ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ
ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 7-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել համապետական ընտրությունների ժամանակ`
1) ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված դիմումների ձևերը կարող են ստացվել լիազոր մարմնից:
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն:
Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկում այն ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ դիմումատուն նշանակված է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:
4. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի այնպիսի ժամկետներում, որ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հնարավորություն ունենա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումը ներկայացնելու լիազոր մարմին:
5. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված դիմումը և կից ցուցակը` համաձայն Ձև 1-ի, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 7-Ն որոշման |
__________________________________________________________________________________
(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը` լիազոր մարմին դիմելու դեպքում, տարածքային ընտրական
հանձնաժողովի անվանումը և հանձնաժողովի նախագահի անունը, ազգանունը` հանձնաժողովի նախագահին դիմելու դեպքում)
ԴԻՄՈՒՄ
ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ
ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ես` ______________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ՝ ___________________, տրված՝ _______________________________
(սերիա, համար) (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)
հաշվառված`__________________________________________________________________________
(հաշվառման վայրը` նշվում է նաև շրջանը, համայնքը)
_____________________________________________________________________________________
նշանակված եմ թիվ _____________ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:
(նշվում է ընտրական տեղամասի համարը)
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը _________________________________ընտրություններին մասնակցելու
(նշվում է համապետական ընտրության անվանումը)
համար խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել այն թիվ _______ ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
Դիմող` |
|
________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
______________________
(ստորագրություն) |
|
|
«____» ______________ 20 թ. |
|
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 7-Ն որոշման |
|
___________________________________________
(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը) |
|
_________________________________________________________________________________
նշվում է տարածքային ընտրական հանձնաժողովի անվանումը և հանձնաժողովի նախագահի անունը, ազգանունը |
Դ Ի Մ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԸՍՏ
ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ
ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը, խնդրում եմ`
______________________________ 20 թվականի ______________ «___»-ի
(նշվում է համապետական ընտրության անվանումը)
ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար
_________________________________________________________________________________
նշվում է տարածքային ընտրական հանձնաժողովի անվանումը
կողմից նշանակված` ըստ կից ցուցակի ներկայացված, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ընդգրկել համապատասխան ընտրական տեղամասերի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում` ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից (ցուցակը կցվում է):
Առդիր` ______ թերթ:
____________________________________________
իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը |
«____» _______________ 20 թ. |
|
Ց ՈՒ Ց Ա Կ
Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում
ընդգրկվող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների
Հ/Հ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձը հաստատող փաստաթղթի տվյալները |
Հաշվառման վայրը |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը,
որի անդամ է |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|