Համարը 
N 22-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ,

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ,

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 22-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

   

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 22-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ,

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ,

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու հետ կապված հարաբերությունները:

2. Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները և վստահված անձինք իրավունք ունեն տպագրության ողջ ընթացքում տպարանում հետևելու քվեաթերթիկների տպագրմանը:

3. Տպագրության ընթացքում միաժամանակ կարող են ներկա գտնվել՝

1) համապետական ընտրությունների ժամանակ` ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկական վստահված անձ (լիազոր ներկայացուցիչ),

2) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ:

Տպագրության ընթացքում միաժամանակ կարող են ներկա գտնվել յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ:

Տպագրության ընթացքում տպարանում ներկա գտնվելու և քվեաթերթիկների տպագրմանը հետևելու համար դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, վստահված անձը պարտավոր են պարտադիր կարգով տեսանելի ձևով կրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված սահմանված նմուշի վկայականը:

4. Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները և վստահված անձինք կարող են իրենց միջոցներով ուղեկցելու քվեաթերթիկները տպագրատնից տարածքային ընտրական հանձնաժողով, ինչպես նաև քվեարկության նախորդ օրը` տարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո` ընտրական փաստաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովից տարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան:

5. Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները և վստահված անձինք կարող են քվեարկության նախորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովում հետևելու քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնելու գործընթացին:

6. Քվեարկությանը նախորդող և քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները և վստահված անձինք չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքներին կարող են հետևել քվեաթերթիկների հաշվարկման և պահպանման գործընթացներին:

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփման, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթացը կազմակերպում են այնպես, որ դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վստահված անձինք հնարավորություն ունենան հետևել քվեաթերթիկների վավերականության որոշման, քվեաթերթիկների տեսակավորման, քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին:

8. Ընտրական հանձնաժողովներում քվեաթերթիկների փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու ընթացքում դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և վստահված անձանց համար գործում են ընտրական հանձնաժողովների նիստերին Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ներկա գտնվելու կանոնակարգումները: