Համարը 
N 353-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.04.30/10(430)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.04.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.04.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 346, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 348 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2021թ.

N 353-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 346,

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 348 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածը, Ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Տրանսպորտի մասին» օրենքի 5-րդ հոդվածը, «Փոստային կապի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 41-րդ հոդվածները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 16.06.22 N 684-Ն)

1. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ճանաչել պետական լիազորված մարմին՝

1) անտառների կայուն կառավարման ոլորտում.

2) ընդերքի օգտագործման և պահպանության քաղաքականության մշակման և իրականացման բնագավառում.

3) էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում.

4) տրանսպորտային համակարգի քաղաքականության մշակման և իրականացման բնագավառում.

5) փոստային կապի բնագավառում.

6) ավիացիայի (բացառությամբ ռազմական) և օդային տրանսպորտի բնագավառում.

7) (ենթակետն ուժը կորցրել է 16.06.22 N 684-Ն):

(1-ին կետը փոփ. 16.06.22 N 684-Ն)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունները Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը վերապահելու մասին» N 346 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում «ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ» բառերը փոխարինել «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ» բառերով.

2) որոշման տեքստում «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «Փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ու փոստային կապի ազգային օպերատոր սահմանելու և փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման լիազորություններ տալու մասին» N 348 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրից հանել «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՈՒ» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը:

4. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 27-ի «Լիազոր մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 20-ի N 823-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 256-Ն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 27-ի «Լիազորված մարմին ճանաչելու մասին» N 968, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 27-ի «Լիազորված մարմին ճանաչելու մասին» N 969, Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 24-ի N 162-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 170-Ն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի «Լիազոր մարմին ճանաչելու մասին» N 516 որոշումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ