Համարը 
N 399
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" նոյեմբերի 2004թ.

 N 399

ք.Ստեփանակերտ

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.06.22 N685-Ն)

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 239-րդ, 242-րդ հոդվածներին և Ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 22-րդ կետին համապատասխան, ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի բնագավառում պետական վերահսկողության գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 16.06.22 N685-Ն)

1. Սահմանել, որ ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն:

(1-ին կետը փոփ. 28.03.2006 N182, 31.05.2011 N328-Ն, խմբ. 03.12.2015 N806-Ն, 18.02.22 N146-Ն, 16.06.22 N685-Ն)

2. Սահմանել, որ Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի գործառույթներն են՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 239-րդ և 242-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննումը և վարչական տույժերի նշանակումը։

(2-րդ կետը խմբ. 16.06.22 N685-Ն)

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ