ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
ապրիլի 14-ին
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է`
- Արցախի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը.
- տուրքերի տեսակները և դրույքաչափերը.
- տուրք վճարողներին.
- տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները և կարգավորում է պետական տուրքի հետ կապված մյուս հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 2. |
Պետական տուրքի հասկացությունը |
Արցախի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Արցախի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
(2-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Գ Լ ՈՒ Խ II
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 3. |
Պետական տուրք վճարողները |
Արցախի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ պետական տուրք վճարողներ):
(3-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 4. |
Պետական տուրք վճարողների իրավունքները |
Պետական տուրք վճարողներն իրավունք ունեն՝
- պահանջել պետական տուրք գանձող մարմնից՝ կատարելու տուրքի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վերահաշվարկ.
- վերադասության, ինչպես նաև դատական կարգով գանգատարկել պետական տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.
- դիմել համապատասխան պետական մարմիններ՝ պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար.
- ստանալ պետական տուրքի վճարման մասին տեղեկանք.
- սույն օրենքով սահմանված դեպքերում պահանջել և ստանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը:
Սույն օրենքով տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ դարձած այն լիցենզիաների տրման համար, որոնց գործողության ժամկետը տվյալ լիցենզիաների տրամադրման պահին գործող պայմաններով լրանում է մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը, 01.05.2004թ.-30.04.2005թ. ժամանակաշրջանը ներառող գործողության ժամկետի համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը չի վճարվում:
01.05.2004թ.-30.04.2005թ. ժամանակաշրջանի ընթացքում լիցենզիաների գործողության ժամկետը լրանալուց հետո լիցենզիաների ժամկետի երկարաձգման և (կամ) նոր լիցենզիաներ տրվելու դեպքում տարեկան պետական տուրքը գանձվում է սույն օրենքով սահմանված կարգով և չափերով:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին 01.05.2004թ.- 30.04.2005թ. ժամանակաշրջանը և հետագա տարիները ներառող գործողության ժամկետ ունեցող լիցենզիաների տրման համար սահմանված տարեկան պետական տուրքի վճարումը կատարվում է 01.05.2004թ.- 30.04.2005թ. ժամանակաշրջանի ընթացքում՝ մինչև տվյալ լիցենզիայի տրման համար առաջին անգամ կատարված վճարման օրը:
Հոդված 5. |
Պետական տուրք վճարողների պարտականությունները |
Պետական տուրք վճարողները պարտավոր են՝
- ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը.
- պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքը վճարվում է լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար.
- ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրենց վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը.
- սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:
(5-րդ հոդվածը խմբ. 31.10.2013 ՀՕ-46-Ն)
Հոդված 6. |
Պետական տուրքի վճարման պարտավորության դադարումը |
Պետական տուրքի վճարման՝ իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանցը՝ պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում:
(2-րդ նախադասությունը հանվել է 19.04.2006 ՀՕ-283)
(6-րդ հոդվածը փոփ. 19.04.2006 ՀՕ-283)
Հոդված 61. |
Տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարումը |
1. Անկախ սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված դրույթներից՝ տուրք վճարողների հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է՝
1) այդ պարտավորության կատարմամբ՝ սույն օրենքով սահմանված դրույքաչափերով ու ժամկետներում հերթական տարեկան պետական տուրքի գումարների (պետական տուրքի գումարը համարվում է վճարված Արցախի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվին հաշվեգրվելու օրվանից), ինչպես նաև դրանց վճարումն ուշացնելու համար սույն օրենքով սահմանված տույժերի գումարների վճարմամբ, տարեկան պետական տուրքի վճարումից ազատումով, օրենքով տարեկան պետական տուրքի վերացմամբ, ինչպես նաև ֆիզիկական անձի մահվան դեպքում.
2) մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) դեպքում.
3) եթե տարեկան պետական տուրք վճարողը մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը լիազոր մարմին դիմում է ներկայացնում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար և այդ դիմումի հետագա բավարարման դեպքում:
Եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի կամ լիցենզիայի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումը լիազոր մարմին ներկայացնում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից հետո, ապա դրա բավարարման դեպքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից սկսած հաշվարկվում է միայն տույժ՝ մինչև գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը: Եթե դիմումում նշված է ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը, ապա տույժը հաշվարկվում է մինչև իրավունքի, թույլտվության, արտոնագրի կամ լիցենզիայի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը, իսկ եթե դիմումում նշված է ավելի ուշ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը, ապա տույժը հաշվարկվում է մինչև իրավունքի, թույլտվության, արտոնագրի կամ լիցենզիայի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումում նշված օրը.
4) արտոնագրման, թույլտվության կամ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակն օրենքով արտոնագրման, թույլտվության կամ լիցենզավորման ենթակա չհամարվելու դեպքում՝ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ հերթական տարեկան պետական տուրքի մասով:
2. Արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողությունը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում (բացառությամբ կասեցված լինելու ժամանակահատվածում դիմումի համաձայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողության ուժը կորցրած ճանաչման դեպքերի) հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման անկախ արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերից ու ժամկետներից:
(61-ին հոդվածը լրաց. 19.04.2006 ՀՕ-283, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Գ Լ ՈՒ Խ III
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 7. |
Պետական տուրքի գանձման օբյեկտները |
Արցախի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է`
ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.
բ) նոտարի կողմից նոտարական գործողություններ կատարելու համար.
գ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին վկայականների կրկնօրինակներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու համար.
դ) Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Արցախի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար.
ե) հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար.
զ) պետական գրանցման համար.
է) մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար.
ը) գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.
թ) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար.
ժ) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար.
ժա) սույն օրենքի 19-րդ, 19.1-ին և 20-րդ հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար:
(7-րդ հոդվածը լրաց. 26.02.2014 ՀՕ-4-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն, 30.04.20 ՀՕ-16-Ն)
Գ Լ ՈՒ Խ IV
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 8. |
Պետական տուրքի դրույքաչափերը |
Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:
Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:
Հոդված 9. |
Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը |
Առաջին ատյանի դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար՝ |
|
ա) գույքային պահանջով |
հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից |
բ) ոչ գույքային պահանջով |
բազային տուրքի քառապատիկի չափով |
2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար |
բազային տուրքի 250-ապատիկի չափով |
3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների՝ |
|
ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար |
բազային տուրքի չափով |
բ) այլ դիմումների համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
5. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
6. ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար |
բազային տուրքի չափով |
7. միջնորդ դատարանների վճիռների հարկադիր կատարման կատարողական թերթ տալու մասին դիմումների համար՝ |
|
ա) գույքային պահանջով |
բռնագանձման ենթակա գումարի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից |
բ) ոչ գույքային պահանջով |
բազային տուրքի քառապատիկի չափով |
8. դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ բողոքների համար |
|
ա) գույքային պահանջի գործերով |
վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով |
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
գ) հատուկ վարույթի գործերով |
բազային տուրքի ութապատիկի չափով |
9. դատարանի վճիռների ու որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների համար |
|
ա) գույքային պահանջի գործերով |
հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից |
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
գ) հատուկ վարույթի գործերով |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
10. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար |
բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար՝ բազային տուրքի 15 տոկոսի չափով |
11. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար |
բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար՝ բազային տուրքի 10 տոկոսի չափով |
12. դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար |
պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար՝ բազային տուրքի չափով: |
(9-րդ հոդվածը լրաց. 18.09.2014 ՀՕ-33-Ն)
Հոդված 10. |
Նոտարական գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը |
Նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձում են հետևյալ դրույքաչափերով.
1. անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ՝ նվիրատվության) պայմանագրերը վավերացնելու համար՝ |
|
ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձերի կամ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի համար |
բազային տուրքի 50 տոկոսի չափով |
բ) այլ անշարժ գույքի համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
2. անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման, ռենտայի և այլն) պայմանագրերը վավերացնելու համար՝ |
|
ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձ հողամասերի, պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի, ինչպես նաև հանրակացարանների համար |
բազային տուրքի 50 տոկոսի չափով |
բ) բնակարանների համար |
բազային տուրքի չափով |
գ) այլ անշարժ գույքի համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
3. ավտոտրանսպորտային միջոցների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը վավերացնելու համար՝
ա) առաջին հերթի ժառանգներին
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին |
բազային տուրքի կրկնապատիկի չափով բազային տուրքի եռապատիկի չափով |
գ) այլ անձանց |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
4. գրավի (բացառությամբ անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի) պայմանագրերի վավերացման համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
5. անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի պայմանագրերի վավերացման (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի) համար |
բազային տուրքի չափով |
6. գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի գրավի պայմանագրերի վավերացման համար |
բազային տուրքի 50 տոկոսի չափով |
7. գյուղատնտեսական նշանակության հողերի, տնամերձերի, այգեգործական հողերի միավորման, բաժանման պայմանագրերի վավերացման համար |
բազային տուրքի 50 տոկոսի չափով |
8. այլ պայմանագրերի վավերացման համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
9. կտակների վավերացման համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
10. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրերի վավերացման համար՝ |
|
ա) առաջին հերթի ժառանգներին |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին |
բազային տուրքի եռապատիկի չափով |
գ) այլ անձանց |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
10.1. կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր տալու համար |
բազային տուրքի
չափով |
11. անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրեր վավերացնելու համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
12. շարժական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների) լիազորագրեր վավերացնելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
13. գույքային իրավունքների կառավարման լիազորագրերի վավերացման համար |
բազային տուրքի չափով |
14. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի լիազորագրերը վավերացնելու համար՝ |
|
ա) առաջին հերթի ժառանգներին |
բազային տուրքի չափով |
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
գ) այլ անձանց |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
15. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի վերալիազորման իրավունքով լիազորագրերի վավերացման համար՝ |
|
ա) առաջին հերթի ժառանգներին |
բազային տուրքի չափով |
բ) այլ անձանց |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
16. այլ լիազորագրերի վավերացման համար |
բազային տուրքի 50 տոկոսի չափով |
17. ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
18. փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար |
բազային տուրքի 50 տոկոսի չափով |
19. փաստաթղթերի պատճենների և դրանցից քաղվածքների յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար |
բազային տուրքի 30 տոկոսի չափով |
20. փաստաթղթերի ստորագրությունների, այդ թվում՝ թարգմանչի ստորագրությամբ յուրաքանչյուր փաստաթղթի իսկության վավերացման համար |
բազային տուրքի 50 տոկոսի չափով |
20.1. գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար |
բազային
տուրքի չափով |
21. առանց դատարան դիմելու՝ գրավ դրված գույքի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու վերաբերյալ գրավառուի և գրավատուի միջև կնքված համաձայնության վավերացման համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
21.1. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար` |
|
ա) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բ) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
գ) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
դ) ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
ե) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
զ) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
22. նոտարական այլ գործողությունների համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
(10-րդ հոդվածը փոփ. 19.04.2006 ՀՕ-285, լրաց. 30.05.2019 ՀՕ-27-Ն, լրաց. 27.06.2019 ՀՕ-82-Ն)
Հոդված 11. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական
տուրքի դրույքաչափերը |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար, ներառյալ`
վկայական տալը |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
2. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը |
բազային տուրքի չափով |
3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական
տալը |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու համար, ներառյալ` վկայական տալը |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
6. հայրության (մայրության) որոշման գրանցման համար |
բազային տուրքի
չափով |
7. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց
կողմից երեխայի որդեգրման գրանցման համար |
բազային տուրքի երեսնապատիկի չափով |
8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու
համար, ներառյալ` վկայականներ տալը |
բազային տուրքի եռապատիկի չափով |
9. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության
կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
10. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի
կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Արցախի Հանրապետության տարածքում ուղարկելու համար |
բազային տուրքի
չափով |
11. օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն`
նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար |
բազային տուրքի
չափով |
13. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում,
լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով:
(11-րդ հոդվածը խմբ. 29.03.2012 ՀՕ-10-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 12. |
Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Արցախի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար պետական տուրքի դրույքաչափերը |
(վերնագիրը փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Արցախի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար |
բազային տուրքի չափով |
2. Արցախի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
(12-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 13. |
Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող
փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների
համար պետական տուրքի դրույքաչափերը |
Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար |
բազային տուրքի չափով |
1.1. Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի տրամադրման համար |
բազային տուրքի
3-ապատիկի չափով |
2. Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար |
բազային տուրքի 150 տոկոսի չափով |
3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Արցախի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու համար |
բազային տուրքի
12-ապատիկի չափով |
4. Արցախի Հանրապետության քաղաքացիների, Արցախի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ փախստականների) հաշվառելու կամ փաստացի բնակության վայրի մասին Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու համար |
բազային տուրքի չափով |
5. ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ Արցախի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք տալու համար (բացառությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, պաշտպանության նախարարության, իրավապահ, ֆինանսական, հարկային և անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինների պահանջով քաղաքացիներին տրվող տեղեկանքի) |
բազային տուրքի չափով |
6. Արցախի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում այլ պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու համար՝ վավերական լինելու ժամկետի յուրաքանչյուր տարվա համար |
բազային տուրքի չափով |
7. Արցախի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար` |
|
ա) Արցախի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
բ) Արցախի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար` տարեկան |
բազային տուրքի
40-ապատիկի չափով |
գ) Արցախի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաև հաշվառման ու վավերական լինելու մասին նշումներ կատարելու համար |
բազային տուրքի 75-ապատիկի չափով |
դ) Արցախի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ե) Արցախի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակի ժամկետը երկարաձգելու համար |
բազային տուրքի
40-ապատիկի չափով |
զ) Արցախի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին վեց ամսից ավելի ժամկետով Արցախի Հանրապետությունից բացակայելու թույլտվություն տալու համար |
բազային տուրքի 150 տոկոսի չափով |
է) Արցախի Հանրապետությունում կացության սովորական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտը վերականգնելու համար |
բազային տուրքի
5-ապատիկի չափով |
ը) Արցախի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար |
բազային տուրքի
35-ապատիկի չափով |
8. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքցիություն չունեցող անձանց` Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար` |
|
ա) Արցախի Հանրապետություն մեկ անգամյա /մինչև հինգ օր/ մուտքի կարճաժամկետ արտոնագիր տալու համար |
բազային տուրքի
4-ապատիկի չափով |
բ) Արցախի Հանրապետություն մեկ անգամվա (մինչև քսանմեկ օր) մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր տալու համար |
0 |
գ) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար |
բազային տուրքի
9-ապատիկի չափով |
դ) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար |
բազային տուրքի 12-ապատիկի չափով |
ե) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով |
զ) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար |
բազային տուրքի 14-ապատիկի չափով |
է) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար |
բազային տուրքի 17-ապատիկի չափով |
ը) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
թ) Արցախի Հանրապետություն մուտքի զբոսաշրջիկային արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար |
բազային տուրքի չափով |
ժ) Արցախի Հանրապետություն մուտքի երկարաժամկետ արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար |
բազային տուրքի չափով |
ժա) արտոնագիրը վերականգնելու համար |
բազային տուրքի 5-ապատիկի չափով |
9. Արցախի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի փաստաթղթեր ձևակերպելու համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով: |
10. Արցախի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի կորցրած փաստաթղթերը վերականգնելու համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
11. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից ռուսերեն ներդիր տալու համար |
բազային տուրքի չափով |
(13-րդ հոդվածը լրաց., խմբ. 30.11.2005 ՀՕ-245, խմբ. 24.06.2009 ՀՕ-39-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն, խմբ. 27.03.2019 ՀՕ-16-Ն, լրաց. 22.04.21 ՀՕ-68-Ն)
Հոդված 14. |
Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար
պետական տուրքի դրույքաչափերը |
Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը հյուպատոսական գանձումը) գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
Դրույքաչափերը` գործակիցներով՝ բազային տուրքի նկատմամբ (եթե այլ բան չի նշված).
|
ԱՊՀ երկրների համար
|
Արևմտյան Եվրոպայի երկրների համար |
ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի և այլ զարգ. պետ. համար |
Այլ պետու- թյունների համար |
1. անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողությունների համար՝ |
ա) օտարերկրյա պետություններում նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագիր առաջին անգամ տալու կամ փոխանակելու համար |
53 |
79 |
53 |
43 |
բ) օտարերկրյա պետություններում կորցրածի փոխարեն նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան նոր անձնագիր տալու համար |
63 |
106 |
69 |
53 |
գ) օտարերկրյա պետություններում նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրի ժամկետը երկարացնելու կամ անձնագրում փոփոխություն կատարելու համար |
19 |
27 |
19 |
14 |
դ) ժամկետանց (երեք ամիս և ավելի) նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրի ժամկետի երկարացում` յուրաքանչյուր ժամկետանց տարվա և ոչ լրիվ տարվա համար |
9 |
17 |
22 |
6 |
ե) անձնագրում երեխաներ գրանցելու կամ դուրս գրելու համար |
14 |
27 |
17 |
9 |
զ) անձնագրում ելքի թույլտվությունը նշելու համար |
22 |
38 |
22 |
14 |
է) Արցախի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար, եթե անձնագիրը կորցրած է անձնագրի տիրոջ մեղքով |
20 |
32 |
27 |
17 |
ը) այլ դեպքերում Արցախի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար |
0 |
0 |
0 |
0 |
թ) օտարերկրյա պետություններ մշտական բնակության ժամանողներին հյուպատոսական հաշվառման վերցնելու համար |
22 |
38 |
27 |
17 |
ժ) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար (վեց ամսից ավելի գործուղման մեջ գտնվելու դեպքում) |
12 |
32 |
14 |
9 |
ժա) հյուպատոսական հաշվառման մեջ չլինելու դեպքում` յուրաքանչյուր տարվա կամ ոչ լրիվ տարվա համար՝ լրացուցիչ |
27 |
32 |
12 |
17 |
2. միջնորդագրեր ձևակերպելու համար՝ |
ա) օտարերկրյա պետություններում մշտական բնակության թույլտվություն ստանալու նպատակով՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների միջնորդագրերը ձևակերպելու համար |
132 |
183 |
132 |
53 |
բ) օտարերկրյա պետություններում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու նպատակով՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների փաստաթղթերը ձևակերպելու համար |
53 |
79 |
53 |
27 |
գ) ժամանակավոր հաշվառման ժամկետը երկարացնելու նպատակով՝ յուրաքանչյուր տարվա համար |
6 |
17 |
6 |
4 |
3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրեր ձևակերպելու համար. |
ա) կարճաժամկետ մուտքի արտոնագիր |
3 |
3 |
3 |
3 |
բ) զբոսաշրջիկային մուտքի արտոնագիր` քսանմեկ օր ժամկետով, առանց հրավերի |
0 |
0 |
0 |
0 |
գ) մեկ անգամվա մուտքի արտոնագիր` մինչև երեք ամիս ժամկետով, պաշտոնական հրավերի հիման վրա |
3 |
3 |
3 |
3 |
դ) բազմակի մուտքի արտոնագիր` մինչև երեք ամիս ժամկետով, պաշտոնական հրավերի հիման վրա |
3 |
3 |
3 |
3 |
ե) դիվանագիտական մուտքի արտոնագիր |
0 |
0 |
0 |
0 |
զ) (ենթակետն ուժը կորցրել է 30.11.2005 ՀՕ-245) |
է) Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրի մեկ օրվա ընթացքում շտապ ձևակերպման դեպքում՝ լրացուցիչ 100 տոկոս |
|
|
|
|
4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար՝ |
ա) մահվան վկայական տալու համար |
0 |
0 |
0 |
0 |
բ) ծննդյան, ամուսնության, հայրության ճանաչման, որդեգրման և այլ վկայականներ տալու համար |
17 |
63 |
27 |
17 |
գ) ամուսնալուծություն գրանցելու և վկայական տալու համար |
132 |
157 |
106 |
79 |
դ) ազգանվան, անվան, հայրանվան փոփոխությունը գրանցելու համար |
43 |
79 |
32 |
27 |
ե) վկայականների կրկնօրինակներ տալու համար |
12 |
14 |
12 |
6 |
5. նոտարական գործողությունների համար՝ |
ա) Արցախի Հանրապետության քաղաքացիներից՝ փաստաթղթերը հաստատելու համար |
9 |
27 |
22 |
6 |
բ) օտարերկրյա քաղաքացիներից՝ փաստաթղթերը հաստատելու համար |
19 |
32 |
27 |
14 |
գ) Արցախի Հանրապետության քաղաքացիներից՝ լիազորագրերի նոտարական հաստատման համար |
14 |
27 |
17 |
12 |
դ) օտարերկրյա քաղաքացիներից՝ լիազորագրերի նոտարական հաստատման համար |
27 |
32 |
22 |
22 |
դ.1) կտակակատարի լիազորությունների
հավաստման վկայագիր տալու համար |
15 |
15 |
15 |
15 |
ե) ավտոտրանսպորտային միջոցների նվիրատվության պայմանագրի նոտարական հաստատման համար՝ պայմանագրում նշված գումարի յոթ տոկոսը |
|
|
|
|
զ) ֆիզիկական անձանցից՝ պայմանագրերի նոտարական հաստատման համար |
22 |
29 |
17 |
17 |
է) իրավաբանական անձանցից՝ պայմանագրերի նոտարական հաստատման համար |
53 |
69 |
53 |
27 |
ը) Արցախի Հանրապետության քաղաքացիներից՝ կրթության, աշխատանքի, քաղաքացիական կացության և այլ փաստաթղթերի պատճենների և նշված փաստաթղթերից քաղվածքների նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար |
9 |
29 |
17 |
6 |
թ) օտարերկրյա քաղաքացիներից՝ կրթության, աշխատանքի, քաղաքացիական կացության և այլ փաստաթղթերի պատճենների և նշված փաստաթղթերից քաղվածքների նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար |
12 |
36 |
22 |
9 |
ժ) փաստաթղթերի՝ օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար |
12 |
29 |
22 |
9 |
ժա) փաստաթղթերի՝ (բացառությամբ անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների) հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար |
19 |
36 |
27 |
14 |
ժբ) անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների՝ հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար |
9 |
22 |
17 |
6 |
ժգ) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձևակերպման և հաստատման համար |
14 |
27 |
12 |
9 |
ժդ) Արցախի Հանրապետության քաղաքացիներից՝ ստորագրության իսկության նոտարական վավերացման համար |
6 |
17 |
17 |
4 |
ժե) օտարերկրյա քաղաքացիներից՝ ստորագրության իսկության նոտարական վավերացման համար |
12 |
22 |
22 |
6 |
ժզ) Արցախի Հանրապետության քաղաքացիներից՝ փաստաթղթերի ընդօրինակված պատճենների իսկության նոտարական վավերացման համար |
6 |
17 |
17 |
4 |
ժէ) օտարերկրյա քաղաքացիներից՝ փաստաթղթերի ընդօրինակված պատճենների իսկության նոտարական վավերացման համար |
12 |
22 |
22 |
6 |
ժը) Արցախի Հանրապետության քաղաքացիներից՝ փաստաթղթերի լուսապատճենների իսկության նոտարական վավերացման համար |
6 |
17 |
17 |
4 |
ժթ) օտարերկրյա քաղաքացիներից՝ փաստաթղթերի լուսապատճենների իսկության նոտարական վավերացման համար |
12 |
22 |
22 |
6 |
ի) փաստաթղթերի ընդօրինակման յուրաքանչյուր էջի համար |
6 |
17 |
17 |
4 |
իա) ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու փաստը հավաստող փաստաթղթերի ձևակերպման համար՝ տվյալ փոխադրամիջոցի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան |
53 |
69 |
53 |
43 |
6. խնամակալության, ժառանգության և այլ գույքային գործեր վարելու համար. |
ա) խնամակալ նշանակելու մասին ակտը կազմելու համար |
14 |
17 |
14 |
9 |
բ) ժառանգական գույքը վերգրելու և այդ գույքի պահպանման նպատակով միջոցներ ձեռնարկելու համար՝ գույքի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան |
22 |
14 |
17 |
17 |
գ) շահագրգիռ անձանց խնդրանքով վերգրված գույքի ստուգման համար՝ գույքի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան |
12 |
12 |
12 |
6 |
դ) կտակի նոտարական հաստատման համար |
17 |
19 |
17 |
9 |
ե) ժառանգատուի խնդրանքով կտակի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար |
9 |
12 |
9 |
6 |
զ) ժառանգության իրավունքի մասին վկայագիր տալու համար՝ ժառանգական գույքի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան |
14 |
17 |
17 |
9 |
է) ապրանքի կամ այլ գույքի վաճառքի համար՝ ստացված գումարի երեք տոկոսը, բայց ոչ պակաս, քան |
27 |
32 |
38 |
17 |
ը) գտնված կամ պահանջված գույքը հանձնելու համար՝ գույքի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան |
19 |
24 |
22 |
12 |
թ) փաստաթղթերի փաթեթը պահպանելու համար` ամսական |
4 |
6 |
4 |
3 |
ժ) կտակը պահպանելու համար` ամսական |
6 |
9 |
6 |
4 |
ժա) դրամը, արժեթղթերը, թանկարժեք
մետաղները, քարերը և այլ արժեքները
(բացի ժառանգական գույքից) պահպանելու
և վկայագիր տալու համար` ամսական
ընդհանուր գումարի 0.1 տոկոսը |
|
|
|
|
ժբ) 100 ԱՄՆ դոլարը չգերազանցող ժառանգական կամ այլ գույքը պահպանելու համար` ամսական |
4 |
6 |
4 |
3 |
ժգ) 100 ԱՄՆ դոլարը գերազանցող ժառանգական կամ այլ գույքը պահպանելու համար` ամսական |
9 |
12 |
12 |
6 |
7. նավերի և օդանավերի հյուպատոսական սպասարկման նպատակով տարբեր տեղեկանքների և փաստաթղթերի, այդ թվում` սանիտարական վկայագրի հավաստման, բեռի մասին տեղեկանք կամ վկայագիր տալու համար |
27 |
12 |
12 |
17 |
8. փաստաթուղթ պահանջելու և դրա հիման վրա համապատասխան տեղեկանքներ ձևակերպելու համար՝ |
ա) մինչև հինգ էջի համար |
22 |
27 |
27 |
14 |
բ) հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար՝ լրացուցիչ |
4 |
6 |
4 |
3 |
9. այլ ծառայությունների համար |
9 |
6 |
6 |
6 |
10. հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ՝ |
ա) Արցախի Հանրապետության քաղաքացիներից |
6 |
9 |
6 |
4 |
բ) օտարերկրյա քաղաքացիներից |
12 |
14 |
12 |
7 |
Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:
(14-րդ հոդվածը խմբ., փոփ. 30.11.2005 ՀՕ-245, խմբ. 24.06.2009 ՀՕ-39-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն, լրաց., խմբ. 30.05.2019 ՀՕ-27-Ն, փոփ. 30.04.20 ՀՕ-16-Ն)
Հոդված 15. |
Պետական գրանցում կատարելու համար պետական տուրքի դրույքաչափերը |
Պետական գրանցում կատարելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. պետական ռեգիստրում` |
|
- գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների պետական գրանցման համար |
բազային տուրքի
17-ապատիկի չափով |
- առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար |
բազային տուրքի
12-ապատիկի չափով |
ա) պետական ռեգիստրում գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
բ) (ենթակետն ուժը կորցրել է 26.09.2018 ՀՕ-38-Ն) |
գ) պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպություն ների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
դ) պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքերի |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
ե) (ենթակետն ուժը կորցրել է 26.09.2018 ՀՕ-38-Ն) |
զ) (ենթակետն ուժը կորցրել է 26.09.2018 ՀՕ-38-Ն) |
է) հիմնարկների հաշվառման համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
ը) հիմնարկների փոփոխությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների հաշվառման համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
թ) (ենթակետն ուժը կորցրել է 26.09.2018 ՀՕ-38-Ն) |
2. անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար՝ |
բազային տուրքի եռապատիկի չափով |
ա) անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխության պետական հաշվառման համար |
բազային տուրքի 150 տոկոսի չափով |
բ) (ենթակետն ուժը կորցրել է 26.09.2018 ՀՕ-38-Ն) |
3. համատիրությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար |
բազային տուրքի չափով |
ա) համատիրությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետականգրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար |
բազային տուրքի 50 տոկոսի չափով |
բ) (ենթակետն ուժը կորցրել է 26.09.2018 ՀՕ-38-Ն) |
4. (կետն ուժը կորցրել է 26.09.2018 ՀՕ-38-Ն) |
5. հատուկ արտոնագիր ունեցող փաստաբաններին գերագույն դատարանում գրանցելու համար |
բազային տուրքի 250-ապատիկի չափով |
6. ներդրումային հիմնադրամները, ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային հիմնադրամները գրանցելու համար՝ |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
ա) ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ընթացիկ պետական գրանցման համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
7. օտարերկրյա ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների մասնաճյուղերը գրանցելու համար |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
8. Արցախի Հանրապետությունում գրանցված ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների մասնաճյուղերը գրանցելու համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
9. ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցչությունները գրանցելու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
10. (կետն ուժը կորցրել է 30.11.2005 ՀՕ-245) |
|
11. (կետն ուժը կորցրել է 30.11.2005 ՀՕ-245) |
|
12. արժեթղթերի ազդագրի պետական գրանցման համար՝ |
|
ա) եթե արժեթղթերի ազդագրերը գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
բ) եթե արժեթղթերի ազդագրերը գրանցվում են ֆոնդային բորսայի կողմից |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
13. ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար |
բազային տուրքի
12-ապատիկի չափով |
14. (կետն ուժը կորցրել է 19.05.2011 ՀՕ-24-Ն) |
|
15. ջրային փոխադրամիջոցները գրանցելու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
16. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների գրանցման և պետական համարանիշներ տալու համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
17. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների տեխնիկական անձնագիր (գրանցման վկայական) տալու համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
171. ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների տեխնիկական վկայագիր տալու համար` |
բազային տուրքի
չափով |
172. ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների կորցրած տեխնիկական վկայագրի կրկնօրինակը տալու համար` |
բազային տուրքի կրկնապատիկի
չափով |
18. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների կորցրած պետական համարանիշները վերականգնելու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
19. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների կորցրած տեխնիկական անձնագրերի (գրանցման վկայականների) կրկնօրինակը տալու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
20. մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման համարանիշ հատկացնելու համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
201. տրակտորային կցանքների, ինքնագնաց ճանապարհաշինարարական և այլ մեքենամեխանիզմների կցորդների և կիսակցորդների պետական համարանիշեր տալու համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
21. (կետն ուժը կորցրել է 19.05.2011 ՀՕ-24-Ն) |
|
211. տրակտորային կցանքների, ինքնագնաց ճանապարհաշինարարական և այլ մեքենամեխանիզմների կցորդների և կիսակցորդների պետական համարանիշեր վերականգնելու համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
22. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ հատկացնելու համար |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
23. ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման վկայագիր տալու համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
24. (կետն ուժը կորցրել է 19.05.2011 ՀՕ-24-Ն) |
|
25. տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննությունը ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից անցկացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
25.1. (կետն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-158-Ն) |
|
26. ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար |
բազային տուրքի 150 տոկոսի չափով |
27. (կետն ուժը կորցրել է 12.03.2008 ՀՕ-18) |
|
28. ջրային փոխադրամիջոցները վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար |
բազային տուրքի չափով |
29. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները, ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաները, սարքավորումները, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար |
բազային տուրքի 50 տոկոսի չափով |
29.1. (կետն ուժը կորցրել է 12.03.2008 ՀՕ-20) |
|
30. դեղերի, դեղագործական արտադրանքի, բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի պետական գրանցման համար՝ |
|
ա) նոր ակտիվ նյութեր պարունակող դեղերի առաջին դեղաձևի կամ դեղաչափի, նոր դեղի նոր դեղաձևի կամ դեղաչափի համար |
բազային տուրքի 70-ապատիկի չափով |
բ) հայտնի դեղերի նոր զուգորդումների համար |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
գ) վերարտադրված (գեներիկ) դեղերի առաջին դեղաձևի կամ դեղաչափի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձևի կամ դեղաչափի համար |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
դ) նոր ցուցումների համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
ե) դեղանյութերի պետական գրանցում կատարելու համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
զ) բուսապատրաստուկների, այլ բնական ծագում ունեցող պատրաստուկների համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
է) հոմեոպաթիկ դեղերի համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
ը)ախտորոշիչ միջոցների «ին վիտրո»(in vitro), կենսաբանական ակտիվ միացություններ պարունակող սննդային հավելումների, բուժական նշանակության մանկական սննդի և դեղարարական արտադրանքի համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
թ) բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի I դասի համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
ժ) բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի II դասի համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
ժա) բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի III դասի համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
ժբ) դեղագործական արտադրանքի, արտադրող ընկերության անվանման, փաթեթավորման և արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի վրա չազդող այլ փոփոխությունների հետ կապված գրանցման հավաստագիրը վերաձևակերպելու համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
31. գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար՝ |
գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար դիմումը ներկայացնելու օրվանից |
4-րդ աշխատան-քային օրը |
3-րդ աշխատան-քային օրը |
2-րդ աշխատան-քային օրը |
նույն օրը |
1) անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար, բացառությամբ սույն կետի 2-րդ, 2.1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերի՝ |
բազային տուրքի երեսնապատիկի
չափով |
բազային տուրքի քառասնապատիկի չափով |
բազային տուրքի վաթսունապատիկի չափով |
բազային տուրքի հարյուրապատիկի չափով |
2) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար՝ |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
բազային տուրքի յոթնապատիկի չափով |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
բազային տուրքի քսանապատիկի չափով |
2.1) բնակարանների, անհատական բնակելի տների, բնակելի կառուցապատման հողամասերի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերի` |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
բազային տուրքի քսանապատիկի չափով |
բազային տուրքի երեսնապատիկի չափով |
բազային տուրքի հիսնապատիկի չափով |
3) Արցախի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակարանների, անհատական բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար՝ |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բազային տուրքի եռապատիկի չափով |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
4) անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքի սահմանափակման, այդ թվում՝ նաև սերվիտուտի պետական գրանցման համար՝ |
|
|
բազային տուրքի չափով |
|
4.1) նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու համար՝ |
|
|
|
բազային
տուրքի չափով |
5) շարժական գույքի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման համար՝ |
|
|
բազային տուրքի հնգապատիկի չափով |
|
6) անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառում կատարելու և նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու համար՝ |
|
|
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
7) անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար, բացառությամբ սույն կետի 8-րդ, 8.1-ին և 9-րդ ենթակետերով սահմանված դեպքերի՝ |
|
բազային տուրքի տասնապատիկի չափով |
բազային տուրքի քսանապատիկի չափով |
բազային տուրքի քառասնապատիկի չափով |
8) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար՝ |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
8.1) բնակարանների, անհատական բնակելի տների, բնակելի կառուցապատման հողամասերի միավորի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար, բացառությամբ սույն կետի 9-րդ ենթակետով սահմանված դեպքերի` |
|
բազային տուրքի հնգապատիկի
չափով |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
բազային տուրքի քսանապատիկի չափով |
9) Արցախի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակարանների, անհատական բնակելի տների միավորի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար` |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի
կրկնապատիկի
չափով |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
10) անշարժ գույքի մեկ միավորի վերաբերյալ այլ տեղեկատվության, ինչպես նաև միևնույն սուբյեկտին պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար՝ |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի
կրկնապատիկի
չափով |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
11) շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար՝ |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
12) իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար՝ |
|
բազային տուրքի հնգապատիկի չափով |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
բազային տուրքի քսանապատիկի չափով |
13) կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ տրամադրելու համար՝ յուրաքանչյուր էջը՝ |
|
բազային տուրքի տասը տոկոսի չափով |
բազային տուրքի քսան տոկոսի չափով |
|
14) աշխարհագրական օբյեկտի անվանման վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար` |
|
բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
բազային տուրքի չափով |
|
15) կադաստրային հատակագծերի և քարտեզների տրամադրում վեկտորային ֆորմատով՝ |
|
|
|
|
ա. քաղաքային բնակավայրերի կառուցապատված մեկ հեկտար տարածքի համար` |
|
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բազային տուրքի քառապատիկի չափով |
|
բ. գյուղական բնակավայրերի մեկ հեկտար տարածքի համար` |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
գ. բնակավայրից դուրս տարածքներում մեկ հեկտար տարածքի համար` |
|
բազային տուրքի քսան տոկոսի չափով |
բազային տուրքի քառասուն տոկոսի չափով |
|
16) տեղագրական հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների տրամադրում՝ վեկտորային ֆորմատով ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար` |
|
բազային տուրքի տասնհինգապատիկի չափով |
բազային տուրքի երեսնապատիկի չափով |
|
17) վեկտորային ֆորմատով տեղագրական հատակագծերից և քարտեզներից առանձին հատվածներով տեղեկատվության տրամադրում՝ |
|
|
|
|
ա. 1:10 000 մասշտաբի դեպքում`
1 քառակուսի կիլոմետրի համար` |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
բ. 1:25 000 մասշտաբի դեպքում`
1 քառակուսի կիլոմետրի համար` |
|
բազային տուրքի քսանհինգ տոկոսի չափով |
բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
|
գ. 1:50 000 մասշտաբի դեպքում`
1 քառակուսի կիլոմետրի համար` |
|
բազային տուրքի վեց տոկոսի չափով |
բազային տուրքի տասներկու տոկոսի չափով |
|
18) թղթային կրիչով ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար՝ |
|
|
|
|
ա. գունավոր տարբերակով` |
|
բազային տուրքի վեցապատիկի չափով |
բազային տուրքի տասներկուապատիկի չափով |
|
բ. սև-սպիտակ տարբերակով` |
|
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բազային տուրքի քառապատիկի չափով |
|
19) գեոդեզիական ցանցի կետերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատի (աբսցիս, օրդինատ, բարձրություն) տրամադրման համար` |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
20) անշարժ գույքի միավորի (հողամաս, շինություն) յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատի (աբսցիս, օրդինատ) տրամադրման համար` |
|
բազային տուրքի տասը տոկոսի չափով |
բազային տուրքի քսան տոկոսի չափով |
|
21) թղթային տարբերակով ցանկացած մասշտաբի (15x15 սանտիմետր կամ 23x23 սանտիմետր) օդալուսանկարի տրամադրման համար |
|
բազային տուրքի հարյուր հիսուն տոկոսի չափով |
բազային տուրքի եռապատիկի չափով |
|
22) 1 քառակուսի կիլոմետր տարածքի տիեզերական նկարի վեկտորային ֆորմատով տրամադրման համար` |
|
բազային տուրքի տասնապատիկի չափով |
բազային տուրքի քսանապատիկի չափով |
|
23) սույն կետի 15-րդ և 17-րդ ենթակետերով նախատեսված տեղեկատվության թղթային տարբերակով տրամադրման համար սույն կետի 15-րդ և 17-րդ ենթակետերով սահմանված պետական տուրքի գումարներին ավելանում են հետևյալ գումարները` |
|
|
|
|
ա. A0 ֆորմատ` |
|
բազային տուրքի հնգապատիկի չափով |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
|
բ. A1 ֆորմատ` |
|
բազային տուրքի եռապատիկի չափով |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
|
գ. A2 ֆորմատ` |
|
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բազային տուրքի քառապատիկի չափով |
|
դ. A3 ֆորմատ` |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
ե. A4 ֆորմատ` |
|
բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
բազային տուրքի չափով: |
|
32. չափման միջոցների տեսակի հաստատման, ստանդարտ նմուշների հաստատման պետական գրանցում կատարելու համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
33. անշարժ հուշարձանների հետախուզության և հնագիտական պեղումների թույլտվության և պետական գրանցում կատարելու համար՝ |
|
ա) ֆիզիկական անձանցից |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բ) իրավաբանական անձանցից |
բազային տուրքի քառապատիկի չափով |
34.(կետն ուժը կորցրել է 12.03.2008 ՀՕ-16) |
|
35. մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և այդ ապրանքների ցանկացած մաքսային ռեժիմով բացթողումը կասեցնելու մասին դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունելու համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
Սույն հոդվածի 30-րդ և 31-րդ կետերով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:
(15-րդ հոդվածը փոփ., խմբ. 30.11.2005 ՀՕ-245, փոփ. 19.04.2006 ՀՕ-285, լրաց. 20.06.2007 ՀՕ-54, խմբ., փոփ. 05.09.2007 ՀՕ-69, լրաց., փոփ. 12.03.2008 ՀՕ-20, փոփ. 12.03.2008 ՀՕ-16, փոփ., լրաց. 12.03.2008 ՀՕ-18, խմբ. 17.02.2010 ՀՕ-12-Ն, լրաց. 15.09.2010 ՀՕ-28-Ն, փոփ. 19.05.2011 ՀՕ-24-Ն, փոփ. 23.06.2011 ՀՕ-35-Ն, խմբ., փոփ. 15.09.2011 ՀՕ-48-Ն, խմբ. 16.12.2015 ՀՕ-57-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն, խմբ. 31.05.2018 ՀՕ-8-Ն, փոփ. 26.09.2018 ՀՕ-38-Ն, լրաց. 27.06.2019 ՀՕ-82-Ն, խմբ. 25.03.21 ՀՕ-52-Ն, փոփ., լրաց. 06.08.21 ՀՕ-96-Ն, փոփ. 16.12.21 ՀՕ-158-Ն)
Հոդված 16. |
Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր
արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական
տուրքի դրույքաչափերը |
Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝
ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը տալու համար` բազային տուրքի հնգապատիկի չափով.
բ) (կետն ուժը կորցրել է 30.11.2005 ՀՕ-245)
գ) (կետն ուժը կորցրել է 30.11.2005 ՀՕ-245)
դ) (կետն ուժը կորցրել է 30.11.2005 ՀՕ-245)
ե) (կետն ուժը կորցրել է 30.11.2005 ՀՕ-245)
զ) մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագրի կրկնօրինակը տալու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:
Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:
(16-րդ հոդվածը խմբ., փոփ. 30.11.2005 ՀՕ-245)
Հոդված 17. |
Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը |
(վերնագիրը փոփ. 30.11.2005 ՀՕ-245, փոփ. 15.09.2011 ՀՕ-48-Ն)
Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (բազային տուրքի նկատմամբ գործակիցներով).
1. գյուտերի իրավական պահպանության գծով՝ |
|
ա) գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար, |
20 |
եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար՝ լրացուցիչ |
5 |
բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար |
10 |
գ) գյուտի նախնական փորձաքննության, ինչպես նաև նախնական արտոնագիր տալու վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
15 |
դ) գյուտի նախնական արտոնագիր տալու համար |
15 |
ե) գյուտի նկարագրության հրապարակման համար՝ հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար |
2.5 |
զ) նախնական արտոնագիր տալու դեմ կամ գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50 |
է) գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար |
180 |
եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար՝ լրացուցիչ
եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո 12 ամսվա ընթացքում՝ լրացուցիչ՝ |
140 |
մեկ գյուտի համար |
90 |
միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար |
70 |
ը) գյուտի հիմնական արտոնագիր տալու վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
20 |
թ) գյուտի արտոնագիր (հիմնական) տալու համար |
15 |
ժ) գյուտի արտոնագիր (հիմնական) տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
64 |
ժա) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար |
15 |
ժբ) գյուտի հայտը օգտակար մոդելի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար |
10 |
ժգ) գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար) երկրորդ, երրորդ տարվա համար |
20 |
չորրորդ, հինգերորդ տարվա համար |
25 |
վեցերորդ, յոթերորդ տարվա համար |
30 |
ութերորդ, իններորդ տարվա համար |
38 |
տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար |
48 |
տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար |
58 |
տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար |
68 |
տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար |
80 |
տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար |
100 |
քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար |
130 |
քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար |
160 |
ժդ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) |
38 |
ժե) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է՝ մեկ արտոնագրի
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ) |
60 45 |
ժզ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար |
10 |
ժէ) արտոնագրի կրկնակը տալու համար |
2 |
ժը) գյուտերի Արցախի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար |
8 |
ժթ) գյուտի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար |
15 |
ի) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար |
8 |
իա) հայտատուի նախաձեռնությամբ գյուտի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) |
10 |
իբ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար |
8 |
իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար |
2 |
իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար |
10 |
իե) լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրելու համար |
50 |
իզ) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար |
50 |
2. օգտակար մոդելների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝ |
|
ա) օգտակար մոդելի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար, |
20 |
եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող օգտակար մոդելների խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր օգտակար մոդելի համար լրացուցիչ |
5 |
բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար |
10 |
գ) օգտակար մոդելի հայտի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
15 |
դ) օգտակար մոդելի արտոնագիր տալու համար |
15 |
ե) օգտակար մոդելի նկարագրության հրապարակման համար՝ հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար |
2.5 |
զ) օգտակար մոդելի արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50 |
է) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար |
15 |
ը) օգտակար մոդելի հայտը գյուտի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար |
10 |
թ) օգտակար մոդելի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար
(յուրաքանչյուր տարվա համար)
երկրորդ, երրորդ տարվա համար |
20 |
չորրորդ, հինգերորդ տարվա համար |
25 |
վեցերորդ, յոթերորդ տարվա համար |
30 |
ութերորդ, իններորդ տարվա համար |
38 |
տասներորդ տարվա համար |
50 |
ժ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) |
38 |
ժա) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է՝ մեկ արտոնագրի |
60 |
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ) |
45 |
ժբ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար |
10 |
ժգ) արտոնագրի կրկնակը տալու համար |
2 |
ժդ) օգտակար մոդելների Արցախի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար |
8 |
ժե) օգտակար մոդելի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար |
15 |
ժզ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետը երկարացնելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար |
8 |
ժէ) հայտատուի նախաձեռնությամբ օգտակար մոդելի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) |
10 |
ժը) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար |
2 |
ժթ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար |
10 |
ի) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար |
30 |
իա) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար |
8 |
3. արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝ |
|
ա) արդյունաբերական նմուշի արտոնագրի հայտ ներկայացնելու համար |
20 |
եթե հայտը պարունակում է 2-10 տարբերակներ՝ լրացուցիչ |
20 |
եթե հայտը պարունակում է 10-ից ավելի տարբերակներ՝ լրացուցիչ |
20 |
բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար |
10 |
գ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
15 |
դ) արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար |
15 |
ե) արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու դեմ կամ արդյունաբերական նմուշի ԽՍՀՄ վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50 |
զ) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար |
15 |
է) արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար
(յուրաքանչյուր տարվա համար)
երկրորդ, երրորդ տարվա համար |
20 |
չորրորդ, հինգերորդ տարվա համար |
25 |
վեցերորդ, յոթերորդ տարվա համար |
30 |
ութերորդ, իններորդ տարվա համար |
38 |
տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար |
48 |
տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար |
58 |
տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար |
70 |
ը) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) |
38 |
թ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է՝
մեկ արտոնագրի
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ) |
60 45 |
ժ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար |
10 |
ժա) արտոնագրի կրկնակը տալու համար |
2 |
ժբ) արդյունաբերական նմուշների Արցախի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար |
8 |
ժգ) արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու համար |
15 |
ժդ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետը երկարացնելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար |
8 |
ժե) հայտատուի նախաձեռնությամբ արդյունաբերական նմուշի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) |
10 |
ժզ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար |
2 |
ժէ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար |
10 |
ժը) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար |
40 |
ժթ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար |
8 |
4. ապրանքային և սպասարկման նշանների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝ |
|
ա) նշանի գրանցման հայտ ներկայացնելու համար |
30 |
բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար |
10 |
գ) նշանի փորձաքննություն անցկացնելու համար
ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ |
40
15 |
դ) հայտի նախնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
30 |
ե) նշանի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50 |
զ) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար |
30 |
է) նշանի գրանցման համար
կոլեկտիվ նշանի դեպքում |
50 90 |
ը) նշանը գրանցելու կամ գրանցման գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
90 |
թ) նշանը գրանցելու գործողության ժամկետը երկարացնելու համար
ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ |
120 10 |
ժ) նշանների` Արցախի Հանրապետության պետական գրանցամատյանում և նշանի վկայականում փոփոխություն կատարելու համար |
18 |
ժա) նշանը զիջելու մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր նշանի համար) |
60 |
ժբ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`
մեկ նշանի
մի քանի նշանի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ) |
60 50 |
ժգ) գրանցված լիցենզային պայմանագրի կամ զիջման մասին պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար |
25 |
ժդ) նշանի վկայականի կրկնակը տալու համար |
2 |
ժե) նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար |
50 |
ժզ) Արցախի Հանրապետությունում գրանցված և գրանցման ներկայացված ապրանքային նշանների տվյալների հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝ |
|
ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով՝ ներկայացված բառային կամ պատկերային նշանին նույնական կամ նման նշանների |
20 |
ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով՝ ներկայացված համակցված նշանին նույնական կամ նման նշանների |
40 |
մեկ սեփականատիրոջը և (կամ) հայտատուին պատկանող նշանների |
60 |
ժէ) ապրանքային նշանի վկայական ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու համար |
38 |
ժը) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետը երկարաձգելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար |
8 |
ժթ) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքային նշանի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) |
10 |
ի) ապրանքային նշանը Արցախի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու համար |
250 |
իա) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման ժամկետը երկարաձգելու համար |
8 |
իբ) ապրանքային նշանի հայտը զատելու մասին դիմում ներկայացնելու համար |
10 |
իգ) ապրանքային նշանի գրանցումը բաժանելու մասին դիմում ներկայացնելու համար |
15 |
իդ) ապրանքային նշանը Արցախի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու դեմ բողոք ներկայացնելու համար |
90 |
իե) Արցախի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանության դեմ բողոք ներկայացնելու համար |
150 |
իզ) ապրանքային նշանի գրանցման գործողությունը դրա չօգտագործման պատճառով վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու համար |
90 |
5. ապրանքների ծագման տեղանունների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝ |
|
ա) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար |
30 |
բ) ապրանքի ծագման տեղանվան փորձաքննություն անցկացնելու համար |
38 |
գ) հայտի նախնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
30 |
դ) տեղանվան գրանցումը մերժելու և (կամ) տեղանվան օգտագործման իրավունք չընձեռելու մասին փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50 |
ե) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար |
30 |
զ) ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի վկայական տալու համար |
50 |
է) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
90 |
ը) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարացնելու համար |
100 |
թ) ապրանքի ծագման տեղանվան Արցախի Հանրապետության պետական գրանցամատյանում և ապրանքի ծագման տեղանվան վկայականում փոփոխություն կատարելու համար |
18 |
ժ) փորձաքննության հարցման պատասխանը ներկայացնելու ժամկետը երկարացնելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար |
8 |
ժա) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքի ծագման տեղանվան հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) |
10 |
ժբ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի կրկնակը տալու համար |
2 |
ժգ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման ժամկետը երկարաձգելու համար |
8 |
6. (կետն ուժը կորցրել է 15.09.2011 ՀՕ-48-Ն) |
|
7. ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝ |
|
ա) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման հայտ ներկայացնելու և վկայական տալու համար |
20 |
բ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքները զիջելու մասին պայմանագրի գրանցման համար |
30 |
գ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքները փոխանցելու պայմանագրի գրանցման համար |
20 |
դ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայականի կրկնակը տալու համար |
2 |
8. այլ գործողությունների գծով՝ |
|
ա) արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար |
0.2 |
բ) արդյունաբերական սեփականության օբյեկտների Արցախի Հանրապետության պետական գրանցամատյաններից քաղվածքներ տալու համար (յուրաքանչյուր օբյեկտի համար) |
2 |
գ) արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի վավերացված պատճենը տալու համար |
10 |
դ) գյուտի միջազգային հայտի առաքման համար |
32 |
ե) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանությունը ստուգելու և առաքելու համար |
30 |
զ) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար |
8 |
է) արտոնագրային հավատարմատարի գրանցման կամ գրանցման մեջ փոփոխություն կատարելու համար |
4 |
ը) արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի մեղքով տեղ գտած ակնհայտ սխալներն ուղղելու մասին նրա կողմից դիմում ներկայացնելու համար (յուրաքանչյուր սխալի համար) |
2.5 |
թ) լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50 |
Գյուտի հայտին կից արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (PCT) համաձայն, որևէ միջազգային մարմնի կազմած միջազգային որոնման հաշվետվություն կամ միջազգային նախնական փորձաքննության եզրակացություն ներկայացնելու դեպքում, սույն հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանված դրույքաչափերը նվազեցվում են 50 տոկոսով:
(17-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 30.11.2005 ՀՕ-245, փոփ., խմբ., լրաց. 20.06.2007 ՀՕ-54, փոփ. 15.09.2011 ՀՕ-48-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 18. |
Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով
լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար
պետական տուրքի դրույքաչափերը |
Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. առևտրի բնագավառ |
ա) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման,արտահանման, փոխադրման համար` տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
2. առողջապահության բնագավառ |
ա) դեղերի արտադրության համար՝ տարեկան |
բազային տուրքի
200-ապատիկի չափով |
բ) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-121) |
|
գ) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-121) |
|
դ) դեղատնային գործունեության համար՝ տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
ե) կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար՝ տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
զ) գենետիկ ինժեներիայի գործունեության համար՝ տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
է) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.2014 ՀՕ-10-Ն) |
|
2.1. անվտանգության բնագավառ |
|
ա) պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի
և պայթեցման աշխատանքների կատարման համար` |
բազային տուրքի
150-ապատիկի չափով |
բ) հրագործական ապրանքների արտադրության և ներմուծման
համար` |
բազային տուրքի
150-ապատիկի չափով |
գ) հրագործական ապրանքների առևտրի համար` տարեկան |
բազային տուրքի
30-ապատիկի չափով |
դ) գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների
կատարման համար` տարեկան |
բազային տուրքի
150-ապատիկի չափով |
ե) ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման
և շահագործման համար` տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
զ) կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման և առևտրի համար` տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
3. արժութային կարգավորման բնագավառ (կետն ուժը կորցրել է 12.03.2008 ՀՕ-16) |
4. արժեթղթերի շրջանառության բնագավառ (կետն ուժը կորցրել է 12.03.2008 ՀՕ-16) |
5. բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառ
(կետն ուժը կորցրել է 12.03.2008 ՀՕ-16) |
6. գյուղատնտեսության բնագավառ |
ա) (ենթակետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-46-Ն) |
|
բ) (ենթակետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-46-Ն) |
|
գ) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների արտադրության համար տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
դ) հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ` եգիպտացորենի) սերմերի արտադրության և վաճառքի համար` տարեկան |
բազային տուրքի
30-ապատիկի չափով |
7. էներգետիկայի բնագավառ |
ա) բնական գազի ներկրման համար՝ տարեկան |
բազային տուրքի
1000-ապատիկի չափով |
բ) բնական գազի փոխադրման համար՝ տարեկան |
բազային տուրքի
1000-ապատիկի չափով |
գ) բնական գազի բաշխման համար՝ տարեկան |
բազային տուրքի
1000-ապատիկի չափով |
դ) բնական գազի արտահանման համար՝ տարեկան |
բազային տուրքի
1000-ապատիկի չափով |
ե) էլեկտրական էներգիայի արտադրության համար, այդ թվում՝ |
|
ե.1) Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր
արտադրական հզորությունների կառուցման
(վերակառուցման) ժամանակահատվածի համար`
տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
ե.2) մինչև 6 ՄՎտ (ներառյալ) դրվածքային
հզորության կայանների համար` տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
ե.3) 6-15 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության
կայանների համար` տարեկան |
բազային տուրքի
500-ապատիկի չափով |
ե.4) 15-25 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության
կայանների համար` տարեկան |
բազային տուրքի
1500-ապատիկի չափով |
ե.5) 25-50 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության
կայանների համար՝ տարեկան |
բազային տուրքի
2000-ապատիկի չափով |
ե.6) 50 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության
կայանների համար` տարեկան |
բազային տուրքի
6000-ապատիկի չափով |
ե.7) էլեկտրական էներգիայի մատակարարման (ներկրման) համար`
տարեկան |
բազային տուրքի
2000-ապատիկի չափով |
ե.8) էլեկտրական էներգիայի հաղորդման համար`
տարեկան |
բազային տուրքի
2000-ապատիկի չափով |
ե.9) էլեկտրական էներգիայի բաշխման համար`
տարեկան |
բազային տուրքի
5000-ապատիկի չափով |
ե.10) էլեկտրական էներգիայի արտահանման համար`
տարեկան |
բազային տուրքի
3000-ապատիկի չափով |
ե.11) ջերմային էներգիայի արտադրության համար`
տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
ե.12) ջերմային էներգիայի համակարգում նոր արտադրական
հզորությունների կառուցման (վերականգնման)
ժամանակահատվածի համար՝ տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
ե.13) ջերմային էներգիայի փոխադրման համար`
տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
ե.14) ջերմային էներգիայի բաշխման համար`
տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
ե.15) էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման
համակարգերի օպերատորի ծառայությունների համար`
տարեկան |
բազային տուրքի
2000-ապատիկի չափով |
ե.16) էներգետիկ շուկային մատուցվող
ծառայությունների համար` տարեկան |
բազային տուրքի
2000-ապատիկի չափով |
7.1. ջրային բնագավառ |
ա) խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի
մաքրման) ծառայությունների մատուցման համար` տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
8. կրթության բնագավառ |
|
ա) նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում |
բազային տուրքի
10-ապատիկի չափով |
բ) տարրական հանրակրթական ծրագրի իրականացում |
բազային տուրքի
15-ապատիկի չափով |
գ) հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
դ) միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
ե) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի
30-ապատիկի չափով |
զ) միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի
150-ապատիկի չափով |
է) բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան |
բազային տուրքի
300-ապատիկի չափով |
ը) մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան |
բազային տուրքի
300-ապատիկի չափով |
9. հեռահաղորադակցության բնագավառ |
ա) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար, այդ թվում՝ |
|
- Ստեփանակերտ քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններում ցանցի շահագործման համար՝ տարեկան |
բազային տուրքի
600-ապատիկի չափով |
- Ստեփանակերտ քաղաքի տարածքում ցանցի շահագործման համար՝ տարեկան |
բազային տուրքի
400-ապատիկի չափով |
- Ստեփանակերտ քաղաքը չներառող՝ մեկից ավելի շրջանների տարածքում ցանցի շահագործման համար՝ տարեկան |
բազային տուրքի
250-ապատիկի չափով |
- մեկ շրջանի տարածքում ցանցի շահագործման համար՝ տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
բ) ձայնային ծառայությունների մատուցման համար՝ տարեկան |
բազային տուրքի
20-ապատիկի չափով |
գ) (ենթակետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-46-Ն) |
|
դ) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-121) |
|
ե) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման համար՝ տարեկան |
բազային տուրքի
20-ապատիկի չափով |
զ) հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար, այդ թվում՝ |
|
զ.1) հեռուստահաղորդումների հեռարձակման համար՝ |
|
- Ստեփանակերտ քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
60-ապատիկի չափով |
- Ստեփանակերտ քաղաքի տարածքում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
40-ապատիկի չափով |
- Ստեփանակերտ քաղաքը չներառող՝ մեկից ավելի շրջանների տարածքում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
- մեկ շրջանի տարածքում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
10-ապատիկի չափով |
զ. 2) ռադիոհաղորդումների հեռարձակման համար՝ |
|
- Ստեփանակերտ քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
30-ապատիկի չափով |
- Ստեփանակերտ քաղաքի տարածքում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
- Ստեփանակերտ քաղաքը չներառող՝ մեկից ավելի շրջանների տարածքում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
10-ապատիկի չափով |
- մեկ շրջանի տարածքում հեռարձակման համար՝ տարեկան |
բազային տուրքի
5-ապատիկի չափով |
Սույն կետի «բ»-«ե» ենթակետերով սահմանված գործունեության տեսակներից յուրաքանչյուրը «ա» ենթակետով սահմանված գործունեության տեսակի հետ միաժամանակ իրականացվելու դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը: |
|
91. փոստային կապի բնագավառ |
|
ա) փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման համար` տարեկան |
բազային տուրքի
300-ապատիկի չափով |
|
10. շրջակա միջավայրի պահպանության բնագավառ |
|
ա) վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան |
բազային տուրքի
40-ապատիկի չափով |
բ) (ենթակետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-46-Ն) |
|
գ) օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվության տրման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
11. որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառ
(11-րդ կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-46-Ն) |
12. վիճակախաղերի, շահումով խաղերի բնագավառ |
ա) վիճակախաղերի կազմակերպման համար՝ տարեկան |
բազային տուրքի
3000-ապատիկի չափով |
բ) յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի կազմակերպման համար՝ տարեկան |
բազային տուրքի
1000-ապատիկի չափով |
բ1) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.22 ՀՕ-92-Ն) |
|
գ) յուրաքանչյուր վայրում խաղատան կազմակերպման համար՝ տարեկան |
բազային տուրքի
3000-ապատիկի չափով |
13. տրանսպորտի բնագավառ |
ա) (ենթակետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-46-Ն) |
|
բ) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-121) |
|
գ) երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման համար՝ տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
դ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.2015 ՀՕ-49-Ն) |
|
ե) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար՝ |
|
ներհանրապետական փոխադրումներում` |
|
- մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով` տարեկան |
բազային տուրքի
10-ապատիկի չափով |
- մեկից ավելի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով` տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
միջպետական փոխադրումներում` |
|
- մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով` տարեկան |
բազային տուրքի
20-ապատիկի չափով |
- մեկից ավելի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
զ) տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման համար` օգտագործվող յուրաքանչյուր հոսքագծի հաշվով, տարեկան |
բազային տուրքի 2000-ապատիկի չափով |
14. քաղաքաշինության բնագավառ |
ա) քաղաքաշինական փաստաթղթերի մշակման կամ փորձաքննության համար, ըստ քաղաքաշինական հետևյալ ոլորտների` |
|
- բնակելի, հասարակական և արտադրական` տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
- տրանսպորտային` տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
- հիդրոտեխնիկական` տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
- էներգետիկ` տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
- կապի` տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
բ) շինարարության իրականացման համար, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` |
|
- բնակելի, հասարակական և արտադրական` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
- տրանսպորտային ՝ տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
- հիդրոտեխնիկական՝ տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
- էներգետիկ՝ տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
- կապի՝ տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
գ) շինարարության որակի տեխնիկական հսկողության համար, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` |
|
- բնակելի, հասարակական և արտադրական` տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
- տրանսպորտային` տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
- հիդրոտեխնիկական` տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
- էներգետիկ` տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
- կապի` տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
դ) ինժեներական հետազննման համար` տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
ե) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի
հետազննության համար` տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
14.1. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈւՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացում` տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի մշակում ` տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի չափով |
15. պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման (շահագործման) արտոնագրերի (թույլտվությունների, լիցենզիաների) բնագավառ (կետն ուժը կորցրել է 26.02.2014 ՀՕ-4-Ն) |
16. գործունեության այլ բնագավառներ |
ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման համար՝ տարեկան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
բ) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-121) |
|
գ) (ենթակետն ուժը կորցրել է 15.09.2011 ՀՕ-48-Ն) |
|
դ) (ենթակետն ուժը կորցրել է 21.12.2011 ՀՕ-82-Ն) |
|
ե) (կետն ուժը կորցրել է 21.02.2013 ՀՕ-6-Ն) |
|
զ) (կետն ուժը կորցրել է 21.02.2013 ՀՕ-6-Ն) |
|
է) սննդամթերքի արտադրության համար, այդ թվում՝ |
|
- թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 3000-ապատիկի չափով |
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի
300-ապատիկի
չափով |
- «Արտաքին տնտեuական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դաuվող` միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի
չափով |
- գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի
չափով |
- գարեջրի արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
ը) (ենթակետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-46-Ն) |
|
թ) (ենթակետն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-77-Ն) |
|
ժ) (ենթակետն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-77-Ն) |
|
ժա) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների` |
|
- արտադրություն` տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
- արտահանում, ներմուծում կամ մեծածախ առևտուր` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
ժբ) ինկասացիոն ծառայությունների մատուցման համար՝ տարեկան |
բազային տուրքի
150-ապատիկի չափով |
ժգ) աուդիտորական ծառայությունների իրականացման համար` տարեկան |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
ժդ) (ենթակետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-46-Ն) |
|
ժե) առևտրի իրականացման վայրի կազմակերպման համար` |
|
- Ստեփանակերտ քաղաքում կազմակերպման համար` տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
- շրջկենտրոններում կազմակերպման համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
- Ստեփանակերտ քաղաքից և շրջկենտրոններից դուրսկազմակերպման համար՝ տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
17. բացի սույն հոդվածի 1-16 «ժե» կետերում, ինչպես նաև 19-րդ հոդվածում նշված դեպքերի՝ |
ֆիզիկական անձանցից՝ տարեկան |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
իրավաբանական անձանցից՝ տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
18. լիցենզիայի կրկնօրինակը տալու համար |
լիցենզիայի տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի կրկնակի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 24-ապատիկից |
19. լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը տալու համար |
բազային տուրքի
10-ապատիկի չափով |
20. լիցենզիայի վերաձևակերպման համար |
բազային տուրքի
10-պատիկի չափով |
21. լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրամադրման համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
22. լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
23. բացառությամբ սույն հոդվածի 9-րդ կետի «ա»-«զ», 12-րդ կետի «բ», «գ» և 16-րդ կետի «ժե» ենթակետերում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիայի տրման համար` տարեկան |
տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով |
Եթե «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում, ապա մեկից ավելի վայրերում լիցենզավորման ենթակա նույն գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար հայտերի միաժամանակ ներկայացման դեպքում հայտատուն կարող է ինքնուրույն ընտրել այն լիցենզիան, որի համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 1-17-րդ կետերով սահմանված դրույքաչափերով: Հայտատուի կողմից ինքնուրույն չորոշելու և (կամ) լիցենզավորող մարմնին չհայտնելու դեպքում լիցենզավորող մարմինն իր հայեցողությամբ որոշում է, թե նույն գործունեության իրականացման լիցենզիաներից որի համար է սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա գանձման (վճարման) սույն հոդվածի 1-17-րդ կետերով սահմանված դրույքաչափերով:
Սույն հոդվածի 1-17-րդ կետերով սահմանված դրույքաչափերի համաձայն վճարված պետական տուրքի հիման վրա տրված լիցենզիայից բացի, յուրաքանչյուր այլ վայրի համար լիցենզիայի տրման համար տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 23-րդ կետով սահմանված դրույքաչափով:
Եթե լիցենզավորված անձն ստացել է լիցենզիա (լիցենզիաներ)՝ վճարելով տարեկան պետական տուրքը սույն օրենքի 18-րդ հոդվածի 23-րդ կետի համաձայն, ապա սույն օրենքի 18-րդ հոդվածի այլ կետերով սահմանված կարգով վճարված պետական տուրքի հիման վրա ստացված լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու կամ սահմանված տարեկան հերթական պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով կասեցված համարվելու օրվանից սույն օրենքի 18-րդ հոդվածի 23-րդ կետի համաձայն վճարած տուրքը եռօրյա ժամկետում ենթակա է լրավճարման այդ լիցենզիաներից որևէ մեկի համար՝ 18-րդ հոդվածի այլ կետերով տվյալ գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով: Եռօրյա ժամկետում լրավճարումը չկատարելու դեպքում սույն օրենքի 18-րդ հոդվածի 23-րդ կետի համաձայն վճարված տարեկան պետական տուրքի հիման վրա տրված լիցենզիան (լիցենզիաները) համարվում է (են) կասեցված եռօրյա ժամկետին հաջորդող օրվանից:
Լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողության ժամկետը լրիվ տարով (տարիներով) երկարաձգելու դեպքում դրանց տրման համար սահմանված տարեկան պետական տուրքը շարունակվում է վճարվել տարեկան պետական տուրքի գանձման և վճարման համար սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Լիցենզիայի, արտոնագրի կամ թույլտվության գործողության ժամկետն օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառապես ոչ լրիվ տարով երկարաձգվելու դեպքում պետական տուրք գանձող մարմնի կողմից օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա է համամասնորեն հաշվարկման և գանձման՝ հաշվի առնելով լիցենզիայի գործողության երկարաձգված ժամկետի ոչ լրիվ տարվա ամիսների թիվը (լիցենզիայի, արտոնագրի կամ թույլտվության գործողության ժամկետը ոչ լրիվ տարով օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է երկարաձգվել բացառապես ամիսներով):
(18-րդ հոդվածը խմբ., լրաց. 24.11.2004 ՀՕ-146, խմբ., լրաց., փոփ. 30.11.2005 ՀՕ-245, խմբ., լրաց. 22.03.2006 ՀՕ-271, խմբ. 19.04.2006 ՀՕ-283, փոփ. 19.04.2006 ՀՕ-285, լրաց. 06.12.2006 ՀՕ-322, խմբ. 20.12.2006 ՀՕ-12, լրաց. 25.04.2007 ՀՕ-34, լրաց., խմբ. 20.06.2007 ՀՕ-54, փոփ., խմբ., լրաց. 19.12.2007 ՀՕ-121, լրաց. 12.12.2007 ՀՕ-97, փոփ., լրաց. 12.03.2008 ՀՕ-16, լրաց. 12.03.2008 ՀՕ-18, լրաց., փոփ. 25.06.2008 ՀՕ-40-Ն, լրաց. 17.09.2008 ՀՕ-49-Ն, խմբ. 24.06.2009 ՀՕ-38-Ն, լրաց. 28.10.2009 ՀՕ-53-Ն, խմբ., փոփ. 23.12.2009 ՀՕ-6-Ն, խմբ. 25.03.2010 ՀՕ-19-Ն, լրաց., փոփ., խմբ. 28.10.2009 ՀՕ-51-Ն, փոփ. 16.12.2010 ՀՕ-77-Ն, փոփ. 15.09.2011 ՀՕ-48-Ն, փոփ. 21.12.2011 ՀՕ-82-Ն, խմբ. 30.11.2011 ՀՕ-77-Ն, լրաց, 26.10.2011 ՀՕ-56-Ն, փոփ. 21.02.2013 ՀՕ-6-Ն, լրաց. 25.04.2013 ՀՕ-15-Ն, փոփ., խմբ. 31.10.2013 ՀՕ-46-Ն, փոփ. 26.02.2014 ՀՕ-4-Ն, փոփ., խմբ. 26.02.2014 ՀՕ-10-Ն, խմբ. 26.11.2014 ՀՕ-50-Ն, փոփ., խմբ. 26.12.2015 ՀՕ-49-Ն, խմբ. 28.09.2017 ՀՕ-30-Ն, փոփ. 26.10.2017 ՀՕ-35-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն, խմբ. 26.09.2018 ՀՕ-41-Ն, փոփ. 29.11.2018 ՀՕ-72-Ն, խմբ. 30.05.2019 ՀՕ-36-Ն, լրաց. 30.04.20 ՀՕ-30-Ն, խմբ. 25.03.21 ՀՕ-56-Ն, փոփ. 23.11.22 ՀՕ-92-Ն)
Հոդված 19. |
«Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ և սերտիֆիկատներ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը |
Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ |
|
1. քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի
300-ապատիկի
չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի
200-ապատիկի
չափով |
2. քաղաքացիական և ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի
100-ապատիկի
չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի
80-ապատիկի
չափով |
3. քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի
250-ապատիկի
չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի
150-ապատիկի
չափով |
Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ |
|
4. զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Արցախի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)` |
|
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար |
բազային տուրքի
չափով
|
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար |
բազային տուրքի
կրկնապատիկի
չափով |
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար |
բազային տուրքի
եռապատիկի
չափով |
դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար |
բազային տուրքի
50 տոկոսի
չափով |
5. զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)` |
|
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար |
բազային տուրքի
50 տոկոսի
չափով |
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար |
բազային տուրքի
չափով |
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար |
բազային տուրքի
կրկնապատիկի
չափով |
6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին` զենք ձեռք բերելու համար` |
|
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար |
բազային տուրքի
չափով |
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար |
բազային տուրքի
կրկնապատիկի
չափով
|
գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար |
բազային տուրքի
քառապատիկի
չափով |
7. զենքի հավաքածու կազմելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի
20-ապատիկի
չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի
10-ապատիկի
չափով |
8. զենքի հավաքածու ցուցադրելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի
80-ապատիկի
չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի
40-ապատիկի
չափով |
9. քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում` մարտական զենք պահելու և օգտագործելու համար |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի
20-ապատիկի
չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի
10-ապատիկի
չափով |
10. քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)` |
բազային տուրքի
քառապատիկի
չափով |
Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ |
|
11. Արցախի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար` |
|
ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) |
բազային տուրքի
քառապատիկի
չափով |
բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով) |
բազային տուրքի
քառապատիկի
չափով |
գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով) |
բազային տուրքի
վեցապատիկի
չափով |
12. օտարերկրյա քաղաքացիներին` Արցախի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)` |
|
ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար |
բազային տուրքի
քառապատիկի
չափով |
բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար |
բազային տուրքի
վեցապատիկի
չափով |
գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար |
բազային տուրքի
12-ապատիկի
չափով |
դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար |
բազային տուրքի
20-ապատիկի
չափով |
13. Արցախի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի
10-ապատիկի
չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի
վեցապատիկի
չափով |
14. Արցախի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի
40-ապատիկի
չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի
20-ապատիկի
չափով |
15. Արցախի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) |
բազային տուրքի
կրկնապատիկի
չափով |
16. Արցախի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) |
բազային տուրքի
կրկնապատիկի
չափով |
17. ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և կրելու համար (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) |
բազային տուրքի
քառապատիկի
չափով |
18. քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամսով երկարաձգելու համար) |
բազային տուրքի
կրկնապատիկի
չափով |
19. օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 օր գործողության ժամկետով) |
բազային տուրքի
եռապատիկի
չափով |
20. սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) |
լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
12-ապատիկից |
(19-րդ հոդվածը փոփ. 30.11.2005 ՀՕ-245, խմբ. 19.12.2007 ՀՕ-121, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 19.1. |
Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը |
1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան |
բազային տուրքի 10000-ապատիկի չափով
|
2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազային տուրքի
50-ապատիկի չափով
|
3) շինանյութերի արտադրության հումքի,այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազային տուրքի 250-ապատիկի չափով
|
4) գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազային տուրքի
250-ապատիկի չափով
|
5) մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազային տուրքի
300-ապատիկի չափով
|
6) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազային տուրքի
50-ապատիկի չափով
|
7) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`
|
|
- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազային տուրքի
300-ապատիկի չափով
|
- արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
-բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազային տուրքի
50-ապատիկի չափով |
8) ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար`
|
|
- ֆիզիկական անձանցից |
բազային տուրքի չափով |
- իրավաբանական անձանցից |
բազային տուրքի
10-ապատիկի չափով |
9) (ենթակետն ուժը կորցրել է 30.04.20 ՀՕ-30-Ն)
|
|
(19.1-ին հոդվածը լրաց. 26.02.2014 ՀՕ-4-Ն, փոփ. 30.04.20 ՀՕ-30-Ն)
Հոդված 20. |
Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը |
Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. վարորդական վկայական տալու (վարորդական վկայականը փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու) համար |
բազային տուրքի
12-ապատիկի չափով |
2. (կետն ուժը կորցրել է 19.05.2011 ՀՕ-24-Ն) |
|
3. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայական տալու համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
4. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
5. տարանցիկ համարանիշ տալու համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
6. պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար (բացառությամբ բժշկական և դեղագործական, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզավորման և արտոնագրային հավատարմատարների որակավորման համար քննությունների) |
բազային տուրքի եռապատիկի չափով |
ա) արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու որակավորման քննությանը մասնակցելու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
7. փորձարկումներ կատարելու վկայագիր տալու համար |
բազային տուրքի 12-ապատիկի չափով |
8. համապատասխանության հավաստում կատարելու իրավունքի վկայագիր տալու համար |
բազային տուրքի 24-ապատիկի չափով |
9. (կետն ուժը կորցրել է 20.06.2007 ՀՕ-54) |
|
10. (կետն ուժը կորցրել է 20.06.2007 ՀՕ-54) |
|
11. (կետն ուժը կորցրել է 20.06.2007 ՀՕ-54) |
|
12. անտառանյութի արտահանման սերտիֆիկատ տալու համար՝ |
|
ա) յուրաքանչյուր ավտոմոբիլի կամ կոնտեյների համար |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
բ) յուրաքանչյուր վագոնի համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
13. (կետն ուժը կորցրել է 20.06.2007 ՀՕ-54) |
|
14. (կետն ուժը կորցրել է 20.06.2007 ՀՕ-54) |
|
15. (կետն ուժը կորցրել է 20.06.2007 ՀՕ-54) |
|
16. (կետն ուժը կորցրել է 20.06.2007 ՀՕ-54) |
|
17. (կետն ուժը կորցրել է 06.12.2006 ՀՕ-322) |
|
18. (կետն ուժը կորցրել է 06.12.2006 ՀՕ-322) |
|
19. (կետն ուժը կորցրել է 06.12.2006 ՀՕ-322) |
|
20. (կետն ուժը կորցրել է 06.12.2006 ՀՕ-322) |
|
21. (կետն ուժը կորցրել է 06.12.2006 ՀՕ-322) |
|
22. իրավաբանական անձանց կողմից պայթուցիկ նյութեր ձեռքբերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար |
բազային տուրքի 24-ապատիկի չափով |
23. իրավաբանական անձանց կողմից թունավոր, ռադիոակտիվ և իզոտոպային նյութեր ձեռքբերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
24. կնիքի և դրոշմակնիքի պատրաստման թույլտվություն տալու համար՝ |
|
ա) բյուջետային հիմնարկներից |
բազային տուրքի եռապատիկի չափով |
բ) իրավաբանական անձանցից և ֆիզիկական անձանցից |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
25. շինություն քանդելու և շինարարության թույլտվություն տալու համար |
բազային տուրքի 18-ապատիկի չափով |
26. «Արցախ», «արցախյան», «Ղարաբաղ», «ղարաբաղյան», «Հան- րապետություն», «հանրապետական» «Լեռնային Ղարաբաղ», «հայ», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար՝ տարեկան |
բազային տուրքի 600-ապատիկի չափով |
26.1. պետական ռեգիստրի կողմից կազմակերպության անվանման գրանցումը մերժելու մասին առանձին որոշման տրամադրման համար |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
27. իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար |
բազային տուրքի
չափով |
27.1. իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար |
բազային տուրքի
եռապատիկի
չափով |
28. (կետն ուժը կորցրել է 26.09.2018 ՀՕ-38-Ն) |
29. պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) փոխանակման, վերաձևակերպման կամ կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի) |
տվյալ փաստաթուղթը (վկայականը) տալու համար դրույքաչափի կրկնապատիկը, սակայն ոչ ավել բազային տուրքի տասնապատիկից |
30. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի առաջին հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու կամ այդ փաստաթղթերն օրինականացնելու համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
31. պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման համար |
բազային տուրքի չափով |
32. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման անցկացման կամ հավատարմագրման վկայական տալու համար |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
33. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին տրված պետական հավատարմագրման վկայականում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
34. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին պետական հավատարմագրման կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար |
բազային տուրքի
80- ապատիկի չափով |
34.1. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման որակավորման քննությունների համար |
բազային տուրքի
30-ապատիկի չափով |
35. (կետն ուժը կորցրել է 29.03.2012 ՀՕ-10-Ն) |
|
36. նոտարի թարգմանչի որակավորման ստուգման համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
37. Իրավական ակտերի հաշվառման մատյանից յուրաքանչյուր
իրավական ակտի վերաբերյալ տեղեկություններ տալու համար |
բազային տուրքի 50 տոկոսի չափով |
38. երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվություն տալու համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
39. չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
40. ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարաներ փոխադրելու թույլտվություն տալու համար |
բազային տուրքի
10-ապատիկի չափով |
41. անշարժ գույքի գնահատողի որակավորման
վկայական տալու համար |
բազային տուրքի
20-ապատիկի չափով |
42. հարկային մարմնից անհատական հաշվի քաղվածքը
փաստաթղթային տեսքով տվյալ օրացուցային տարվա
ընթացքում մեկ անգամից ավելի ստանալու համար |
բազային տուրքի
չափով |
(20-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.11.2005 ՀՕ-245, փոփ. 06.12.2006 ՀՕ-322, փոփ. 20.06.2007 ՀՕ-54, փոփ. 19.05.2011 ՀՕ-24-Ն, փոփ. 29.03.2012 ՀՕ-10-Ն, լրաց, 26.06.2014 ՀՕ-25-Ն, լրաց. 26.11.2014 ՀՕ-50-Ն, լրաց. 16.12.2015 ՀՕ-57-Ն, լրաց., փոփ. 26.09.2018 ՀՕ-38-Ն, փոփ. 30.04.20 ՀՕ-12-Ն, լրաց. 30.04.20 ՀՕ-21-Ն)
Գ Լ ՈՒ Խ V
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 21. |
Պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները |
Պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները՝
ա) պետական տուրքի վճարումից ազատում.
բ) պետական տուրքի նվազեցում.
գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում.
դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում.
ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
Հոդված 22. |
Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները |
Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) հայցվորները՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.
բ) հայցվորները՝ ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով.
գ) հայցվորները՝ խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.
դ) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները՝ տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.
ե) հայցվորները՝ հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.
զ) հայցվորները՝ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով.
է) ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝
- գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով,
- երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով,
- դատարանների վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով,
- դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև հարկադիր կատարողների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով,
- տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանի որոշումների դեմ գանգատներով, դատարանի որոշումների դեմ մյուս գանգատներով,
- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ գանգատներով, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների,
- մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.
ը) դատախազության մարմինները՝ պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.
թ) վճռաբեկ գանգատ տվող անձի կողմից դատավարության ընթացքում հանդես եկած դատավարության մասնակիցները և երրորդ անձինք՝ գանգատին միանալու վերաբերյալ հայցերով.
ժ) դիմողները՝ ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով.
ժա) դիմողները՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումներով.
ժբ) փախստականի կարգավիճակ հայցողները՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի մերժումը բողոքարկելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.
ժգ) փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.
ժդ) հոգեբուժական հաստատությունները՝ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.
ժե) հարկադիր կատարողները`
- կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով,
- օրենքով սահմանված դեպքերում պարտապանին անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներով.
ժզ) ժամանակավոր ադմինիստրացիայի (վարչակազմի) ղեկավարը և լուծարային կառավարիչը՝ օրենքով սահմանված իրենց խնդիրներն իրագործելու նպատակով ներկայացվող հայցերով.
ժէ) պարտապանը` սեփական անվճարունակությունը (սնանկությունը) ճանաչելու համար ներկայացվող հայցադիմումներով.
ժէ.1) սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար.
ժը) դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցի համար պետական տուրք չի գանձվում:
(4-րդ մասն ուժը կորցրել է 29.03.2012 ՀՕ-10-Ն)
(22-րդ հոդվածը խմբ., լրաց. 30.11.2005 ՀՕ-240, փոփ. 29.03.2012 ՀՕ-10-Ն, լրաց. 30.11.2016 ՀՕ-34-Ն, 25.03.21 ՀՕ-52-Ն, փոփ. 25.11.21 ՀՕ-129-Ն)
Հոդված 23. |
Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում
պետական տուրքի գծով արտոնությունները |
Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝
ա) ֆիզիկական անձինք՝ պետության կամ համայնքի օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագիրը վավերացնելու համար.
բ) պետությանը կամ համայնքին ժառանգության իրավունքով անցած գույքի մասին նրանց վկայագիր, ինչպես նաև դրանց ստացման անհրաժեշտ փաստաթղթեր տալու համար.
գ) ֆիզիկական անձինք՝ ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար, եթե՝
- բնակելի տունը՝ հողամասով բնակարանը կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվում փայը անցնում է ժառանգատուի հետ համատեղ բնակվող այնպիսի անձանց, ովքեր ժառանգատուի մահվան օրվա դրությամբ եղել են հաշվառված նույն տանը և նրա մահից հետո շարունակում են բնակվել այնտեղ,
- ժառանգության իրավունքի օբյեկտ են համարվում բանկերում եղած ավանդները, անձնական և գույքային ապահովագրության գծով ապահովագրական գումարները, պետական փոխառության պարտատոմսերը, աշխատավարձի գումարները, կենսաթոշակները.
դ) ֆիզիկական անձինք՝ թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերը վավերացնելու համար.
ե) մայրերը՝ բազմազավակության շքանշաններով և մեդալներով իրենց պարգևատրելու մասին փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.
զ) այն քաղաքացիների ժառանգները, ովքեր իրենց աշխատանքի (ծառայության) վայրում կազմակերպությունների հաշվին ապահովագրված են եղել դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ զոհվելու դեպքերից՝ ապահովագրական վարձատրության ժառանգման իրավունքը հաստատող վկայագիր տալու համար.
է) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Արցախի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզան հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների՝ վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները, երկրորդ աշխարհամարտում, Արցախի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները՝ վերոհիշյալ հիմքերով արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.
ը) սեփականատերերն ու օգտագործողները՝ կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.
թ) ֆիզիկական անձինք՝ պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրի վավերացման համար.
-սեփականատերը՝ օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.
ժ) 1988-92 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Արցախի Հանրապետությունում մշտապես բնակված անձինք՝ իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար.
ժա) սեփականատերերը և օգտագործողները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերը վավերացնելու համար.
ժբ) Արցախի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերը վավերացնելու համար:
(23-րդ հոդվածը լրաց. 19.04.2006 ՀՕ-285, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 24. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում
պետական տուրքի գծով արտոնությունները |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են ՝
ա) կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները՝ ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու կապակցությամբ ծննդյան վկայականների կրկնօրինակներ տալու համար.
բ) քաղաքացիները՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ, գրանցող մարմնի աշխատակցի թույլ տված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում՝ նոր վկայականներ տալու համար.
գ) ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում.
դ) անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար:
Հոդված 25. |
Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների, ինչպես նաև հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները |
1. Արցախի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվում են`
ա) Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.
բ) Արցախի Հանրապետությանը մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Արցախի Հանրապետություն ժամանող անձինք: Արցախի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի` իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
գ) Արցախի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).
դ) քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով ապաստան փնտրող կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք.
ե) Արցախի Հանրապետության կրթօջախներում սովորող օտարերկրյա ուսանողները.
զ) մինչև 18 տարեկան անձինք.
է) դիվանագիտական անձնագրերով Արցախի Հանրապետություն մուտք գործող անձինք, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.
ը) Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, պետական նախարարի կամ արտաքին գործերի նախարարի հրավերով Արցախի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք և պատվիրակությունների անդամները.
թ) փախստականի կարգավիճակ ստացած անձի` Արցախի Հանրապետություն ժամանող մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր):
2. Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.
բ) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության նախնական համաձայնությամբ բուժման նպատակով Արցախի Հանրապետություն ժամանող անձինք.
գ) կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք.
դ) քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով որպես կողմ, վկա կամ փորձագետ Արցախի Հանրապետության և այլ պետությունների դատարաններ կամ նախաքննական մարմիններ հրավիրվող անձինք:
3. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Արցախի Հանրապետության քաղաքացիները:
3.1. Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
4. Արցախի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանք տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝
ա) միայնակ կենսաթոշակառուները.
բ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները:
(25-րդ հոդվածը լրաց. 30.11.2005 ՀՕ-245, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն, լրաց. 22.04.21 ՀՕ-68-Ն)
Հոդված 26. |
Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի գծով արտոնությունները |
Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝
ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը, իսկ հեղինակի մահից հետո նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից սկսած՝ 50 տարվա ընթացքում` նրա ժառանգները.
բ) Արցախի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգևներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պարգևներով պարգևատրված անձինք՝ այդ պարգևների գծով՝ համապատասխան հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.
գ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հեղինակի խնամակալը կամ հոգաբարձուն.
դ) պետության և (կամ) համայնքների սեփականությունը հանդիսացող թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պահոցներն իրենց հավաքածուներում (ֆոնդերում) մշտապես պահպանվող մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելիս` օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.
ե) երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները հյուրախաղերի կամ ուսումնառության մեկնելիս հայրենական կամ արտասահմանյան վարպետների ձեռքով պատրաստված ժամանակավոր արտահանվող երաժշտական գործիքների և նվագարանների համար՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում, նվիրաբերված յուրաքանչյուր արժեքի դիմաց ազատվում են (մեկ անգամ) արտահանման իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի վճարումից:
(26-րդ հոդվածը խմբ. 30.11.2005 ՀՕ-245, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 27. |
Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները |
(վերնագիրը փոփ. 30.11.2005 ՀՕ-245)
Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում:
Արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տալու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո տրված յուրաքանչյուր լիցենզիայի համար դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 10 տոկոսով, բայց 50 տոկոսից ոչ ավելի:
Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի նախնական արտոնագիր, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«ե», «ժա»-«ժդ», «ժզ» (նախնական արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժգ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժա»-«ժե» ենթակետերով նախատեսված տուրքերը, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանների (բացառությամբ կոլեկտիվ նշանի) գրանցման և վկայական ստանալու հետ կապված՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետի «ա»-«է», «ժ», «ժա», «ժգ» (զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժդ» և «ժէ»-«ժթ» ենթակետերով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով:
Արտոնագրված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի օգտագործման մասին լիցենզային պայմանագիր գրանցելու պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքը վճարվում է լրիվ դրույքաչափով:
(27-րդ հոդվածը փոփ. 30.11.2005 ՀՕ-245)
Հոդված 28. |
«Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ և սերտիֆիկատներ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի գծով արտոնությունները |
Ուսումնական հաստատություններն ազատվում են զենք ձեռք բերելու լիցենզիաների և զենք պահելու և օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:
Զենքով պարգևատրված անձինք, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Արցախի Հանրապետության կառավարության անդամները, դատավորները, դատախազները, քննիչները, գլխավոր դատախազի որոշմամբ՝ դատախազության մյուս աշխատողները, ինչպես նաև պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և կենսաթոշակի անցած աշխատակիցներն ազատվում են իրենց ժամանակավորապես հատկացված զենքը պահելու և կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:
(28-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 29. |
Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները |
Արցախի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար պետական տուրքի վճարումից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները՝ այդ ավտոմեքենաների մասով:
Պետական իրավասու մարմինները կալանք և (կամ) արգելանք դնելու միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար ազատվում են պետական տուրքի վճարումից:
Գրանցված իրավունքի դադարման պետական գրանցման համար պետական գրանցման սուբյեկտներն ազատվում են պետական տուրքի վճարումից:
Սույն օրենքի 15-րդ հոդվածի 31-րդ կետով նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետությունն ազատվում է պետական տուրքի վճարումից:
Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ սեփականաշնորհված կամ օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված գյուղատնտեսական նշանակության, տնամերձ, այգեգործական (ամառանոցային) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար հատկացված և որպես սեփականություն նրանց անցած հողերի ու ամրակայված գույքի, ինչպես նաև մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ձեռքբերված անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցում կատարելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:
Արցախի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերով սեփականության իրավունքը գրանցելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:
Կազմակերպությունն ազատվում է իր կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման կամ իր առանձնացված ստորաբաժանման կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության հաշվառման համար պետական տուրքի վճարումից, եթե պետական գրանցումը կամ հաշվառումը պայմանավորված է պետական ռեգիստրում գրանցումից կամ հաշվառումից հետո ուժի մեջ մտած Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտին կանոնադրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
(29-րդ հոդվածը լրաց. 19.04.2006 ՀՕ-285, խմբ. 26.03.2014 ՀՕ-11-Ն, խմբ. 16.12.2015 ՀՕ-57-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն, լրաց. 30.04.20 ՀՕ-12-Ն, փոփ., լրաց. 06.08.21 ՀՕ-96-Ն)
Հոդված 30. |
Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը |
Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել՝
ա) Արցախի Հանրապետության Նախագահը՝ սույն օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում.
բ) Արցախի Հանրապետության կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները` պետական տուրքի բոլոր տեսակների գծով, վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով.
գ) դատարանները կամ դատավորները` սույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով՝ ելնելով կողմերի գույքային դրությունից.
դ) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, դեսպանը կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` սույն օրենքի 14-րդ հոդվածում նշված առանձին գործերով՝ ելնելով վճարողի գույքային դրությունից.
ե) պետական տուրքի վճարման գծով այլ արտոնությունները սահմանվում են օրենքով:
(30-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Գ Լ ՈՒ Խ VI
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ, ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ
ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԴՐԱՆՔ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 31. |
Պետական տուրքի գանձումը |
Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ: Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները հայտատուին պատշաճ ձևով ուղարկելը կամ հանձնելը:
Պետական տուրքի հաշվարկման և գանձման նպատակով գործողությունների կատարման և ծառայությունների մատուցման պահ է ճանաչվում դրանց ավարտման պահը:
Պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող մի քանի գործողություններ միաժամանակ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին և փոխանցվում համապատասխան բանկային հաշվին: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը, Արցախի Հանրապետության կառավարության կողմից այլ բան սահմանված չլինելու դեպքում, պետական տուրքի տեսակի, վճարողի անվան, գումարի փոխանցման բանկային հաշվի համարի և վճարման ամսաթվի նշումով, մնում է պետական տուրք գանձող մարմնում՝ համապատասխան գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող գործերին կցված:
Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սահմանում է պետական տուրքի այն տեսակները, որոնց գանձումը պետական տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից կարող է իրականացվել կանխիկ: Այդ դեպքում գանձված (ստացված) պետական տուրքի գումարները համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները (դրանց պատասխանատու պաշտոնատար անձինք) բանկ են մուծում (բյուջե փոխանցում) համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդ երկու բանկային օրվա ընթացքում:
Առանձին դեպքերում, Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, պետական տուրքի գանձման լիազորությունը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է պատվիրակվել ձեռնարկություններին, կազմակերպություններին: Այդ դեպքում դրանց իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով տվյալ ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարներ, որոնց չափը համաձայնեցվում է Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ:
(31-րդ հոդվածը խմբ. 31.10.2013 ՀՕ-46-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 32. |
Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձելու առանձնահատկությունները |
(վերնագիրը փոփ. 30.11.2005 ՀՕ-245)
Արդյունաբերական սեփականության օբյեկտի, ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը վճարվում են այնպես, ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար:
Եթե սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման՝ այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:
Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար, ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով:
Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:
Սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի «ե» ենթակետերով սահմանված պետական տուրքերը ենթակա են վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:
Եթե արտոնագիր տալու համար պետական տուրքը վճարվել է սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ սույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ 50 տոկոս ավելացված դրույքաչափով, ապա դրա հետ մեկտեղ վճարման ենթակա այլ պետական տուրքերի դրույքաչափերը չեն փոխվում:
Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքը վճարվում է գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:
Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:
Մինչև արտոնագիր տալու օրը չվճարված տարեկան պետական տուրքը վճարվում է արտոնագիրը փաստացի տալու օրվանից ոչ ուշ:
Սույն հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերով սահմանված ժամկետներում վճարված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը պետական տուրք գանձող մարմին է ներկայացվում ոչ ուշ, քան տվյալ ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ պետական տուրքը համարվում է չվճարված, և համապատասխան գործողությունը չի կատարվում, կամ ծառայությունը չի մատուցվում:
Գյուտերի այն հայտերով, որոնք Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմին են ներկայացվել մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը, ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումները կարող են ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանված տուրքը վճարելու դեպքում:
(32-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 33. |
Պատասխանատվությունը պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին գանձելու համար |
Պետական տուրքը հաշվարկում և գանձում են սույն օրենքով սահմանված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք:
Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա, իսկ գումարները կանխիկ գանձված (ստացված) լինելու դեպքում՝ դրանք ժամանակին բյուջե փոխանցելու պատասխանատվությունը դրվում է պետական տուրք գանձող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի վրա:
Սույն օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև առաջիկա տարին սկսելը՝ լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) տրման ամսաթվից ոչ ուշ:
Գործունեության արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու (բացառությամբ տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքերի) մասին լիազոր մարմինների որոշումները վերադասության կամ դատական կարգով անվավեր ճանաչելու դեպքում սույն մասով սահմանված տարեկան պետական տուրքի վճարման ժամկետը երկարաձգվում է արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու որոշման ընդունման օրվանից մինչև այդ որոշումն անվավեր ճանաչելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածով:
(33-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.04.2006 ՀՕ-283)
Հոդված 34. |
Պատասխանատվությունը պետական տուրքի գանձումն ուշացնելու համար |
Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ:
Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
Սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում, բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:
Պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:
Տարեկան պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթում վճարման նպատակը (լիցենզիայի համարը և պարտավորության ժամանակահատվածը) չնշելու կամ վճարումից հետո՝ երեսունօրյա ժամկետում, վճարման նպատակի վերաբերյալ գրավոր հայտարարություն լիազոր մարմին չներկայացնելու դեպքում տարեկան պետական տուրք վճարողի կողմից վճարված տարեկան պետական տուրքի գումարների հաշվին առաջին հերթին մարվում են սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի տույժերի գծով պարտավորությունները, ապա՝ հերթական տարեկան պետական տուրքի գումարները (ըստ դրանց վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության): Սույն մասում նշված ժամկետում գրավոր հայտարարություն չներկայացնելու կամ ներկայացված հայտարարությունում նշված վճարման նպատակը նոր հայտարարությամբ փոփոխելու դեպքում տարեկան պետական տուրքի պարտավորությունները վերահաշվարկման ենթակա չեն:
Լիցենզիաների, արտոնագրերի և թույլտվությունների համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործողության ժամկետներից շուտ դրանց գործողության դադարեցման դեպքում դադարեցման օրվանից, լիցենզավորված անձի դիմումի հիման վրա լիցենզիայի դադարեցման դեպքում դիմումի ներկայացման (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում՝ այդ օրվանից, իսկ դիմումում ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը նշված լինելու դեպքում՝ դիմումի ներկայացման օրվանից) օրվանից, եթե այդ դիմումը հետագայում բավարարվել է, իսկ սույն օրենքի 61-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած նախկինում չվճարված հերթական տարեկան պետական տուրքերի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու համար ժամկետանց օրերի տույժեր չեն հաշվարկվում:
Սույն հոդվածով նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չվճարված (չգանձված) պետական տուրքի գումարի նկատմամբ՝ դրա վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
(34-րդ հոդվածը լրաց. 19.04.2006 ՀՕ-283, փոփ., լրաց. 16.12.2015 ՀՕ-57-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-67-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն, 30.06.21 ՀՕ-89-Ն)
Հոդված 35. |
Պետական տուրքի վճարումը |
Արցախի Հանրապետությունում պետական տուրքը վճարվում է հայկական դրամով:
Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել և պարտադիր կիրառության մեջ դնել պետական տուրքի վճարման բանկային հաշվարկային փաստաթղթերի (անդորրագրերի) տիպային ձևեր:
Արցախի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով՝ հիմք ընդունելով «Արցախբանկ» ՓԲԸ կողմից նախորդ եռամսյակի վերջին ամսվա 20-րդ օրվա դրությամբ վճարման ներկայացվող արտարժույթի հաշվարկային փոխարժեքները:
(35-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 36. |
Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը |
Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները:
(36-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 37. |
Պետական տուրքը վերադարձնելը |
Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ՝
ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.
բ) դատարանների կողմից դիմումները (բողոքները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու, ինչպես նաև նոտարի կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժելու դեպքում.
գ) տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ, եթե հայցվորի կողմից չի պահպանվել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը.
դ) եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը գանձել է պետական տուրքը, գործի քննարկման ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը.
ե) գույքն արգելանքից ազատելու մասին հայցը բավարարելու դեպքում.
զ) պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.
է) մինչև համապատասխան գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ավարտման պահը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրք գանձող մարմնի կողմից, սահմանված կարգով, արդեն սկսվել է տևական բնույթ կրող համապատասխան գործողության կատարումը կամ ծառայության մատուցումը.
ը) անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության ակտի գրանցման համար մուծված պետական տուրքը, եթե գրանցումը չի կատարվել ամուսինների հաշտվելու կամ նրանցից որևէ մեկի չներկայանալու պատճառով.
թ) քաղաքացիական կացության ակտերը կամ նոտարական կարգով վավերացված պայմանագրերը, ժառանգության իրավունքի մասին վկայականները և այլ փաստաթղթերը դատական կարգով անվավեր ճանաչելու դեպքում.
ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերով փորձաքննության կայացրած որոշումը բողոքարկման խորհրդի կամ դատարանի կողմից անվավեր ճանաչելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է փորձաքննության որոշման ընդունումից հետո ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքերով:
ժա) Արցախի Հանրապետությունից մեկնելու փաստաթղթեր ստանալու համար քաղաքացիների վճարած պետական տուրքերը` մինչև մեկնելու թույլտվություն ստանալը արտասահման մեկնելուց հրաժարվելու դեպքում:
(37-րդ հոդվածը խմբ. 20.06.2007 ՀՕ-54, փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 38. |
Պետական տուրքը վերադարձնելու կարգը |
Ֆինանսական մարմինները պետական տուրքը վերադարձնում են այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը` ոչ ուշ, քան սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում:
Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմնին` պետական տուրքի կամ նրա մի մասի վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից` երեք տարուց ոչ ուշ ժամկետում:
Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմնին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:
Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Հոդված 39. |
Պետական տուրքը վերադարձնելու արժույթը |
Պետական տուրքը վերադարձվում է հայկական դրամով, իսկ սույն օրենքի 35-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում՝ նաև արտարժույթով:
Հոդված 40. |
Պետական տուրքը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը |
Պետական տուրքը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ դատարան:
Վերադասության կարգով գանգատները քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից` հնգօրյա ժամկետում:
Հոդված 41. |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:
(41-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Գ Լ ՈՒ Խ VII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 42. |
Պետական տուրքի կրկնակի գանձման բացառումը |
Պետական տուրքի կրկնակի գանձումից խուսափելու համար Արցախի Հանրապետությունում պետական տուրք չի գանձվում այն գործողությունների կամ ծառայությունների գծով, որոնց համար Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք արդեն գանձվել է, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ և 14-րդ հոդվածի 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
(42-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-88-Ն)
Հոդված 43. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մայիսի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի հունիսի 5-ի «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
30 ապրիլի 2004թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-104 |
|