Համարը 
N 53-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 53-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 91-րդ, 119-րդ ու 135-րդ հոդվածների 1-ին մասերով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել թեկնածուների անունների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հերթականությունը որոշելու և քվեաթերթիկում նշելու համար վիճակահանություն անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

   

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 53-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ

 ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ

ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույնով սահմանվում է ընտրությունների քվեաթերթիկում Հանրապետության նախագահի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների թեկնածուների (այսուհետ` թեկնածուներ) ազգանունների, անունների, հայրանունների, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հերթականությունը որոշելու և քվեաթերթիկում նշելու համար վիճակահանություն անցկացնելու կարգը:

2. Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրը համապատասխանաբար Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով և Արցախի Հանրապետության տարածքային ընտրական հանձնաժողովներ են հրավիրվում Հանրապետության նախագահի և համայնքի ղեկավարի ու համայնքի ավագանու անդամների թեկնածուները:

3. Վիճակահանությունը տեղի է ունենում բոլոր թեկնածուների գրանցումից հետո՝ հանձնաժողովի նիստում, որին հրավիրվում են նաև Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), Հանրապետության նախագահի թեկնածուների, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների թեկնածուների լիազոր ներկայացուցիչներ:

4. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), Հանրապետության նախագահի թեկնածուների, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների թեկնածուների լիազոր ներկայացուցիչներին՝ ըստ թեկնածուների ազգանունների, իսկ դրանք համընկնելու դեպքում անունների, հայրանունների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների այբբենական հերթականության առաջարկվում է վիճակահանությամբ ընտրել իրենց հերթական համարը, որով նրանք մասնակցելու են քվեաթերթիկում հերթական համարը որոշելու վիճակահանությանը: Այդ վիճակահանությամբ որոշված հերթականությամբ տեղի է ունենում քվեաթերթիկում հերթական համար ընտրելու վիճակահանությունը: Վիճակահանությանը կարող են մասնակցել Հանրապետության նախագահի և համայնքի ղեկավարի ու համայնքի ավագանու անդամների թեկնածուները:

5. Միաժամանակ մեկից ավելի ընտրությունների անցկացման դեպքում, եթե տարբեր ընտրությունների համար նախատեսված՝ թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է, ապա սույն կարգով անցկացվող վիճակահանությունը իրականացվում է յուրաքանչուր ընտրության համար առանձին:

6. Թեկնածուների, նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից հանձնաժողովի նիստին չներկայանալը հիմք չէ վիճակահանություն չանցկացնելու համար: Այդ դեպքում վիճակահանությունը անցկացնում է համապատասխան ընտրական հանձնաժողովը՝ սույն կարգի 4-րդ կետին համապատասխան:

7. Համապատասխանաբար Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը (կամ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի այլ անդամը) և տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պատրաստում է վիճակահանությանը մասնակցող թեկնածուների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա նշվում է հերթական համար` արաբական թվագրմամբ: Թերթիկների փոխարեն կարող են կիրառվել այլ պարագաներ:

8. Բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորվում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ: Վիճակահանությանը մասնակցող թեկնածուները (կամ նրանց լիազոր ներկայացուցիչները), ըստ թեկնածուների ազգանունների, իսկ դրանք համընկնելու դեպքում անունների, հայրանունների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների այբբենական հերթականության վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ, բարձրաձայն հայտարարում դրանում նշված թիվը, այն ցուցադրում, որն արձանագրվում է համապատասխան հանձնաժողովի կողմից:

9. Վիճակահանության որոշված հերթականությանը համապատասխան անցկացվում է երկրորդ` քվեաթերթիկում հերթական համար ընտրելու վիճակահանությունը` սույն կարգի 7-8-րդ կետերում նշված ընթացակարգով:

10. Սույն կարգում նշված վիճակահանությունների արդյունքներով համապատասխան ընտրական հանձնաժողովը կայացնում է որոշում: