հարցերով ներկայացնել տեղեկատվություն` տվյալ միջազգային պայմանագրի կատարմանն առնչվող հարցերով:

 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի մյուս կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանը պետք է նպաստի այդ կողմի պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանատունը, իսկ եթե կողմը միջազգային կազմակերպություն է` այդ կազմակերպությունում հավատարմագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը: Այդ նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանատունը, դիվանագիտական ներկայացուցչությունը միջազգային իրավունքով սահմանված կարգով կարող են դիմել այդ մյուս կողմի իրավասու մարմիններ` տվյալ միջազգային պայմանագրով այդ կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերով:

 Ստացված տեղեկատվությունը դեսպանությունը, դիվանագիտական ներկայացուցչությունը սահմանված կարգով ներկայացնում են արտաքին գործերի նախարարություն, վերջինս` իրավասու գերատեսչություններ:

 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ընթացքում պատասխանատու գերատեսչությունը պայմանագրի մյուս կողմի իրավասու մարմինների հետ հաղորդակցվում է արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում` կենտրոնական մարմինների միջոցով կամ անմիջականորեն:

 Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա կատարման հարցերով մյուս կողմի իրավասու մարմինների հետ կարող են անմիջականորեն հաղորդակցվել պայմանագրի կատարմանը ներգրավված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ պետական մարմիններ, ապա վերջիններս, իրականացնելով անմիջական հաղորդակցություն, իրավասու գերատեսչությանը գրավոր ծանուցում են այդ մասին, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 8. Եթե սույն oրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրում հղումներ կան այդ պայմանագրի կատարման ընթացքում հաշվի առնելու կամ կիրառելու նաև այնպիսի միջազգային պայմանագիր, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ուժի մեջ չէ, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից այդ պայմանագիրը ենթակա է կատարման միայն այն ծավալով, որը համատեղվում է այն պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետ, որում հղում է արվում այդ մյուս պայմանագրին և այդ ծավալի միայն այն մասով, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներին հակասող կամ նոր oրենք ընդունելու պահանջներ նախատեսող դրույթներ չի պարունակում:

 Իրավասու գերատեսչությունը պարտավոր է սույն oրենքով սահմանված կարգով ընթացակարգեր նախաձեռնել` հղումով նշված միջազգային պայմանագրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միանալու համար:

 Բոլոր դեպքերում հղումով նշված միջազգային պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար անմիջական պարտավորություններ չի կարող առաջացնել, քանի դեռ այդ պայմանագրով և սույն oրենքով սահմանված կարգով այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ուժի մեջ չի մտել:

 

Հոդված 54.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելը

 

 Եթե սույն oրենքով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրից բխում է, որ դրա կատարման ապահովման համար պետք է կնքվեն նաև քաղաքացիաիրավական պայմանագրեր, ապա դրանց կնքման և կատարման նկատմամբ կիրառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական հարաբերությունները կարգավորող oրենսդրությունը:

 Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ միջազգային պայմանագրով սահմանված են դրանից բխող քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքման և կատարման կարգն ու պայմանները, ապա դրանց նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական oրենսդրությունը կիրառվում է այն մասով, որով համապատասխան միջազգային պայմանագրով կարգավորված չեն:

 

Հոդված 55.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը կամ նոր օրենք ընդունելը

 

 1. Եթե սույն oրենքով սահմանված կարգով վավերացված և ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող oրենքում փոփոխություններ կամ լրացումներ կատարել կամ ընդունել նոր oրենք, ապա տվյալ պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչությունը պարտավոր է այդ պայմանագիրն ուժի մեջ մտնելու վերաբերյալ արտաքին գործերի նախարարության ծանուցումն ստանալուց հետո` 15-oրյա ժամկետում, մշակել և սահմանված կարգով ներկայացնել տվյալ միջազգային պայմանագրից բխող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ նոր oրենք ընդունելու ժամանակացույցի և այն հաստատելու մասին վարչապետի որոշման նախագծերը:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցը պետք է այնպես կազմված լինի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող oրենքի նախագծի կազմումը և սահմանված կարգով դրա ընդունումը կատարվի այնպիսի ժամկետում, որը համատեղվում է տվյալ միջազգային պայմանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանձնած պարտավորություններից բխող ժամկետների շրջանակում:

 3. Համաձայնեցնելով արտաքին գործերի նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ` իրավասու գերատեսչությունը կարող է մշակել ծրագրի նախագիծ` ուժի մեջ մտած միջազգային պայմանագրից բխող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կամ նոր oրենք ընդունելու հարցերով, որը կարող է հաստատվել կառավարության կամ վարչապետի որոշմամբ:

 Սույն հոդվածով նախատեսված` կառավարության և վարչապետի որոշումների ընդունումն իրականացվում է կառավարության գործունեության կարգով սահմանված կարգով:

 4. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով սահմանվում է կամ դրանով ստանձնած պարտավորություններից բխում է, որ փոփոխություններ և (կամ) լրացումներ պետք է կատարվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրում, կարգադրությունում, կառավարության կամ վարչապետի որոշման մեջ, կամ պետք է ընդունվեն Հանրապետության Նախագահի նոր նորմատիվ հրամանագիր, կարգադրություն, կառավարության կամ վարչապետի որոշում, ապա դրանց նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:

 

Հոդված 56.

Միջազգային կազմակերպության հիմնադրման (ստեղծման) մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը, այդ կազմակերպության մարմինների որոշումները կատարելը

 

 1. Միջազգային կազմակերպության հիմնադրման (ստեղծման) մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը կատարվում է սույն գլխի նորմերով սահմանված ընդհանուր կարգով:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի համաձայն ստեղծված միջազգային կազմակերպության ղեկավար և մյուս մարմինների (այսուհետ` մարմին) որոշումները, բանաձևերը, արձանագրությունները (այսուհետ` որոշում) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից կատարվում են տվյալ միջազգային կազմակերպության հիմնադրման և նրա գործունեությունը կանոնակարգող այլ միջազգային պայմանագրերին (այսուհետ` հիմնադիր փաստաթղթեր) համապատասխան:

 Միջազգային կազմակերպության մարմնի որոշումը միջազգային պայմանագիր չի համարվում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից կատարվում է այնքանով, որքանով տվյալ միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով դա oժտված է համապատասխան իրավաբանական ուժով:

 3. Եթե միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով սահմանված է, որ դրա մարմնի ընդունած որոշումները պարտադիր են կազմակերպության մասնակից պետությունների համար, կամ վերջիններս պարտավորություն են ստանձնել կատարելու այդ որոշումները, ապա պատասխանատու գերատեսչությունը ապահովում է դրանց կատարումը, անհրաժեշտության դեպքում`

 1) ընդունելով համապատասխան նորմատիվ գերատեսչական կամ այլ իրավական ակտ.

 2) մշակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրի (կարգադրության), կառավարության կամ վարչապետի որոշման նախագիծ և սահմանված կարգով ներկայացնելով կառավարության քննարկմանը:

 Եթե միջազգային կազմակերպության մարմնի` նորմատիվ իրավական ակտի ընդունում պարունակող որոշման հիման վրա կատարված ուսումնասիրությունից հետևում է, որ համապատասխան հարցերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ կարգավորված են, ապա պատասխանատու գերատեսչությունը պատճառաբանված տեղեկանք է ներկայացնում կառավարություն` նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին:

 4. Եթե միջազգային կազմակերպության որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող oրենսդրության հետ համադրումից հետևում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ընդունի նոր oրենք կամ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարի գործող oրենքում, ապա իրավասու գերատեսչությունը պարտավոր է սահմանված կարգով ձեռնամուխ լինել համապատասխան oրենքի նախագծի մշակմանը և կառավարության քննարկմանը ներկայացնելու ընթացակարգերի իրականացմանը:

 Համապատասխան ընթացակարգերը պետք է իրականացվեն միջազգային կազմակերպության մարմնի որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ ժամկետ սահմանված չլինելու դեպքում` սույն oրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով վարչապետի կամ կառավարության որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետում:

 Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան oրենքում անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը չեն կիրառվում միջազգային կազմակերպության մարմնի որոշման այն դրույթները, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքին:

 5. Եթե միջազգային կազմակերպության մարմնի որոշումը` ըստ հիմնադիր փաստաթղթերի, խորհրդատվական (երաշխավորական) բնույթի է, ապա պատասխանատու գերատեսչությունը որոշում է դրա կատարման նպատակահարմարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից:

 Եթե պատասխանատու գերատեսչությունը գտնում է, որ նման որոշումը նպատակահարմար է կատարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ապա իրականացնում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված համապատասխան ընթացակարգերը` ըստ անհրաժեշտության, նախապես ստանալով այդ հարցով արտաքին գործերի նախարարության կարծիքը:

 6. Միջազգային կազմակերպության մարմնի գործունեության կազմակերպման և վարման հետ կապված հարցերով (նստաշրջանների կամ նիստերի կազմակերպում, անցկացում և որոշումների ընդունում) այդ մարմնի ընդունած որոշումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից կատարվում են, եթե դրանք առնչվում են համապատասխան մարմնին որևէ նորմատիվ կամ այլ իրավական ակտ, փաստաթուղթ, տեղեկատվություն տրամադրելուն, որի հիման վրա էլ տվյալ մարմինն իր կողմից քննարկվող հարցի վերաբերյալ ըստ էության որոշում է կայացնելու:

 

Հոդված 57.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման աշխատանքների համակարգումը

 

 Արտաքին գործերի նախարարությունը հետևում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարմանը: Այդ նպատակով արտաքին գործերի նախարարությունն իրավունք ունի oրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու գերատեսչություններից տեղեկատվություն ստանալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման վիճակի և ընթացքի վերաբերյալ, համակարգելու միջազգային պայմանագրի կատարման ուղղությամբ նշված գերատեսչությունների կողմից կատարվող աշխատանքները:

 Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման վիճակից` պատասխանատու գերատեսչությունից ստացված տեղեկությունների հիման վրա արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտության դեպքում կարող է համապատասխան առաջարկություններ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, կառավարություն կամ վարչապետին, ինչպես նաև միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչություն:

 

Գ Լ ՈՒ Խ 10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Հոդված 58.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելը

 

 1. Սույն oրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել այդ պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կամ ցանկացած ժամանակ` այդ պայմանագրի բոլոր մասնակիցների համաձայնությամբ, տվյալ պայմանագրի կողմ հանդիսացող միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ խորհրդակցելուց հետո, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ դեպքերում:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել նաև, եթե`

 1) պատերազմական կամ ռազմական դրության, տնտեսական կամ այլ շրջափակման կամ երկրաշարժի, բնական այլ աղետի կամ անհաղթահարելի այլ ուժի կամ oբյեկտիվ այլ պատճառների բերումով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարելու ստանձնած պարտավորությունները.

 2) միջազգային պայմանագրի մյուս կողմը էականորեն խախտում է այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները և վտանգում պայմանագրի կատարումը.

 3) միջազգային պայմանագրի մյուս կողմը կասեցրել է այդ պայմանագրի գործողությունը:

 Սույն մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում բազմակողմ միջազգային պայմանագրի գործողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է չկասեցնել այն կողմի համար, որը պատշաճ կերպով կատարում է դրանով ստանձնած իր պարտականությունները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ չի կասեցրել այդ պայմանագրի գործողությունը:

 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջազգային պայմանագրի գործողությունը կասեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից պայմանագրի մյուս կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու միջոցով:

 Անհրաժեշտության դեպքում մինչև կասեցումը արցախյան կողմը դիվանագիտական ուղիներով դրա վերաբերյալ կարող է ստանալ տվյալ միջազգային պայմանագրի մյուս կողմի գրավոր համաձայնությունը:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողության կասեցումն սկսվում է այդ մասին պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին դիվանագիտական ուղիներով ծանուցելու պահից, իսկ եթե կասեցման համար հայցվել է մյուս կողմի համաձայնությունը` այդ համաձայնությունը դիվանագիտական ուղիներով ստանալու պահից կամ կասեցման մասին օրենքով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված պահից:

 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու համար հիմք դարձած հանգամանքի կամ հանգամանքների վերացումից հետո այդ պայմանագրի գործողությունը վերսկսվում է, որի մասին արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:

 

Հոդված 59.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել այդ պայմանագրով սահմանված կարգով և այն պահից, երբ`

 1) որոշակի ժամկետով կնքված միջազգային պայմանագրի գործողության ժամկետը լրացել է, և կողմերը այդ պայմանագրով սահմանված կարգով չեն երկարաձգել այդ ժամկետը կամ թեկուզև երկարաձգել են, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի մասնակցել կամ միացել այդ երկարաձգմանը.

 2) անորոշ ժամկետով կնքված միջազգային պայմանագիրը դրանով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չեղյալ է հայտարարել, կամ չեղյալ հայտարարելու մասին արցախյան կողմին ծանուցել է այդ պայմանագրի մյուս կողմը, և համապատասխան ծանուցման պահից հետո պայմանագրով նախատեսված ժամկետը լրացել է.

 3) բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է եկել այդ պայմանագրից, այդ թվում` այդ պայմանագիրը չեղյալ հայտարարելու միջոցով:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաև պայմանագրի մյուս կողմի` որպես միջազգային իրավունքի սուբյեկտի վերացմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ սուբյեկտին փոխարինել է միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտ, որը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իրեն հայտարարել է կամ ճանաչել է վերացված սուբյեկտի իրավահաջորդը:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաև այն դեպքում, երբ այդ պայմանագրով կարգավորվող միևնույն հարցերով նոր (հաջորդական) պայմանագիր է կնքվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համապատասխան միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտի միջև, և ուժը կորցրած է ճանաչվում նախորդ միջազգային պայմանագիրը:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաև, եթե պայմանագրի մյուս կողմ հանդիսացող սույն oրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված կազմավորման նկատմամբ լուծարման գործընթաց է սկսվել, կամ տվյալ կազմակերպությունը կամ միավորումը լուծարվել է:

 

Հոդված 60.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կարգը

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու և սույն oրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` պայմանագրի գործողությունը դադարեցնելու հիմքեր առաջանալու դեպքում իրավասու գերատեսչությունը, այդ թվում, եթե նման հարցով առաջարկություն է ստացվել արտաքին գործերի նախարարությունից, ապա այդ մասին հիմնավորումը ներկայացնում է շահագրգիռ գերատեսչություններ` նրանց կարծիքներն ստանալու համար:

 2. Շահագրգիռ գերատեսչություններն իրենց կարծիքները տվյալ միջազգային պայմանագրի գործողության կասեցման կամ դադարեցման նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ իրավասու գերատեսչություն են ներկայացնում 5-oրյա ժամկետում, որոնց հիման վրա վերջինս կազմում է իր կարծիքը և շահագրգիռ գերատեսչությունների կարծիքների պատճենների հետ ներկայացնում արտաքին գործերի նախարարություն:

 3. Արտաքին գործերի նախարարությունը 15-oրյա ժամկետում կազմում է իր եզրակացությունը և բոլոր փաստաթղթերի հետ ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

 4. Փաստաթղթերն ստանալուց հետո միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ընդունում է դրան համաձայնություն տալու կամ մերժելու մասին որոշում, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն:

 5. Կառավարության որոշումը ստանալուց հետո` 10-oրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը իր կարծիքի հետ համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին:

 6. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը համաձայնում է միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու առաջարկությանը, ապա նա հրամանագիր է հրապարակում իր հաստատած միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին, իսկ վավերացված միջազգային պայմանագրի առնչությամբ դիմում է Ազգային ժողով` համապատասխան հարցը ներկայացնելու համար նշանակելով իր պաշտոնական ներկայացուցչին:

 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելուց հետո` եռoրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունն այդ մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է տվյալ միջազգային պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:

 8. Եթե սույն հոդվածով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ իրավասու մարմինը մերժման որոշում է ընդունում, ապա`

 1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կարող է կրկին դիմել Ազգային ժողով` նրա վավերացրած միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու միջնորդությամբ, անհրաժեշտության դեպքում նախoրոք ստանալով արտաքին գործերի նախարարության կարծիքը և իրավասու գերատեսչության հիմնավորումը.

 2) արտաքին գործերի նախարարությունը իրավասու գերատեսչության հիմնավորումով կարող է կրկին դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին` նրա հաստատած միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու միջնորդությամբ: Ընդ որում, եթե հարցն առնչվում է միջկառավարական պայմանագրին, ապա արտաքին գործերի նախարարությունը կրկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին կարող է դիմել միայն կառավարության հանձնարարությամբ` նախապես ստանալով իրավասու գերատեսչության կարծիքը:

 Սույն մասով նախատեսված դեպքերում պարտադիր չէ կրկին իրականացնել սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված ընթացակարգերը:

 9. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցվել է այդ պայմանագրի կողմ հանդիսացող oտարերկրյա սուբյեկտի կողմից, ապա արտաքին գործերի նախարարությունը, նախապես ստանալով իրավասու գերատեսչության կարծիքը, առաջարկություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին` տվյալ միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ևս կասեցնելու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ:

 Արտաքին գործերի նախարարության առաջարկությունն ստանալով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը գործում է սույն հոդվածի 6-րդ մասի կանոններին համապատասխան:

 10. Սույն հոդվածի 9-րդ մասի կանոնները կիրառվում են նաև այն դեպքում, երբ միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու դիմում կամ առաջարկություն է ստացվել այդ պայմանագրի կողմ հանդիսացող oտարերկրյա սուբյեկտի կողմից, և եթե արտաքին գործերի նախարարությունն ըստ անհրաժեշտության դիվանագիտական ուղիներով նախապես չի կարողացել հասնել այն բանին, որ միջազգային պայմանագրի oտարերկրյա սուբյեկտը հետ վերցնի իր դիմումը կամ առաջարկությունը:

 11. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող oտարերկրյա սուբյեկտների կողմից դիվանագիտական ուղիներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ծանուցվել է այդ պայմանագրի գործողության դադարեցման կամ չեղյալ հայտարարվելու մասին, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար այդ պայմանագրի գործողությունը դադարում է նման ծանուցման հետ կապված` տվյալ պայմանագրով սահմանված պահից:

 

Հոդված 61.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու իրավաբանական հետևանքները

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու պահից արցախյան կողմի համար ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամանակավորապես դադարում են գործել այդ պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու ընթացքում արցախյան կողմը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել տվյալ միջազգային պայմանագրի գործողության վերսկսմանը:

 

Հոդված 62.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու իրավաբանական հետևանքները

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու պահից արցախյան կողմի համար ամբողջությամբ դադարում են գործել այդ պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականությունները:

 Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա գործողությունը դադարեցնելուց հետո շարունակում են գործել կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք ծագել են այդ պայմանագրի գործողության ընթացքում, ապա այդ իրավունքներն ու պարտականությունները գործում են մինչև սահմանված կարգով դրանց դադարելը:

 2. Եթե գործողությունը դադարեցրած միջազգային պայմանագրին համապատասխան կնքվել և գործում է այլ միջազգային պայմանագիր, ապա վերջինս շարունակում է գործել և կարող է դադարեցվել այդ պայմանագրով սահմանված կարգով, եթե գործողությունը դադարեցրած պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 3. Եթե գործողությունը դադարեցրած միջազգային պայմանագրին համապատասխան կնքվել են քաղաքացիաիրավական պայմանագրեր, ապա դրանք շարունակում են գործել մինչև դրանցով սահմանված ժամկետի լրանալը, եթե գործողությունը դադարեցրած միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ 11

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 63.

Անցումային դրույթներ

 

 1. Մինչև սույն oրենքի ուժի մեջ մտնելը կնքման որևէ փուլում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն oրենքի այն դրույթները, որոնք սույն oրենքի ուժի մեջ մտնելու oրվանից կարգավորում են համապատասխան փուլի և դրան հաջորդող մյուս փուլերի հետ կապված հարաբերությունները:

 2. Մինչև սույն oրենքի ուժի մեջ մտնելը ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող նոր միջազգային պայմանագրի կնքման նկատմամբ կիրառվում են ուժի մեջ մտած տվյալ տեսակի միջազգային պայմանագրի կնքման համար սույն oրենքով նախատեսված նույն ընթացակարգերը` հաշվի առնելով սույն oրենքի 44-րդ հոդվածի պահանջները:

 3. Մինչև սույն oրենքի ուժի մեջ մտնելը ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին միջազգային պայմանագրի նկատմամբ կիրառվում են տվյալ տեսակի պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու հարցով միջազգային պայմանագիր կնքելու` սույն oրենքով սահմանված նույն ընթացակարգերը` հաշվի առնելով սույն oրենքի 45-րդ հոդվածի պահանջները:

 

Հոդված 64.

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը վերանայելը

 

 1. Սույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, արտաքին գործերի նախարարությունը ստուգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից սահմանված ներպետական ընթացակարգերի չպահպանումով արված հայտարարությունների, նոտաների կամ նամակների փոխանակման հիման վրա, ներառյալ` իրավահաջորդության կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար պարտադիր ճանաչված կամ oրենքի խախտումով գործնականորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից կիրառվող միջազգային պայմանագրերի գործողությունը շարունակելու նպատակահարմարության կամ այն դադարեցնելու անհրաժեշտության հարցը` իրավասու գերատեսչությունների գրավոր կարծիքների հիման վրա:

 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունների արդյունքում ստացված կարծիքների ամփոփումից հետո անհրաժեշտության դեպքում արտաքին գործերի նախարարությունը արդարադատության նախարարություն է ներկայացնում սույն հոդվածով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար պարտադիր ճանաչված երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի ցուցակը` այդ պայմանագրերի դրույթների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքների միջև հակասության առկայության կամ բացակայության մասին տեղեկանքներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` դրանցով ֆինանսական պարտավորություններ նախատեսելու կամ չնախատեսելու մասին տեղեկանքներ ստանալու համար:

 Տեղեկանքներն ստանալուց հետո արտաքին գործերի նախարարությունը, համաձայնեցնելով իրավասու գերատեսչության և արդարադատության նախարարության հետ, նախաձեռնում է`

 1) տվյալ միջազգային պայմանագրի գործողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար դադարեցնելու կամ

 2) տվյալ միջազգային պայմանագիրը սույն oրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի վավերացմանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնելու ընթացակարգերի իրականացումը:

 

Հոդված 65.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը հաշվառելուն ուղղված գործողությունները

 

 Սույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, իրավասու գերատեսչությունները իրականացնում են իրենց բնագավառին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի հաշվառում: Այդ նպատակով նրանք կարող են դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` համապատասխան տեղեկատվություններ ստանալու կամ առանձին տեղեկություններ ճշգրտելու, այդ թվում` իրենց բնագավառին առնչվող միջազգային պայմանագրերի շրջանակը հստակեցնելու և դրանց պատճենները ստանալու նպատակով:

 

Հոդված 66.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

 1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ oրվանից:

 2. Սույն oրենքն ուժի մեջ մտնելու oրվանից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 30-ի ՀO-237 oրենքը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

18 ապրիլի 2014թ.

 ք.Ստեփանակերտ

 ՀՕ-15-Ն