ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ`ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 46-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) ձերբակալված անձինք քվեարկությանը մասնակցում են իրենց հաշվառման վայրում կազմավորված տեղամասում.
2) ձերբակալված անձանց տեղամասային կենտրոն ներկայանալը ապահովում են Արցախի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ուղեկցող խմբերի միջոցով.
3) ձերբակալված անձը քվեարկությանը մասնակցելու կամ դրանից հրաժարվելու դեպքում գրավոր դիմում է ներկայացնում Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին.
4) ձերբակալված անձանց քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև քվեարկության օրվա ժամը 18:00-ն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|