Համարը 
N 18-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ

ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 18-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով և 28-րդ հոդվածի 2-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ Հանրապետության նախագահի թեկնածուին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո՝ 7 օրվա ընթացքում:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուներն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:

Համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուները կարող են բացել նախընտրական հիմնադրամ համայնքի ղեկավարի թեկնածուին, համայնքի ավագանու անդամի թեկնածուին գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո՝ 7 օրվա ընթացքում.

2) Հանրապետության նախագահի թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Արցախի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում.

3) Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների դիմումների հիման վրա բանկերը թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, իսկ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների դեպքում՝ լիազոր ներկայացուցիչների անվամբ բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարի բացման համար դիմումատուի և բանկի միջև կնքվում է բանկային հաշվի պայմանագիր՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ժամանակավոր հատուկ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում.

4) նախընտրական հիմնադրամի հաշվեհամարներին մուծումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով` կանխիկ կամ անկանխիկ եղանակով.

5) թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից.

6) այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների, համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների գրանցման համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ՝ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն) տեղեկանք են ներկայացնում Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը համեմատում է բանկերից ստացված տվյալները ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների ներկայացրած նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի (այսուհետ` հայտարարագիր) տվյալների հետ, ուսումնասիրում ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կատարված ծախսերի հավաստիությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնում համապատասխան տեղեկանք.

7) թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հայտարարագրերը, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ մյուս փաստաթղթերն ընտրական փաստաթղթերի հետ Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պահպանության են հանձնվում Արցախի Հանրապետության պետական արխիվ:

2. Սահմանել նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ հայտարարագիրը Հանրապետության նախագահի թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) ((Ադոբ Աքրոբաթ) (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

   

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 18-Ն որոշման

 

     

Ձև

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

_____________________

ընտրության անվանում

    

___________________________________________________________________

թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանում

_____________________________________________

հաշվետու ժամանակահատված

 

Մուտքեր

     

Ծախսեր

Հիմնադրամի մուծումների ժամանակա-գրություն

 

 

 

 

Հիմնադրամ մուծված գումարի չափ (ՀՀ դրամ)

ԸՕ 27-րդ հոդ

վածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ժամանակա-գրություն

ԸՕ 27-րդ հոդվածի

1-ին մասով նկարագրված ձեռք բերված ապրանքների և ծառայու-թյունների անվանում

Ծախսերի չափը (ՀՀ դրամ)

ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ

ԸՕ 27-րդ հոդվածի

1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված, դեռ չվճարված

դրամական պարտավո-րությունների չափը

Հիմնադրամից կատարված ծախսի փաստա-ցիչափը

ԸՕ 27-րդ հոդվածի

1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայու-թյունների շուկայական արժեքը

1

2

 

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

Ընդամենը

 

 

 

Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը

                      

Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը

 

 

Հիմնադրամում

մնացած գումարի

 չափ

             

 

Հայտարարագիրը բաղկացած է ______ թերթից, կից ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերը` _______ թերթից:

____________________________________________________________________________________

անուն, հայրանուն, ազգանուն,                       ստորագրություն,                                    օր, ամիս,տարեթիվ

թեկնածուի կամ նրա լիազոր ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչի

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման

հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների

 

1. Հայտարարագիրը ներկայացնելու համար.

1.1 Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուները իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

1.2 Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը հայտարարագիրը ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբաթ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

1.3 Հայտարարագիրը ներկայացվում է թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստման համար կատարված ծախսերի վերաբերյալ: Հայտարարագրին կցվում են ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերը:

 

2. Հայտարարագիրը կազմելու համար.

2.1 «ընտրության անվանում» տողում լրացվում է այն ընտրության անվանումը, որին թեկնածուն, կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) մասնակցում է,

2.2 «թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանում» տողում լրացվում է հայտարարագիրը ներկայացնող թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը, կուսակցության դեպքում` կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը,

2.3 «հաշվետու ժամանակահատված» տողում լրացվում է այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարագիրը: Որպես հաշվետու ժամանակահատվածի սկիզբ բոլոր հայտարարագրերում` լրացվում է թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման օրը, ամիսը, տարեթիվը: Առաջին հայտարարագրի դեպքում որպես հաշվետու ժամանակահատվածի վերջ` լրացվում է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի 10-րդ օրը, ամիսը, տարեթիվը, իսկ վերջին հայտարարագրի դեպքում` քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը:

 

2.4 «Մուտքեր» մասի.

1) «Հիմնադրամի մուծումների ժամանակագրություն 1» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են մուծումները,

2) «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում լրացվում է յուրաքանչյուր օրվա մուծումների ընդհանուր չափը` ՀՀ դրամով,

3) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:

 

2.5 «Ծախսեր» մասի.

1) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ժամանակագրություն 3» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են ծախսերը, իսկ մինչև հիմնադրամի ձևավորումը ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դեպքում, լրացվում է «մինչև հիմնադրամի ձևավորում» բառերը կամ դրանց հապավումը` «ՄՀՁ»,

2) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ձեռք բերված ապրանքների և ծառայությունների անվանում 4» սյունակում ըստ օրերի առանձին տողերում լրացվում է զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստման նպատակով ձեռք բերված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի անվանումը,

3) «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման համար կատարած ծախսի փաստացի չափը: Այն դեպքերում, երբ 4-րդ սյունակում նշված ապրանքը կամ ծառայությունը ձեռք է բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ինչպես նաև անվճար ստացման դեպքում, ապա ծախսի փաստացի չափը նշվում է «0 (զրո)»,

4) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը 6» սյունակում նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքների կամ ծառայությունների շուկայական արժեքը: Եթե «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում նշված գումարը համընկնում է հայտարարագրման ենթակա ձեռք բերված ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքի հետ, ապա 6-րդ սյունակում նշվում է նույն թիվը: Մինչև հիմնադրամի ձևավորումը ստացված ապրանքների և ծառայությունների դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ստացված հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը 5-րդ սյունակում նշված թվից ավելի բարձր է, նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը,

5) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ 7» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները,

6) «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը 8» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը, եթե այդպիսիք առկա են: Եթե հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորություններ առկա չեն, ապա նշվում է «0 (զրո)».,

7) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը և «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը չափ 6» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը:

3. «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է հիմնադրամից կատարված, հայտարարագրման ոչ ենթակա, ուստիև հայտարարագրի մյուս տողերում չներառված, ծախսերի ընդհանուր չափը:

4. «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափըսյունակի «Ընդամենը» տողի և «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողի թվերի գումարը:

5. «Հիմնադրամում մնացած գումարի չափ» տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջում հիմնադրամում մնացած չօգտագործված գումարի չափը, որը հավասար է «Հիմնադրամ մուծված գումարի չափսյունակի ընդամենը տողի և «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ» տողի թվերի տարբերությանը:

6. Հայտարարագրի համապատասխան տողում լրացվում է հայտարարագրի թերթերի և ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի թերթերի թվերը:

Հայտարարագիրը ստորագրում է թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսկացության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը, լրացվում է հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, լիազոր ներկայացուցչի ստորագրելու դեպքում լրացվում է նրա անունը, հայրանունը, ազգանունը: