ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 37-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և 64-րդ հոդվածի 1-ին մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 37-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների գործառույթները և 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը որոշելու վիճակահանությունների անցկացման կարգը:
2. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամներին, քվեաթերթիկներ հատկացնող հանձնաժողովի անդամներին, քվեաթերթիկների կնքման համար պատասխանատու անդամին և քվեատուփի համար պատասխանատու անդամին, իսկ համապետական ընտրությունների ժամանակ շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամի և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը որոշելու նպատակով, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պատրաստում է վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին հավասար թվով (հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում) իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից՝
1) մեկի վրա նշում է «ցուցակ-1», իսկ ընտրական տեղամասում 1000-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «ցուցակ-2» բառերը,
2) մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», իսկ ընտրական տեղամասում 1000-ից ավել ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «քվեաթերթիկ-2» բառերը: Ստացիոնար բժշկական հաստատությունում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում երկրորդ թերթիկի վրա նշվում է «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը,
3) մեկի վրա նշում է «կնքող» բառը,
4) մեկի վրա նշում է «քվեատուփ» բառը,
5) մեկի վրա նշում է «շրջիկ արկղ» բառերը` ստացիոնար բժշկական հաստատությունում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում, եթե ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի գերազանցում 1000-ը:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը բոլոր թերթիկները (նաև նշում չպարունակող) ծալում է այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ: Հանձնաժողովի անդամները, բացառությամբ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի, վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:
Վեց հերթափոխից յուրաքանչյուրի համար տեղամասային ընտրական հանձնաժողովն իրականացնում է առանձին վիճակահանություն:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամեն հերթափոխի ժամանակ իրականացնում է այն գործառույթը, որի անվանումը պարունակող թերթիկը վիճակահանությամբ բաժին է ընկել իրեն, բացառությամբ «շրջիկ արկղ» բառերը բաժին ընկած հանձնաժողովի անդամների` 1000 ընտրողը չգերազանցող ընտրական տեղամասի դեպքում, և «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը բաժին ընկած հանձնաժողովի անդամների ընտրական տեղամասում 1000-ից ավել ընտրողի դեպքում` շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու մասով:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանության արկղից թերթիկները հանում են ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ:
6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անցկացվող վիճակահանությունների արդյունքները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: