Համարը 
N 35-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ), ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԴԱՇԻՆՔՆԵՐԻ), ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

N 35-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով և ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

որոշում է.

1. Հանրապետության նախագահի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների անունները, ինչպես նաև կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումներն ընտրությունների քվեաթերթիկում նշվում են հերթական համարների հաջորդականությամբ՝ վիճակահանության արդյունքներին համապատասխան:

2. Ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ինքնաբացարկի դեպքում՝ վիճակահանությամբ որոշված համարների փոփոխություն չի կատարվում և քվեաթերթիկում նշվում է գրանցման պահի դրությամբ որոշված հերթական համարը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ