ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՔՎԵԱՏՈՒՓՈՒՄ ԱՅԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 50-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել քվեատուփում այլ ընտրությունների քվեաթերթիկներ հայտնաբերելու դեպքերում քվեաթերթիկների հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 50-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՔՎԵԱՏՈՒՓՈՒՄ ԱՅԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով սահմանվում են համապետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեատուփում այլ ընտրությունների քվեաթերթիկներ հայտնաբերելու դեպքերում այդ քվեաթերթիկների հաշվարկման և փաստի արձանագրման առանձնահատկությունները:
2. Համապետական ընտրությունների ժամանակ, Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկների համար նախատեսված քվեատուփում Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկ հայտնաբերելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկը հանում է քվեատուփից, հայտարարում այն որպես չսահմանված նմուշի քվեաթերթիկ, փաթեթավորում չսահմանված նմուշի քվեաթերթիկների հետ:
3. Այլ ընտրությունների քվեաթերթիկ հայտնաբերելու դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմում է քվեատուփում այլ քվեարկության քվեաթերթիկ հայտնաբերելու և այն որպես չսահմանված նմուշի քվեաթերթիկ հաշվարկելու մասին լրացուցիչ արձանագրություն, որը ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարը և անդամները, այն կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված լրացուցիչ արձանագրությունը գրառվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
5. Լրացուցիչ արձանագրությունից քաղվածք կարող է տրամադրվել Արցախի Հանրապետության ընտրական օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Սույն կարգը կիրառելի է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկների համար նախատեսված քվեատուփում համայնքի ավագանու ընտրությունների քվեաթերթիկ հայտնաբերելու կամ համայնքի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների համար նախատեսված քվեատուփում համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկ հայտնաբերելու դեպքերում: