Համարը 
N 6-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
 ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ

ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ,

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 6-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 62-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

   

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 6-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ

ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ,

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Արցախի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները (այսուհետ՝ ընտրողներ) համապետական ընտրություններին (այսուհետ` ընտրություններ) մասնակցում են Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում (այսուհետ՝ Հիմնարկ):

2. Ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրողների քվեարկությանը մասնակցելու իրավունքն ապահովում է Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը (այսուհետ՝ Հիմնարկի ղեկավար)` Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված կարգով:

3. Օտարերկրյա պետություններում քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոններում, քվեարկության օրը` տեղական ժամանակով ժամը 8.00 -ից մինչև ժամը 20.00-ն:

4. Ընտրողների ցուցակները (այդ թվում՝ քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակները) կազմում, ստորագրում և կնքում է Հիմնարկի ղեկավարը` Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով՝ ընտրողի հայտի (դիմումի) հիման վրա:

5. Հիմնարկի ղեկավարը ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ ուղարկում է լիազոր մարմին (Արցախի Հանրապետության ոստիկանություն)՝ այդ ցուցակներում ընդգրկված ընտրողներին ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից հանելու համար:

6. Ընտրությունների անցկացումը նախապատրաստելու, կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով Հիմնարկի ղեկավարը կազմավորում է ընտրական տեղամասեր և ձևավորում ընտրական հանձնաժողովներ` ընտրական իրավունք ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիներից:

7. Օտարերկրյա պետություններում ընտրական տեղամասեր և տեղամասային կենտրոններ կազմավորվում են Հիմնարկներում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ համարակալվում են համապատասխան Հիմնարկի ղեկավարի կողմից և երկօրյա ժամկետում ուղարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

8. Հիմնարկներում կազմավորված ընտրական տեղամասերը համարակալվում են m/n տեսքի, որտեղ m-ը համապատասխան Հիմնարկի գտնվելու վայրի (քաղաքի) անվանման առաջին տառն է, իսկ n-ը՝ այդ Հիմնարկում (քաղաքում) կազմավորված ընտրական տեղամասի հերթական համարը՝ յուրաքանչյուր քաղաքի համար սկսած 1-ից մինչև այդ քաղաքում կազմավորված հերթական վերջին տեղամասը:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային փոստով կամ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով քվեարկությունից 7 օր առաջ Հիմնարկներ է ուղարկում.

1) ընտրությունների մասին Արցախի Հանրապետության իրավական ակտերի օրինակները.

2) քվեաթերթիկների, ընտրական այլ փաստաթղթերի նմուշները.

3) Հանրապետության նախագահի` գրանցված թեկնածուների տվյալները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) գրանցված ընտրական ցուցակները:

10. Հիմնարկի ղեկավարն ապահովում է քվեաթերթիկների տպագրումը` Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշին համապատասխան:

11. Հիմնարկում կազմավորված ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրությունը կնքվում է Հիմնարկի կնիքով:

12. Հիմնարկի ղեկավարն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփում է քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում և այդ տվյալներն էլեկտրոնային փոստով անհապաղ ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

13. Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները՝ ընտրական փաստաթղթերի հետ միասին կնքված վիճակում, հատուկ փոստով ուղարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: