Համարը 
N 25-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.09.23/23(414)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվը 
16.09.2020
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
16.09.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.10.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՀ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«16» սեպտեմբերի 2020թ.

N 25-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ

ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆԿԱԽ

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ 

ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի

N 97-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ, 7-րդ, 10-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ստեղծել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով:

(1-ին կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

2. Հաստատել`

1) Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

(1-ին ենթակետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

2) Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կանոնակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

(2-րդ ենթակետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

3) պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման ու նրանց վճարման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

3. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 21-ի «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և կանոնակարգը, պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի 2014 թվականի օգոստոսի 20-ի N 55-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 97-Ն հրամանը:

 

Ժիրայր Միրզոյան

 
 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի

2020 թվականի սեպտեմբերի 16-ի

N 25-Ն հրամանի

 

ԿԱԶՄ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

1. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի բնական պաշարների կառավարման քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

(1-ին կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

2. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի բնական պաշարների կառավարման քաղաքականության վարչության ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժնի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

(2-րդ կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

3. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի բնական պաշարների կառավարման քաղաքականության վարչության ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

(3-րդ կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

4. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողական վարչության պետ (հանձնաժողովի անդամ)

(4-րդ կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

5. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի բնական պաշարների կառավարման քաղաքականության վարչության անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)

(5-րդ կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

6. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տարածքային համաչափ զարգացման, պլանավորման և ֆինանսական համահարթեցման բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)

(6-րդ կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

7. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի բնական պաշարների կառավարման քաղաքականության վարչության ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)

(7-րդ կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

8. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի բնական պաշարների կառավարման քաղաքականության վարչության անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)

(8-րդ կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

9. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի բնական պաշարների կառավարման քաղաքականության վարչության ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի անդամ)

(9-րդ կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

10. Անկախ փորձագետներ (ընդգրկվում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի բնական պաշարների կառավարման քաղաքականության վարչության պետի ներկայացմամբ)

(10-րդ կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

(հավելված 1-ը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի

2020 թվականի սեպտեմբերի 16-ի

N 25-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

1. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որը կոչված է.

1) ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության պետական ընդերքաբանական փորձաքննության արդյունքների ամփոփման հիման վրա մասնագիտական եզրակացություններ տալու կոնդիցիաների պարամետրերի և պաշարների հաստատման, ինչպես նաև օգտակար հանածոների հանրապետական հաշվեկշռից վերջիններիս դուրսգրման հիմնավորվածության վերաբերյալ,

2) գնահատելու ընդերքի ոլորտում գործող նորմատիվ մեթոդական հենքի համապատասխանությունն արդի պայմաններին և առաջարկություններ ներկայացնելու վերջինիս կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ:

(1-ին կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

2. Հանձնաժողովը բաղկացած է 12 անդամից, այդ թվում` 7-ը` Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) բնական պաշարների կառավարման քաղաքականության վարչության (այսուհետ` Վարչության), մեկական` Աշխատակազմի իրավաբանական և վերահսկողական վարչության և Աշխատակազմի տարածքային համաչափ զարգացման, պլանավորման և ֆինանսական համահարթեցման բաժնի (այսուհետ` Աշխատակազմի կառուցվածքային այլ ստորաբաժանումներ) հաստիքային աշխատակիցներից և երեք անկախ փորձագետներից: Անկախ փորձագետները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Վարչության պետի ներկայացմամբ:

(2-րդ կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

3. Վարչության պետը Հանձնաժողովի նախագահն է, Վարչության ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժնի պետը՝ Հանձնաժողովի նախագահի տեղակալն է, իսկ Վարչության ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժնի գլխավոր մասնագետներից մեկը` Հանձնաժողովի քարտուղարն է:

4. Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ:

5. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ընդ որում, պարտադիր է փորձաքննվող նյութերի հեղինակ չհանդիսացող անկախ փորձագետներից և Վարչության անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի և Աշխատակազմի կառուցվածքային այլ ստորաբաժանումներից Հանձնաժողովի` առնվազն երկուական անդամների մասնակցությունը:

6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալը:

7. Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստերին մասնակցած անդամների (բացառությամբ նյութերի հեղինակի) ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է նիստը նախագահողի ձայնը:

8. Հանձնաժողովի ընդունած որոշումները ձևակերպվում են նիստի արձանագրությամբ, որը ստորագրում են նիստին մասնակցած Հանձնաժողովի անդամները: Եթե Հանձնաժողովի առանձին անդամներ համաձայն չեն ընդունված որոշման հետ, ապա նրանց հատուկ կարծիքները կցվում են նիստի արձանագրությանը: Հանձնաժողովի արձանագրությունը մասնագիտական հիմնավորում է Վարչության կողմից ընդունվելիք համապատասխան որոշման համար:

9. Հանձնաժողովի նիստը հրավիրվում է Հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի կողմից: Նիստի անցկացման կազմակերպումն իրականացնում է Հանձնաժողովի քարտուղարը: Վերջինս նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տեղյակ է պահում նիստի օրակարգի և ժամկետների մասին Հանձնաժողովի բոլոր անդամներին, միաժամանակ նրանց հնարավորություն տալով ծանոթանալու փորձաքննության ներկայացված նյութերի ու Հանձնաժողովի կայանալիք նիստի արձանագրության նախագծի հետ: Հանձնաժողովի նիստերին մասնակցում է քննարկվող նյութերի փորձաքննության պատասխանատուն, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան բաժնի պետը: Նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննությունն իրականացրած Վարչության անկախ փորձագետի և (կամ) նյութերի հեղինակի բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Հանձնաժողովի նիստը անցկացնելու համար: Նիստին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել նաև քննարկվող նյութերի պատվիրատուն և հրավիրված այլ անձինք:

10. Առանձին դեպքերում փորձաքննվող հարցերը կարող են քննարկվել գնահատվող օբյեկտներում հրավիրվող Հանձնաժողովի արտագնա նիստերում, որոնց կազմակերպումն ապահովում է Աշխատակազմը:

11. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն.

1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերի ամբողջական փաթեթի հետ,

2) մասնակցելու պետական ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացված նյութերի աշխատանքային քննարկումներին,

3) աշխատանքային քննարկումների ժամանակ և Հանձնաժողովի նիստերում գրավոր կամ բանավոր ներկայացնելու իրենց տեսակետները փորձաքննվող նյութերի վերաբերյալ:

12. Հանձնաժողովի անդամները պարտավոր են.

1) ապահովել նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկատվության խորհրդապահությունը,

2) ապահովել պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերի վերաբերյալ իրենց օբյեկտիվ և անաչառ մոտեցումները:

(հավելված 2-ը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

 

Հավելված N 3

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի

2020 թվականի սեպտեմբերի 16-ի

N 25-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացին անկախ փորձագետների ներգրավման նպատակները, գործունեության սահմանները և նրանց վարձատրության չափի սահմանման սկզբունքներն ու ընթացակարգը:

2. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ (այսուհետ` Աշխատակազմ) ներկայացված կոնդիցիաների հիմնավորմամբ օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման (վերագնահատման) աշխատանքների, պաշարների հաշվարկմամբ (վերահաշվարկմամբ) երկրաբանական հաշվետվությունների, ինչպես նաև պաշարների շարժի օպերատիվ հաշվարկման նյութերի (այսուհետ` Նյութեր) պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` Փորձաքննություն) գործընթացին, վճարովի հիմունքներով ներգրավվում են անկախ փորձագետներ (այսուհետ` Փորձագետներ):

(2-րդ կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

3. Փորձագետները ներգրավվում են փորձաքննվող Նյութերն ամբողջությամբ կամ դրանց առանձին մասերը գնահատելու, դիտարկված հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիք ձևավորելու և փորձագիտական եզրակացություն տալու նպատակով:

4. Որպես Փորձագետ կարող է հանդես գալ ընդերքաբանության ոլորտի այն մասնագետը, որը հանդիսացել է ոչ մետաղական կամ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորման կամ պաշարների հաշվարկման նյութերի հեղինակ կամ համահեղինակ:

Փորձագետների անհատական կազմը Վարչության պետի ներկայացմամբ հաստատում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

(4-րդ կետը փոփ. 02.06.21 N 3-Ն)

5. Նյութերի Փորձաքննության գործընթացին Փորձագետի ներգրավումն իրականացվում է Փորձագետի և Աշխատակազմի ղեկավարի միջև կնքված պայմանագրի հիման վրա` համաձայն N 1 ձևի:

6. Փորձագետի աշխատավարձի չափը ձևավորվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 3-րդ ենթախմբի քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափի ու Փորձաքննության բարդության գործակցի արտադրյալով:

7. Փորձաքննության բարդության գործակիցները որոշվում են` ելնելով փորձաքննության ներկայացված նյութերի բովանդակությունից, բարդությունից ու ծավալից, ինչպես նաև փորձագետներին առաջադրվող հարցերի շրջանակից` ղեկավարվելով սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով:

8. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի փորձաքննության ներկայացված նյութերն ըստ իրենց բովանդակության, բարդության և ծավալի ստորաբաժանվում են հետևյալ վեց խմբերի.

1) ոչ մետաղական հանքավայրերի պարզ նյութերի շարքին են դասվում տեխնոլոգիական վերամշակում չպահանջող կամ միայն տեսակավորում պահանջող օգտակար հանածոյով ներկայացված, պարզ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են մեկ գրքում և պարունակում են մինչև երեք գծագրական հավելվածներ.

2) ոչ մետաղական հանքավայրերի միջին բարդության նյութերի շարքին են դասվում մեխանիկական կամ հայտնի ավանդական տեխնոլոգիաներով վերամշակման ենթարկվելիք օգտակար հանածոյով ներկայացված, պարզ և միջին բարդության երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են մեկ գրքում և պարունակում են մինչև հինգ գծագրական հավելվածներ.

3) ոչ մետաղական հանքավայրերի բարդ նյութերի շարքին են դասվում ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված բարդ երկրաբանական կառուցվածքի և նոր ժամանակակից (ոչ ավանդական) տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված միջին բարդություն և բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց կամ ստորգետնյա եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են մեկից ավելի գրքերում և պարունակում են հինգից ավելի գծագրական հավելվածներ.

4) մետաղական հանքավայրերի պարզ նյութերի շարքին են դասվում մեկ միասնական հանքամարմնով և ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված պարզ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են առավելագույնս երկու գրքերում և պարունակում են մինչև տասը գծագրական հավելվածներ.

5) մետաղական հանքավայրերի միջին բարդության նյութերի շարքին են դասվում առավելագույնս տասը հանքամարմիններով և ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված պարզ և միջին բարդության երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց կամ ստորգետնյա եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են առավելագույնս երեք գրքերում և պարունակում են մինչև 20 գծագրական հավելվածներ.

6) մետաղական հանքավայրերի բարդ նյութերի շարքին են դասվում առավելագույնս 20 հանքամարմիններով և ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված բարդ երկրաբանական կառուցվածքի և նոր ժամանակակից (ոչ ավանդական) տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված միջին բարդություն և բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց կամ ստորգետնյա կամ համակցված եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են հինգից ավելի գրքերում և պարունակում են 20-ից ավելի գծագրական հավելվածներ.

9. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի նյութերի փորձաքննության բարդության գործակիցները ընդունվում են ըստ ստորև բերված սանդղակի.

 

Հ/հ

Փորձագետի գնահատմանն

առաջադրվող հարցերը

Մետաղական օգտակար հանածո

Ոչ մետաղական օգտակար հանածո

բարդ

միջին

պարզ

բարդ

միջին

պարզ

1

2

3

4

5

6

7

8

1.

Հանքավայրի և հանքավայրի շրջանի երկրաբանական կառուցվածքի վերաբերյալ

0.35

0.30

0.25

0.20

0.15

0.10

2.

Հանքավայրի (տեղամասի) երկրաբանական ուսումնասիրության համար ընտրված եղանակների, միջոցների ու ծավալների վերաբերյալ

0.50

0.40

0.30

0.20

0.15

0.10

3.

Օգտակար հանածոյի որակատեխնոլոգիական հատկությունների վերաբերյալ

0.35

0.30

0.25

0.20

0.15

0.10

4.

Հանքավայրի շահագործման բնական պայմանների (հիդրո-, լեռնա-, ինժեներաերկրաբանական, լեռնատեխնիկական, բնապահպանական և այլն) վերաբերյալ

0.20

0.15

0.15

0.10

0.05

0.05

5.

Պաշարների եզրագծման հիմնավորվածության և հաշվարկների ճշտության վերաբերյալ

1.50

1.00

0.50

0.35

0.30

0.20

6.

Հանքավայրի շահագործման նախատեսվող եղանակի, բացման սխեմայի և մշակման համակարգի վերաբերյալ

0.50

0.35

0.20

0.20

0.10

0.05

7.

Օգտակար հանածոյի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի վերաբերյալ

0.40

0.30

0.20

0.20

0.10

-

8.

Հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների հիմնավորվածության վերաբերյալ

0.35

0.30

0.25

0.20

0.10

0.10

9.

Կոնդիցիաների պարամետրերի կազմի ու չափաքանակների հիմնավորվածության վերաբերյալ

0.35

0.30

0.20

0.15

-

-

10.

Պաշարների շարժի հաշվարկման արդյունքների արժանահավատության վերաբերյալ

1.75

1.25

0.75

0.30

0.25

0.15

11.

Փորձաքննվող և ֆոնդային նյութերում զետեղված երկրաբանական տեղեկատվության զուգամիտության վերաբերյալ

1.00

0.60

0.30

0.20

0.10

0.05

12.

Ամփոփ և առաջնային երկրաբանական փաստագրման նյութերում զետեղված տեղեկատվության զուգամիտության վերաբերյալ

0.50

0.40

0.30

0.10

0.05

0.05:

 

10. Ավելի քան 20 առանձնացված հանքամարմիններով ներկայացված մետաղական հանքավայրերը վերագրվում են առավել բարդերի շարքին և նման հանքավայրերի նյութերի փորձաքննության ժամանակ յուրաքանչյուր լրացուցիչ տասը հանքամարմինների համար նախորդ կետում բերված աղյուսակի 5-րդ և 10-րդ տողերի 3-րդ սյունակում նշված փորձաքննության բարդության գործակիցներին հավելվում է 0.2 գործակից:

11. Ստորգետնյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի նյութերը հավասարեցվում են ոչ մետաղական օգտակար հանածոների բարդ հանքավայրերի նյութերին, իսկ ստորգետնյա հանքային ջրերի հանքավայրերի նյութերը` մետաղական օգտակար հանածոների պարզ հանքավայրերի նյութերին:

12. Սնդիկի, նավթի և գազի հանքավայրերի նյութերը հավասարեցվում են մետաղական օգտակար հանածոների բարդ հանքավայրերի նյութերին, իսկ քարածխի և այրվող թերթաքարերի հանքավայրերի նյութերը` ոչ մետաղական օգտակար հանածոների միջին բարդության հանքավայրերի նյութերին:

13. Փորձագետի վարձատրությունն իրականացվում է միանվագ` նրա փորձագիտական եզրակացությունը Աշխատակազմ ներկայացնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում:

14. Փորձագետի վարձատրության հիմք է հանդիսանում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ Վարչության պետի զեկուցագրի վրա Աշխատակազմի ղեկավարի համապատասխան նշագրումը:

15. P2 կարգի կանխատեսումային պաշարներով ներկայացված ոչ մետաղական հանքավայրերի պարզ նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննությունը Հանձնաժողովն իրականացնում է Վարչության կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա առանց փորձագետների ներգրավման:

(հավելված 3-ը փոփ. 02.06.21 N 3-Ն)

 

Ձև N 1

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

(օրինակելի ձև)

 

ք. Ստեփանակերտ

___ ___________20__ թվական

 

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմը (այսուհետ՝ Գործատու), ի դեմս աշխատակազմի ղեկավար՝ __________________, որը գործում է

նախարարության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և քաղաքացի __________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

անձնագիր՝_____________, տրված ____ կողմից (այսուհետ՝ Փորձագետ), մյուս կողմից

(սերիա, համար)

(այսուհետ միասին` Կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Գործատուն Փորձագետին հանձնարարում է մասնակցել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմում (այսուհետ` Աշխատակազմ) իրականացվող______________________________________________________________________

(հաշվետության անվանումը)

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

(այսուհետ` Նյութեր) պետական ընդերքաբանական փորձաքննությանը և Վարչություն ներկայացնել Նյութերի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը` առանձնակի ուշադրության արժանացնելով պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման և նրանց վճարման կարգի (այսուհետ` Կարգ) 9-րդ կետում բերված սանդղակի (այսուհետ` Սանդղակ ________________________) հարցերը:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Փորձագետն իրավունք ունի

2.1.1.Գործատուից պահանջել կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն:

2.2. Փորձագետը պարտավորվում է՝

2.2.1. Ծանոթանալ Նյութերի հետ, գնահատել դրանց բովանդակության և ձևավորման համապատասխանությունը գործող պահանջներին:

2.2.2. Նյութերի հեղինակների և դրանց փորձաքննության պատասխանատուի՝

Աշխատակազմի_______________________________________________________________

(պաշտոն, անուն, հայրանուն, ազգանուն)

_______________________________________________________________________ հետ համատեղ մասնակցել այդ Նյութերի աշխատանքային քննարկումներին:

2.2.3. Առաջարկություններ տալ Նյութերում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ:

2.2.4. Նյութերի վերաբերյալ իր կողմից կազմված փորձագիտական եզրակացությունը ներկայացնել Վարչություն` _____________________ ժամկետում:

2.3. Գործատուն իրավունք ունի.

2.3.1. Նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության ժամանակահատվածում սահմանել Պայմանագրի 2.2.1-ին, 2.2.2-րդ և 2.2.3-րդ ենթակետերում նշված Փորձագետի պարտավորությունների իրականացման ժամկետները, հաշվի առնելով տվյալ Նյութերի փորձաքննության գործընթացի փաստացի ընթացքը:

2.4. Գործատուն պարտավորվում է՝

2.4.1. Տրամադրել Փորձագետին փորձաքննության ենթարկվելիք Նյութերի լիարժեք փաթեթը և ապահովել նրան համապատասխան հրահանգչական ու նորմատիվ փաստաթղթերով:

2.4.2. Կազմակերպել Նյութերի աշխատանքային քննարկումներ Նյութերի հեղինակների, դրանց փորձաքննության պատասխանատուի և փորձաքննությանը ներգրավված բոլոր անկախ փորձագետների մասնակցությամբ:

 

3. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՁԵՎԸ

 

3.1. Փորձագետի կողմից պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված աշխատանքի կատարման համար սահմանվում է

___________________________

(գումարը թվերով)

(________________________________________________)

(գումարը բառերով)

ՀՀ դրամ աշխատավարձ, որը հաշվարկվում է հաշվի առնելով Սանդղակի համաձայն սահմանված փորձաքննության բարդության _____ գործակիցը:

3.2. Պայմանագրի 3.1-ին կետով նախատեսված աշխատավարձին համապատասխանող Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարումներն իրականացնում է Գործատուն:

3.3. Վճարման ձևը փոխանցումային է:

 

4. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՔԸ

 

4.1. Փորձագետի վարձատրությունն իրականացվում է միանվագ` նրա Փորձագիտական եզրակացությունը Վարչություն ներկայացնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում:

4.2. Փորձագետի վարձատրության հիմք է հանդիսանում Պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ Վարչության պետի զեկուցագրի վրա Աշխատակազմի ղեկավարի համապատասխան նշագրումը:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

5.1. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև ____________:

(ամիս, ամսաթիվ)

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

6.1. Կողմերը Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1. Սույն Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, յուրաքանչյուր կողմին՝ մեկական օրինակ:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԳՈՐԾԱՏՈՒ՝

ՓՈՐՁԱԳԵՏ՝

«Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարության աշխատակազմ» ՊԿՀ

________________________________

                      անուն, ազգանուն, հայրանուն

_________________ /__________________/

Անձնագրի տվյալներ ________________

              

Գտնվելու վայրը՝

Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտի N) _______________ Բնակության վայրը ___________________

Հ/Հ ___________________________________

___________________________________

______________________________________

(ստորագրություն)

___________________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

(Ձև1-ը փոփ. 02.06.21 N 3-Ն)