ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՀԱՎԱՍԱՐ ԹՎՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՎԱԾ
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ
ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ
ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 38-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 136-րդ հոդվածի 2-րդ մասով և 137-րդ հոդվածի 2-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու վիճակահանության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 38-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՎԱՍԱՐ ԹՎՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ
ՍՏԱՑԱԾ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ՈՐՈՇԵԼՈՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 2 և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու համար տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը թեկնածուների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներից մեկի վրա նշում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալում այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 2 և ավելի թեկնածուները քվեաթերթիկում իրենց ազգանունների հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:
3. Վիճակահանության թերթիկը հանելուց հետո ընտրված է համարվում այն թեկնածուն, որին վիճակահանությամբ բաժին է ընկել «Ընտրվել է» բառերը պարունակող թերթիկը:
4. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանության արդյունքները գրառում է հանձնաժողովի գրանցամատյանում և վիճակահանության արդյունքի հիման վրա ընդունում որոշում՝ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ընտրվելու մասին: