ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ,
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ)
ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԴՐԱՆՑ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ
ՑԱՆԿԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 17-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու և դրանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) անվճար տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 17-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ,
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ)
ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) (այսուհետ` ընտրություններին մասնակցող կուսակցություն) անվճար հիմունքներով դահլիճներ և այլ շինություններ տրամադրվում են Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի և սույն կարգի համաձայն:
2. Ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 18 օր հետո համայնքի ղեկավարը համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին է ներկայացնում ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կուսակցություններին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը (այսուհետ`ցանկ), որոնք համապատասխան շրջվարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից 2-օրյա ժամկետում ուղարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
3. Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները ներկայացվող ցանկերում կարող են ներառվել միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում գոյություն չունեն նախընտրական քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող ցանկը պետք է տեղեկություններ պարունակի դահլիճի, շինության անվանման, գտնվելու վայրի (հասցե), նստատեղերի թվի, տրամադրման ժամերի վերաբերյալ, ինչպես նաև դահլիճը, շինությունը տնօրինողի վերաբերյալ, որին պետք է ներկայացվի դիմումը:
5. Ցանկերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևով:
Ցանկի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում տարբերակում նշված եղանակով:
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ ցանկերը տեղադրում է համացանցային կայքում` մինչև սույն կարգի 2-րդ կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը:
7. Ցանկում ներառված դահլիճից, շինությունից օգտվելու նպատակով ընտրություններին մասնակցող թեկնածուի, կուսակցության լիազոր ներկայացուցիչը միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 3 օր առաջ դիմում է դահլիճը տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին:
Դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`
1) դահլիճը (շինությունը) տնօրինողի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
2) դիմողի անունը, ազգանունը, ընտրություններին մասնակցող թեկնածուի անունը, ազգանունը, կուսակցության լրիվ անվանումը.
3) դիմողի հասցեն, հեռախոսահամարը (առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն).
4) դահլիճի (շինության) անվանումը, որտեղ անցկացվելու է միջոցառումը.
5) միջոցառման օրը և ժամը.
6) միջոցառման պատասխանատուի անունը, ազգանունը, հեռախոսահամարը (առկայության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն).
7) դիմումի տրման տարին, ամիսը, օրը և դիմողի ստորագրությունը:
Դիմումին կից պետք է ներկայացվի դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի (սահմանված նմուշի վկայականի) պատճենը:
8. Դահլիճը (շինությունը) տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը դիմումը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճը տրամադրելու մասին:
Եթե դահլիճը դիմումատուի նշած ժամանակահատվածում հնարավոր չէ տրամադրել, ապա դահլիճը (շինությունը) տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է առաջարկի այն ժամանակահատվածը, որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի տրամադրումը կամ առաջարկի ցանկում ներառված այլ դահլիճ:
Եթե ցանկում ներառված դահլիճը նույն օրը և ժամին տրամադրելու պահանջով ներկայացվել են մեկից ավելի դիմումներ, ապա այն տրվում է ընտրություններին մասնակցող այն թեկնածուին, կուսակցությանը, որի դիմումն առաջինն է մուտքագրվել:
9. Ցանկում ներառված նույն դահլիճը, սույն կարգով ընտրություններին մասնակցող միևնույն թեկնածուին, կուսակցությանը տրամադրվում է մեկ անգամ և մինչև 3 ժամ տևողությամբ:
|
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 17-Ն որոշման |
ՑԱՆԿ
________________________
(նշվում է ընտրությունների անվանումը) |
ընտրություններին մասնակցող թեկնածուներին, |
կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) անվճար
հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների
______________________________________________________
նշվում է շրջանի (քաղաքի) անվանումը |
Հ/Հ |
Դահլիճի, շինության անվանումը |
Գտվելու վայրը (հասցեն) |
Նստատեղերի թիվը |
Տրամադրելու օրերը և ժամերը |
Դահլիճը, շինությունը տնօրինող |
Այլ նշումներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|