ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՀՈՂԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ԿԱԹԻԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ԱՅԳԻ ՀԻՄՆԱԴՐԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 4.1-ին ենթակետի դրույթները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել բազմամյա տնկարկների մշակության նպատակով վարձակալած հողերում ոռոգման կաթիլային համակարգով կահավորված այգի հիմնադրած Արցախի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց պետության և համայնքների սեփականության հողամասերի սեփականության իրավունքով անհատույց տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
«Հաստատում եմ» |
|
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի մայիսի 23-ի N 395-Ն որոշման |
ԿԱՐԳ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՀՈՂԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ԿԱԹԻԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ԱՅԳԻ ՀԻՄՆԱԴՐԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են պետության և համայնքային սեփականություն հանդիսացող, Արցախի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց բազմամյա տնկարկների մշակության նպատակով վարձակալության հանձնված և ոռոգման կաթիլային համակարգով կահավորված այգիներով զբաղեցված գյուղատնտեսական նշանակության հողերի Արցախի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով անհատույց տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) արտադրական նշանակության այգի՝ նվազագույնը 1 հեկտար մակերեսով, տունկը կատարված, ոռոգման ջրով ապահովված և ոռոգման կաթիլային համակարգով կահավորված գյուղատնտեսական նշանակության հողատարածք.
2) ենթահողային ոռոգման համակարգ՝ ցածր ճնշումային ոռոգման համակարգ, որը բաղկացած է գլխավոր, բաժանարար, դաշտային և ջրման խողովակաշարերից, գլխավոր և բաժանարար խողովակաշարերը տեղադրված են հողի մակերեսից 0,8 մետր խորության վրա և ջուրը տեղափոխում են ոռոգման աղբյուրից մինչև ջրվող տարածք, խողովակների տրամագծերը որոշվում են հիդրավլիկական և տեխնիկատնտեսական հաշվարկներով, ջրման խողովակները խոնավությունը բաց են թողնում իրենց ամբողջ պատերով, և տեղադրվելով գրունտում դրանք զերծ են մնում դրսի միջավայրի տարբեր ազդեցություններից.
3) հիդրանտներով ոռոգում՝ ջրման փականներով շարժական խողովակաշարով ոռոգում, խողովակաշարի փականների դիրքն ուղղահայաց է, իսկ խողովակն անցնում է հողի տակով, ջրի ելքը կարգավորվում է փականի բացվածքի չափով.
4) ոռոգման կաթիլային համակարգ՝ ցածր ճնշումային ոռոգման համակարգ, որը բաղկացած է գլխավոր, բաժանարար, դաշտային և ջրման խողովակաշարերից, գլխավոր և բաժանարար խողովակաշարերը ջուրը տեղափոխում են ոռոգման աղբյուրից մինչև ջրվող տարածք, խողովակների տրամագծերը որոշվում են հիդրավլիկական և տեխնիկատնտեսական հաշվարկներով, ջրման խողովակաշարերի վրա տեղադրում են կաթոցիկներ, որի բաղկացուցիչ մասն է կազմում ճնշման և ջրի ծախսի կարգավորիչ թաղանթը:
3. Սույն կարգի իմաստով ոռոգման կաթիլային համակարգով կահավորված այգիներին հավասարեցվում են նաև ոռոգման ենթահողային համակարգով կահավորված կամ հիդրանտներով ոռոգվող (միասին այսուհետ՝ ոռոգման կաթիլային համակարգ) այգիները:
4. Արցախի Հանրապետության քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են անհատույց սեփականության իրավունքով ձեռք բերել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը միայն արտադրական նշանակության այգի հիմնադրելու դեպքում:
5. (կետն ուժը կորցրել է 20.12.21 N1389-Ն)
2. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
6. Պետության սեփականություն հանդիսացող հողամասերի սեփականության իրավունքով անհատույց տրամադրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` Արցախի Հանրապետության համապատասխան շրջանի վարչակազմի, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ:
7. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի սեփականության իրավունքով անհատույց տրամադրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով՝ համայնքի ղեկավարի կողմից՝ համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանած պայմաններով:
3. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ոռոգման կաթիլային համակարգով կահավորված այգի հիմնած Արցախի Հանրապետության քաղաքացիները և իրավաբանական անձինք հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով հայտ են ներկայացնում (համաձայն ձևի) ՝
1) համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի մասով՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին.
2) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի մասով՝ համապատասխան համայնքի ղեկավարին (Ստեփանակերտ քաղաքում՝ Ստեփանակերտի քաղաքապետին):
9. Արցախի Հանրապետության քաղաքացիները և իրավաբանական անձինք հայտերը կարող են ներկայացնել միայն ոռոգման կաթիլային համակարգերը տեղադրելուց, տունկը կատարելուց և հողերի գործառնական նշանակությունը փոխելուց հետո:
10. Սույն կարգի 8-րդ կետում նշված տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները ստացած հայտերը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն):
(10-րդ կետը լրաց. 20.12.21 N1389-Ն)
11. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով՝ հայտատուների կողմից վարձակալած հողատարածքում հիմնադրված այգում ոռոգման կաթիլային համակարգի և տունկը կատարված լինելու հանգամանքի առկայությունը պարզելու նպատակով:
(11-րդ կետը լրաց. 20.12.21 N1389-Ն)
12. Հանձնաժողովը տասնօրյա ժամկետում ստուգում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի մակերեսը, մշակվող բազմամյա տնկարկի տեսակը, ոռոգման կաթիլային համակարգի առկայությունը և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին է ներկայացնում եզրակացություն՝ հիմնադրված այգու վերաբերյալ:
(12-րդ կետը լրաց. 20.12.21 N1389-Ն)
13. Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում նախարարությունը ստացած հայտերը և եզրակացությունն ուղարկում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ վարչակազմի ղեկավարին՝ հողամասի անհատույց սեփականության իրավունքով տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով:
14. Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրատվության պայմանագրերում նշվում են նաև գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման այլ պայմաններ և սահմանափակումներ:
15. Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրատվության պայմանագրերում ամրագրվում են նաև նվիրատվության կարգով տրամադրված հողամասերի նկատմամբ տնօրինման իրավունքի հետագայում օտարերկրյա քաղաքացիներին փոխանցման անթույլատրելիության վերաբերյալ դրույթներ:
16. (կետն ուժը կորցրել է 20.12.21 N1389-Ն)
4. ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Նվիրատվությամբ տրամադրված հողամասերն օգտագործվում են իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինական փաստաթղթերով սահմանված և պայմանագրերում նշված նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան:
18. Արգելվում է նվիրատվությամբ տրամադրված բազմամյա տնկարկ հողատեսքի գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրումն այլ նպատակային և գործառնական նշանակության հողերի, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հատուկ նշանակության կամ հատուկ պահպանվող տարածքների հողերի:
19. Սույն կարգով նախատեսված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի սեփականատիրոջ փոփոխության դեպքում, անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:
20. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը: Կադաստրային արժեքը վճարելու պահանջը չի տարածվում պետությանը կամ համայնքին օտարվող հողամասերի վրա:
(Հավելվածը փոփ., լրաց. 20.12.21 N1389-Ն)
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
|
Արցախի Հանրապետության _________________ շրջանի
________________________ համայնքի ղեկավարին
(վարչակազմի ղեկավարին, Ստեփանակերտի քաղաքապետին) |
Հ Ա Յ Տ
Դիմող ______________________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, (անվանումը))
Բնակության հասցեն (գտնվելու վայրը )______________________________________________
հեռախոսահամարը _____________________________________________________________
ՀՎՀՀ __________________________________________________________________________________
Անձնագրի համարը _____________________________________________________________
Վարձակալած պետական կամ համայնքային
սեփականություն (ընդգծել) հանդիսացող
հողամասի հասցեն ______________________________________________________________
Մշակվող հողամասի մակերեսը ____________________________________________________
Մշակվող բազմամյա տնկարկի տեսակը______________________________________________
Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ իմ կողմից վարձակալած հողամասում հիմնել եմ ոռոգման կաթիլային կամ ենթահողային համակարգով կահավորված կամ հիդրանտներով ոռոգվող (ընդգծել) այգի և միաժամանակ խնդրում եմ տվյալ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել ինձ:
Լրացուցիչ տեղեկություններ_______________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
______________________________________ |
______________________ |
(անուն, ազգանուն) |
(ստորագրությունը) |
|
Կ.Տ. |
«____» ______________ 20___ թ.