ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ
ՑՈՒՑԱԿՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻՆ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 8-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) Արցախի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից ներկայացվող` համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) Համապետական ընտրությունների ժամանակ Արցախի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողին քվեարկության օրը Արցախի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումի ձևը կարող է ստացվել լիազոր մարմնից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 8-Ն որոշման |
|
_________________________________________________
(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը) |
Դ Ի Մ ՈՒ Մ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` ______________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ՝ _____________________, տրված՝ _____________________________
(սերիա, համար) (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)
բնակվում եմ__________________________________________________________________________
(բնակության վայրը)
և Արցախի Հանրապետությունում հաշվառում չունեմ:
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը` ___________________________________ ընտրություններին մասնակցելու
(նշվում է համապետական ընտրության անվանումը)
համար խնդրում եմ ինձ ընդգրկել իմ գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին տալ համապատասխան տեղեկանք:
Դիմող` ___________________
ստորագրություն |
|
«____» ____________ 20 թ. |
|
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 8-Ն որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք*
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻՆ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ
ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը`
Քաղաքացի ________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ՝ _____________________, տրված՝ ______________________________
(սերիա, համար) (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)
ընդգրկվել է ______________________________ շրջանի _____________________________ համայնքի,
_____________________________________________________________________________ հասցեի,
թիվ _____________________________________ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
_________________________________________________
(լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման
ղեկավարի անունը, ազգանունը) |
|
_____________________
(ստորագրություն)
|
Կ.Տ.
«____» ____________ 20 թ.
* Սույն տեղեկանքը հիմք չէ ընտրողին քվեարկության օրը տեղամասում կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար: