Համարը 
N 56-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԹԵԿՆԱԾՈՒԻ` ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

ԹԵԿՆԱԾՈՒԻ` ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 56-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 126-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 4-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ`

1) Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թեկնածուի` տվյալ համայնքում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարի հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և ամուսնությամբ կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու կամ Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու հանգամանքներով պայմանավորված` մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում չունեցող թեկնածուի` տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

   

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԺԱՄԱՆԱԿ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ

ԹԵԿՆԱԾՈՒԻ` ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ

 ՕՐՆ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացի ____________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձը հաստատող փաստաթուղթ՝ _______________,

(սերիա, համար)

տրված՝________________________________

(օր, ամիս, տարեթիվ և ում կողմից)

 

 

 

մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարի հաշվառված է ______________________ համայնքում:

 

__________________________________________________________

(լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

____________________

 (ստորագրությունը)

Կ.Տ.

 

«____» ____________ 20    թ.

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԺԱՄԱՆԱԿ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԵԼՈՒ ԿԱՄ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ

ԿՐԵԼՈՒՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ

ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ

 ՕՐՆ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒԻ`

ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացի _______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձը հաստատող փաստաթուղթ՝ _______________,

(սերիա, համար)

տրված՝________________________________

(օր, ամիս, տարեթիվ և ում կողմից)

 

 

 

_________________________________________________________________________________

ամուսնությամբ կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը

կրելուց ազատվելու կամ Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու

 

հանգամանքով պայմանավորված` 20____թվականի__________«____»-ից հաշվառված է _________________________ համայնքում:

__________________________________________________________

(լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

____________________

 (ստորագրությունը)

Կ.Տ.

 

«____» ____________ 20    թ.