ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,
ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ, ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 25-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 51-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել.
1) ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպելու, անցկացնելու և որակավորում շնորհելու կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումների ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի,
3) ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 25-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ (այսուհետ` դասընթացներ) կազմակերպելու և անցկացնելու նպատակը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց սույն կարգի 12-րդ կետով սահմանված իրավական ակտերի ուսուցումն է և ստուգարքի միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու որակավորում շնորհելը:
2. Դասընթացներին կարող են մասնակցել 18 տարին լրացած Արցախի Հանրապետության քաղաքացիները:
3. Դասընթացների կազմակերպումն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
4. Դասընթացները կազմակերպվում են Ստեփանակերտ քաղաքում և Արցախի Հանրապետության շրջաններում:
5. Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով) դասընթացի կազմակերպման մասին հայտարարություն է տարածում զանգվածային լրատվության միջոցներով: Հայտարարության տեքստը տեղադրվում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
6. Հայտարարությունում նշվում է.
1) դասընթացներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջները,
2) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը,
3) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
4) դիմում ներկայացնելու և դասընթացն անցկացնելու վայրը:
7. Դասընթացին մասնակցելու համար քաղաքացին, կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված դիմում:
8. Կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) դիմումին կից ներկայացնում է դասընթացներին մասնակցել ցանկացող քաղաքացիների ցուցակը: Ցուցակը ներկայացվում է նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:
Կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) դասընթացների անցկացման համար կարող է առաջարկել դասընթացի անցկացման ժամկետ և վայր, եթե դիմումին կից ցուցակում ընդգրկված, դասընթացներին մասնակցել ցանկացող քաղաքացիների թիվը ավելի է 20-ից:
9. Դասընթացին մասնակցել ցանկացող քաղաքացիների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հաշվառումը վարում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը:
10. Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո, եռօրյա ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեղեկություններ` դասընթացին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների (այդ թվում՝ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացրած) թվի մասին:
11. Դասընթացն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված ժամանակացույցով (հաշվի առնելով նաև սույն կարգի 8-րդ կետի պահանջը), որը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` դասընթացի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ:
12. Դասընթացների ծրագիրը և ստուգարքի հարցաշարը կարող է վերաբերել հետևյալ իրավական ակտերի դրույթներին.
1) Արցախի Հանրապետության Սահմանադրություն
2) Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրք
3) «Հանրաքվեի մասին» օրենք
4) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ:
13. Մեկ դասընթացի տևողությունը` ներառյալ դասախոսությունները, գործնական պարապմունքներն ու ստուգարքը, 8-16 ակադեմիական ժամ է (1 ակադեմիական ժամի տևողությունը՝ 45 րոպե):
14. Դասընթացներ անցկացնող դասախոսական կազմում կարող են ընդգրկվել բարձրագույն կրթություն ունեցող, դասավանդման փորձ և (կամ) ընտրական համակարգում աշխատանքային փորձ ունեցող համապատասխան մասնագետներ, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներ:
III. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ
15. Որակավորում շնորհվում է ստուգարքի արդյունքում, որն անցկացվում է դասընթացի ավարտից հետո, հայերեն լեզվով, դռնբաց:
Ստուգարքին մասնակցել թույլատրվում է անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում:
16. Ստուգարքն անցկացվում է բանավոր` հարցատոմսի միջոցով, դասընթացն անցկացնող դասախոսի (դասախոսների) կողմից:
Հարցատոմսերը կազմվում են դասընթացի ծրագրի սահմաններում, յուրաքանչյուր հարցատոմսում երեք հարց: Հարցատոմսերի կազմման համար հիմք հանդիսացող հարցաշարը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` սույն կարգի 5-րդ կետում նշված հայտարարության հետ միասին:
17. Ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում շնորհվում և ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական (հավելված N3) (այսուհետ`վկայական) տրվում է այն քաղաքացուն, ով ստուգարքի արդյունքում ստացել է դրական (ստուգված) գնահատական: Որակավորման վկայականը քաղաքացուն է հանձնվում տարածքային ընտրական հանձնաժողովի միջոցով`ստուգարքից հետո ողջամիտ ժամկետում:
18. Ստուգարքի արդյունքը յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
19. Վկայականների միասնական հաշվառումը վարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմը:
20. Վկայականը տրվում է երեք տարի ժամկետով:
21. Վկայականի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում քաղաքացին տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացում դիմում`վկայականի կրկնօրինակ ստանալու համար: Դիմումին կից ներկայացվում է անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը և օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը:
22. Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից մեկ օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտի հիման վրա, կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն, քաղաքացու դիմելուց հետո եռօրյա ժամկետում, տրվում է նոր վկայական` վերին աջ անկյունում «Կրկնօրինակ» նշումով: Վկայականի կրկնօրինակը քաղաքացուն է հանձնվում տարածքային ընտրական հանձնաժողովի միջոցով:
23. Որակավորում ստացած քաղաքացիների ցուցակները տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
24. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր ընտրության համար, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի համար կարող է սահմանել գիտելիքների և հմտությունների ստուգելու լրացուցիչ ստուգարք, որը հանձնաժողովի նախագահը և քարտուղարը պետք է հանձնեն ոչ ուշ, քան ընտրության օրվանից 3 օր առաջ:
|
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 25-Ն որոշման |
|
__________________________________________
տարածքային ընտրական հանձնաժողովի անվանումը |
Դ Ի Մ Ո Ւ Մ
ընտրությունների անցկացման մասնագիտական
դասընթացին մասնակցելու
__________________________________________________________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ
__________________________________________________________________________________________
անձնագրի սերիա, համար, ում կողմից է տրված
__________________________________________________________________________________________
բնակության վայր, հեռախոսահամար, կապի հնարավոր այլ միջոց
__________________________________________________________________________________________
կրթությունը
__________________________________________________________________________________________
աշխատանքի վայրը, պաշտոնը
__________________________________________________________________________________________
կուսակցական պատկանելությունը
Խնդրում եմ ինձ ընդգրկել |
|
______________________________________________
մասնագիտական դասընթացի անցկացման վայրը |
տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված մասնագիտական դասընթացին:
Դիմող ______________________________
անուն , ազգանուն |
|
___________________
ստորագրություն |
_____ _________________20___ թ.
|
________________________________________
տարածքային ընտրական հանձնաժողովի անվանումը |
Դ Ի Մ Ո Ւ Մ
Կից ներկայացվում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացին (ստուգարքին) մասնակցել ցանկացող քաղաքացիների ցուցակը՝ համաձայն հետևյալ աղյուսակի:
Հ/Հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ |
Անձնագրի սերիա, համար |
Բնակության վայր |
Հեռախոսա-ամար |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
_______________________________
կուսակցության (կուսակցությունների դաշինքների)
լիազորված ներկայացուցչի ազգանուն, անուն |
|
___________________________
ստորագրություն |
|
|
|
_______________________________
հեռախոսահամար, կապի այլ միջոց |
|
|
_____ _________________20___ թ.
|
Հավելված N 3
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 25-Ն որոշման |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N 0 0 0 0 0
__________________________________________________________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
Անցել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք:
Տրված է ___ ___________20___թ.
Ուժի մեջ է մինչև ___ _________20___ թ.
Կ.Տ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում