ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ
ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ
ՏՎՅԱԼՆԵՐԸ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 51-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) տարածքային ընտրական հանձնաժողովն ստուգում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, նշում կատարում արձանագրության ընդունման ամսաթվի, ժամի մասին, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ստորագրում և կնքում է արձանագրությունը,
2) տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ապահովում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում և պատասխանատու է այդ տվյալների ճշգրիտ մուտքագրման համար,
3) տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների մուտքագրումը համակարգիչ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցը,
4) տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է քվեարկության արդյունքների աղյուսակի` այդ տվյալի համար նախատեսված դաշտում, որն ունի հետևյալ տեսքը.
Ընտրա-կան տեղա-մասի N-ը |
Տեղա-մասային կենտ-րոնը |
Քվեար-կության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը |
Ըստ գտնվելու վայրի (հենա-շարժական հաշմանդամություն ունեցողներ, ՏԸՀ անդամներ) ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը |
Հաշվառում չունեցող ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը |
Ոստիկա-նության ծառայողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը |
Ստացիոնար բուժհաս-տատության ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը |
Ընտրողների հիմնական ցուցակի ընտրողների թիվը |
Ընտրողների ընդհանուր թիվը (3+4+5-+6+7+8) |
Քվեար-
կության մասնա-կիցների թիվը |
ՏԸՀ-ներին հատկացված քվեաթեր-թիկների թիվը |
Մարված քվեաթեր-թիկների թիվը |
Անվավեր քվեաթեր-թիկների թիվը |
Յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցու-թյունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթեր-թիկների թիվը |
Թեկնածուին, կուսակցությանը (կուսակցու-թյունների դաշինքին) դեմ քվեարկված քվեաթեր-թիկների թիվը |
Անճշտությունների
չափը |
1-ին անճշ-տություն |
2-րդ անճշ-տություն |
Գումա-րային |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
5) քվեարկության արդյունքների աղյուսակի վերնագիրը պարունակում է ընտրության անվանումը, տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը.
6) տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում ու տպագրում այն՝ ըստ ընտրական տեղամասերի.
7) տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է տարածքային ընտրական հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում.
8) ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով.
9) համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները տարածքային ընտրական հանձնաժողովներից Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են էլեկտրոնային եղանակով և թղթային տարբերակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|