Համարը 
N 522-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.08.15/13(258)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.08.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐԻ, ՀԱՆՔԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՅԱՑՈՒՄՆԵՐԻ, ՀՆԷԱԲԱՆԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՄՅՈՒՍ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«5» օգոստոսի 2014թ.

N 522-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐԻ, ՀԱՆՔԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՅԱՑՈՒՄՆԵՐԻ, ՀՆԷԱԲԱՆԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՄՅՈՒՍ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի օգոստոսի 5-ի N 522-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐԻ, ՀԱՆՔԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՅԱՑՈՒՄՆԵՐԻ, ՀՆԷԱԲԱՆԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՄՅՈՒՍ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի (այսուհետ` երկրաբանական հազվագյուտ օբյեկտներ) պահպանության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող երկրաբանական հազվագյուտ օբյեկտները ներառում են հետևյալ հասկացությունները`

1) երկրաբանական մերկացումներ` շերտատիպարային և հենակետային նշանակության կտրվածքներ.

2) հանքաբանական գոյացումներ` հանքավայրում տեղամասեր, որտեղ հայտնաբերված են էնդեմիկ, եզակի, հազվագյուտ և ռելիկտային կենդանական կամ բուսական մնացորդներով հանածոներ, լեռնային ապարներ և օգտակար հանածոներ` սահմանափակ քանակությամբ հազվագյուտ միներալների պարունակություններով.

3) հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի տեղամասեր` մերկացումներ, որոնցից վերցված են լավ պահպանված եզակի նմուշների տեսակներ (հոլոտիպեր և այլն) կամ լավ պահպանված եզակի քարացումների ու բրածոների առկայությամբ.

4) բնական լճեր` որոնք առաջանում են ստորերկրյա ջրերի բեռնաթափման արդյունքում.

5) բնական աղբյուրներ` որոնք ձևավորվում են հազվագյուտ կամ գեղատեսիլ քարանձավներում.

6) կարստեր կամ կարստային քարանձավներ` որոնք առաջանում են ստորերկրյա և մակերևութային ջրերի ներգործության հետևանքով լուծվող ապարներում:

3. Ընդերքօգտագործողը երկրաբանական հազվագյուտ օբյեկտ հայտնաբերելու դեպքում մինչև համապատասխան հանձնախմբի կողմից եզրակացության տրամադրումը երկրաբանական հազվագյուտ օբյեկտ հայտնաբերած տեղամասում դադարեցնում է աշխատանքները և 14 օրվա ընթացքում գրությամբ դրա մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (այսուհետ` լիազոր մարմին):

(3-րդ կետը փոփ. 05.07.21 N 715-Ն)

4. Ընդերքօգտագործողը լիազոր մարմնին ներկայացրած գրության մեջ նշում է երկրաբանական հազվագյուտ օբյեկտի մասին հետևյալ տվյալները` անվանումը, գտնվելու վայրը, չափերը և այլ տեղեկություններ ընդերքօգտագործողի հայեցողությամբ:

5. Ընդերքօգտագործողից ստացված գրության հիման վրա, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստեղծվում է հանձնախումբ` ըստ անհրաժեշտության ներառելով համապատասխան ոլորտների պետական լիազոր մարմինների ներկայացուցիչներին՝ գրության մեջ նշված երկրաբանական հազվագյուտ օբյեկտի ուսումնասիրությունն իրականացնելու և համապատասխան կարգավիճակ տալու նպատակով:

6. Հանձնախումբը համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո տասն օրվա ընթացքում տալիս է եզրակացություն տվյալ օբյեկտի վերաբերյալ:

7. Եթե հանձնախումբը տալիս է դրական եզրակացություն, ապա ընդերքօգտագործողի կողմից զբաղեցված տարածքում արգելվում է իրականացնել ցանկացած գործունեություն, որն սպառնում է տվյալ օբյեկտի պահպանությանը: Ընդերքօգտագործողը պարտավորվում է դիմել լիազոր մարմնին ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

8. Եթե հանձնախումբը տալիս է բացասական եզրակացություն, ապա ընդերքօգտագործողը կարող է վերսկսել աշխատանքները:

9. Նշված եզրակացության հիման վրա կատարվում են հայտնաբերված հազվագյուտ երկրաբանական օբյեկտի գրանցում ու հաշվառում:

10. Եթե երկրաբանական հազվագյուտ օբյեկտն ընդերքին վերաբերող թանգարանային նմուշ է, ապա այն հանձնվում է լիազոր մարմնին` ցուցադրման նպատակով:

11. Եթե երկրաբանական հազվագյուտ օբյեկտը «Բնության հուշարձան» է, ապա դրա հաշվառումն ու պահպանությունն իրականացվում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան: Նշված դեպքում ընդերքօգտագործողը դիմում է լիազոր մարմնին` ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի փաթեթում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով:

(հավելվածը փոփ. 05.07.21 N 715-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ