Համարը 
N 36-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՐԱՎԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹՎԻՑ ԿԱԽՎԱԾ ՈՐՈՇԵԼԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ

 ԸՆՏՐԱԿԱՆ ԳՐԱՎԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ

 ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹՎԻՑ ԿԱԽՎԱԾ ՈՐՈՇԵԼԸ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 36-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը և համայնքում ավագանու անդամների թիվը, ընտրողների թվից կախված, որոշելը կանոնակարգելու նպատակով, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետին համապատասխան` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը ընտրողների թվից կախված որոշելու համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ընտողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը.

2) արտահերթ ընտրությունների դեպքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը ընտրողների թվից կախված որոշելու համար լիազոր մարմինը մինչև թեկնածուների գրանցման փաստաթղթերի ներկայացման համար Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 140-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետի սկիզբը (քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ) կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թիվը.

3) համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների գրանցումից հետո ընտրողների ցուցակների ճշգրտմամբ պայմանավորված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թվի ավելացման դեպքում թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը չի փոխվում, իսկ ընտրողների թվի նվազման դեպքում, որը հանգեցնում է ընտրական գրավի գումարի չափի նվազման, ընտրական գրավի գումարի տարբերությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձնում է թեկնածուներին.

4) համայնքի ավագանու անդամների թիվը ընտրողների թվից կախված որոշելու համար հիմք է ընդունվում տարածքային ընտրական հանձնաժողովի համայնքում քվեարկության արդյունքների արձանագրությունում նշված ընտրողների ընդհանուր թիվը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ