Համարը 
N 21-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ,

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել.

1) դիտորդների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) դիտորդների վկայականների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

   

 

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 21-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դիտորդների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկի սահմանման, վկայականների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1) միջազգային կազմակերպությունները.

2) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.

3) Արցախի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում Հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), համայնքի ղեկավարի թեկնածուներին, համայնքի ավագանու անդամի թեկնածուներին:

3. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Արցախի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով) հավատարմագրվելուց հետո:

5. Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:

6. Հավատարմագրվելու դիմումը պետք է պարունակի դիմողի անվանումը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, նշում` ընտրության անվանման և օրվա մասին, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի տրման ամսաթիվը, դիմողի ստորագրությունը:

Հավատարմագրման դիմումին կից ներկայացվում է.

1) հասարակական կազմակերպության կանոնադրության պատճենը,

2) հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների դեպքում,

3) հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցուցակը (այսուհետ՝ նաև ցուցակ): Ցուցակը (ձևը կցվում է) ներկայացվում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից, լրացվում տարբերակում նշված` Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) եղանակով և ներկայացվում է էլեկտրոնային կրիչով:

Ցուցակի էլեկտրոնային տարբերակում տվյալներն ու տեղեկությունները լրացվում են ԳՀԵԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, չափը` 10: Ցուցակի «հասարակական կազմակերպության անվանումը» դաշտում լրացվում է հասարակական կազմակերպության անվանումը, «ընտրության անվանումը և քվեարկության օրը)» դաշտում լրացվում է ընտրության անվանումը և քվեարկության օրը, ամիսը և տարեթիվը, «ազգանուն, անուն, հայրանուն» սյունակում լրացվում է դիտորդի ազգանունը, անունը, հայրանունը, «հեռախոսահամար, կապի այլ միջոցներ» սյունակում լրացվում է դիտորդի հեռախոսահամարը, կապի այլ միջոցները:

7. Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրում է դիտորդներին և նրանց հանձնում է վկայականներ դիմումն ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում:

8. Դիտորդները համարվում են հավատարմագրված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրվելու մասին գրությունը ստանալու պահից: Հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների և դիտորդների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվում է հավատարմագրման օրվանից հետո երեք օրվա ընթացքում:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարում է գրանցամատյան, որտեղ նշվում են դիտորդներին վկայականներ հանձնելու մասին տեղեկություններ:

10. Միջազգային դիտորդներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ:

11. Տեղական դիտորդների դեպքում համապատասխան կազմակերպությանը տրվում է ներկայացված ցուցակում ընդգրկված դիտորդների թվին համապատասխան քանակի վկայականներ, որոնցում լրացվում է համապատասխան կազմակերպության անվանումը: Դիտորդի վկայականում դիտորդի ազգանունը, անունը, հայրանունը լրացվում է համապատասխան կազմակերպության կողմից և տրամադրվում է դիտորդին: Վկայականը կարող է կնքվել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կնիքով:

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում:

13. Վերաքվեարկության, ինչպես նաև Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլի դեպքերում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում:

14. Հանրաքվեի և տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքին և սույն կարգին համապատասխան` «Հանրաքվեի մասին» օրենքի և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի կանոնակարգումների հաշվառմամբ:

 

     

Ձև

 

     

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

[հասարակական կազմակերպության անվանումը]

[քվեարկության օրը]

 

Հ/Հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Հեռախոսահամար, կապի այլ

միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

Հասարակական կազմակերպության

ղեկավար (տեղակալ)

                  

__________________________________________

(ազգանուն, անուն)                                             (ստորագրություն)

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 21-Ն որոշման

     

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_2419

     

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_2420

 

     

Ձև N 3

 

Ներմուծեք նկարագրությունը_2448

 

Ներմուծեք նկարագրությունը_2449

 

     

Ձև N 4

 

Ներմուծեք նկարագրությունը_2450

 

Ներմուծեք նկարագրությունը_2454